Թրամփը կարող է պնդել բանակցությունների մեկնարկը՝ իր խոստումը կատարելու համար՝ Ուկրաինայում հակամարտության արագ դադարեցման վերաբերյալ։ Երկու առաջնորդները դեռևս ուղիղ շփում չեն ունեցել նոյեմբերին Թրամփի ընտրվելուց հետո։
Bloomberg-ի հաղորդմամբ` Պուտինը հայտարարել է, այն մասին, որ Ռուսաստանը բաց է Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության համար
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հակամարտության հարցով և շնորհավորեց Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Մենք շնորհավորում ենք ԱՄՆ ընտրված նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ», – ասաց Պուտինը երկուշաբթի օրը՝ Անվտանգության խորհրդի հեռուստատեսային նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Վաշինգտոնում Թրամփի երդմնակալությունից առաջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Թրամփի ձգտումը վերականգնել ուղիղ կապերը և նրա հայտարարությունները երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու անհրաժեշտության մասին։
«Մենք բաց ենք նոր ԱՄՆ վարչակազմի հետ երկխոսության համար Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ… Կարգավորման նպատակը չպետք է լինի կարճաժամկետ հրադադար, ոչ էլ ուժերի վերախմբավորման և վերազինման հնարավորություն հետագա հակամարտության համար, այլ երկարաժամկետ խաղաղություն՝ հիմնված այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց և ժողովուրդների օրինական շահերի նկատմամբ հարգանքի վրա», – ասաց Պուտինը։
Ավելի վաղ այս ամիս Թրամփը հայտարարել էր, որ իր հանդիպումը Պուտինի հետ նախապատրաստվում է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Թրամփը կարող է պնդել բանակցությունների մեկնարկը՝ իր խոստումը կատարելու համար՝ Ուկրաինայում հակամարտության արագ դադարեցման վերաբերյալ։ Երկու առաջնորդները դեռևս ուղիղ շփում չեն ունեցել նոյեմբերին Թրամփի ընտրվելուց հետո։
Պուտինը սովորաբար Անվտանգության խորհրդի հեռուստատեսային նիստեր է անցկացնում ուրբաթ օրերին։ Պուտինի խոսքերը երկուշաբթի օրը՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ առաջ հեռարձակելու որոշումը, ընդգծեց Կրեմլի ձգտումը՝ կարգավորել հարաբերությունները նոր նախագահի հետ և առավելություն ստանալ հնարավոր բանակցություններում։
Այս պահը ընտրվել էր, որպեսզի Կրեմլը հնարավորություն ունենա հաստատելու իր պրագմատիկությունն ու բարեկամական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ, կարծում է Քարնեգիի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի ավագ գիտաշխատող Տատյանա Ստանովայան։ Կարևոր է, որ նախագահը խոսում էր խաղաղության, այլ ոչ թե հրադադարի մասին, ասաց նա հեռախոսային հարցազրույցում։
«Պուտինը կարծում է, որ հնարավորությունների պատուհան է բացվում, և նա ցանկանում է այն օգտագործել 150%-ով», – ասաց Ստանովայան։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը