Միջազգային

Թրամփը Սպառնում Է Պուտինին

ԱՄՆ նախագահը բազմիցս պարծեցել է, թե որքան արագ նա կավարտի Ռուսաստանի լայնածավալ հակամարտությունը իշխանության գալուց հետո։

Politico-ն գրում է՝

ԱՄՆ նախագահը նախազգուշացնում է Ռուսաստանին, որ եթե ռազմական հակամարտությունը «մոտ ապագայում» չավարտվի, նա կիրականացնի տուրքերի և պատժամիջոցների կիրառման քայլեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է լայնածավալ տուրքերի և պատժամիջոցների կիրառմամբ ռուսական ապրանքների նկատմամբ, եթե Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը չհամաձայնվի «պատերազմի» դադարեցման վերաբերյալ համաձայնության։
«Համաձայնեք հիմա և կանգնեցրեք այս անհեթեթ պատերազմը։ Այն միայն ավելի կվատթարանա։ Եթե մենք «համաձայնության» չգանք մոտ ապագայում, ես այլ ընտրություն չեմ ունենա, քան բարձր հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգներին վաճառվող ամեն ինչի վրա», — գրել է Թրամփը Truth Social կայքում հրապարակված գրառման մեջ, որը հասցեագրված է Պուտինին։
«Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, և հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը բազմիցս պարծեցել է, թե որքան արագ նա կավարտի Ռուսաստանի լայնածավալ հակամարտությունը իշխանության գալուց հետո։
Կիևի պաշտոնյաները կոչ են անում, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր Ուկրաինայի համար շահավետ պայմաններ ապահովի։

Աղբյուրը՝ politico

Թարգմանեց՝

Արայիկ Մկրտումյանը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *