Այս տերմինը ներառում է զոհվածներին, վիրավորներին, անհայտ կորածներին կամ գերի ընկածներին։ Պաշտոնյաների խոսքով՝ 4,000-ից մոտ 1,000-ը զոհվել են մինչև հունվարի կեսերը:
BBC-ն, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ մոտ 1000 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել Ուկրաինայի դեմ Կուրսկում մղվող մարտերում։
Արեւմտյան պաշտոնյաները հայտնել են BBC-ին, որ ընդամենը երեք ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայի զորքերը կրել են գրեթե 40% կորուստներ Ռուսաստանի Կուրսկի շրջանի արևմտյան հատվածում մղվող մարտերում:
Անանունության պայմանով խոսող պաշտոնյաները նշել են, որ Հյուսիսային Կորեայից ուղարկված մոտ 11,000 զինծառայողներից 4,000-ը կորուստներ են կրել:
Այս տերմինը ներառում է զոհվածներին, վիրավորներին, անհայտ կորածներին կամ գերի ընկածներին։ Պաշտոնյաների խոսքով՝ 4,000-ից մոտ 1,000-ը զոհվել են մինչև հունվարի կեսերը:
Եթե այս կորուստները հաստատվեն, դրանք անընդունելի կլինեն Հյուսիսային Կորեայի համար:
Անհասկանալի է, թե որտեղ են բուժվում վիրավորները, ինչպես նաև, թե երբ և ինչ ծավալով կհամալրվեն ուժերը։ Սակայն թվերը մատնանշում են ծայրահեղ բարձր ծախսերը, որոնք կրում է նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցը՝ փորձելով օգնել նրան Ուկրաինայի զորքերին դուրս մղել Ռուսաստանից՝ հրադադարի հնարավոր բանակցություններից առաջ։
Աղբյուրը` BBC
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը