Հովսեփ Խուրշուդյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործիչներին, որոնք ոչ միայն նախորդ տարի, այլև նախորդ տասնամյակների ընթացքում կարողացել են պահպանել իրենց սկզբունքայնությունն ու ի վերջո՝ գերմարդկային ճիգերի շնորհիվ հասել այն արդյունքին, որ մոտ օրերս նախաձեռնության հաջողությունը ՀՀ ԱԺ-ում պաշտոնապես հաստատվելու հնարավորություն ունի։
Մեր Ուղին
«Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ, Եվրաքվե նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրաքվե նախաձեռնության կողմից հաջողությամբ իրականացված ստորագրահավաքին, որի նպատակն է ՀՀ ԱԺ մտցնել Հայաստանի ԵՄ-ին միանալու օրինագիծը։
Հովսեփ Խուրշուդյանն իր գրառման մեջ հիշատակել է այն գործիչներին, ովքեր կատարել են այդ վիթխարի աշխատանքի մի մեծ մասը, ինչպես նաև անդրադարձել է այն բանին, որ ԵՄ-ին դիմելու հարցով տարբեր գործիչներ(ինչպես օրինակ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը) զբաղվել են դեռևս նախորդ տասնամյակներին և Հայաստանում մշտապես ճնշվել են։ Այդ միտումը չի վերացել նաև ներկայումս և անձամբ իրեն ևս փորձ են արել ճնշել՝ նախաձեռնությունը վիժեցնելու նպատակով։
Անկախ այդ ամենից, նախաձեռնությունը հաջողել է և դա արդեն կատարված փաստ է։
Հովսեփ Խուրշուդյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործիչներին, որոնք ոչ միայն նախորդ տարի, այլև նախորդ տասնամյակների ընթացքում կարողացել են պահպանել իրենց սկզբունքայնությունն ու ի վերջո՝ գերմարդկային ճիգերի շնորհիվ հասել այն արդյունքին, որ մոտ օրերս նախաձեռնության հաջողությունը ՀՀ ԱԺ-ում պաշտոնապես հաստատվելու հնարավորություն ունի։
Մեր Ուղին
Աղբյուրը՝ Facebook