Ամեն ինչ սկսվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ ազատ արձակվեցին առաջին իսրայելցի պատանդները։ Ծաղրող մարդկանց բազմությունը հավաքվել էր ՀԱՄԱՍ-ի բեռնատարների շուրջ, որոնք տեղափոխում էին իսրայելցի պատանդներին։ Երբ կանայք դուրս էին գալիս, նրանք վազում էին Կարմիր խաչի աշխատակիցների մոտ, ովքեր սպասում էին մոտակայքում գտնվող մեքենաներում, որպեսզի տեղափոխեն նրանց տուն։
The Wall Street Journal-ը գրում է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդների ազատումը վերածում է Իսրայելի համար նվաստացուցիչ ներկայացման
ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Գազայի հատվածում դեռևս ինքն է գլխավոր ուժը։ Դրա մեթոդն է՝ պատանդների ազատումը դարձնել մի ներկայացում, որը Իսրայելը անկարող է կանգնեցնել։
Ամեն ինչ սկսվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ ազատ արձակվեցին առաջին իսրայելցի պատանդները։ Ծաղրող մարդկանց բազմությունը հավաքվել էր ՀԱՄԱՍ-ի բեռնատարների շուրջ, որոնք տեղափոխում էին իսրայելցի պատանդներին։ Երբ կանայք դուրս էին գալիս, նրանք վազում էին Կարմիր խաչի աշխատակիցների մոտ, ովքեր սպասում էին մոտակայքում գտնվող մեքենաներում, որպեսզի տեղափոխեն նրանց տուն։
Հինգշաբթի օրը զինյալները ավելի բարձրացրին խաղադրույքները։ Նրանք ազատ արձակեցին երկու քաղաքացիական պատանդի՝ 29-ամյա կնոջ և 80-ամյա տղամարդու՝ Յահյա Սինվարի տան ավերակների մոտ։ Վերջինս 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կոտորածի կազմակերպիչն էր, ով այժմ մահացած է։
Այս անգամ պատանդները դժվարությամբ էին դուրս գալիս ՀԱՄԱՍ-ի մեքենաներից, երբ ամբոխը կրկին հավաքվեց նրանց դիմավորելու համար՝ ուղղելով բջջային հեռախոսները նրանց վրա։ Երեկ Կարմիր խաչի մեքենաները մոտակայքում չէին, ինչի պատճառով պատանդները ստիպված էին անցնել ամբոխի միջով, որը, թվում էր, պատրաստ էր հարձակվել նրանց վրա։ Պատանդների միակ պաշտպանությունը իրենց զինված պահապաններն էին։
ՀԱՄԱՍ-ը Գազայում յուրաքանչյուր նոր պատանդի ազատում ավելի բարդ գործընթացի է վերածում՝ ցուցադրելով ուժ և նվաստացնելով իր թշնամուն, սակայն միևնույն ժամանակ սպառնալիքի տակ դնելով անկայուն հրադադարը, նշում են տարածաշրջանային վերլուծաբանները։
«ՀԱՄԱՍ-ը փորձում է պատանդների ազատումը շոուի վերածել», – ասել է Իսրայելի ռազմական հետախուզության հետազոտական բաժնի նախկին ղեկավար Յոսի Կուպերվասերը՝ հավելելով, որ այս քայլը կարող է ի վերջո ՀԱՄԱՍ-ի դեմ աշխատել։ «Բոլորը տեսնում են, թե որքան անհարգալից են նրանք վերաբերվում պատանդներին»։
▪️ Իսրայելը զայրացած արձագանքեց այս ներկայացմանը։ Հայտարարվեց, որ Իսրայելը չի ազատի 110 պաղեստինցի բանտարկյալների, որոնք պետք է բաց թողնվեին համաձայնագրի շրջանակներում։ Միջնորդները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, փորձեցին փրկել գործարքը։ Ի վերջո, Իսրայելը ազատ արձակեց բանտարկյալներին։
«Ես պահանջում եմ, որ միջնորդները ամեն ինչ անեն, որպեսզի նման սարսափելի տեսարանները չկրկնվեն և ապահովեն մեր պատանդների անվտանգությունը», – հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ՀԱՄԱՍ-ը, պատանդների ազատումից հետո տարածած հայտարարության մեջ, նշել է, որ նույն օրը Գազայի տարբեր վայրերում երկու հրապարակային փոխանակում կազմակերպելու որոշումը կայացվել է, որպեսզի «ամբողջ աշխարհին ցույց տան, որ մեր ժողովուրդը մնում է իր հողում»։
Աղբյուրը՝ The Wall Street
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը