Իրականում Թրամփը բավական հետաքրքիր քայլ կատարեց և Ուկրաինայի համաձայնությունը ստանալով գնդակն ուղարկեց Մոսկվայի դաշտ։ Այժմ ռուսների հերթն է արձագանքելու և նրանք, վստահաբար կարձագանքեն։ Իհարկե այդ արձագանքը կարող է միանգամից չլինել, բայց հրադադարը հաստատվելու է, կարծում է Դավիթ Ստեփանյանը, հարցը միայն ժամանակի մեջ էլ
Դավիթ Ստեփանյան
Վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին, որի ընթացքում ուկրաինական կողմը միաձայն պատրաստակամություն է հայտնվել համաձայնություն տալ առաջարկված 30-օրյա հրադադարին։ Ռուսաստանը դեռևս լռում է։ Վերլուծաբանի կարծիքով ռուսները դեռևս փորձում են ավելի թանկ գին վերցնել այդ հրադադարի համար, թեև նրանք ևս, հավանաբար, հասկանում են, որ այս արյունալի պատերազմն այս պահին այլևս հնարավոր չէ ու պետք չէ շարունակել։
Դավիթ Ստեփանյանը միաժամանակ, վերհիշելով Թրամփ-Զելենսկի բավական կոնֆլիկտային հանդիպումը, որից հետո Ուկրաինայի նախագահը հեռացել էր Սպիտակ Տնից, նշեց, որ ռուսական կողմը և որոշ հայաստանյան «ռուսամետներ» իզուր են ուրախանում՝ կարծելով, որ Թրամփը «գերի է Պուտինի ձեռքում» կամ Թրամփը «Պուտինամետ է»։ Իրականում Թրամփը բավական հետաքրքիր քայլ կատարեց և Ուկրաինայի համաձայնությունը ստանալով գնդակն ուղարկեց Մոսկվայի դաշտ։ Այժմ ռուսների հերթն է արձագանքելու և նրանք, վստահաբար կարձագանքեն։ Իհարկե այդ արձագանքը կարող է միանգամից չլինել, բայց հրադադարը հաստատվելու է, կարծում է Դավիթ Ստեփանյանը, հարցը միայն ժամանակի մեջ է։ Բացի դրանից, եթե մինչ մարտի 10-11-ը Մոսկվայում ապրողների համար գուցե պատերազմն անտեսանելի էր, բայց այն աթս հարձակումը, որ իրականացրեց Կիևը դեպի Մոսկվա, պետք է, որ սթափեցուցիչ լինի Մոսկվացիների ու ռուսական իշխանությունների համար։
Դավիթ Ստեփանյանը նաև նշեց, որ ԵՎրոպան շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության միակ երաշխավորը, անգամ ցանկություն ենն հայտնել հրադադարից հետո Ուկրաինայում խաղաղապահ զորքեր տեղակայել, ինչին միանգամից ցավոտ արձագանքել է Մոսկվան։ Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմում գտնվող զորքերի տեղակայումը Ուկրաինայում, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, ինչ դրոշով ու նշանաբանով էլ նրանք այնտեղ լինեն։ Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը արդեն իսկ հանդիպել է մոտ երեսուն երկրի ԳՇ պետերի հետ՝ նրանց հետ ՈՒկրաինայի պաշտպանության մեխանիզմներ մշակելու համար։
Տեսանյութն ամբողջությամբ՝