Հայաստան

Իշխանությունը Պատասխանատվություն Է Ենթադրում

«Ռուսաստանին մշտապես թշնամու կերպար է պետք, այլ կերպ նա չի կարող ապրել, խնդիրն այն է, որ Ռուսաստանը ԱՄՆ կամ Չինայստանի հետ չի կարող պայքարել, մյուս փոքր թշնամիներն էլ նրա հեղինակությանը հարիր չեն, այնպես, որ Մոսսկվան ամեն ինչ կանի, որ այս իրավիճակը դեռ երկար պահպանվի։ Բայց ռուսները ստիպված են լինելու գնալ խաղաղության, առնվազն հրադադարը հաստատվելու է։ Եթե այն ամենից հետո, ինչ ԱՄՆ-ը անում է, ռուսները կրկին մերժեն խաղաղություն հաստատել, ապա ԱՄՆ-ը կսկսի վերազինել Ուկրաինային, ընդ որում ավելի շատ ու ուժեղ, քան նույնիսկ Բայդենի վարչակազմը։

Արամ Սարգսյան

FreeNews-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում սպասվող հրադադարն ու Հայաստանում՝ Գյումրիում և Փարաքարում սպասվող ՏԻՄ ընտրությունները։
Արամ Սարգսյանն այն կարծիքը հայտնեց, որ Թրամփը ամեն ինչ անում է, որ խաղաղություն հաստատելու համար և եթե Թրամփը Ուկրաինայում խաղաղություն հաստատի, ապա մենք այստեղ կարող ենք մոռանալ պատերազմի մասին, քանի որ Թրամփը, ով եկել է խաղաղություն հաստատելու ու նույնիսկ հավակնում է Նոբելյան մրցանակի, անում է թույլատրելի ու ոչ թույլատրելի ամեն ինչ՝ այդ խաղաղությանը հասնելու համար։ Զելենսկու հետ այդ հանդիպմանը հետևած իրադարձությունները ցույց են տալիս, որ Թրամփը ոչ թե ցանկանում է Պուտինին հաճոյանալ, այլ փորձում է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը չկարողանա հրաժարվել խաղաղությունից։ Այժմ Ուկրաինան համաձայնվել է ամերիկյան պահանջներին, իսկ Ռուսաստանը ոչ, թեև Ռուսաստանը ևս խիստ մաշվում է այս պատերազմում։
Արամ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանը պատերազմին չհամաձայնվելու իր պատճառներն ունի, քանի որ, եթե Ռուսաստանը Ուկրաինայում ունենում է խաղաղություն,ապա նա բախվում է իր երկրի ներքին խնդիրներին, օրինակ այն հարցերին, թե ինչու ունենալով աշխարհի բոլոր ռեսուրսները, Ռուսաստանը մնում է տնտեսապես հետամնաց երկիր։ Նրան ձեռնտու է այս կես-պատերազմ, կես-խաղաղություն իրավիճակը։ Ռուսաստանին մշտապես թշնամու կերպար է պետք, այլ կերպ նա չի կարող ապրել, խնդիրն այն է, որ Ռուսաստանը ԱՄՆ կամ Չինայստանի հետ չի կարող պայքարել, մյուս փոքր թշնամիներն էլ նրա հեղինակությանը հարիր չեն, այնպես, որ Մոսսկվան ամեն ինչ կանի, որ այս իրավիճակը դեռ երկար պահպանվի։ Բայց ռուսները ստիպված են լինելու գնալ խաղաղության, առնվազն հրադադարը հաստատվելու է։ Եթե այն ամենից հետո, ինչ ԱՄՆ-ը անում է, ռուսները կրկին մերժեն խաղաղություն հաստատել, ապա ԱՄՆ-ը կսկսի վերազինել Ուկրաինային, ընդ որում ավելի շատ ու ուժեղ, քան նույնիսկ Բայդենի վարչակազմը, իսկ ռուսները արդեն սպառում են իրենց պատրաստի արտադրանքը։
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Գյումրու ընտրություններին։ Նա նշեց, որ իրենք միաձայն առաջարկել են մեկ թեկնածուի՝ նպատակ ունենալով որոշակի փոփոխությունների սկիզբ դնել։ Քաղաքական գործչի խոսքերով այսօր կուսակցությունների մեծ մասը պարզապես տենդեր է հայտարարել ու վաճառում է ինքն իրեն։ Կուսակցություն են բացում ու հայտարարում, որ եկեք իմ ցանկով ընտրվեք, իսկ դիմացն էլ տվեք այս կամ այն բանը։ Գյումրիում ևս նույն բանն է կատարվում, այնտեղ կան քաղաքական տարբեր ճամբարներ փոխած մարդիկ, որ նույն բանը մեկ գովել են մեկ՝ փնովել։
Այսօր գյումրեցին ինքն իրեն պիտի հարց տա, թե այն մարդը, ովք քաղաքապետ է դառնալու, արդյո՞ք տեղյակ է քաղաքի խնդիրներից, լուծելո՞ւ է, հետաքրքրվե՞լ է այդ խնդիրներով մինչև հիմա, թե ընտրություններին նոր հիշեցին։ Ընդ որում կարևոր է նաև այն, որ ընտրություններում դժվար թե ինչ որ մեկը 50+1 տոկոս ձայներ ստանա, այնպես, որ ավելի հավանական է կոալիցիոն սկզբունքով ավագանի կազմելը։
Արամ Սարգսյանը չհամաձայնվեց, որ այս ընտրություններն ազդելու են են 2026թ․ ԱԺ ընտրությունների վրա։ Միաժաման, խոսելով նաև այն բանի մասին, որ “Հանրապետությունը” կոլիցիա կազմեց իշխանության հետ, ասաց, որ կուսակցության ներսում այդ որոշումը շատ դժվար է տրվել, իրենք հասկացել են, որ դրանով ինչ որ առումով վտանգում են 2026թ․ սպասվող ընտրություններում իրենց ռեյտինգը, բայց կուսակցությունը որոշել է չփախչել պատասխանատվությունից և երևանցուն նորից նույն քայքայիչ ընտրապայքարի մեջ չդնել։ Իրենք ոչ թե միացել են իշխանությանը, այլ կոլաիցիա են կազմել, որովհետև չէր կարելի Երևանը ևս մեկ ամիս անիշխանության մեջ թողնել։ Խոսելով ընդդիմադիրների և հատկապես 2-րդ ու 3-րդ նախագահների մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ նախկին նախագահները փորձում են հիմնավորվել ու տեղ ունենալ ընդդիմադիր դաշտում, բայց նրանց ժամանակն արդեն անցել է։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *