Չինաստանը, որ հսկայական տնտեսական ռեսուրսներ ու հնարավորություններ ունի։ Չինաստանի զուսպ պահվածքը վկայում է այն մասին, որ Պեկինում շատ լավ գնահատել են ուժերի հարաբերակցությունը և լավ գիտեն, որ իրենց ձեռքում կարևոր խաղաթղթեր կան, ինչպես օրինակ արժեթղթերը՝ բոնդերը, որոնց միայն մի մասի վաճառքով Չինաստանը կարող է ԱՄՆ համար քաոսային իրավիճակ ստեղծել։ Դա նաև հասկանում են Վաշինգտոնում։
Վիգեն Հովսեփյան
1inTV-ը զրուցել է ամերիկահայ հաարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են աշխարհաքաղաքական որոշ իրադարձություններ և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ համար այս պահին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու խաղաղության պայմանագիրը գտնվում են ավելի շատ տեղեկացման փուլում, երբ ամերիկյան կառավարությունն ավելի շատ ոչ թե միջամտում է, այլ փորձում է հնարավորինս ավելի պարզ պատկեր ստանալ այդ ուղղությամբ։ Հաջորդը, որին պետք է ուշադրորթյուն դարձնել այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցն ԱՄՆ համար այժմ շատ կարևոր չէ, առաջնային դիրքերում չի գտնվում և ունի երկրորդ, անգամ երրորդ տեղում գտնվող խնդիր։ ԱՄՆ համար այս պահին երկու հիմնական ուղղության խնդիր կա՝ ներքին տնտեսական և արտաքին քաղաքական՝ ռուս-ուկրաինական, Գազայի հատվածի և Իրան-Իսրայել խնդիրները։ Ընդ որում ամերիկյան իշխանություններն առանձնապես շատ ժամանակ չունեն՝ հաշվի առնելով այն բոլոր խոստումները, որ տվել են իրենց հասարակությանը՝ թե՛ ներքին տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականության առումով։
Քաղաքագետը նաև խոսեց այն մասին, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերխնդիրը այժմ ոչ թե նույնիսկ Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որ հսկայական տնտեսական ռեսուրսներ ու հնարավորություններ ունի։ Չինաստանի զուսպ պահվածքը վկայում է այն մասին, որ Պեկինում շատ լավ գնահատել են ուժերի հարաբերակցությունը և լավ գիտեն, որ իրենց ձեռքում կարևոր խաղաթղթեր կան, ինչպես օրինակ արժեթղթերը՝ բոնդերը, որոնց միայն մի մասի վաճառքով Չինաստանը կարող է ԱՄՆ համար քաոսային իրավիճակ ստեղծել։ Դա նաև հասկանում են Վաշինգտոնում։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ այս պահին Իրան-Իսրայել կոնֆլիկը հազիվ թե վերածվի լայնածավալ պատերազմի, առնվազն այս փուլում։ Դա ոչ միայն ԱՄՆ-ին ձեռնտու չէ, այլև շատ ծանր կլինի հենց Իսրայելի համար, քանի որ Իսրայելը ևս բավական ծանր տնտեսական վիճակում է։ Վերջին տարիուկեսն անվերջ պատերազմի մեջ գտնվելը Իսրայելի տնտեսության վրա բավական ծանր է անդրադարձել։ Հավանաբար նաև այդ է պատճառներից մեկը, որ Իսրայելը ԱՄՆ ապրանքների վրա դրված հարկերը հանել է՝ հույս ունենալով, որ դա դրական կազդի Իսրայելի տնտեսության վրա։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնել այն, որ առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարող Իրանի դեմ որևէ լայնածավալ գործողության դիմել։
Քաղաքագետը նաև անդրադարձավ Թուրքիայի դիրքավորմանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում։ Թուրքիան ևս այս պահին ձգտում է ակտիվ միջնորդի դերակատարում ունենալ և հարց է, թե շոուների սիրահար Թրամփը, որ հայտարարում է խաղաղության գալուստի մասին, իր վրա կվերցնի Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու պատասխանատվությունը։ Այս պահին այդ միջնորդությունը կարող է արվել ինչպես Թուրքիայի, այնպես էլ օրինակ Իսրայելի միջոցով։ Իհարկե վտանգավոր է, եթե Իսրայելը կարողանա ինչ որ բան փոխել այս համատեքստում Ադրբեջանի վրա ազդելու հետևանքով, որը կարող է Հայաստանի համար անցանկալի հետևանքների բերել։
Ամբողղջական հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=mbGGZTPPUMY