21 C
Yerevan

Շիկա­ցած Աշնանն Ընդա­ռաջ

Այստեղ վտանգա­վորն այն է, որ այն ուժե­րը, որոնք ցանկա­նում են իշխա­նություն գրա­վել, կարող են փորձել օգտա­գործել արցախցի­նե­րի հուզմունքը և նրանց իրենց ձեռքում գործիք դարձնել, օգտա­գործել, ապա դեն նետել։ 

Հակոբ Մովսես

1inTV‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել հասկա­նալ 2023թ․ բռնի տեղա­հանված արցախցի­նե­րի՝ ՀՀ-ում կյանքի պայմաննե­րի, դրա­նից բխող դժգո­հություննե­րը և այդ ամե­նը քաղա­քա­կան գործիք դարձնե­լու երրորդ կողմի առկա­յությունը։

Հակոբ Մովսե­սի խոսքե­րով պատմության մեջ բազում են դեպքե­րը, երբ ժողովրդի ողբերգություննե­րը վերա­լիցքա­վորվել են քաղա­քա­կան դրդա­պատճառնե­րով և այդ ամե­նը զենք ու գործիք է դարձել։ Այն ինչ կատարվում է հիմա Հայաստա­նում, լրիվ հասկա­նա­լի է։ Արցախցի­նե­րը բռնա­գաղթվել են, ունեն բազմա­թիվ խնդիրներ, մեկը մի բան լավ է հասկա­նում, մյուսը՝ ոչ, ուստի տրա­մա­բա­նա­կան է, որ նրանք կարող են որո­շա­կի դժգո­հություններ ունե­նալ։ Այստեղ վտանգա­վորն այն է, որ այն ուժե­րը, որոնք ցանկա­նում են իշխա­նություն գրա­վել, կարող են փորձել օգտա­գործել արցախցի­նե­րի հուզմունքը և նրանց իրենց ձեռքում գործիք դարձնել, օգտա­գործել, ապա դեն նետել։ Դա ևս պատմա­կան օրի­նա­չա­փություննե­րից մեկն է։ Այդ իսկ պատճա­ռով էլ ՀՀ քաղա­քա­կան և մտա­վո­րա­կան էլի­տան պետք է զերծ մնա հուզիչ կամ չմտածված, անզգույշ խոսքե­րից ու արտա­հայտություննե­րից, արցախցի­նե­րի հետ պետք է շատ իմաստուն խոսել, նրանց պետք է շատ գիտա­կից վերա­բերմունք տալ՝ հաշվի առնե­լով, թե ինչ մեծ շոկի են նրանք ենթարկվել։

Բանաստեղծը նշեց, որ արցախցի­նե­րի դիմա­վո­րումը քիչ թե շատ նորմալ է կատարվել, թեև դեռ բավա­կան սոցիա­լա­կան խնդիրներ կան։ Ամեն դեպքում ՀՀ‑ը կարո­ղա­ցել է իր ունե­ցած ռեսուրսնե­րի համա­պա­տասխան  ընդունե­լություն ցույց տալ։ մենք պետք է մի բան հստակ հասկա­նանք՝ ՀՀ քաղա­քա­ցին ոչ մի բանով առա­վել չէ արցախցուց, ու արցախցին էլ պետք է հասկա­նա, որ ինքը որևէ բանով առա­վել չէ ՀՀ քաղա­քա­ցուց։ Մենք չպետք է թույլ տանք, որ առա­ջա­ցած սոցիա­լա­կան խնդիրնե­րը Արցա­խի անկումը վերա­ծեն տեղա­յին դժբախտության։ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը ևս մեծ չափով սոցիա­լա­կան խնդիրներ ունեն, որոնք լուծված չեն։ Բայց այն ինչ հիմա կատարվում է Հայաստա­նում, ըստ էությա  քաղա­քա­ցիա­կան սողա­ցող պատե­րազմ է։ Այդ իրա­վի­ճա­կը շարունա­կում է զարգա­նալ վերջին երեք-չորս տարի­նե­րի ընթացքում, թեև քիչ է հավա­նա­կան, որ ներկա­յիս ընդվզումնե­րը մեծա­նան, շատա­նան և քաղա­քա­կան երև­ույթնե­րի վերածվեն։

Բանաստեղծի կարծի­քով սեպտեմբեր հոկտեմբեր ամիսնե­րին մեզ մոտ քաղա­քա­կան շատ սրված իրա­վի­ճակ է լինե­լու՝ եկող տարվա ընտրություննե­րին ընդա­ռաջ կակտի­վացնեն նման տարրե­րին մեջ, իսկ այդ տարրե­րը այլ հոգս ու միտք չունեն, քան իշխա­նությունը խլե­լը, հետ վերա­դարձնե­լը և ամեն ինչի կդի­մեն, որ երկրում բորբոքվի քաղա­քա­ցիա­կան շիկա­ցած իրա­վի­ճակ։

Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ այն բանին, որ արցախցի­նե­րը հատկա­պես, բայց նաև ողջ հայ ժողո­վուրդը երբեք էլ չի հասկա­ցել, թե ինչ նպա­տակ ունի ռուսա­կան պետությունը։ Հասկա­նա­լու հնա­րա­վո­րություն չուներ 1800-ականնե­րին, չէր գիտակցում, թե ռուսնե­րը ինչ են բերում իր գլխին ու չի հասկա­ցել նաև ԽՍՀՄ կազմում, որը մի պետություն էր, որտեղ օրենքնե­րի փոխա­րեն գողա­կան բարքերն էին իշխում։ Մինչդեռ հենց այդ նույն Ռուսաստանն է, որ ունի շատ մեծ համակրանք ադրբե­ջանցի­նե­րի ու թուրքե­րի հանդեպ, թույլ է տվել, որ 3000 տարի իր հայրե­նի­քում ապրող հայը բռնա­գաղթվի և այսօր հենց նույն ռուսաստա­նը պատրաստ է ՀՀ‑ը մեկ վայրկյա­նում զոհել, եթե դա իր շահե­րին համա­հունչ լինի։

Ռուսաստա­նը ազգա­յին պետություն չէ, կայսրություն է և նրա կառա­վա­րիչնե­րը թքած ունեն հայե­րի, ինչպես նաև հենց ռուսնե­րի վրա, նրանց միակ մտա­հո­գությունը կայսրությունը պահպա­նելն է, որի համար նրանք ոչ միջոց չեն խնա­յում։ Ո՞վ ռուսը, որտե՞ղ է սկսվում և ավարտվում ռուս ազգը։ Մենք ոչ միայն դա չգի­տենք, այլև երբեք էլ այդ հարցե­րը ինքներս մեզ չենք տվել։ Դեռ 19-րդ դարից սկսած մեր ընկա­լումնե­րով հայ-ռուսա­կան հարա­բե­րություններն ընթա­ցել են այսպես ասած կենցա­ղա­յին մակարդա­կով և ամրապնդվել ԽՍՀՄ օրոք։ կոմունիստա­կան կայսրության փլուզումից հետո, երբ Հայաստա­նում տնտե­սա­կան բարդ իրադրություն ստեղծվեց, հայ ժողովրդի մի մեծ հատված մեկնեց Ռուսաստան՝ ապրե­լու և աշխա­տե­լու, ինչպես նաև գումա­րով իր ընտա­նի­քը պահե­լու համար ու դա ևս իր հերթին ճնշող միջոց է դառնում։

Բանաստեղծը նաև ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ մենք չենք կարող հաշվի չառնել, որ թուրքե­րը մեր հարև­աններն են ու նրանց հետ հարա­բե­րություններ են պետք։ Այլ հարց է այն, որ մենք պետք է հասկա­նանք, թե մեր հարա­բե­րություննե­րը պետք է կարգա­վորվեն ռուսակա՞ն ցանկություննե­րով, թե՞ ոչ։ Պետք է հասկա­նանք, թե թուրքե­րի հետ հարա­բե­րություննե­րի որ իրա­վի­ճա­կը մեզ համար ավե­լի անվտանգ միջա­վայր կստեղծի՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան։

Հարցարզրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ