Հայաստան

Փոքրամասնության Քաղաքապետը

Այդ դեպքում, երբ լինի արդար կառավարում, մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդար կառավարումը տանում է ավելի համակարգված ծախսերի ու դա հանգեցնում է ընդհանուր մակարդակի բարձրացման։ Իսկ հիմա Գյումրու կառավարումը վերածվելու է քաոսի, որովհետև ընդդիմության թեկնածուն լինելու է փոքրամասնության քաղաքապետը, ոչ թե մեծամասնության։ Վարդան Ղուկասյանը չի ունենալու այնպիսի իշխանություն ինչպես 2012թ․ առաջ էր։

Լևոն Բարսեղյան

CIVILNET-ը զրուցել է Գյումրու ավագանու ընտրությունների Եվրադաշինքի միասնական քաղաքապետի թեկածու Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընտրությունների հետևանքները և առաջիկա սպասելիքները։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ ընտրություններին նախորդած քարոզարշավն անցել է ինչպես միշտ՝ հանրության թեկնածուները շոկոլադ ու կոնդետ են խոստացել առանց որևէ հիմք ունենալու։ Մեծ ու ճոխ խոստումներ են տրվում ու շուտ էլ մոռացվում են, որովհետև դրանք տրվում են միայն այդ պահի համար։ մեր հասարակությունը սիրում է էմոցիոնալ տեմպով շարժվել։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Եվրադաշինքի առաջարկածը ևս շատերը հեքիաթ են համարում, Բարսեղյանն ասաց, որ եղել են անհեթեթ արձագանքներ առ այն, որ իրենք եկել առաջադրվել են, որ վաղը մյուս օրը մուլիշենգեն վիզա ստանան։ Իրենց առաջարկը ոչ թե մյուսների նման Շուշի հետ բերելու կամ Արևմտյան Հայաստան վերադարձնելու նման անիրական հեքիաթ է եղել, այլ Գյումրիում հասարակական ծառայությունների որակը բարձրացնելու միտված։ Գյումրու բյուջեն քիչ է, քիչ է նաև ամեն շնչին բաժին ընկնող թվով, բայց փողը միշտ էլ քիչ է լինելու։ Այդ դեպքում, երբ լինի արդար կառավարում, մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդար կառավարումը տանում է ավելի համակարգված ծախսերի ու դա հանգեցնում է ընդհանուր մակարդակի բարձրացման։ Իսկ հիմա Գյումրու կառավարումը վերածվելու է քաոսի, որովհետև ընդդիմության թեկնածուն լինելու է փոքրամասնության քաղաքապետը, ոչ թե մեծամասնության։ Վարդան Ղուկասյանը չի ունենալու այնպիսի իշխանություն ինչպես 2012թ․առաջ էր։ 

Ինչ վերաբերում է նրան, որ Կոմունիստական կուսակցությունը նման տպավորիչ քանակով քվեներ է ստացել, Բարսեղյանը դա կապեց Կուսակցության առաջին համարով առաջադրված Վարդան Ղուկասյանի անձի հետ։ Միայն ու միայն Վարդան Ղուկասյանի անձով է պայմանավորված կոմկուսի՝ այդքան քվե ստանալը։ Նախորդ անգամ կոմունիստները մոտ երեք հարյուր քվե էին ստացել, իսկ այս անգամ, երբ նրանց կուսակցությամբ առաջադրվեց վարդան Ղուկասյանը, նրանք գրեթե երեսուն անգամ ավելի շատ քվե ստացան։ Եթե հաջորդ անգամ Վարդան Ղուկասյանը այլ կուսակցությամբ առաջադրվի, կոմունիստները գուցե երեք հարյուր քվե էլ չստանան։ Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ ընտրություններում պայքարը գնացել է անձերի մեջ, ոչ թե կուսակցությունների ու գաղափարների։

Այս ընտրություններում ընտրակաշառք եղե՞լ է, թե ոչ։ Լևոն Բարսեղյանը հանգամանորեն շեշտեց, որ այս հարցը չունի այո կամ ոչ պատասխան։ Իրադրությունն այնպես է և իրականությունն այնպիսինն է, որ անձերին ընտրած մարդկանց մի մասը կաշառք ստանալու կարիք չունի, որովհետև այսպես թե այնպես աշխատում է ընդիմության ու նրա հովանավորյալների գործարաններում, խանութներու, կառույցներում, ենթակա է նրանց ու կաշառք ասվածն այս դեպքում աշխատանքից չազատելն է, նրանց ազդեցությանը ենթարկվելը։ Հանրությունն էլ երբ տեսնում է, որ թե բազմաթիվ քաղաքական դեմքեր ու թե դատավորներ, որոնց մասին նշվում է, որ հսկայական թալան են արել, բայց «կոպեկ առ կոպեկ» հետ բերելու խոսոտումը չի կատարվում ու հետ է բերվում չնչին բաներ, կորցնում է հավատը իշխանության նկատմամբ ու Փաշինյանն այլևս չի կարող ասել պողպատե մանդատ տվեք։ Ժողովուրդն ասում է մի անգամ տվեցի ի՞նչ արեց, որ հիմա էլի տամ։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ ամսի 16-ին թեկնածուները կառաջադրվեն և ավագանին քկվեարկի; Հավանաբար երկու սցենար կարող է լինել, որ բոլոր ընդդիմադիր ավագանիները միահամուռ ձայն տան Վարդան Ղուկասյանին, ինչը հնարավոր է այդքան էլ  Մարտուն Գրիգորյանի դուրը չգա, կամ էլ Մարտուն Գրիգորյանը երկու-երեք ձայն կտա, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ և վերջ։ Ու դրանով էլ իսկ Գյումրու կառավարումը կվերածվի քաոսի, որովհետև ՔՊ-ը ամեն դեպքում ունի ավագանու անդամների գրեթե կեսը ու նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանին աջակցեն նրա երկու արբանյակ կուսակցությունները, ապա էլի ցանկացած որոշում ու քննարկում դառնալու է մեծ ու երկար, խառնաշփոթ կռիվ։ Բացառված չէ նաև քաղաքական առևանգումների հնարավորությունը, երբ կուսակցությունները փորձում են մեկ երկու անդամի իրենց կողմը քաշել։ 

Ամեն դեպքում, ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ին երկրում իշխանությունից հեռացնելու սկիզբ են դնում Գյումրիով, ինչը քաղաքական առումով տրամաբանական է, բայց հենց նույն ընդդիմությունն ու Վարդան Ղուկասյանն իրենց թիկունքին զգալու են կենտրոնական իշխանության շունչը։ Բազմաթիվ վերահսկողական մարմիններ կան, որ թույլ չեն տալու Ղուկասյանին ունենալ այնպիսի արքայական իշխանություն, ինչպես առաջ էր։ Բացի դրանից Ղուկասյանի վրա մի քանի քրեական գործեր կան, որոնք ևս ծանրացնելու են նրա վիճակը։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *