21.7 C
Yerevan

Ամե­նա­կարև­ո­րը Ընդունվեց

Այս ընթացքում դատա­րան են ուղարկել 136 հայցա­դի­մում՝ ավե­լի քան 527 միլիարդ դրա­մի, նաև 270 շարժա­կան, 1381 անշարժ գույքի բռնա­գանձման պահանջով:

Արուսյակ Ջուլհակյան

Ուղիղ հինգ տարի առաջ այս օրը Ազգա­յին ժողովն ընդունեց Ապօ­րի­նի ծագում ունե­ցող գույքի բռնա­գանձման մասին օրենքը։ Ավե­լորդ է ասել, թե ինչ տեղե­կատվա­կան աղմուկով էր ուղեկցվում այդ օրենքի ընդունումը։ Էլ շանտաժ, էլ մանի­պուլյա­ցիա, էլ սպառնա­լիքներ։ Պարզ է՝ այդչափ ջանա­սի­րությամբ թալա­նա­ծը վերա­դարձնե­լու պատրաստա­կա­մություն հեչ չկար։ Ինչևէ, չնա­յած այս ամե­նին, օրենքն ընդունվեց և սկսվեց կիրառվել։ Կարճ անցած խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը, որի առաջնորդնե­րի և նրանց հետ փոխկա­պակցված անձանց անուննե­րը՝ կից միլիո­նա­վոր, երբեմն՝ միլիարդա­վոր դրամնե­րով, մենք հետա­գա­յում պետք է տեսնեինք դատա­խա­զության՝ ապօ­րի­նի ծագում ունե­ցող գույքի բռնա­գանձմա­նը վերա­բե­րող հաղորդումնե­րում, դիմեց Սահմա­նադրա­կան դատա­րան՝ վիճարկե­լով ԱՄԲՈՂՋ օրենքը։ Ոչ թե կոնկրետ հոդված, կոնկրետ դրույթ, այլ ամբողջ օրենքը։

Հույսը, բնա­կա­նա­բար, այն էր, որ օրենքի գործո­ղությունը կկա­սեցվի մինչև Սահմա­նադրա­կան դատա­րա­նի կողմից որոշման կայա­ցումը, իսկ մինչ դա ով սաղ, ով՝ մեռած։ Մի բան կանեն, մի բան կլի­նի։ Թալա­նի փրկության շարժումը կհա­ջո­ղի, հեղաշրջում կանեն։ Բախտը չժպտաց սակայն նրանց, օրենքի գործո­ղությունը չկա­սեցվեց, Թալա­նի փրկության շարժումն էլ մաշվեց մինչև քոքը։

Այս ընթացքում դատա­րան են ուղարկել 136 հայցա­դի­մում՝ ավե­լի քան 527 միլիարդ դրա­մի, նաև 270 շարժա­կան, 1381 անշարժ գույքի բռնա­գանձման պահանջով: Մի շարք գործեր ավարտվել են հաշտության համա­ձայնությամբ, այսինքն անձինք, որոնք չեն կարո­ղա­ցել ապա­ցուցել իրենց տնօ­րի­նած գույքի ծագման օրի­նա­կությունը, ընդունել են իրենց գույքի ապօ­րի­նի ծագումը և վերա­դարձրել այն, կամ դրա մեծ մասը պետությա­նը։ Այս գործե­րով անցնողնե­րի մեծ մասը, սակայն, չէին շտա­պում հաշտության գնալ՝ հույսը դնե­լով նրա վրա, որ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը հակա­սահմա­նադրա­կան կճա­նա­չի օրենքը։

Եվ ահա այսօր Սահմա­նադրա­կան դատա­րա­նը տվեց իր պատասխա­նը ոտը կախ գցած մեր հարգարժան քաղա­քա­ցի­նե­րին։ Օրենքը համա­պա­տասխա­նում է Սահմա­նադրությանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։ Ըստ այդմ՝ թալա­նի վերա­դարձը ժամա­նա­կի հարց է։

Հ․Գ․ Հեղա­փո­խությունից ի վեր Հայաստա­նի Հանրա­պե­տությանն է վերա­դարձվել շուրջ 210 մլրդ դրա­մի գույք և դրա­մա­կան միջոցներ։ Շուրջ 1․7 միլիարդ դոլա­րի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգե­լանքի տակ։

Առնչվող Հոդվածներ