15 C
Yerevan

Հայաստա­նը Վերա­դարձնել Հայե­րին

Այս օրենքը, որ գրված է ապօ­րի­նի գույքի վերա­դարձ, ավե­լի շատ հնչում է որպես ազգա­յին դավա­ճա­նություն, որովհետև հանուն մի խմբի բարե­կե­ցության հարվա­ծի տակ դնել մի ողջ ժողովրդի ու պետության ապա­գան, նրան պարտադրել ստո­րա­ցուցիչ ու նվաստացնող աղքա­տություն, դա հենց պետա­կան դավա­ճա­նություն է։ 

Մեր Ուղին

ՀՀ Սահմա­նադրա­կան դատա­րա­նի որոշմամբ հինգ տարի առաջ ընդունված «Ապօ­րի­նի գույքի վերա­դարձի մասին» օրենքը լիո­վին համա­պա­տասխան է ճանաչվել ՀՀ Սահմա­նադրությա­նը։ Ինչպես նշում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Արուսյակ Ջուլհակյա­նը՝ Այս ընթացքում դատա­րան են ուղարկել 136 հայցա­դի­մում՝ ավե­լի քան 527 միլիարդ դրա­մի, նաև 270 շարժա­կան, 1381 անշարժ գույքի բռնա­գանձման պահանջով: Հաղորդա­վաթ Դավիթ Ստե­փանյաննն էլ նշում է, որ այս պահին կա 1․7 մլրդ դոլա­րի գույք գտնվում է կալանքի տակ։
Այս թվե­րը հիրա­վի սարսա­փեցնող են։ Հայաստա­նում, ուր նվա­զա­գույն և միջին աշխա­տա­վարձը երբեք բավա­րար չեն եղել կարիքներն ամբողջությամբ հոգա­լու, հայաստա­նում, երբ ամեն առումով պակա­սությունն ու աղքա­տությունը աչք են ծակել և վերջա­պես Հայաստա­նում, ուր էժա­նա­գին մեքե­նա գնելն անգամ ճոխություն է թվում, իսկ հիփո­թե­քով բնա­կար ձեռքբե­րելն անհա­վա­նա­կան հաջո­ղություն և միա­ժա­մա­նակ նաև 20 տարի անվերջ պարտք փակե­լու անեծք, Հայաստա­նում կան մարդիկ, ովքեր ոչ թե հարստա­ցել, այլ երկրի հնա­րա­վո­րություննե­րը պարզա­պես քամել են իրենց գրպա­նը։ Հասկա­նա­լի է, որ Հայաստա­նում մեկը հարստա­ցել է հազա­րի հաշվին, հարյուր հազա­րի հաշվին։ Ահա թե ինչու է բնակչության մեջ հսկա­յա­կան թիվ կազմում աղքա­տությունը, այդքան քիչ են մշտա­պես ֆինանսա­վորվել և ֆինանսա­վորվում կրթությունն ոը գիտությունը, ինչու են թանգա­րաններն ու գրա­դա­րաննե­րը նման թշվառ վիճա­կում գտնվում, ինչու են ուսուցիչնե­րը աշխա­տում չնչին աշխա­տա­վարձով։ Որովհետև մի խումբ մարդիկ գտել են, որ իրենք պիտի ունե­նան ամեն ինչ, եթե նույնիսկ մյուսնե­րը անգամ չոր հացի հույսի էլ մնան, դա ոչինչ։
Իրա­կա­նում այս օրենքը, որ գրված է ապօ­րի­նի գույքի վերա­դարձ, ավե­լի շատ հնչում է որպես ազգա­յին դավա­ճա­նություն, որովհետև հանուն մի խմբի բարե­կե­ցության հարվա­ծի տակ դնել մի ողջ ժողովրդի ու պետության ապա­գան, նրան պարտադրել ստո­րա­ցուցիչ ու նվաստացնող աղքա­տություն, դա հենց պետա­կան դավա­ճա­նություն է։ Դավա­ճա­նությունը պոզով պոչով չի լինում։ Դավա­ճա­նությունը միայն դիրքե­րի տեղը մատնե­լով չէ։ Դավա­ճա­նությունը պետությա­նը կաթվա­ծա­հար անող աղքա­տություն նվի­րելն է։ Ըդն որում ոչ թե փոքրիկ գողություններ, ասենք որևէ նախա­րար ավե­լի էժան գնով է երկու սենյա­կա­նոց բնա­կա­րան ստա­ցել, կամ որևէ քաղա­քա­պետ կարո­ղա­ցել է մի քանի տարի մանր մունր գումար այս ու անն տեղից քերե­լով մեկ երկու մեքե­նա գնել, ու ոչ էլ մանր խախտումներ, որ ինչ որ պաշտոնյա իր որդու 8 քննություննե­րից մեկում հաջո­ղացրել է մի քանի միա­վոր ավել նշա­նա­կել տալ։ Ո՜չ, ոչ թե պարզա­պես մանր դեպքեր, որ կարե­լի էր նույնիսկ ուշադրություն չդարձնել, այլ գայլա­յին ախորժա­կով պետության ողնա­շա­րը կրծե­լու փորձ, որի դիմաց նրանց պետե­րը, իսկ ավե­լի կոնկրետ Կրե­մի էլի­տան նրանց թույլատրել է թալա­նել հանրա­պե­տությունը մինչև վերջ՝ փոխա­րեն խոստա­ցել են պաշտպա­նել նրանց իշխա­նությունը, եթե վերջիններս էլ իրենց հերթին պաշտպա­նեն Կրեմլի քաղա­քա­կա­նությունը։ Ու ստացվել է յուրա­տե­սակ բաժա­նում՝ ՀՀ արտա­քին հնա­րա­վո­րություննե­րը Ռուսաստա­նին, իսկ ներքին բարի­քը՝ իրենց։ Հայաստա­նը դարձրել են գաղութ, որի պետե­րը իրենք են եղել։ Հասկա­նա­լի է նաև, որ հենց այդ ապօ­րի­նի գույքի վերա­դարձը թույլ չտա­լու համար էլ նախկիննե­րը փրփուրնե­րը բերա­նին պատրաստ են ցանկա­ցած գործո­ղության՝ ընդհուպ արյունոտ վենդե­տա­յի, միայն թե չեզո­քացնեն իշխա­նությա­նը, միայն թե պահպա­նեն իրենց գողացվա­ծը։
Այժմ մի ուրիշ հարց է հասունա­նում։ Իշխա­նությունը, որ ձեռնարկել է այդ հանդուգն գործո­ղությունը, կարողանալո՞ւ է դա տանել մինչև վերջ։ Իշխա­նությունը, որ միա­ժա­մա­նակ նաև աչքի է ընկնում իր ոչ պրոֆե­սիո­նալ կադրե­րով, այն էլ այնպի­սի, որ վարչա­պետն անգամ խոստո­վա­նում է, որ կառա­վա­րությունում կադրե­րի սով կա, արդյո՞ք կարո­ղա­նա­լու է այդ ողջ գույքը հետ վերա­դարձնել ու նաև քաղա­քա­կան գնա­հա­տա­կան տալով օրի­նա­կան դատավճիռ արձա­կի այդ խոշոր գողե­րի նատմամբ։ Իշխա­նությունը, որ քիչ մեղքեր չի գործել, որ ունի ոչ միայն կադրա­յին սով, այլև խիստ անարդյունա­վետ կադրա­յին աշխա­տանք, բազմա­թիվ չիրա­կա­նացված խոստումներ, բանա­կում դեռևս մնա­ցող մթնո­լորտի խունա­ցած վիճակ ու էլի բազում բազմա­թիվ չլուծած, բայց իր վրա վերցրած հարցեր, արդյո՞ք կարո­ղա­նա­լու է աօպրի­նի գույքը հետ վերա­դարձնել ժողովրդին։ Ընդ որում վերա­դարձնել այնպես, որ բոլո­րը զգան, ոչ թե Փաշինյա­նի «հատիկ առ հատիկ» գրա­ռումնե­րի ոճով, երբ ինչ որ մեքե­նա կամ մի քանի հարյուր մետր է վերա­դարձվում։ Ոչ, խոսքը հարյուր միլիո­նա­վոր դոլա­րի­նե­րի ու գրե­թե 2 մլրդ դոլա­րի անշարժ գույքի մասին է։ Ըստ էության իշխա­նությունը պիտի ժողովրդին ոչ թե գույք, այլ Հայաստա­նը վերա­դարձնի։ Եթե կարո­ղա­ցավ՝ կեցցե, եթե ոչ, ապա իշխա­նությունը ևս կհա­մարվի գող, կամ էլ թուլա­մորթ։ Երկուսն էլ ծանր կազդեն ժողովրդի վրա։
Ընդ որում իշխա­նությունը պետք է հիշի մի բան։ Նա մինչև օրս այդպես էլ չկա­րո­ղա­ցավ վեթինգ անցկացնել ու բարե­փո­խել դատա­կան համա­կարգը, հարուցված քրեա­կան գործե­րի 90 տոկո­սը շարունա­կում է մնալ օդում, կամ էլ կարճվում է անհասկա­նա­լի ու զայրացնող հիմքե­րով։ Արդյո՞ք այսքան տապա­լումնե­րից հետո իշխա­նությունը կարող է ապօ­րի­նի գույքի վերա­դարձն իրա­կա­նացնել, հաշվի առնե­լով, որ այդ հարցն այսպես, թե այնպես կապված է քաղա­քա­կա­նության ու քաղա­քա­կան գործիչնե­րի հետ։
Արդեն պարզ է, որ 2026‑ի ընտրություննե­րում իշխա­նություննե­րը ժողովրդի վստա­հության քվեն փորձե­լու են շահել թալա­նը հետ բերե­լով, իսկ նախկիննե­րը՝ թուրքի դեմ պայքա­րե­լու, ազգա­դավ ու թուրք իշխա­նություննե­րին հեռացնե­լու և հայրե­նի­քը փրկե­լու կոչե­րով։ Իսկ կուլիսնե­րի հետև­ում կատա­ղի պայքար է ընթա­նա­լու ներկա­նե­րի ու նախկիննե­րի մեջ։ Ո՞վ կհաղթի այս պայքա­րում։ Արդյո՞ք սա ևս մի հնար չի լինե­լու, որ նախկիննե­րը ներկա­նե­րին ինչ ինչ բաներ բաժին հանեն՝ իրենց հանգիստ թողնե­լու պահանջով և սպառնա­լի­քով, որ եթե մինչև հիմա Ռուսաստա­նի ծանր ձեռքը չի զգացվել որևէ դիվերսիոն որյունոտ ձևով, ապա հիմա կզգացվի։ Եվս մեկ հարց։
Ու այս ամե­նում հայրե­նիքն ու Հայաստա­նը մնում են հեռու հեռու և կա միայն գայլի պայքար՝ իր որսը պահպա­նե­լու համար, որս, որը նրանք արել են իրենց պետության ու ժողովրդի հաշվին։
2026-ին ընդա­ռաջ իշխա­նություններն այս հարցե­րին պիտի իրենք իրենց մեջ պատասխան տան, իսկ հասա­րա­կությունն այնքան հեռա­տես լինի, որ թույլ չտա, որ հայրե­նի­քի դիմա­կով գողը նորից անցի իր արհեստա­վարժ զբաղմունքին։
Իհարկե երա­նե­լի է, որ գան վերջա­պես երրորդ ուժե­րը գան ու բոլո­րին փրկեն ներկա-նախկին կռվից, բայց նրանք դեռևս չկան, եթե կան էլ, ապա թույլ են, առանց ռեսուրս, մասնատված ու աննկատ։

Առնչվող Հոդվածներ