18.3 C
Yerevan

Աջա­պահյանն Ի՞նչ Է Ուզում Եւ Ինչու

Աջա­պահյա­նը գիտի, որ դրա պատասխա­նա­տուն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյա­նը և Սերժ Սարգսյա­նը։ Նա երե­խա չէ, որ չիմա­նա, որ Նիկոլ Փաշինյա­նը եթե անգամ հանճար էլ լիներ, չէր կարող 2 տարում անել 30 տարվա չարված գործը…

Ստե­փան Սաֆարյան

Եզրա­կա­ցություննե­րի համար եկեք աքսիո­մա­տիկ ընդունենք, որ Միքա­յել Աջա­պահյա­նը հիմար չէ, որ 44-օրյա պատե­րազմի թեժ պահին իր խոսքե­րով “30 տարի շարունակ պետա­կա­նություն չստեղծած” Ռոբերտ Քոչարյա­նին ու Սերժ Սարգսյա­նին հորդո­րի ռազմա­կան հեղաշրջում կատա­րել ու տապա­լել ժողովրդի ընտրած իշխա­նությա­նը։ Նա անգիր գիտի, թե ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի ու Ալիևի’ Հայաստա­նում ովքեր չեն ստեղծել պետություն?, ովքեր են պետա­կա­նության իմի­տա­ցիա արել ու չեն ստեղծել պատե­րազմին պատրաստ ու Արցա­խը պահե­լու ունակ բանակ? ։ Աջա­պահյա­նը գիտի, որ դրա պատասխա­նա­տուն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյա­նը և Սերժ Սարգսյա­նը։ Նա երե­խա չէ, որ չիմա­նա, որ Նիկոլ Փաշինյա­նը եթե անգամ հանճար էլ լիներ, չէր կարող 2 տարում անել 30 տարվա չարված գործը… Այս ամե­նը եթե հասկա­ցել է ժողովրդի մեծա­մասնությունը, չի կարող հասկա­ցած չլի­նել Միքա­յել Աջա­պահյա­նը։

Հետև­ա­բար, հարց է ծագում’ ինչու էր նա պատե­րազմի ծանր շրջա­նում դիմում հենց այդ երկուսին ու կոչ անում ռազմա­կան հեղաշրջում անել իրենց հավա­տա­րիմ զինվո­րա­կաննե­րով?

Հիշեցնեմ, որ 44-օրյա,պատերազմի ժամա­նակ ռազմա­կան հեղաշրջման կոչ արվեց հոկտեմբեր 13-ին։ Դա Հադրութի “տարօ­րի­նակ ետնա­հանջի հրա­մա­նի” օրերն են։ Դա նաև հոկտեմբե­րի 10-ին ռուսա­կան հրա­դա­դա­րի “տապալված” փորձից հետո էր, երբ Ալիևը դրեց Շուշին ստա­նա­լու պահանջը… Այդ օրը Վազգեն Մանուկյա­նի ստո­րագրության տակ ևս 13 ստո­րագրությամբ (պարտա­դիր նայեք, թե ովքեր են միա­ցել դրան) հայտա­րա­րություն տարածվեց պահանջե­լով իշխա­նություննե­րից պատե­րազմի հրա­մա­նա­տա­րությունը փոխանցել “հատուկ ստեղծվե­լիք ռազմա­քա­ղա­քա­կան շտա­բին” : Այդ հայտա­րա­րությունը կրկնվեց հոկտեմբե­րի 17-ին, երբ հրա­դա­դա­րի հերթա­կան’ ֆրանսիա­կան ձախողված նախա­ձեռնությունից հետո հայտա­րա­րության հեղի­նակնե­րը կրկին հիշեցրե­ցին իրենց հոկտեմբե­րի 13‑ի պահանջը, իսկ հեռա­խո­սազրույցի ժամա­նակ Պուտի­նը Փաշինյա­նին փոխանցեց պատե­րազմի կանգնեցման պայմա­նը’ ռուսա­կան պլա­նը, որից, տեղյակ էին խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը, իսկ նրանց հետ Փաշինյա­նի հանդիպման ժամա­նակ ՀՀԿ ներկա­յա­ցուցիչ Էդուարդ Շարմա­զա­նո­վը ակնարկել է, որ Փաշինյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա, քանի որ իր տպա­վո­րությամբ’ Ռուսաստա­նը Արցա­խը կփրկի ու պատե­րազմը կկանգնեցնի միայն այդ դեպքում….
Նույն օրե­րին Հայաա­տան էին ժամա­նել ռուսա­կան երկու գիտնա­կան-ГРУ-շնիկներ, որոնցից մեկը Սևա­նից իրենց այցե­լության կարճ տեսանյութ էր համա­ցանցում տեղադրել, որի ուղեկցող գրառման մեջ շտա­պել էր ավե­տել ու չզարմա­նալ, եթե հետխորհրդա­յին հանրա­պե­տություննե­րից մեկում շուտով արտա­հերթ իշխա­նա­փո­խություն լինի…
Մնա­ցա­ծը բոլորդ գիտեք։
Պատե­րազմից հետո Վազգեն Մանուկյա­նը հայտա­րա­րեց, որ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ ինքը զանգել է հրա­մա­նա­տարնե­րին ու հորդո­րել չկա­տա­րել Երև­ա­նի քաղա­քա­կան իշխա­նության հրա­մաննե­րը…
Դրան հաջորդեց Օնիկ Գասպարյա­նի ու ԳՇ-ականնե­րի բունտը…
Միքա­յել Աջա­պահյանն էլ ցուցմունք է տալիս, որ ինքն էլ Ռոբերտին ու Սերժին կոչ է արել հենց պատե­րազմի շրջա­նում ռազմա­կան հեղաշրջում իրա­կա­նացնել…
Կարծես թե կամաց-կամաց պարզ է դառնում, թե ինչ զրուցա­կիցներ են ունե­ցել Ռուսաստա­նից հատուկ Հայաստան եկած ГРУ-շնիկնե­րը…

Իսկ Արցախցի մեր հայրե­նա­կիցնե­րը ու Հայաստա­նի ժողո­վուրդը դեռ ուզում են իմա­նալ, թե ինչպես կորցրե­ցինք Արցա­խը?
Շատ պարզ։ Ինչպես մեր այլ պատմա­կան ողբերգություննե­րը….

Առնչվող Հոդվածներ