15.2 C
Yerevan

Վարձա­կալված Պետություն

Կնե­րեք, խոզա­րած, հացթուխ ու թալանչի զինվո­րա­կա­նությամբ մենք ուղղա­կի դատա­պարտված էինք․․․ Նրանք մի բան են տիրա­պե­տել՝ վերցնել Հայաստա­նից եկած 30 միլիոն դրա­մը /մնացածի մասին չասեմ/, բդեշխա­կան հողե­րում զինվորնե­րի քրի­տինքով աճեցրած ցորե­նը, այլ բարիքներ ծախեն Հայաստա­նի վրա։

Ստե­փան Սաֆարյան

Երեկ որոշ ընկերներ շատ զարմա­ցան, որ ես զարմա­ցել ու շոկա­հարվել էի Արցա­խի ներկա­յա­ցուցչության դիմաց մեր հայրե­նա­կիցնե­րի կողմից արված բացա­հայտումնե­րից, որ Արցա­խում անգամ զորա­մա­սերն են վարձա­կալված տարածքնե­րում եղել, որոնց համար պետության կողմից 30 միլիոն դրամ կարգի վարձ է վճարվել, դեհ, էլ չասած, որ այդ գումարն էլ Հայաստա­նի բյուջեից է գնա­ցել։ Ու խոսքը մեկ զորա­մա­սի մասին չէ, այլ գրե­թե համա­տա­րած․․․ Ես, իհարկե, իմա­ցել եմ Մոսիի տան պատմությունը /առանձնատունը կառուցել զինվորնե­րի քրտինքով, հետո վաճա­ռել պետության վրա, հետո պետությունը նորից նվի­րի իրեն․․․/, բայց ինձ թվա­ցել է, թե դա բացա­ռություն է, ոչ թե կանոն․․․ Իմա­ցել եմ նաև, որ Արցա­խում նորօրյա բդեշխություններ են ստեղծվել հին մելի­քություննե­րի ծաղրանկա­րով, բայց մտա­ծել եմ, թե դա վերա­բե­րել է միայն հողե­րին, գյուղատնտե­սա­կան տարածքնե­րին․․․ Բայց որ Արցա­խի պաշտպա­նության ապա­վեն բանակն այդ աստի­ճան լիա­մասշտաբ ներքաշված է եղել համա­կարգա­յին կոռուպցիա­յի մեջ, այ, դա ինձ համար շոկ էր․․․ Չէ, այնքան միամտ չէի, որ համա­րեի, թե կոռուպցիան հայրե­նա­սի­րա­կան զգա­ցումնե­րով օժտված մի բան է․․․ Ուղղա­կի մասշտա­բը շոկա­յին է ինձ համար։ Ու, այո, ես հիմա մեղադրում եմ մեր իշխա­նություննե­րին, որոնք չթո­ղե­ցին հեղա­փո­խությունը մտնի Արցախ, ինչին սպա­սում էին նաև արցախցի­նե­րը․․․ Իհարկե, ժամա­նա­կը կարճ էր այնտեղ արմա­տա­խիլ անե­լու այդ քաղցկե­ղը, որն անգամ Հայաստա­նից արմա­տա­խիլ չի եղել, բայց գոնե այսօր ես ինքս մեզ չէի մեղադրի, որ թույլ ենք տվել, որ պատե­րազմի թատե­րա­բե­մում մնար փտած կոռուպցիոն համա­կարգը, որը ինքն էր հնա­րա­վոր պատե­րազմի ղեկա­վարման ու հրմա­նա­տա­րության առաջնա­յին օղա­կը, քանզի պատե­րազմը այնտեղ էր լինե­լու․․․ Ու կնե­րեք, խոզա­րած, հացթուխ ու թալանչի զինվո­րա­կա­նությամբ մենք ուղղա­կի դատա­պարտված էինք․․․ Նրանք մի բան են տիրա­պե­տել՝ վերցնել Հայաստա­նից եկած 30 միլիոն դրա­մը /մնացածի մասին չասեմ/, բդեշխա­կան հողե­րում զինվորնե­րի քրի­տինքով աճեցրած ցորե­նը, այլ բարիքներ ծախեն Հայաստա­նի վրա, դրա փողերն էլ վերցնեն, ու կեղծիք ստեղծվի, թե Արցախն էլ կերակրում է Հայաստա­նին․․․ Ու շարքա­յին արցախցին էլ պատա­հա­կան չի, որ մտա­ծում է, թե այնպես չէ, որ միայն Հայաստանն է կերակրել ու պահել Արցա­խը, հակա­ռակն էլ է եղել․․․ Դեհ, արի, այդ մթի ու կեղծի­քի մեջ պահված արցախցուն բացատրի, թե Հայաստա­նի փողե­րի լվացքը քանի ուղղություն է ունե­ցել ու բոլոր ուղղություննե­րով շահո­ղը մի քանիսն ու կլանն են եղել․․․ Իսկ պատմությունը ուղղա­կի խելա­գա­րացնող է․․․ Ու եթե սրան էլ գումա­րենք վարկե­րի պատմությունը, վերջին օրե­րին Արցա­խում արխիվնե­րի ու փաստաթղթե­րի վերա­ցումը ու Արցա­խի ղեկա­վա­րության կողմից Բաքվի բանտի նախնտրությունը, այլ ոչ թե Հայաստա­նի առա­ջարկով Հայաստան գալը, ապա, կնե­րեք, ողբերգության սահմաննե­րը չեն երև­ում․․․

Չէի ցանկա­նում որևէ փոքրիկ ճյուղ գցել Հայաստա­նում թեժա­ցող արցախցի-հայաստանցի հրդե­հի կրա­կին, բայց նաև այս ամե­նի մասին դառնությունը ու կսկի­ծը թաքցնել էլ չես կարող․․․

Գետի­նը մտնեինք, ավե­լի լավ էր․․․․

Դրա համար էլ հորի­նել են “Արցա­խի վաճառքի”, “Արցա­խին դավա­ճա­նե­լու” ու բոլոր հեքիաթնե­րըմ սեփա­կան ղալա­թը կոծկե­լու համար։

Չի ստացվե­լու․․․ Հիմար չկա․․․

Առնչվող Հոդվածներ