15.2 C
Yerevan

44-օրյան Նախա­պատրաստող Վասա­լը

Մաս Ա

Խոսել «չփչա­ցող» զենքի մասին՝ լռե­լով այդ զենքե­րի արդյունա­վե­տության և ժամա­նա­կա­կից մարտա­դաշտում անպետքության մասին, նույնքան անմիտ է, որքան քարերն ու մահակնե­րը որպես արդյունա­վետ զենք գնա­հա­տե­լը։

Արման Բաբա­ջանյան

Այն նույն Ռուսաստա­նը, որի զենքի քարոզչությամբ էր նախօ­րեին զբաղված Քոչարյա­նը, այսօր Ուկրաի­նա­յում կորցրել է ավե­լի քան 950,000 զինծա­ռա­յող, 10,700 տանկ, 22,000 զրա­հա­տեխնի­կա, 27,000 հրե­տա­նա­յին համա­կարգ։ Սա կործանվող, նվաստա­ցած, պարտվող բանա­կի արդյունքն է՝ այն բանա­կի, որի տապալված զինտեխնի­կան Քոչարյա­նը մինչ օրս հայ ժողովրդին փորձում է ներկա­յացնել որպես հուսա­լի հենա­րան։
Սա այն Ռուսաստանն է, որի ձեռքին հանձնվեց Հայաստա­նը Հոկտեմբե­րի 27‑ի միջո­ցով՝ սպա­նե­լով ազա­տության, զարգացման և ազգա­յին ինքնության համար կռվող մեր իրա­կան առաջնորդնե­րին։ Սա այն Ռուսաստանն է, որի ենթա­կա­յության դիմաց հարյուրա­վոր քաղա­քա­ցի­ներ ազա­տազրկվե­ցին, երկրում արգելվեց ազատ խոսքը, թալանվեց տնտե­սությունը, պարտքի դիմաց գույքով «վճարվեց» տնտե­սա­կան հզո­րություննե­րը, պետության միակ ռեզերվը՝ ոսկին ջրի գնով «խուրդվեց», իսկ երկի­րը դարձավ վասալ։
Քոչարյա­նի պնդումնե­րը ռուսա­կան սպա­ռա­զի­նության, «չփչա­ցող» 60-ականնե­րի զենքե­րի և ռազմա­կան բալանսի մասին ոչ միայն խեղաթյուրված են, այլև բացա­հայտ խաբեություն՝ սեփա­կան ձախո­ղումնե­րը կոծկե­լու անհուսա­լի փորձ։
Խոսել «չփչա­ցող» զենքի մասին՝ լռե­լով այդ զենքե­րի արդյունա­վե­տության և ժամա­նա­կա­կից մարտա­դաշտում անպետքության մասին, նույնքան անմիտ է, որքան քարերն ու մահակնե­րը որպես արդյունա­վետ զենք գնա­հա­տե­լը։
20 տարի առաջ, դեռևս 2005 թվա­կա­նից, Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեն երե­քից ավե­լի անգամ գերա­զանցեց Հայաստա­նի բյուջեն։ Այդ խախտված ռազմա­կան բալանսը տեղի ունե­ցավ հենց Քոչարյա­նի իշխա­նության օրոք, այն ժամա­նակ, երբ ինքը իր ընտա­նի­քով ծաղկում էր՝ Տանզա­նիա­յի հանքե­րում և հունա­կան կղզի­նե­րու, իսկ բանա­կը մնում էր անտե­րության մատնված, առանց ռազմա­վա­րա­կան զարգացման որևէ ծրագրի։
Այս մարդը հիմա փորձում է հանրությա­նը համո­զել, թե երկու տարում հնա­րա­վոր էր շտկել այն, ինչ 20 տարվա մեջ ինքն ու Սերժը դիտա­վորյալ քանդե­ցին:
Քոչարյա­նի դավա­ճա­նությունը միայն անցյա­լը չէ։ Այն այսօր էլ սպառնում է մեր պետությա­նը։ Քանի դեռ այս սրի­կա­յի պաշտո­նա­վարմա­նը չի տրվել քաղա­քա­կան, իրա­վա­կան և բարո­յա­կան գնա­հա­տա­կան, քանի դեռ այս ոսո­խը չի դատա­պարտվել, քանի դեռ ներքին թշա­մին չի գլխատվել, մենք մշտա­պես մնա­լու ենք արտա­քին սպառնա­լի­քի տակ։
Պետք է վերջնա­կա­նա­պես ու անվե­րա­պա­հո­րեն հեռացնել այն բոլոր ուժե­րին, որոնք քանդել են մեր բանա­կը, երկի­րը և ապա­գան։ Մենք պարտա­վոր ենք վերա­կա­ռուցել մեր պետությունը՝ հիմնված արժա­նա­պատվության, հզո­րացման և ազգա­յին ինքնիշխա­նության սկզբունքնե­րի վրա։
Հայաստա­նը պետք է դառնա հզոր, անկախ և արժա­նա­պա­տիվ պետություն։ Եվ դա անե­լու ենք՝ ի հեճուկս Հայաստա­նի, մեր պետա­կա­նության բոլոր հակառկորդնե­րի։

Աղբյուրը՝ Facebook.com

Ռ․ Քոչարյա­նի հանդիպման տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ