15.2 C
Yerevan

Անբա­վա­րար Արդյունք

Չինա­ցի գործընկերնե­րին պետք է ասել, որ Ադրբե­ջա­նին հստակ ուղերձ հղեն՝ զերծ մնալ Հայաստա­նի դեմ լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություննե­րից, որովհետև դա կբե­րի երկա­րա­ժամկետ պատե­րազմի, ինչը կհանգեցնի Հարա­վա­յին Կովկա­սի տարանցիկ ներուժի փոշիացմա­նը, ինչը չի բխում Չինաստա­նի շահե­րից:

Բենիա­մին Պողոսյան

Հայաստա­նի և Չինաստա­նի հարա­բե­րություններն ամե­նա­ցածր մակարդա­կին են Հարա­վա­յին Կովկա­սում. Բենիա­մին Պողոսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ԱՊՐԻ Արմե­նիա վերլուծա­կան կենտրո­նի ավագ փորձա­գետ Բենիա­մին Պողոսյա­նը

– Պարո՛ն Պողոսյան, այսօր Հայաստա­նը երկար դադա­րից հետո ընդունեց Չինաստա­նի նորանշա­նակ դեսպա­նին, սակայն հավա­տարմագրե­րի հանձնման ձևա­չա­փը քննա­դա­տություննե­րի տեղիք տվեց։ Դեսպա­նին ընդունել է ոչ թե արտգործնա­խա­րա­րը, այլ նրա տեղա­կա­լը։ Հիմնավո՞ր են այդ քննա­դա­տություննե­րը, թե՞ ոչ:

– Ես դիվա­նա­գի­տա­կան արա­րո­ղա­կարգին ամբողջությամբ չեմ տիրա­պե­տում, բայց որքա­նով տեղյակ եմ, հստակ բան է, որ հավա­տարմագրե­րի պատճե­նը հանձնվում է փոխարտգործնա­խա­րա­րին, իսկ հավա­տարմագրե­րը, բնա­կա­նա­բար, ընդունում է նախա­գա­հը, ինչը, կարծում եմ, որ մոտա­կա ժամա­նակնե­րում կլի­նի, այսինքն՝ այստեղ ոչ մի արտա­ռոց ու խնդրա­հա­րույց բան չկա:

– Օրերս Ադրբե­ջա­նի նախա­գահն էր պետա­կան այցով Չինաստա­նում, այդ այցն ինչպե՞ս եք գնա­հա­տում, ու հնա­րա­վոր ի՞նչ ազդե­ցություններ կարող են լինել տարա­ծաշրջա­նի և Հայաստա­նի համար:

– Հարա­վա­յին Կովկա­սը Չինաստա­նի համար, եթե հետաքրքրություն է ներկա­յացնում, ապա ներկա­յացնում է որպես հավելյալ տարանցիկ առևտրա­կան ուղի, որը հնա­րա­վո­րություն կտա ևս մեկ երթուղի ստեղծել դեպի Եվրո­պա­կան միություն: Նկա­տի ունեմ Չինաստան, Կենտրո­նա­կան Ասիա, Կասպից ծով, Հարա­վա­յին Կովկաս, Եվրո­պա ուղղությունը, որը հայտնի է որպես Միջին միջանցք, ինչն արդեն գործում է՝ Չինաստան, Ղազախստան, Ադրբե­ջան, Վրաստան՝ Սև ծովով Եվրո­պա կամ Չինաստան, Ղազախստան, Կասպից ծովով Ադրբե­ջան, հետո Բաքու – Թբի­լի­սի – Կարս երկաթգծով ու Թուրքիա­յով դեպի Եվրո­պա:

Չեմ կարծում, թե Չինաստա­նը այս պահին շատ այլ հեաքրքրություններ ունի Հարա­վա­յին Կովկա­սում, պատա­հա­կան չէ, որ նրանք ակտի­վո­րեն մասնակցում են Վրաստա­նում նոր՝ Անակլյա նավա­հանգստի շուրջ ընթա­ցող քննարկումնե­րին, ու անցած տարի նույնիսկ նախնա­կան հուշա­գիր ստո­րագրվեց Վրաստա­նի ու Չինաստա­նի միջև, ու այդ նավա­հանգստի կառուցման մրցույթում հաղթող ճանաչվեց չինա­կան ընկե­րության կողմից ղեկա­վարվող կոնսորցիում: Չնա­յած դա անցյալ տարի էր, վերջնա­կան պայմա­նա­գիր սակայն դրա­նից հետո չի կնքվել, ուստի շատ դժվար է ասել, թե արդյունքում այդ ընկե­րությունը նավա­հանգիստ կկա­ռուցի՞, թե՞ ոչ, բայց ունենք փաստ, որ անցած տարի չինա­կան կոնսորցիումն է հաղթել այդ մրցույթում:

Չեմ կարծում, որ Չինաստա­նը Հարա­վա­յին Կովկա­սում, բացի տնտե­սա­կան ու, նախև­ա­ռաջ տնտե­սա­կան-տարանցիկ շահե­րից, այլ շահեր ունի: Հասկա­նա­լի է, որ քանի դեռ Հայաստան-Ադրբե­ջան, Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը չեն կարգա­վորվել, սահմաննե­րը փակ են, մի փոքր բարդ է պատկե­րացնել, որ Հայաստա­նը կարող է ընդգրկվել Չինաստա­նի պատկե­րացրած տարանցիկ ծրագրե­րում:

Եթե փակ է Հայաստան-Ադրբե­ջան, Հայաստան-Թուրքիա սահմա­նը, ապա պարզ է, որ Հայաստա­նը չի կարող դառնալ Չինաստան-Հարա­վա­յին Կովկաս, Չինաստան-Կենտրո­նա­կան Ասիա, Կասպից ծով, Եվրո­պա ուղի, բայց որպեսզի Հարա­վա­յին Կովկասն ընդհանրա­պես դառնա տարանցիկ խոշոր ծրագրե­րի մաս, տարա­ծաշրջա­նում պետք է կայունություն լինի:

Եթե չկա աշխարհա­քա­ղա­քա­կան կայունություն, ապա շատ բարդ է պատկե­րացնել, որ որևէ տարա­ծաշրջան կարող է դառնալ տարանցման ակտիվ երթուղի: Սա նշա­նա­կում է, որ Չինաստա­նը, բնա­կա­նա­բար, շահագրգռված չէ Հարա­վա­յին Կովկա­սում նոր ռազմա­կան գործո­ղություննե­րով ու նոր ապա­կա­յունացմամբ, որովհետև դա, արդեն ասա­ցի, էակա­նո­րեն բացա­սա­կան ազդե­ցություն է ունե­նա­լու Հարա­վա­յի Կովկա­սի տարանցի­կության վրա:

Սա իհարկե համա­պա­տասխա­նում է մեր շահե­րին, հետև­ա­բար այս միտքը պետք է թե՛ պետա­կան, թե՛ փորձա­գի­տա­կան մակարդակնե­րով անընդհատ Հայաստա­նից ուղարկվի Չինաստան: Այս գաղա­փարն անընդհատ պետք է փոխանցել մեր չինա­ցի գործընկերնե­րին, որպեսզի նրանք, ինչքան որ շփվում են Ադրբե­ջա­նի հետ, իսկ մենք տեսնում ենք, որ դրանք ակտի­վա­նում են, անցյալ տարի ստո­րագրվեց ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին հռչա­կա­գիր, իսկ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը պետա­կան այցով Չինաստա­նում էր, ստո­րագրվեց համա­պարփակ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին հռչա­կա­գիր, այսինքն՝ Չինաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը խորա­նում են, ինչը նշա­նա­կում է, որ Չինաստանն ունի ինչ-ինչ գաղա­փարներ ադրբե­ջանցի­նե­րին փոխանցե­լու համա­պա­տասխան խողո­վակներ:

Հետև­ա­բար մեր չինա­ցի գործընկերնե­րին պետք է ասել, որ Ադրբե­ջա­նին հստակ ուղերձ հղեն՝ զերծ մնալ Հայաստա­նի դեմ լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություննե­րից, որովհետև դա կբե­րի երկա­րա­ժամկետ պատե­րազմի, ինչը կհանգեցնի Հարա­վա­յին Կովկա­սի տարանցիկ ներուժի փոշիացմա­նը, ինչը, արդեն ասա­ցի, չի բխում Չինաստա­նի շահե­րից:

Չեմ կարծում, թե Չինաստանն ունի առանձին կա՛մ հայկա­կան, կա՛մ ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­կա­նություն կա՛մ Վրաստա­նի նկատմամբ, որովհետև, ինչպես ասա­ցի, Չինաստա­նի քաղա­քա­կա­նությունը տեղա­վորվում է տնտե­սա­կան-տարանցիկ շահե­րի մեջ:

– Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստա­նը բավա­րար նախա­ձեռնո­ղա­կա­նություն չի ցուցա­բե­րում Չինաստա­նի, Հնդկաստա­նի ու Մերձա­վոր Արև­ելքի հետ հարա­բե­րություննե­րի խորացման մասով: Համաձա՞յն եք այս գնա­հա­տա­կաննե­րին ու եթե այո, ապա ինչո՞վ է բացատրվում հայկա­կան կողմի պասի­վությունը:

– Մերձա­վոր Արև­ելքի ու Հնդկաստա­նի մասով՝ դժվար թե գնա­հա­տա­կաններ տամ, բայց պետք է ընդունել, որ պաշտպա­նա­կան համա­գործակցությունը Հնդկաստա­նի հետ վերջին երկու տարի­նե­րին հսկա­յա­կան տեմպով է աճել՝ Հնդկաստանն այսօր Հայաստան զենքի թիվ մեկ մատա­կա­րարն է, հետև­ա­բար ասել, որ հարա­բե­րություննե­րը բավա­րար չեն, գոնե պաշտո­նա­կան փաստերն այդ մասին չեն:

Մերձա­վոր Արև­ելքի հետ կապված՝ մենք տեսնում ենք, որ 2023-ին դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստատվե­ցին Սաուդյան Արա­բիա­յի հետ, անցյալ տարի արտգործնա­խա­րարն այցե­լեց, Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի հետ առևտուրը բավա­կա­նին աճեց, չնա­յած կան նաև բացա­սա­կան զարգա­ցումներ՝ նույն «Ֆլայ Արնա­յի» հետ կապված խնդի­րը ու արև­ա­յին էլեկտրա­կա­յա­նի կառուցման խնդի­րը արդեն չորս տարի: Այսինքն՝ երկու դեպքում էլ քայլեր արվում են, իհարկե, կան բացա­սա­կան որո­շա­կի զարգա­ցումներ, որոնք կախված են մեր պետա­կան կառա­վարման համա­կարգի կամ հանրա­յին կառա­վարման ինստի­տուտնե­րի ոչ բավա­րար կամ պակաս ունա­կություննե­րից:

Ինչ վերա­բե­րում է Չինաստա­նին, ապա պարզ է, որ քաղա­քա­կան հարթության մեջ Հայաստա­նը Հարա­վա­յին Կովկա­սում Չինաստա­նի հետ ամե­նա­ցածր մակարդա­կի հարա­բե­րություններն ունի: Արդեն ասա­ցի, թե Ադրբե­ջա­նի ու Վրաստա­նի հետ Չինաստա­նը ինչ կարգի փաստաթղթեր ունի ստո­րագրած, իսկ Հայաստա­նի հետ դրանք չկա:

Սա օբյեկտիվ իրա­կա­նություն է, բայց արդյոք այս պահին նման փաստաթղթի ստո­րագրումը բխում է Հայաստա­նի շահե­րից՝ բարդ է պատասխա­նել, որովհետև մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես են գնա­լով սրվում Չինաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը: Այս պայմաննե­րում գուցե Չինաստա­նի հետ նույն տիպի հռչա­կա­գիր ստո­րագրե­լը, ինչ կարգի արել է Վրաստա­նը 2023-ին, դժվար է ասել՝ Հայաստա­նին օգուտ կբե­րի, թե ոչ, թերևս դա պետք էր անել մինչև Թրամփի ընտրվե­լը: Այս պահին թերևս ճիշտ է Չինաստա­նի հետ ունե­նալ այն, ինչ ունենք մենք:

– Պարո՛ն Պողոսյան, շատ են քննա­դա­տություննե­րը օրվա իշխա­նության հասցեին առ այն, որ իրենք սեփա­կան օրա­կարգ չեն կարո­ղա­նում առա­ջարկել ու հետա­մուտ լինել դրա իրացմա­նը: Եթե կա այս բացը, ապա ի՞նչ հետև­անքներ է այն ունե­նա­լու Հայաստա­նի համար:

– Որքա­նով ես եմ պատկե­րացնում՝ Հայաստա­նի այս պահի արտա­քին քաղա­քա­կա­նության առաջնա­հերթությունը Ադրբե­ջա­նի կողմից նոր հարձակման կանխումն է: Չնա­յած բոլոր պնդումնե­րին, թե խաղա­ղության գործընթա­ցը շարունակվում է, հասկա­նա­լի է, որ մենք բավա­կա­նա­չափ հեռու ենք խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումից, այսինքն՝ գտնվում ենք ո՛չ պատե­րազմ, ո՛չ խաղա­ղություն վիճա­կում: Հետև­ա­բար անհրա­ժեշտ է արտա­քին դերա­կա­տարնե­րի կողմից միջամտություն, որոնք ունեն շահեր Հարա­վա­յին Կովկա­սում և ազդե­ցություն Ադրբե­ջա­նի վրա, որպեսզի զսպեն հնա­րա­վոր նոր լայնա­ծա­վալ հարձա­կումը Հայաստա­նի վրա, շեշտում եմ՝ լայնա­ծա­վալ, որովհետև լոկալ հարձա­կումնե­րը, վախե­նամ, ոչ մեկը չի կարող կանխել:

Իմ պատկե­րացմամբ՝ ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության հիմքը դա է, ու կառա­վա­րությունը գտնում է, որ էսկա­լա­ցիա­յի կանխման արդյունա­վետ ճանա­պարհը առա­ջին՝ ժամա­նակ առ ժամա­նակ Ադրբե­ջա­նի պահանջնե­րի ընդունումն է, երկրորդ՝ Թուրքիա­յի հետ շփումնե­րի շարունա­կությունը, հույսով, որ գոնե Թուրքիան մեսիջներ կուղարկի Ադրբե­ջա­նին, որ առայժմ զերծ մնա էսկա­լա­ցիա­յից:

Իհարկե միայն այս երկու ուղղությունը չէ, կան Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություններ, Իրա­նի հետ տեսանք համա­տեղ զորա­վարժություննե­րը, որոնք ևս տեղա­վորվում են այս տրա­մա­բա­նության մեջ, բայց մյուս երկուսը, կարծես թե, իշխա­նության համար ավե­լի կարև­որ են: Սրանք են իմ գնա­հատմամբ օրվա իշխա­նության այս պահի առաջնա­հերթություննե­րը, ու դրանց սպա­սարկման համար են արվում քայլե­րը:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ