Պետության արտաքին քաղաքականությունը չի կառուցվում ուրիշ երկրի ներսում ապրող ազդեցություն չունեցող քաղաքացիների զգայունություններով։ Պետությունը միայն այն դեպքում է պետություն, երբ առաջնորդվում է բացառապես իր պետական շահով։
Արման Բաբաջանյան
Վերջին օրերին շրջանառվում է տարօրինակ ու խիստ մանիպուլատիվ պնդում, թե՝ իբր Հայաստանի քաղաքացիների կազմակերպած բողոքի գործողությունները Հայաստան այցելող ռուս պաշտոնյաների դեմ կարող են վնասել Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերին։ Ճշմարտության հետ սա ոչ մի կապ չունի։ Սա ոչ թե մտահոգություն է, այլ քողարկված սպառնալիք՝ ուղղված Հայաստանի հանրությանը։ Դա այն նույն խեղաթյուրված տրամաբանությունն է, որը տարիներ շարունակ թույլ չի տվել Հայաստանին դառնալ լիարժեք ինքնիշխան պետություն։
Իրականությունը պարզ է։
Ռուսաստանի հայ համայնքը, իր թվաքանակով հանդերձ, այդ երկրում քաղաքական որևէ ազդեցություն չունի։ Հակառակը՝ այդ նույն համայնքը տարիներ շարունակ լռեցվել է, սահմանափակվել, ուղղորդվել։ 44-օրյա պատերազմի օրերին հենց Ռուսաստանի իշխանության մակարդակով է արգելվել համայնքին՝ դրամական և հումանիտար աջակցություն ուղարկել Արցախ։ Ռուսաստանի պետական ալիքներով շարունակաբար ոչ միայն վիրավորվել է Հայաստանի իշխանությունը, այլև հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն։ Իսկ համայնքի խոսնակները՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և մյուսները կամ լռել են, կամ նույնիսկ խրախուսել այդ ամենը՝ այն ներկայացնելով իբր Փաշինյանի դեմ պայքար։
Ցեղասպանության մասին խոսելը արգելված թեմա է։ Արցախ բառը արտասանելն այսօր համարվում է գրեթե քաղաքական ինքնասպանություն։ Բոլոր այն արժեքները, որոնք մեզ համար գոյության հիմք են՝ նրանց համար խթան են լռեցնելու։ Ի՞նչ կարիք կա ձևացնելու, որ իբր այդ «հզոր համայնքը» կարող է պաշտպանել Հայաստանի շահը։ Ո՞ւր էր այդ համայնքը, երբ Զախարովան բաց տեքստով վիրավորում էր Հայաստանի ղեկավարին։ Ո՞ւր էր այդ ազդեցիկ «էլիտան», երբ Սոլովյովները և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ արդարացնում էին Արցախի հայաթափումը։
Եվ հիմա այդ նույն շրջանակները՝ համայնքի ներսից, փորձելով պաշտպանել իրենց գործակիցներին, նախկին ռեժիմների մնացորդներին, սպառնում են Հայաստանի քաղաքացուն։ Այո՛, այն մարդիկ, Ռուսաստան փախած օլիգարխները, բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, զինվորականները, նախագահների փեսաները, ում անմիջական մեղքով հարյուր հազարավոր հայեր լքեցին Հայաստանը, հիմա Մոսկվայի երկնաքերերին նստած հայկական կոնյակ խմելով մեզ սպռնում են, թե բա մի՛ բողոքեք, մի՛ բարձրաձայնեք, մի՛ բացահայտեք։ Որովհետև իրենք թաքնված են Ռուսաստանի քաղաքական հովանու տակ, օգտագործվում են Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական և քաղաքական գրոհների մեջ՝ այդ ամենը փաթեթավորելով իբր ազգային միասնության անունով։
Սակայն Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող մնալ զոհ Ռուսաստանի հայ համայնքի անգործության կամ կեղծ ինքնազոհողության պատմության պատճառով։ Հայաստանը չի կարող իր կենսական շահը զիջել հանուն այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ լռել են կամ թշնամու կողքին կանգնել։
Ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը չունի իրավունք՝ մանիպուլացնելու «ռուսահայության» անվամբ՝ ճնշելու Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ ու արդարացի պայքարը։
Պետության արտաքին քաղաքականությունը չի կառուցվում ուրիշ երկրի ներսում ապրող ազդեցություն չունեցող քաղաքացիների զգայունություններով։ Պետությունը միայն այն դեպքում է պետություն, երբ առաջնորդվում է բացառապես իր պետական շահով։
Այսօր մեզ ասում են՝ մի՛ խանգարեք ռուսներին։ Բայց հարցնենք՝ ռուսնե՞րն են մեզ խանգարել կառուցել պետություն, թե՞ մենք ենք իրար խանգարել՝ հավատալով, թե առանց ռուսների չենք կարող գոյատևել։
Այսօր ամենակարևոր ճշմարտությունը սա է՝ Հայաստանը միայն ուժեղ ու արժանապատիվ լինելու պարագայում կարող է օգնել նաև իր սփյուռքին։ Թույլ Հայաստանը ոչ ոքի չի կարող օգնել։ Թույլ Հայաստանը չի կարող պաշտպանել ոչ Արցախ, ոչ Սփյուռք, ոչ Սյունիք, ոչ մշակույթ, ոչ հավատ, ոչ ապագա։
Հայաստանը կարող է դուրս գալ այս ծանր շրջանից միայն մի ճանապարհով՝ ճշմարտությունը ասելով։ Եվ ճշմարտությունն այն է, որ այլևս լռել հնարավոր չէ։
Մնացածը՝ պատրվակ է։
Մնացածը՝ վախ է։
Մնացածը՝ ծառայություն է ուրիշների շահերին։
????????
В последние дни в оборот запущено странное и откровенно манипулятивное утверждение: якобы акции протеста в Армении против российских официальных лиц могут навредить многомиллионной армянской диаспоре в России. Это не имеет ничего общего с правдой. Это не забота — это завуалированная угроза, адресованная народу Армении. Та самая извращённая логика, которая годами мешала нашей стране стать по-настоящему независимой.
А как обстоят дела на самом деле?
Армянская община в России, несмотря на численность, не обладает никаким реальным политическим влиянием. Более того — эта община годами подвергалась запугиванию, цензуре, контролю. Во время 44-дневной войны именно российские власти запретили армянам отправлять помощь в Армению и Арцах. На российских государственных каналах систематически оскорбляли не только руководство Армении, но и весь армянский народ. Лидеры общины — Самвел Карапетян, Ара Абрамян и другие — либо молчали, либо прямо поддерживали эту антиармянскую пропаганду, маскируя её якобы борьбой против Пашиняна.
В России нельзя произнести слово «Арцах», нельзя упомянуть Геноцид, нельзя говорить о правах армян — и нам говорят, что эта община должна определять внешнюю политику независимого государства?
Те самые люди, по вине которых сотни тысяч армян были вынуждены уехать из страны, сегодня сидят в московских башнях, пьют армянский коньяк и угрожают нам, чтобы мы молчали. Эти беглые олигархи, чиновники, судьи, генералы и «зятья президентов» сегодня — актив России в её гибридной войне против Армении.
Армения не обязана учитывать интересы тех, кто десятилетиями молчал, когда на наших глазах шло разрушение государства. Армения обязана учитывать только одно — интересы армянской государственности.
Никто не имеет права — ни вы, ни я — манипулировать именем «российской армянской диаспоры», чтобы заставить граждан Армении замолчать.
Внешняя политика государства не строится на страхах людей, живущих в другой стране. Государство — это когда национальный интерес выше любых других соображений.
Нам сегодня говорят: «Не злите русских». Но спросим честно — это русские мешают нам строить государство или мы сами себе мешаем, веря, что без России нам не выжить?
Истина такова: только сильная и достойная Армения может быть полезной и своим соотечественникам в России. Слабая Армения не защитит никого — ни Арцах, ни диаспору, ни Сюник, ни культуру, ни веру, ни будущее.
А сила начинается с правды.
А правда в том, что молчать больше нельзя.
Всё остальное — отговорки.
Всё остальное — страх.
Всё остальное — услуга чужим интересам.
Աղբյուրը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջիցhttps://www.facebook.com/story.php?story_fbid=24330454866556982&id=100000574215703&mibextid=wwXIfr&rdid=YIeyx36AI44SBjyM#
