Պուտինն ու Սերգեյ Լավրովը նոր պահանջներ են ներկայացրել, այդ թվում՝ Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս և Ուկրաինայի հրաժարումը այն տարածքներից, որոնք անգամ չեն գտնվում ռուսական վերահսկողության տակ։ ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄաքՖոլը սա բնութագրում է որպես «թունավոր հաբ»՝որի նպատակը մեղքը Կիևի վրա բարդելն է՝ խաղաղության բանակցությունների ձախողման դեպքում։
Հրայր Թամրազյան
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է ներկայացնում․ երկու շաբաթ՝ խաղաղության կամ հետևանքների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իսկապես ցանկանում է խաղաղություն, թե պարզապես ձգում է ժամանակը։
«Չեմ կարող հիմա ասել, բայց մոտ երկու շաբաթից կիմանաք՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ այդպես է, մեր արձագանքը կլինի միանգամայն այլ», – ընդգծել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ Ռուսաստանը կրկին զանգվածային հարձակումներ էր իրականացնում Ուկրաինայի վրա։ Վերջին օրերի հրթիռային և անօդաչու հարձակումների հետևանքով Կիևում զոհվել է առնվազն 13 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ չի կիրառել նոր պատժամիջոցներ՝ չցանկանալով խափանել բանակցային գործընթացը, սակայն միաժամանակ զգուշացրել է՝ «եթե պարզվի, որ Մոսկվան անկեղծ չէ, մենք կգործենք այլ կերպ»։
Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը ֆինանսավորելու է Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը։ Կրեմլը արձագանքել է՝ դա վտանգում է խաղաղ բանակցությունների հեռանկարը։
Պուտինն ու Սերգեյ Լավրովը նոր պահանջներ ներկայացրել, այդ թվում՝ Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս և Ուկրաինայի հրաժարումը այն տարածքներից, որոնք անգամ չեն գտնվում ռուսական վերահսկողության տակ։
ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄաքՖոլը սա բնութագրում է որպես «թունավոր հաբ»՝որի նպատակը մեղքը Կիևի վրա բարդելն է՝ խաղաղության բանակցությունների ձախողման դեպքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան միտումնավոր ձգձգում է գործընթացը՝ չներկայացնելով Ստամբուլի բանակցություններից հետո խոստացված հուշագիրը։ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ փաստաթուղթը «վերջնական մշակման փուլում» է։
Թրամփը շարունակում է ճնշում գործադրել՝ ընդգծելով, որ երկու շաբաթից կորոշվի՝ կա՞ իրական խաղաղության հնարավորություն, թե՞ ժամանակն է վերանայել ԱՄՆ-ի մոտեցումը։
Աղբյուրը՝ Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=9856671454380150&id=100001121816083&mibextid=wwXIfr&rdid=ciSmJTro6it58LMa#
