Հողի հարկ/գույքահարկ պիտի վճարեն ամբողջ ծավալով, (այլ հարց է, թե պետությունը կվերադարձնի կամ արտոնություն կտա, թե չէ: Եթե տա՝ պիտի արտոնի նաեւ այլ եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների)
Լեւոն Բարսեղյան
Իշխանություններ, ՔՊ եւ խորհրդարանական ընդդիմություններ, թե հավես կունենաք
Կրոնական կազմակերպությունների տնտեսությունների մութ աշխարհում լուսաբաց բերելու համար հետեւյալ առաջարկներն եմ ներկայացնում: Շատ եմ գրել ու խոսել սրանց մասին:
Երեկվա կորդեբալետից համոզվեցի, որ իշխանությունը, թեպետ մեկ տարի առաջ հոխորտում էր «հարկային դաշտ բերել եկեղեցուն», բանի տեղ չի դնում էս մարտահրավերը եւ համարում է, որ մի քանի հոգու քֆրտելով ու բացարձակ անհնարին, անիրատեսական պնդումներով (ՀՀ-ն մասնակցի կաթողիկոս ընտրելուն եւ այլն) ընդունակ է դրություն փոխել այս ոլորտում, ստիպված շատ համառոտ ի մի եմ բերում ու շարում ցածը այն առաջարկներս, որ բազմիցս պնդել եմ իմ հրապարակային խոսքում: Եթե ուզում եք կրոնական կազմակերպությոնների վարք բարեփոխել, պետական իշխանության դիրքից ու լիազորությունների շրջանակներում կատարեք այս կամ ավելի արդյունավետ բարեփոխումները:
Դրանք չափավոր են, վնասակար չեն, ագրեսիվ չեն, թեպետ արտասովոր են: Եթե իսկապես շահագրգհիռ եք ունենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այնպիսին, որ առաքելական հայության աչքում հոգեւորականները, ղեկավարները, կառավարիչները անբեկանելի հեղինակություն դառնան ժամանակի ընթացքում, սահուն բայց, ոչ դանդալոշաբար արեք դրանք, վեթինգի օրը չգցեք՝ սատկացնեք: Գրում եմ, բայց ոչ մի հույս չունեմ, թե այսպիսի կամ սրա նման բան կանեք: Տառապած մարդիկ ենք:
Կարգավորեք օրենքներով, որ բոլոր կրոնական կազմակերպությունների
1. Բոլոր ֆինանսական շարժերը պիտի արձանագրվեն. ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերը, մոմ ծախելն էլ պիտի ՀԴՄ-ով լինի, լուցկի առնելն էլ: Մրցույթով կառնեն, թե առանց մրցույթ՝ իրենց գործն է:
2. Հաստիքացուցակները պիտի թափանցիկ լինեն, աշխատողները պիտի հրամանագրված լինեն: (Հա, մի զարմացեք, հարգելի հայրենակիցներ, կրոնական կազմակեպությունները նույնպես կազմակեպություններ են, միայն աղոթելու ու մատաղ անելու տեղեր չեն, հաստիքացուցակներ ունեն, պիտի ունենան, աշխատավարձ ու հոնորար տան ու եկամտահարկեր ու պարտադիր վճարներ վճարեն, անում են, բայց անհայտ է՝ ինչ ծավալով):
3. Բյուջեն պիտի հրապարակային լինի, բյուջեի փոփոխությունները՝ նույնպես:
4. Բոլոր գույքերի ցուցակները պիտի հրապարակային լինեն. շենք, շինություն, տաճար, ավտո, կով, գարաժ, խորդանոց, բաղեր, ջակուզի, կեցավայր, պուրակ եւ այլն, եւ այլն:
5. Հողի հարկ/գույքահարկ պիտի վճարեն ամբողջ ծավալով, (այլ հարց է, թե պետությունը կվերադարձնի կամ արտոնություն կտա, թե չէ: Եթե տա՝ պիտի արտոնի նաեւ այլ եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների):
6. ՀԱՍԵ-ն եւ պետռեգիստրում գրանցված կրոնական մյուս բոլոր կազմակերպությունները (եւ կուսակցությունները) պետք է սահմանվեն որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով տեղեկություններ տնօրինող կազմակերպություններ, որոնք օրենքով պարտավոր պիտի լինեն հարցում անողներին տրամադրել պահանջվող տեղեկությունները (վերոհիշյալները, եւ նրանք, որ գաղտնիք չեն օրենքով) …
Նաեւ
Ա. Արտոնյալ կրոնական կազմակերպություններ չպետք է լինեն
Բ. ՊԵԿ-ը եւ տեսչական մարմինները կրոնական կազմակերպությունների գործունեության ազատորեն ու պարբերական ստուգումներ պիտի իրականացնեն եւ հրապարակեն զեկույցներն այդ մասին:
Գ. ՀԱՍԵ-ին պատկանող «Շողակաթ» ՀԸ-ն չպիտի սնվի պետական միջոցներից, հանրային ալիքը չպիտի զբաղեցնի, իրենք պիտի կատարեն իրենց բոլոր ծախսերը: Դրա փոխարեն հանրայինը պետք է ունենա օրենքով նախատեսված մշակութային-կրթական-հոգեւոր… իսկական հանրային ալիք ….
Դ. Անձնական տվյալների գաղտնիությունը պետք է ապահովվի վերոհիշյալի ամբողջ համատեքստում:
Ե. Այս եւ հարակից կարգավորումները պետք է վերաբերվեն բոլոր կրոնական կազմակերպություններին եւ կուսակցություններին որպես հանրային կարծիքի եւ տրամադրությունների վրա լուրջ ազդեցություն ունեցող եւ շահույթ չհետապնդող հաստատությունների:
Զ. Վերոհիշյալ կարգավորումները որեւէ կերպ չեն խախտի դավանանքի ազատության սահմանադրական իրավունքը եւ ՄԻ Համընդհանուր հռչակագիրը
Եւ այլն…
Մանրամասների համար՝ սեղմռտեք 091821363
Կինո Էրեւանի մայլի խավարի դեմ պայքարի ինկվիզիցիա
Աղբյուրը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/p/1BcX8LUSjy/
