21.7 C
Yerevan

Իրա­նը Կհա­մա­ձայնի՞ Միջանցքին

Այս հարցում Իրա­նի դիրքո­րո­շումը, ինչպես արդեն նշե­ցի, առաջնա­հերթ բխում է իր իսկ կենսա­կան շահե­րից և ոչ թե «հանուն Հայաստա­նի», հետև­ա­բար Իրա­նի գործո­ղություննե­րը նախ և առաջ պայմա­նա­վորված են լինե­լու սեփա­կան շահե­րով։

Ժաննա Վարդանյան

Այսօր չկա որևէ ցուցիչ, որ Իրա­նը կարող է որևէ պայմա­նի ներքո համա­ձայնել «միջանցքի» բացմա­նը. Ժաննա Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Ժաննա Վարդանյա­նը 

– «Զանգե­զուրի միջանցքի» բացումը կամրապնդի Կովկա­սի տրանսպորտա­յին և էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րը,– թուրքա­կան լրատվա­մի­ջոցնե­րի փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդո­ղա­նը և հավե­լել,– մենք ակնկա­լում ենք, որ մեր հարև­ան Իրա­նը կաջակցի այս քայլե­րին, որոնք կծա­ռա­յեն մեր տարա­ծաշրջա­նի խաղա­ղությա­նը, կայունությա­նը և զարգացմա­նը»։ Տիկի՛ն Վարդանյան, կա՞ն նախադրյալներ, որ իրա­նա­կան կողմը կարող է աջակցել այդ ուղու բացմա­նը։

– Առա­ջին անգա­մը չէ, որ այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» համա­տեքստում Թուրքիա­յից հիշա­տա­կում են Իրա­նին։ Նույն Էրդո­ղա­նը նախկի­նում հայտա­րա­րել է, որ միջանցքի հարցում հիմնա­կան խոչընդո­տը Թեհրանն է։ Եվ այս նոր հայտա­րա­րությունը ևս պետք է դիտարկել այդ համա­տեքստում՝ որպես կոչ Իրա­նին համա­ձայնել «միջանցքի» ստեղծմա­նը։ 

Ինչ վերա­բե­րում է նախադրյալնե­րին, ապա վերջին հինգ տարի­նե­րի ընթացքում, այդ թվում՝ այսօր, իրա­նա­կան կողմի արտա­հայտած դիրքո­րո­շումնե­րում չկա որևէ ցուցիչ, որ նրանք պատրաստվում են աջակցել «միջանցքին»։ Իրա­նա­կան կողմի դիրքո­րո­շումը շարունա­կում է լինել այն, որ իրենք կողմ են միայն այն երթուղու բացմա­նը, որը կլի­նի Հայաստա­նի ինքնիշխա­նության ու վերահսկո­ղության ներքո։ Իսկ «միջանցքն» Իրա­նում ընկա­լում են որպես հայ-իրա­նա­կան սահմա­նի գոյության սպառնա­լիք։

– Թուրքիան ու Ադրբե­ջանն այս ողջ ընթացքում փորձել են ստա­նալ Իրա­նի համա­ձայնությունն այս հարցում, բայց դեռ չեն ստա­ցել, ինչո՞ւ, դիվա­նա­գի­տա­կան լավ աշխա­տանք չե՞ն տանում, թե՞ Իրա­նի կենսա­կան շահե­րին է դեմ սա։

– Սա Իրա­նի ազգա­յին շահե­րին առնչվող հարց է, հետև­ա­բար այստեղ նրանք առաջնորդվում են ըստ իրենց շահե­րի։ Եթե նախկի­նում Իրա­նի համար կենսա­կան ու առաջնա­հերթ էր Մերձա­վոր Արև­ելքը, այսօր արդեն նաև Հարա­վա­յին Կովկա­սը։ Սա է փաստում այս տարա­ծաշրջա­նում վերջին տարի­նե­րի Իրա­նի ակտի­վությունը։

– Ի՞նչ պայմա­նով Իրա­նը, ըստ ձեզ, կհա­մա­ձայնի այդ նախագծին, թե՞ որևէ պայման չի փոխի Իրա­նի դիրքո­րո­շումը։

– Այսօր չկա որևէ ցուցիչ, որ Իրա­նը կարող է որևէ պայմա­նի ներքո համա­ձայնել «միջանցքի» բացմա­նը։ Այլ հարց է, թե Իրանն ինչպի­սի դերա­կա­տա­րում ունակ կլի­նի դրսև­ո­րել՝ հաշվի առնե­լով Իսլա­մա­կան Հանրա­պե­տության շուրջ շարունակ առկա լարվա­ծությունը։  

– Ձեր գնա­հատմամբ՝ Հայաստա­նը դիվա­նա­գի­տա­կան արդյունա­վետ աշխա­տանք տանո՞ւմ է, որ Իրանն այս հարցում հաստա­տա­կամ մնա՝ հօգուտ մեր շահե­րի։

– Այս հարցում Իրա­նի դիրքո­րո­շումը, ինչպես արդեն նշե­ցի, առաջնա­հերթ բխում է իր իսկ կենսա­կան շահե­րից և ոչ թե «հանուն Հայաստա­նի», հետև­ա­բար Իրա­նի գործո­ղություննե­րը նախև­ա­ռաջ պայմա­նա­վորված են լինե­լու սեփա­կան շահե­րով։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/300816/

Առնչվող Հոդվածներ