18.3 C
Yerevan

Գորի­սի Ապա­ռուսա­ցումը ՀՀ Անվտանգության Գործիք

Եթե ռուսնե­րը ցանկա­նում են, որ իրենց նկատմամբ Հայաստանն ունե­նա այնպի­սի վերա­բերմունք, ինչպես 92 թվա­կա­նին էր, ուրեմն թող իրենց նորմալ պահեն։ Այս պահին ռուսա­կան շահե­րը Հայաստա­նի հետ չեն համընկնում ու թող Քոչարյա­նը չկարծի, թե ինքը գալու է իշխա­նության և Պուտի­նի հետ իր ունե­ցած քիմիան իրեն օգնե­լու է։ Պուտինն ավե­լի ուժեղ քիմիա ուներ Ասա­դի հետ, վերջինս շաբա­թը մեկ Մոսկվա էր գնում, ի՞նչ եղավ վերջում։ Ռուսնե­րը դուրս եկան Սիրիա­յից, դուրս են գալու նաև Կովկա­սից։

Արամ Սարգսյան

Noyan Tapan TV‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխա­նություն-եկե­ղե­ցի հակա­սությունը, ինչպես նաև Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք հարցեր։

Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ եկե­ղե­ցու հարցն իր համար շատ նեղ անձնա­կան է և ի սրտե կցանկանար,որ նմա­նա­տիպ հարց ընդհանրա­պես չբարձրա­նար։ Ինքն անձամբ միայն հպարտություն և ուրա­խություն է զգա­ցել, երբ հնա­րա­վո­րություն է ունե­ցել համբուրել ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի աջը, ում հետ մարդկա­յին ջերմ հարա­բե­րություններ ունի և խոստո­վանվե­լիս չի մտա­ծել այն մասին, թե կաթո­ղի­կո­սը երե­խա ունի, թե ոչ։ Այս վեճից շահե­լու են միայն մեր թշնա­մի­նե­րը, այս վեճը օր առաջ պիտի ավարտվի։ Կաթո­ղի­կոսն ավե­լի տարի­քով է, հետև­ա­բար և ավե­լի ուժեղ ու պիտի ներո­ղա­միտ գտնվի վարչա­պե­տի նկատմամբ։

Արամ Սարգսյա­նը միա­ժա­մա­նակ շեշտեց, որ եթե եկե­ղե­ցա­կա­նը զբաղված է քաղա­քա­կա­նությամբ, ապա եկե­ղե­ցին նրան պետք է ասի, վեր կաց, հանիր հոգև­ո­րա­կա­նի զգեստը և գնա զբաղվիր քաղա­քա­կա­նությամբ։ Այս առումով հոգև­ո­րա­կա­նին ուղղված վարչա­պե­տի խոսքը քաղա­քա­կան պատասխան է հոգև­ո­րա­կա­նի քաղա­քա­կան գործունեությա­նը։ Օրի­նակ «Սրբա­զան պայքարն» առաջնորդող հոգև­ո­րա­կա­նը, ով խոսում էր այն մասին, թե իբրև սիրող հեղա­փո­խություն է սկսվե­լու, ինչո՞ւ էր նման ատե­լությամբ խոսում„ նման թունոտ ոճով արտա­հայտվում։ Անձամբ իր հասցեին բազմա­թիվ տհաճ ու վիրա­վո­րա­կան բառեր է ասել, բայց ինքը ներել է նրան։ Բայց դա անձնա­կան հարց է, իսկ երբ հոգև­ո­րա­կա­նը հեղաշրջման կոչ է անում, ապա դա պիտի հանդի­պի քաղա­քա­կան և օրի­նա­կան արձա­գանքի, ասյտեղ շատ մտա­ծե­լու բան չկա։

Քաղա­քա­կան գործի­չը անդրա­դարձ կատա­րեց Գորի­սում ֆրանսիա­կան հյուպա­տո­սությա­նը և ընդդի­մա­դիրնե­րի ու ռուսա­կան արձա­գանքնե­րին։ Ռուսնե­րը ոչ միայն դրա­նից են դժգո­հում, այլև ՀՀ սահմաննե­րը մշտա­դի­տարկող եվրա­դի­տորդնե­րից։  Նրանցից դժգոհ են նաև ադրբե­ջանցի­նե­րը, դժգոհ են ընդդի­մա­դիրնե­րը ու բոլո­րի բերա­նին նույն խոսքն է։ Եթե ռուսնե­րը ցանկա­նում են, որ իրենց նկատմամբ Հայաստանն ունե­նա այնպի­սի վերա­բերմունք, ինչպես 92 թվա­կա­նին էր, ուրեմն թող իրենց նորմալ պահեն։ Այս պահին ռուսա­կան շահե­րը Հայաստա­նի հետ չեն համընկնում ու թող Քոչարյա­նը չկարծի, թե ինքը գալու է իշխա­նության և Պուտի­նի հետ իր ունե­ցած քիմիան իրեն օգնե­լու է։ Պուտինն ավե­լի ուժեղ քիմիա ուներ Ասա­դի հետ, վերջինս շաբա­թը մեկ Մոսկվա էր գնում, ի՞նչ եղավ վերջում։ Ռուսնե­րը դուրս եկան Սիրիա­յից, դուրս են գալու նաև Կովկա­սից։

Արամ Սարգսյանն իր դժգո­հությունը հայտնեց այն բանի հետ կապված, որ ՀՀ իշխա­նություննե­րը չեն ուզում վերաֆորմա­տա­վո­րել ռուսնե­րի հետ հարա­բե­րություննե­րը, այլ ձգտում են բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն վարել։ Դա ինչ որ չափով ստացվում է, բայց որո­շա­կի էտա­պում անհնար է դառնա­լու։ Սերժ Սարգսյա­նը ևս փորձել է բալանսա­վո­րել հարա­բե­րություննե­րը, կանխա­տե­սել է ապա­գա պատե­րազմն ու գնա­ցել է Եվրա­միություն, բայց մի գիշե­րում Հայաստա­նը մտցրել է ԵԱՏՄ՝ ասե­լով, որ ընտրում է անվտանգությունը։ Իսկ ինչ վերա­բե­րում է ՀՀ ընդդի­մությանն ու Գորի­սի ֆրանսիա­կան հյուպա­տո­սությա­նը, ապա նրանք թող չմո­ռա­նան, թե ինչպես էին ցանկա­նում Մեղրին փոխա­նա­կել Լաչի­նի հետ, դեռ մի բան էլ պնդում էին, իբրև թե Իրա­նում ապստամբություն է տեղի ունե­նա­լու, իրա­նա­կան Ատրպա­տա­կա­նը միա­նա­լու է Ադրբե­ջա­նին ու մենք այսպես, թե այնպես կորցնե­լու ենք Իրա­նի հետ սահմա­նը ու քանի որ այդպես է, եկեք հիմա դա անենք, քանի որ մեզ դրա դիմաց 6 մլրդ ԱՄՆ դոլար են տալիս։ Ու դրան չհա­մա­ձայվե­լու արդյունքում էլ զոհվե­ցին Վազգեն Սարգսյա­նը, Կարեն Դեմիրճյանն ու մյուսնե­րը։

Արամ Սարգսյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց ՀՀ ներքին տնտե­սա­կան դրության վրա՝ ասե­լով, որ վարչա­պե­տի նշած թվե­րը կարող են իրա­կա­նություն լինել, բայց դրա­կան ազդե­ցություն չունե­նալ, որովհետև տնտե­սության մեջ մեծ փոփո­խություն չկա։ Ավե­լա­ցած աշխա­տա­տե­ղե­րը տարբեր հյուրա­նոցնե­րի կամ սպա­սարկամ ոլորրտնե­րին են պատկա­նում, դրա­նով տնտե­սություն չես կառուցի, մեզ արդյունա­բե­րություն է պետք։ Այնպես ինչպես Թրամփը Ուկրաի­նա­յից ստա­ցավ բազմա­մե­տաղնե­րի շահա­գործման թույլտվությունը, այնպես էլ մենք պիտի ԱՄՆ-ին առա­ջարկենք մեր բազմա­մե­տաղնե­րի շահա­գործումը, որպեսզի հնա­րա­վոր լինի արագ ոտքի հանել ՀՀ տնտե­սությունը, պատրաստվել ապա­գա­յին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ