18.3 C
Yerevan

Պատե­րազմի Վերջը Չի Երև­ում

Առնվազն մի քանի ամիս կանխա­տե­սե­լի է, որ պատե­րազմը կշա­րունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղա­քա­կան փոփո­խություններ չլի­նեն, Ռուսաստա­նի պարա­գա­յում դա այս պահին քիչ հավա­նա­կան է, իսկ Ուկրաի­նա­յում մի քիչ դժվար է ասել:

Արմեն Պետրոսյան

Առնվազն մի քանի ամիս կանխա­տե­սե­լի է, որ պատե­րազմը կշա­րունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղա­քա­կան փոփո­խություններ չլի­նեն

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նը 

– Պարո՛ն Պետրոսյան, Ստամբուլում կայա­ցած հանդիպման ժամա­նակ Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը որևէ համա­ձայնության չեն եկել, ինչո՞ւ չի հաջողվում համա­ձայնության գալ:

– Կողմերն այս պահին չեն ցանկա­նում վերջնա­կան խաղա­ղություն հաստա­տել, այսինքն՝ մարտի դաշտում ու դիվա­նա­գի­տա­կան սեղա­նին եղած իրո­ղություննե­րը կողմե­րից որևէ մեկի շահե­րից լիարժեք չեն բխում, ու նրանցից յուրա­քանչյուրը տեսնում է իր դիրքե­րը բարե­լա­վե­լու հնա­րա­վո­րություն, սա է պատճա­ռը, որ կողմե­րը չեն գնում վերջնա­կան լուծման: 

Ռուսաստա­նի պարա­գա­յում տեսնում ենք նախկին կարծր դիրքո­րոշման պահպա­նում, որի հետև­անք է նաև Ուկրաի­նա­յի կողմից անցյալ շաբաթվա վերջին իրա­կա­նացված հատուկ ռազմա­կան գործո­ղությունը, որն ինչպես ռազմա­կան տեսանկյունից, այնպես էլ հեղի­նա­կության առումով շատ լուրջ հարված էր Ռուսաստա­նին: 

Մարտի դաշտում կողմե­րից յուրա­քանչյուրի հնա­րա­վո­րություննե­րը բնա­կա­նա­բար ազդել են նաև դիվա­նա­գի­տա­կան սեղա­նի շուրջ կողմե­րի դիրքա­վորման վրա, հիմնա­կան պատճա­ռը սա է: Միևնույն ժամա­նակ կողմե­րը փորձում են, այնուա­մե­նայնիվ, պահպա­նել բանակցա­յին գործընթա­ցը, ու այդ գործընթա­ցում անհա­ջո­ղություննե­րը կողմե­րից յուրա­քանչյուրը փորձում է պայմա­նա­վո­րել մյուսի կարծր ու անզի­ջում դիրքո­րոշմամբ: 

– Կողմե­րից յուրա­քանչյուրը որպես իր համար ցանկա­լի արդյունք ի՞նչ ակնկա­լիք ունի այս հակա­մարտությունից:

– Բնա­կա­նա­բար իր առա­վե­լա­գույն պահանջնե­րի իրա­կա­նա­ցում, ինչն այս պահին իրա­տե­սա­կան չէ, օրի­նակ՝ նույն Ուկրաի­նան ցանկա­նում է գոնե 2013–14-ին կորցրած տարածքնե­րի ամբողջա­կան վերա­դարձ՝ Ղրի­մից բացի: Ուկրաի­նան Ղրի­մի հարցում գուցե գնա որո­շա­կի փոխզիջման, բայց Ռուսաստա­նի գրա­ված այլ տարածքնե­րի վերա­դարձն ուղղա­կի անհրա­ժեշտություն է Զելենսկիի վարչա­կազմի համար, որը ևս այս պահին անի­րա­տե­սա­կան է, նրանք ինչ-որ ժամա­նա­կի վրա են խաղում: 

Ռուսաստա­նի պարա­գա­յում էլ, բնա­կա­նա­բար, եղած տարածքա­յին ձեռքբե­րումնե­րի ամրագրումը՝ որպես սեփա­կան տարածքի մաս, Ուկրաի­նա­յում իշխա­նության փոփո­խություն ու Արևմուտքից հավաստիա­ցում, որ ՆԱՏՕ‑ն չի ծավալվե­լու դեպի Արև­ելք, ինչպես նաև պատժա­մի­ջոցնե­րի չեղարկում, որը ևս այս պահին ինձ թվում է անի­րա­տե­սա­կան: 

Անի­րա­տե­սա­կան է, բայց կողմե­րից յուրա­քանչյուրը տեսնում է իր առա­վե­լա­գույն ակնկա­լիքնե­րի գոնե մեծ մասին հասնե­լու հնա­րա­վո­րություն, սրա­նով է պայմա­նա­վորված նրանց ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունը: 

– Այսինքն՝ մոտ ապա­գա­յում պատե­րազմի դադար հնարավո՞ր չէ, պարո՛ն Պետրոսյան:

– Մեծ հաշվով՝ այո՛, առնվազն մի քանի ամիս կանխա­տե­սե­լի է, որ պատե­րազմը կշա­րունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղա­քա­կան փոփո­խություններ չլի­նեն, Ռուսաստա­նի­պա­րա­գա­յում դա այս պահին քիչ հավա­նա­կան է, իսկ Ուկրաի­նա­յում մի քիչ դժվար է ասել: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.amhttps://medialab.am/300771/

Առնչվող Հոդվածներ