21.7 C
Yerevan

Ի՞նչ Կարե­լի Է Անել, Իսկ Ինչ‘ Ոչ

Եթե Ֆինլանդիան ունի միայն մի խնդրա­հա­րույց անմի­ջա­կան հարև­ան, ապա Հայաստա­նի դեպքում չպետք է մոռա­նալ նաև Թուրքիա­յից բխող հավա­նա­կան վտանգը, քանի որ 1990֊ական թվա­կաննե­րին Թուրքիան երկու անգամ պատրաստ է եղելԱդրբե­ջա­նի օգտին ռազմա­կան միջամտություն իրա­կա­նացնել Հայաստա­նում։ 

Սոսի Թաթիկյան

(մաս վեցե­րորդ)

Ֆինլանդիա­յի ու Հայաստա­նի իրա­վի­ճա­կի միջև նմա­նություններն ու տարբե­րություննե­րը

Ֆինլանդիան փոքր պետություն է, որը Ռուսաստա­նի հետ երկու անգամ պատե­րազմել է երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմում, պարտվել է և իր տարածքի նշա­նա­կա­լից մասը կորցրել է՝ ստիպված լինե­լով տարհանման ենթարկել Կարե­լիա­յի ֆինն բնակչությա­նը։ Այս առումով Հայաստա­նի համար Ռուսաստա­նի դերում հանդես է գալիս Ադրբե­ջա­նը՝ վերջին տարի­նե­րին հայկա­կան կողմի տարած ռազմա­կան պարտություննե­րի և արցախցի­նե­րի բռնի տեղա­հանմանիմաստով։ Թեև պաշտո­նա­պես Լեռնա­յին Ղարա­բա­ղը ոչ թե Հայաստա­նի, այլ Ադրբե­ջա­նի մաս էր կազմում, սակայն հայկա­կան ինքնության համար այն կազմում էր հայկա­կան կենսա­կան տարածքի մաս։ Քանի որ դժվար է պատկե­րացնել տեսա­նե­լի ապա­գա­յում հայե­րի արժա­նա­պա­տիվ վերա­դարձը Լեռնա­յին Ղարա­բաղ, օգտա­կար կլի­նի ուսումնա­սի­րել Կարե­լիա­յի ֆիննե­րին Ֆինլանդիա­յում արդյունա­վե­տո­րեն ինտեգրե­լու փորձը։ 

Կարե­լիան չկորցնե­լու և Ռուսաստա­նի կողմից բռնակցման չենթարկվե­լու համար Ֆինլանդիան երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ համա­գործակցել է Գերմա­նիա­յի հետ, իսկ Հայաստա­նը թեև ուկրաի­նա­կան պատե­րազմի շրջա­նա­կում չի համա­գործակցել Ռուսաստա­նի հետ, սակայն համարվել է ընդհա­նուր առմամբ Ռուսաստա­նի դաշնա­կից, Լեռնա­յին Ղարա­բա­ղի որոշ շրջա­նակներ սատա­րել են Դոնբա­սին, և 2022-ին ճանա­չել Դոնեցկի ու Լուգանսկի անկա­խությունը, որը նմա­նա­տիպ ստիգմա­տի­զացնող ազդե­ցություն է թողել Հայաստա­նի ու Լեռնա­յին Ղարա­բա­ղի վրա։ 

Եթե Ֆինլանդիան ունի միայն մի խնդրա­հա­րույց անմի­ջա­կան հարև­ան, ապա Հայաստա­նի դեպքում չպետք է մոռա­նալ նաև Թուրքիա­յից բխող հավա­նա­կան վտանգը, քանի որ 1990֊ական թվա­կաննե­րին Թուրքիան երկու անգամ պատրաստ է եղել Ադրբե­ջա­նի օգտին ռազմա­կան միջամտություն իրա­կա­նացնել Հայաստա­նում։ Հայաստա­նի պատմա­կան տարածքի հարցում ռուս֊թուրքական գործարքնե­րը և երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ընթացքում ԽՍՀՄ֊ի ու Գերմա­նիա­յի միջև ֆինլանդիա­յի վերա­բերյալ գործարքն ունեն նմա­նություններ, սակայն Գերմա­նիա­յից բխող որևէ վտանգ Ֆինլանդիա­յի համար վերա­ցել է, մինչդեռ 2020‑ի Արցախյան պատե­րազմից ի վեր ակնհայտ դարձավ, որ Թուրքիա­յից Հայաստա­նի համար բխող վտանգը պահպանվում է, և Թուրքիան  քաղա­քա­կան ու ռազմա­կան մեծ աջակցություն է ցուցա­բե­րում Ադրբե­ջա­նին։

Սառը պատե­րազմից ի վեր Ֆինլանդիան Ռուսաստա­նի կողմից ենթարկվել է հիբրի­դա­յին բազմաբնույթ վտանգնե­րի, որոնք նման են Հայաստա­նի հանդեպ Ռուսաստա­նի կողմից հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին։ Ֆինլանդիա­յին հաջողվել է Կարե­լիա­յից հրա­ժարվե­լու, չեզո­քություն հայտա­րա­րե­լու և Ռուսաստա­նի շահե­րը հաշվի առնող քաղա­քա­կա­նություն որդեգրե­լու միջո­ցով պահպա­նել ինքնիշխա­նությունը և կառա­վա­րել այ դսպառնա­լիքնե­րը։ Հայաստա­նը նույնպես փորձեց թավշյա հեղա­փո­խությունից հետո սկսված և 2020‑ի Արցախյան պատե­րազմից հետո ուժգնա­ցած հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը Ռուսաստա­նի կողմից կառա­վա­րել Ռուսաստա­նի շահե­րին համա­հունչ քաղա­քա­կա­նություն վարե­լով, որը կարե­լի է համա­րել «ֆինլանդացման» դրսև­ո­րում։ Սակայն 2022–2023 թթ. ի վեր դա անկա­ռա­վա­րե­լի դարձավ Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նի հանդեպ Ադրբե­ջա­նի ռազմա­կան հարձա­կումնե­րը և Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության էթնիկ զտումը չկանխե­լու և անգամ Ադրբե­ջա­նի հետ այդ հարցե­րում Ռուսաստա­նի անուղղա­կի համա­գործակցության, ինչպես նաև Հայաստա­նի ինքնիշխա­նությունը նսե­մացնող և դրան սպառնա­ցող քայլե­րի պատճա­ռով։ Հետև­ա­բար, ներկա­յումս թեև ողջա­խոհ, սակայն միա­ժա­մա­նակ անի­րա­տե­սա­կան և ժամա­նա­կավրեպ է թվում Ռուսաստա­նի հետ դրա­կան հարա­բե­րություններ պահպա­նե­լու ձգտումը, քանի որ Ռուսաստանն ինքն է Հայաստա­նի հետ գնում ուժգնա­ցող դիվա­նա­գի­տա­կան առճա­կատման։

Եթե Ռուսաստա­նի Դաշնությունն ընդունել էր Ֆինլանդիա­յի ինքնիշխա­նությունը չեզո­քություն հայտա­րա­րե­լու դիմաց, և ավե­լի ուշ՝ Եվրա­միությանն ինտեգրա­ցումը ՆԱՏՕ֊ին չանդա­մակցե­լու ակնկա­լի­քով, ապա Հայաստա­նի պարա­գա­յում Ռուսաստա­նը շատ ավե­լի անհանդուրժող վերա­բերմունք է ցուցա­բե­րել անգամ Հայաստա­նի՝ ՀԱՊԿ֊ից դեռևս պաշտո­նա­պես դուրս չգա­լու պարա­գա­յում։ Դժվար է ենթադրել, թե արդյոք ՀԱՊԿ֊ից պաշտո­նա­պես դուրս գալու և չեզոք կամ ոչ բլո­կա­յին կարգա­վի­ճա­կի, առա­վել ևս Եվրա­միությանն անդա­մակցության հայտ ներկա­յացնե­լու Հայաստա­նի հնա­րա­վոր որո­շումն ինչքա­նով կուժգնացնի Ռուսաստա­նի հակազդե­ցությունը։ Հնա­րա­վոր է, որ Ռուսաստանն Ադրբե­ջա­նին ավե­լի խրա­խուսի ազա­տո­րեն նոր ռազմա­կան գործո­ղություններ ծավա­լել Հայաստա­նի հանդեպ։ Ի տարբե­րություն Ֆինլանդիա­յի, Ռուսաստա­նը Հայաստա­նում, ինչպես նաև Ադրբե­ջա­նում ունի ռազմա­կան ներկա­յություն, և Ադրբե­ջա­նի միջո­ցով է իրա­կա­նացնում Հայաստա­նի հանդեպ ռազմա­կան վտանգը։ 

Ֆինլանդիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը շատ ավե­լի բարենպաստ է, քան Հայաստա­նի­նը, քանի որ բացի Ռուսաստա­նից, երկրի մյուս հարև­աններն են ՆԱՏՕ֊ի անդամ Նորվե­գիան և ԵՄ, ինչպես նաև ՆԱՏՕ֊ի անդամ Շվե­դիան և այն, ունի նաև ելք դեպի ծով, որի մյուս կողմում գտնվում է ՆԱՏՕ֊ի ու ԵՄ անդամ Էստո­նիան։ Այդ երկրնե­րի­հետ Ֆինլանդիան ունի ընդհա­նուր մշա­կութա­յին և արժե­քա­յին համա­կարգ։ Թեև Ֆինլանդիան մինչևՆԱՏՕ֊ում անդա­մակցե­լը երկրի պաշտպա­նությունը կառուցել է հիմնա­կա­նում ազգա­յին համա­կարգի հիման վրա, սակայն, այնուա­մե­նայնիվ, այն ԵՄ֊ի անդամ էր և ուներ պաշտպա­նա­կան որոլտում համա­գործակցություն սկանդի­նավյան և բալթյան երկրնե­րի հետ։ Հայաստա­նը չունի միա­ժա­մա­նակ նույն արժե­քա­յին համա­կարգն ու շահե­րը կիսող բնա­կան դաշնա­կիցներ, քանի որ Վրաստա­նի հետարժե­քա­յին համա­կարգը հիմնա­կա­նում նույնն է, սակայն առկա է որո­շա­կի տարբե­րություն շահե­րի միջև, իսկ Իրա­նի դեպքում կա շահե­րի որո­շա­կի ընդհանրություն, սակայն մեծ տարբե­րություններ արժե­քա­յին համա­կարգի միջև։

Համարվում է, որ մինչև վերջերս ՆԱՏՕ֊ինանդամակցելը, Ֆինլանդիան երբեք նշա­նա­կա­լից դաշնա­կիցներ չի ունե­ցել։ Ոչ մի երկիր չի օգնել Ֆինլանդիա­յին Ձմե­ռա­յին պատե­րազմի ժամա­նակ։ Սառը պատե­րազմի ժամա­նակ Ֆինլանդիա­յի զինված ուժե­րը հիմնվում էին ակտիվ պարտա­դիր զինվո­րա­կան ծառա­յության, քաղա­քա­ցիա­կան պաշտպա­նության, զինված ու ռազմա­կան պատրաստություն անցած բնակչության վրա։ Ազգա­յին պաշտպա­նության այս մոդե­լի շատ տարրեր կարող են կիրառվել Հայաստա­նի համար։

Հայաստա­նի անդա­մակցությունը ՆԱՏՕ֊ին դժվար է պատկե­րացնել՝ հաշվի առնե­լով առա­ջին հերթին Թուրքիա­յի վետո­յի իրա­վունքը։ Եթե Թուրքիան դժվա­րացրեց Շվե­դիա­յի և անգամ Ֆինլանդիա­յի անդա­մակցությունը, ապա Հայաստա­նի հարցում Թուրքիան կարող է անզի­ջում լինել՝ հատկա­պես ելնե­լով Ադրբե­ջա­նին ցուցա­բերվող անվե­րա­պահ աջակցությունից։ Հետաքրքիր է նշել նաև Հունգա­րիա­յի կողմից ՆԱՏՕ֊ին Ֆինլանդիա­յի ու Շվե­դիա­յի անդա­մակցությա­նը խոչընդո­տե­լու փորձե­րը, քանի որ այդ երկի­րը խնդիրներ է ստեղծում նաև ԵՄ֊ում հայանպաստ որո­շումնե­րի ընդունման համար։

Հայաստա­նը նույնպես, Ֆինլանդիա­յի նման, կարող է մեծա­պես օգտա­գործել ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրի ընձե­ռած հնա­րա­վո­րություննե­րը՝ ՆԱՏՕ֊ի նորմե­րի հետ փոխգործունակ դառնա­լու համար։ 2000-ական թվա­կաննե­րին Հայաստա­նը փորձում էր ՆԱՏՕ֊իԳՀԽ֊ի ակտիվ գործընկեր լինել տարբեր ծրագրե­րին ու զորա­վարժություննե­րին մասնակցե­լու և անգամ հյուրընկա­լե­լու, խաղա­ղա­պահ առա­քե­լություննե­րում ներգրավվե­լու միջո­ցով, սակայն հետա­գա­յում ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրում Հայաստա­նի մասնակցության ակտի­վության մեջ նկատվեց հետընթաց։ Ներկա­յումս միտում կա կրկին ակտի­վացնել ՆԱՏՕ֊իԳՀԽ ծրագրի շրջա­նակնե­րում Հայաստա­նի մասնակցությունը։ Եթե Ֆինլանդիան այդուղղությամբ համա­գործակցել է ՆԱՏՕ֊ի անդամ սկանդի­նավյան և բալթյան պետություննե­րի հետ, ապա Հայաստա­նը կարող է համա­գործակցել իր հիմնա­կան և բնա­կան գործընկերներ հանդի­սա­ցող Ֆրանսիա­յի ու Հունաստա­նի հետ։ Արդեն իսկ ձեռքբե­րում համա­րե­լով այդ երկրնե­րի հետ պաշտպա­նության համա­գործակցության համա­ձայնագրե­րը, Հայաստա­նը պետք է ձգտի նաև ԱՄՆ֊ի հետ պաշտպա­նության համա­գործակցության համա­ձայնագրի կնքմա­նը, որպես ՆԱՏՕ֊ի անդամ չհանդի­սա­ցող գործընկեր։ Հայաստա­նը պետք է ձգտի առանց ՆԱՏՕ֊ին անդա­մակցության, սակայն ՆԱՏՕ֊ի անդամ երկրնե­րի հետ համա­գործակցությամբ արդիա­կա­նացնել իր զինված ուժե­րը, բարձրացնի նրանց մարտունա­կությունը և նրանց հասցնի ժամա­նա­կա­կից ստանդարտնե­րի՝ երկրի պաշտպա­նունա­կությունն ապա­հո­վե­լու համար։

Վերջ

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ