18.3 C
Yerevan

Պառակտո՞ւմ, Թե՞ Մրցակցություն

Starlink‑ի արբանյա­կա­յին ցանցը, որն ունի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն, նույնպես կարող է դառնալ քաղա­քա­կան ճնշման գործիք։

Հրայր Թամրազյան 

Թրամփն ընդդեմ Մասկի. Ինչպե՞ս պառակտվե­ցին  երբեմնի հզոր դաշնա­կիցնե­րը

Անսպա­սե­լի պառակտումը՝ երբեմնի երկու հզոր դաշնա­կիցնե­րի միջև, սկսվեց այն պահից, երբ Իլոն Մասկը իր X հարթա­կում կոշտ քննա­դա­տության ենթարկեց նախա­գահ Դոնալդ Թրամփի նոր բյուջե­տա­յին օրի­նա­գի­ծը՝ այն անվա­նե­լով կեղծիք և անպա­տասխա­նա­տու պոպուլիզմ, որը կարող է խորացնել ԱՄՆ‑ի 36.2 տրի­լիոն դոլար պետա­կան պարտքի ճգնա­ժա­մը։

Մի քանի ժամվա ընթացքում պառակտումը վերածվեց բացա­հայտ քաղա­քա­կան բախման. Մասկը գրեց «KILL THE BILL» (ՍՊԱՆԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ), իսկ Թրամփը պատասխա­նեց՝ հայտա­րա­րե­լով, թե կդա­դա­րեցնի Մասկի բոլոր պետա­կան պայմա­նագրե­րը։ 

Պառակտման պատճա­ռը՝ «մեծ, գեղե­ցիկ օրի­նա­գի­ծը» 

Թրամփի նոր հարկաբյուջե­տա­յին օրի­նա­գի­ծը, որը Մասկը անվա­նեց «պետա­կան վատնումնե­րի զզվե­լի հսկա­յա­կան կույտ», նախա­տե­սում է կտրուկ հարկե­րի իջե­ցում բարձր եկա­մուտներ ունե­ցող շերտե­րի համար՝ միա­ժա­մա­նակ չեղարկե­լով էլեկտրա­կան մեքե­նա­նե­րի համար տրա­մադրվող արտո­նություննե­րը։ Մասկը վստահ է՝ այս օրի­նա­գի­ծը ոչ միայն վնա­սում է մաքուր էներգե­տի­կա­յի ոլորտին, այլ նաև սրում է դաշնա­յին բյուջեի պակա­սորդը՝ դրա­նով իսկ հակա­սե­լով Թրամփի նախկին հռե­տո­րա­բա­նությա­նը։

Մեկ նախա­դա­սություն, որ պայթեցրեց քաղա­քա­կան դաշտը

Ի պատասխան Մասկի քննա­դա­տությա­նը՝ Թրամփը սպառնաց դադա­րեցնել Մասկի ընկե­րություննե­րի՝ կառա­վա­րությունից ստացվող ֆինանսա­վո­րումը՝ ընդգծե­լով․

«Մեր բյուջեում միլիարդա­վոր և միլիարդա­վոր դոլարներ խնա­յե­լու ամե­նա­հեշտ ձևը Իլոն Մասկի կառա­վա­րա­կան սուբսի­դիա­ներն ու պայմա­նագրե­րը դադա­րեցնելն է»։

Թեև նա կոնկրետ չի նշել Tesla, SpaceX կամ Starlink, ակնհայտ է, որ խոսքը վերա­բե­րում է հենց այդ ընկե­րություննե­րին, որոնք Մասկի հիմնա­կան պետա­կան կապա­լա­ռուներն են և ունեն մեծա­ծա­վալ պայմա­նագրեր ԱՄՆ կառա­վա­րության հետ։ Հենց այս գրա­ռումից հետո Տեսլա­յի բաժնե­տոմսերն անկում ապրե­ցին 14.3%-ով՝ շուրջ $150 միլիարդ շուկա­յա­կան արժե­քի կորուստով։

Ի պատասխան՝ Մասկը X հարթա­կում արձա­գանքեց «Այո»՝ համա­ձայնե­լով գրառման հետ, որն առա­ջարկում էր իմպիչմենթի ենթարկել Թրամփին։ Քաղա­քա­կան դաշտը պայթեց բառա­ցիո­րեն։

Այս պառակտումը կարող է պառակտել նաև Հանրա­պե­տա­կան կուսակցությունը

2024‑ի ընտրարշա­վում Մասկը հանդի­սա­ցել է Թրամփի ամե­նա­մեծ դոնորնե­րից մեկը՝ մոտ $300 միլիոն նվի­րատվությամբ։ Նա մի քանի ամիս զբա­ղեցրեց պաշտո­նա­վա­րեց՝ որպես Կառա­վա­րա­կան արդյունա­վե­տության վարչության ղեկա­վար։

Հիմա Մասկը հարցում է անցկացնում X‑ում՝

«Ժամա­նա­կը չէ՞ ստեղծել նոր քաղա­քա­կան կուսակցություն, որը կներկա­յացնի լուռ ամե­րի­կա­ցի­նե­րի 80 տոկո­սին»։

Ինչ կարող է կորցնել ԱՄՆ‑ը, եթե այս կռի­վը խորա­նա

Եթե Մասկը սկսի դադա­րեցնել SpaceX‑ի Dragon տիե­զե­րա­նա­վի շահա­գործումը, ապա ԱՄՆ‑ը կարող է կորցնել ներկա­յում միակ գործի­քա­կազմը՝ տիե­զե­րագնացնե­րին Միջազգա­յին տիե­զե­րա­կան կայան ուղարկե­լու համար։

Starlink‑ի արբանյա­կա­յին ցանցը, որն ունի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն, նույնպես կարող է դառնալ քաղա­քա­կան ճնշման գործիք։

Վտանգա­վոր հակամարտությու՞ն, թե քաղա­քա­կան նոր դասա­վո­րություն

Թրամփն ասում է՝ «Մասկը խենթա­ցել է», իսկ Մասկը հայտա­րա­րում է՝ «Թրամփը մոռա­ցել է իր սկզբունքնե­րը»։

Սա այլևս անձնա­կան հակա­մարտություն չէ։ Սա ճակա­տագրա­կան պահ է, երբ տեխնո­լո­գիա­կան և քաղա­քա­կան հսկա­նե­րի միջև եղած նախկին սերտ համա­գործակցությունը վերածվում է ժամ առ ժամ թշնա­մանքի բնույթ ստա­ցող բախման՝ անկանխա­տե­սե­լի հետև­անքնե­րով։

Աղբյուրը՝ Հրայր Թամրազյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/16QJw9yhMC/

Առնչվող Հոդվածներ