16.4 C
Yerevan

Լայն Հնա­րա­վո­րություններ

Առանց արհեստա­կան բանա­կա­նության ապա­գա չկա, և բոլորս պետք է այս կամ այն չափով սովո­րենք այն կիրա­ռել մեր աշխա­տանքում, այլա­պես կկորցնենք մեր մրցունա­կությունը։

Սոսի Թաթիկյան

Ես երեկ նույնն էի մտա­ծում, ինչ այսօր գրել է հարգե­լի Արամ Սարգսյան֊ը։ Այն, որ Արհեստա­կան բանա­կա­նության խոշոր ձեռնարկություն հիմնադրե­լը Հայաստա­նում համե­մա­տա­կան է խորհրդա­յին տարի­նե­րին Մեծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի հիմնադրմա­նը։

Ես վերջին տարի­նե­րին մտա­ծում էի, թե բացի տարա­ծաշրջա­նում միջուկա­յին էներգիա օգտա­գործող միակ պետությունը լինե­լուց, որը պետք է ամեն կերպ պահպա­նել ու արդիա­կա­նացնել, և որը ես քսան տարուց ավե­լի է ջատա­գո­վել եմ բոլոր հնա­րա­վոր ձևե­րով, էլ ինչ առա­վել նորա­րա­րա­կան համե­մա­տա­կան առա­վե­լություն պետք է կարո­ղա­նա ձևա­վո­րել Հայաստա­նը։ IT֊ի օգտա­գործումը փոքր ձեռնարկություննե­րի միջո­ցով ինձ երբևէ բավա­րար ծանրակշիռ չէր թվում։

Եվ ահա գտնվեց. ըստ որում, ԱՄՆ աջակցությամբ, որը կչե­զո­քացնի Ադրբե­ջա­նի հավա­նա­կան հիստե­րիան ու խոչընդոտման փորձե­րը։

Սա մեր իրա­կան հնա­րա­վո­րությունն է համաշխարհա­յին տնտե­սության ու նորա­րա­րության մեջ մեր տեղը գտնե­լու, և Հայաստա­նը ամեն ինչ պիտի անի այս նախա­գի­ծը կարճ ժամկե­տում կյանքի կոչե­լու համար։ Հայաստա­նի համար այն իդեա­լա­կան նախա­գիծ է՝ հաշվի առնե­լով մեր բնա­կան ու մարդկա­յին ռեսուրսնե­րի ու հմտություննե­րի բնույթը։ Ըստ որում, դրան զուգա­հեռ միջուկա­յին էներգիա­յի ոլորտի արդիա­կա­նա­ցումն անգամ ավե­լի է կարև­որվե­լու, քանի որ արհեստա­կան բանա­կա­նության գործա­րա­նին պետք է մեծ քանա­կությամբ էներգիա։

Ես ինքս, 2020 թ. դեկտեմբե­րից ի վեր, արհեստա­կան բանա­կա­նության երեք տեսա­կան, և մի գործնա­կան սեմի­նարնե­րի եմ մասնակցել ու արդեն մի տարի է, ինչ այն  կիրա­ռում եմ։ Մտա­դիր եմ ամա­ռա­յին արձա­կուրդիս ընթացքում կատա­րե­լա­գործել դրա գործնա­կան կիրա­ռության հմտություններս։ Ավե­լին, իմ միջնա­դարյան երաժշտության տեսա­բան մայրիկն անգամ կիրա­ռում է արհեստա­կան բանա­կա­նություն։ Առանց արհեստա­կան բանա­կա­նության ապա­գա չկա, և բոլորս պետք է այս կամ այն չափով սովո­րենք այն կիրա­ռել մեր աշխա­տանքում, այլա­պես կկորցնենք մեր մրցունա­կությունը։

Աղբյուրը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/p/1EuAAhmxxG/

Առնչվող Հոդվածներ