18.3 C
Yerevan

Հետև­անքի Փոխա­րեն Վերացնել Պատճա­ռը

Մարդկանց քանի՞ տոկոսն է վստա­հում կաթո­ղի­կո­սին։ Դալլաքյա­նի կարծի­քով «Եվրաքվեի» նման ինչ որ թուղթ է պետք ունե­նալ, որով երևա, թե կաթո­ղի­կո­սի նկատմամբ ինչ վերա­բերմունք կա։ Գուցե մարդկանց վաթսուն տոկո­սը վստա­հում է կաթո­ղի­կո­սին, գուցե իննսուն տոկո­սը չի վստա­հում։ Ինչպե՞ս է կաթո­ղի­կո­սի փոփո­խությունը պատկե­րանցում Փաշինյա­նը։

Լիլիթ Դալլաքյան

Armtimes‑ը զրուցել է իրա­վա­բան, քաղա­քա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Լիլիթ Դալլաքյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխա­նություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություններն ու դրա­նից բխող մի շարք հետև­անքներ։

Դալլաքյանն իր խոսքում նշել է, որ Գարե­գին Բ‑ն գտնվում է ծուղա­կում։ Նա անձամբ ինքը չի խոսում, ավե­լի շատ խոսում են Աջա­պահյա­նը, Կճո­յա­նը, Գալստանյա­նը և այլն։ Նրա՞նք են փոխա­րի­նե­լու Գարե­գին Բ‑ին։ Նիկոլ Փաշինյանն իր այս գործե­լա­կերպը որ սկսել է, ինչի՞ է ուզում հասնել։ Ասենք թե Գարե­գին Բ‑ն հեռա­ցավ, ո՞վ է փոխա­րի­նե­լու նրան։ Ինչպե՞ս է կատարվե­լու այդ փոխա­րի­նումը։ Փաշինյա­նը միջամտելո՞ւ է նոր կաթո­ղի­կո­սի ընտրությա­նը, եթե այո, ապա ինչպե՞ս։ Քաղա­քա­գե­տի բնո­րոշմամբ սա փակուղի է, որը ոչ մի տեղ չի տանում։ Այս իրա­վի­ճա­կը կարող է խնդի­րը հասունացնել, ինչ որ առումով ցույց տալ, բայց լուծում չառա­ջարկել։ 

Դալլաքյանն ասաց, որ Փաշինյանն առա­ջին հերթին պիտի ապա­լե­գի­տի­մացնի այն մարդկանց, ովքեր ներկա­յա­նում են որպես ժողովրդի ներկա­յա­ցուցիչներ, իսկ դրա համար իշխա­նությունը նախ և առաջ պետք է հասկա­նա, թե դա ինչպես է անե­լու։ Հարցն ամենև­ին էլ կուսակրո­նության մեջ չէ, կարծում է իրա­վա­բա­նը, կաթո­ղի­կո­սի աղջիկ ունենալը(կամ նույնիսկ մի քանի երե­խա­ներ) այն պատճա­ռը չէ, որը վարչա­պե­տին այդքան խիստ հետաքրքրի, մանա­վանդ, որ դա մի առանձնա­պես զարմա­նա­լի գաղտնիք չէ։ Մարդկանց մեծ մասը շատ լավ գիտե կաթո­ղի­կո­սի աղջկա մասին, ընդ որում վաղուց գիտե, հարցն այստեղ եկե­ղե­ցու նկատմամբ ռուսա­կան ազդե­ցության վերացման մասին է։

Մարդկանց քանի՞ տոկոսն է վստա­հում կաթո­ղի­կո­սին։ Դալլաքյա­նի կարծի­քով «Եվրաքվեի» նման ինչ որ թուղթ է պետք ունե­նալ, որով երևա, թե կաթո­ղի­կո­սի նկատմամբ ինչ վերա­բերմունք կա։ Գուցե մարդկանց վաթսուն տոկո­սը վստա­հում է կաթո­ղի­կո­սին, գուցե իննսուն տոկո­սը չի վստա­հում։ Ինչպե՞ս է կաթո­ղի­կո­սի փոփո­խությունը պատկե­րանցում Փաշինյա­նը։

Ընդ որում այնպես չէ, որ Գարե­գին Բ‑ն ինքն է որո­շե­լու հեռա­նա, թե ոչ, խոսի թե ոչ։ Դալլաքյանն ասաց, որ կաթո­ղի­կո­սի հետ կապված կոմպրո­մատներ շատերն ունեն, իշխա­նությունն էլ, ռուսներն էլ։ Կաթո­ղի­կո­սը երկու կրա­կի արանքում է հայտնվել, Փաշինյա­նի ասածնե­րին չի էլ պատասխա­նել, այսինքն չի էլ հերքել, թե աղջիկ ունի, թե ոչ։ Նա չի կարող հերքել կամ չհերքել, որովհետև ինքը չի որո­շում, թե երբ խոսի կամ ինչ խոսի։

Դալլաքյա­նը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ Գարե­գին Բ‑ն չի խոսել այն ժամա­նակ, երբ Զախա­րո­վան ասում էր, որ ադրբե­ջանցի­նե­րը իրա­վունք ունեին իրենց տարածքում անել այն ինչ ցանկա­նում էին, ինչո՞ւ չէր խոսում, երբ նույն Զախա­րո­վան ասում էր, որ Արցա­խում հայկա­կան եկե­ղե­ցի չկար, ինչո՞ւ չէր խոսում Արցա­խի բլո­կա­դա­յի ժամա­նակ։ Ինչո՞ւ կաթո­ղի­կո­սի կողմից ռուսնե­րի մասին գոնե մեկ քննա­դա­տա­կան խոսք չկա։ Իրա­վա­բա­նի խոսքով՝ սա ռուսա­կան քաղա­քա­կա­նություն է, որ իրա­կա­նացնում էին դեռևս Ստա­լի­նը, Խրուշչո­վը, երբ թույլ էին տալիս, որ օրի­նակ Եժո­վը կամ Ժուկո­վը հարստա­նան ու դրա­նով իսկ գործիք ունե­նան նրանց ճնշե­լու համար։ Հիմա իհարկե չեն սպա­նում, բայց կարող են հեռացնել կամ չեզո­քացնել մարդուն՝ նրա վրա բազմա­թիվ կոմպրո­մատներ ունե­նա­լով։

Իրա­վա­բա­նը նշեց ևս մեկ մեծ վտանգի մասին։ Դրսի ուժե­րը կարող են այս ամենն օգտա­գործել, երկրում ևս մեկ մարտի մեկ կազմա­կերպեն ու գցեն իշխա­նության վրա։ Մի՞թե Փաշինյա­նը չի հասկա­նում, որ միայն կաթո­ղի­կո­սին փոխե­լով ոչինչ չի փոխվե­լու։ Բարձրա­գույն եկե­ղե­ցա­կան հատվա­ծում կան Գարե­գին Բ‑ին նման մի շարք գործիչներ, բացի դրա­նից, երկրում կան քաղա­քա­կան դեմքեր, ովքեր հովա­նա­վո­րում են այդ նույն եկե­ղե­ցա­կաննե­րին։ Փաշինյա­նը նրանց բոլո­րին պետք է փոխի, միայն մի հոգու փոխե­լով որևէ բան չի ստացվի։ Իսկ եթե ինչ որ մի պահ Պուտի­նը ձանձրա­նա Փաշինյա­նի հետ խաղա­լուց, ապա ինչ ասես, կարող է տեղի ունե­նալ։ Փաշինյա­նը թող ուշա­դիր նայի Հրանտ Մարգարյա­նի հարցազրույցնե­րը։ Վատա­գույն սցե­նարնե­րից կարող է լինել այն, որ իշխա­նության չեզո­քա­ցումը կբե­րի էլ ավե­լի մասնատված երկրի, ուր չկան լիդերներ, այլ կա մասնատված երկիր իր տասնյակ հակընդդեմ առաջնորդնե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ