Հայաստանը առայժմ ամեն ինչ ճիշտ է անում, բայց պետք է իր խոսքերն ավելի շատ ամրապնդի գործով, իսկ դրա համար հարկավոր է աջակցել նաև Վրաստանի ժողովրդավարական ուժերին, Հայաստանից լիովին հեռացնել ռուսական զորքերը, մեր եկեղեցին մաքրել ռուսական կգբ-ական գործակալներից։
Գեորգի Թումասյան
FactorTV-ն տեսակապով զրուցել է վրացաբնակ քաղաքական վերլուծաբան Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրանա-իսրայելական պատերազմն ու դրա հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա։
Գեորգի Թումասյանը նշեց, որ յաս պահին Իսրայելը դժվար թե դադարեցնի իր հարձակումները, քանի դեռ իր համար որոշակի մեծ արդյունք չի գրանցել, իսկ այդ արդյունքն այն է, որ Իրանը զրկվի միջուկային զենք ունենալու հնարավորությունից։ Միացյալ Նահանգներից հայտարարել են, որ իրենք Իրանին առաջարկել են, որ եթե ուրանը Իրանին անհրաժեշտ է քաղաքացիական պետքերի համար, ապա իրենք կարող են տրամադրել այդ տեխնոլոգիան։ ԱՄՆ-ն Իրանին ժամկետ էր տվել երկու ամիս և Իսրայելի հարձակումը տեղի է ունեցել 61-րդ օրը։ Իրան-Իսրայել հարաբերությունները այս պահին դեռևս բանակցությունների չեն հասնի, կոնֆլիկտը չափից ավելի շատ է բորբոքվել։ Իրանն այժմ հայտարարել է, որ իրեն ուրանն անհրաժեշտ է միայն քաղաքացիական կարիքների համար, այլ ոչ թե զենքի, իսկ ԱՄՆ-ն հարցապնդում է անում, որ եթե ուրանն իրոք միայն քաղաքացիական պետքերի համար է, ինչո՞ւ է Թեհրանն ուրանի հարստացումը հասցրել 90 տոկոսի և միայն մեկ քայլ է հեռու միջուկային զենք ունենալուց։ Եթե նույնիսկ հիմա Թեհրանը ցանկանա ընդունել ԱՄՆ-ի առաջարկը, ապա հազիվ թե Իսրայելը ցանկանա բանակցություններ սկսել և ինչ որ բան ստորագրել, քանի դեռ չի լուծել իր առջև դրված նպատակները։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ Իրանում, հավանական է, որ նույնիսկ ռեժիմի փոփոխության հարց բարձրանա։ Այաթոլլաների ռեժիմին չի կարելի միջուկային զենքի թույլտվության տալ։ Իսրայելը հայտարարել է, որ իրենք «երկրորդ հոլոքոստ, միջուկային հոլոքոստ չեն ցանկանում»։ Հայերը նույնպես պետք է հասկանան, թե ինչ է նշանակում լինել ցեղասպանված ու ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն այդ նույն սցենարից։ Սա շատ ցայտուն օրինակ է, որը պետք է հաշվի առնել։ Բացի դրանից, Իրանն այժմ սերտ համագործակցում է Չինաստանի հետ, իսկ եթե Չինաստանը Իրանին նաև զենք մատակարարի՞։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա, Թումասյանի կարծիքով, այս պահին մեծ հարձակում դժվար թե լինի, հաշվի առնելով Հայաստանի արտաքին հարաբերություններում կատարված գործողություններոը։ Ինչպես հայտնի է, Ռուբիոն և ավելի ուշ՝ Թրամփը Ադրբեջանին հստակ հասկացրել են, որ Հայաստանի վրա հարձակումն իսպառ բացառի, քանի որ հայաստանն իրենց տնտեսական հետաքրքրությունների գոտում է գտնվում։ Ընդ որում NVIDIA-ի կողմից Հայաստանում խոշոր ԱԲ տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման հայտարարությունը ևս շատ ցայտուն ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ին տարածաշրջանում պետք է կայուն, զարգացող Հայաստան։ Ալիևը չի կարող անտեսել այդ ամենը, Ալիևը պետք է հաշվի առնի այդ ամենը։
Թումասյանը նաև հավելեց, որ Հայաստանը առայժմ ամեն ինչ ճիշտ է անում, բայց պետք է իր խոսքերն ավելի շատ ամրապնդի գործով, իսկ դրա համար հարկավոր է աջակցել նաև Վրաստանի ժողովրդավարական ուժերին, Հայաստանից լիովին հեռացնել ռուսական զորքերը, մեր եկեղեցին մաքրել ռուսական կգբ-ական գործակալներից։ Այսօր այդ գործակալները, նախկիններն ու Դաշնակցությունը փորձում են այնպիսի իրավիճակ հասունացնել երկրկում, որ Ալիևը Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հնարավորություն ունենալ։ Իսկ երբ Ադրբեջանը հարձակվի, ապա այդ իրավիճակում հեղաշրջում իրականացնել և երկիրը նորից ռուսական կայսրության ոտքերի դակ դնել։
Հարազրույցն ամբողջությամբ՝
