16.4 C
Yerevan

Հորմուզի Նեղուցը՝ Փոփո­խություննե­րի Պատճառ

Հայաստա­նը որո­շա­կի ապրանքներ է ներմուծում Իրա­նից ու նաև որո­շա­կի ապրանքներ արտա­հա­նում է, այս մեծ պատե­րազմը, բնա­կա­նա­բար, կխո­չընդո­տի դա լոգիստիկ խնդիրնե­րի առումով: Եթե այն երկա­րա­ժամկետ բնույթ կրի, կարծում եմ՝ այդ ապրանքնե­րի պահանջարկը կնվա­զի Իրա­նում, մեր ընդհա­նուր առևտրաշրջա­նա­ռության մեջ ներմուծումներն Իրա­նից մեծ ծավալ չեն կազմում:

Կարեն Սարգսյան

Հորմուզի նեղուցի փակումը մեծ իրա­րանցում կհա­րուցի համաշխարհա­յին շուկա­յում և կբե­րի գնե­րի կտրուկ աճի. Կարեն Սարգսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է տնտե­սա­գետ Կարեն Սարգսյա­նը

– Պարո՛ն Սարգսյան, Իրան-Իսրա­յել պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի տնտե­սա­կան հետև­անքնե­րը որո՞նք են լինե­լու Հայաստա­նի համար:

– Նախ՝ ամբողջ համաշխարհա­յին տնտե­սության վրա, այնուհետև՝ դրա­նից ածանցվող Հայաստա­նի, բայց դրա­նից զատ Հայաստա­նը կարող է նաև առանձնա­կի ազդե­ցություն կրել՝ կապված Իրա­նից բեռնե­րի տեղա­փոխման լոգիստիկ խնդիրնե­րի հետ: Եթե այս պատե­րազմը երկա­րա­ժամկետ բնույթ կրեց, կախված է նաև կողմե­րի կիրա­ռած քայլե­րից բնա­կա­նա­բար, մասնա­վո­րա­պես Հորմուզի նեղուցի փակումը: 

Լուրեր տարածվե­ցին, թե նեղուցը փակվել է, բայց այս պահին այն փակ չէ, որովհետև այդ դեպքում նավթի ու հեղուկ գազի գնե­րը կբարձրա­նա­յին, իսկ մենք նման կտրուկ բարձրա­ցում չենք նկա­տում: 

Սա այն իրա­վի­ճա­կը չէ, որ Իրա­նը գնա այդ քայլին, որովհետև եթե այդ նեղուցն ամբողջությամբ փակվի, ապա դա առա­ջին հերթին տնտե­սա­պես հենց Իրա­նին վնաս կհասցնի, քանի որ այդ նեղուցով է իրա­նա­կան նավթն արտա­հանվում է դեպի Չինաստան, որը իրա­նա­կան նավթի հիմնա­կան գնորդն է: 

Համաշխարհա­յին նավթի 20 ու հեղուկ գազի 30 տոկոսն անցնում է հենց Հորմուզի նեղուցով, այսինքն՝ այնուա­մե­նայնիվ, եթե այն փակվի, ապա մեծ իրա­րանցում կլի­նի համաշխարհա­յին շուկա­յում ու գնե­րի կտրուկ բարձրա­ցում, որից ածանցվում են նաև մյուս ապրանքնե­րի գնե­րը, որովհետև եթե էներգա­կիրնե­րի գնե­րը կտրուկ բարձրա­նում են, ապա դրան հաջորդում է մնա­ցած բոլոր ապրանքնե­րի, այդ թվում՝ պարե­նա­յին ապրանքնե­րի գնե­րի կտրուկ բարձրա­ցում: Այս պահին նման բան չի նկատվում: 

Այս պատե­րազմն ազդում է նաև ընդհա­նուր ֆինանսա­կան շուկա­նե­րի վրա, տարբեր ներդրողներ ձգտում են իրենց ակտիվներն ավե­լի անվտանգ վայրե­րում պահել: Նման պարա­գա­յում մենք նկա­տե­ցինք, որ կրիպտոարժույթնե­րի գնե­րը հունի­սի 13–14-ին որո­շա­կիո­րեն նվա­զե­ցին, սակայն այսօր նաև այդ կրիպտոարժույթներն իրենց արժե­քը վերա­կանգնել են: Այսինքն՝ այս պահին նկա­տե­լի է, որ համաշխարհա­յին տնտե­սության վրա ևս լուրջ ցնցումներ չեն արձա­նագրվում: 

Համաշխարհա­յին ֆինանսա­կան շուկա­նե­րի վրա ավե­լի շատ ազդում է ԱՄՆ դաշնա­յին պահուստա­վորման համա­կարգի խորհրդի այս չորեքշաբթի կայա­նա­լիք նիստը, որը պետք է որո­շի այդ տոկո­սադրույքնե­րի իջեցման կամ նույնը թողնե­լու հարցը: Տոկո­սադրույքնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կմնան նույնը, հիմնա­կան ներդրողնե­րի սպա­սե­լիքնե­րը ավե­լի շատ ուղղված են չորեքշաբթի օրվան, քան իրա­նա-իսրա­յե­լա­կան այս պատե­րազմի ազդե­ցություննե­րին: 

– Իսկ մասնա­վո­րա­պես Հայաստա­նի վրա ի՞նչ ազդե­ցություններ է ունե­նա­լու, Հայաստա­նը ի՞նչ կախվա­ծություն ունի Իրա­նից տնտե­սա­կան առումով:

– Հայաստա­նը որո­շա­կի ապրանքներ է ներմուծում Իրա­նից ու նաև որո­շա­կի ապրանքներ արտա­հա­նում է, այս մեծ պատե­րազմը, բնա­կա­նա­բար, կխո­չընդո­տի դա լոգիստիկ խնդիրնե­րի առումով: Եթե այն երկա­րա­ժամկետ բնույթ կրի, կարծում եմ՝ այդ ապրանքնե­րի պահանջարկը կնվա­զի Իրա­նում, մեր ընդհա­նուր առևտրաշրջա­նա­ռության մեջ ներմուծումներն Իրա­նից մեծ ծավալ չեն կազմում: 

Իրա­նի հետ կապված ավե­լի շատ լոգիստիկ խնդիրներ են առա­ջա­նա­լու, որոնք արդեն իսկ կան: Այժմ բազմա­թիվ բեռնա­տարներ չեն կարո­ղա­նում հատել Իրա­նի հետ սահմա­նը՝ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կով պայմա­նա­վորված: Հիմնա­կան վնա­սը կապված կլի­նի գազի, բենզի­նի հետ, ու դա նոր գնա­ճա­յին նախադրյալներ կձև­ա­վորվի, ինչը կստի­պի, որ Կենտրո­նա­կան բանկը որո­շա­կի քայլեր ձեռնարկի, որն էլ, բնա­կա­նա­բար, կազդի տնտե­սա­կան աճի տեմպե­րի վրա: Բայց այս պահին որո­շա­կի կտրուկ ցնցումներ չեն նկատվում: Կարծում եմ, որ առա­ջի­կա օրե­րին այդ նեղուցը, համե­նայնդեպս, չի փակվի:

– Պարո՛ն Սարգսյան, որ ասում եք երկա­րա­ժամկետ, որքա՞ն ժամա­նակ նկա­տի ունեք:

– Առնվազն մեկ ամիս ու ավե­լի, բայց առա­ջի­կա օրե­րին մենք վերջնա­կա­նա­պես կհասկա­նանք՝ դա կտե­ղա­փոխվի՞ երկա­րա­ժամկետ փուլ, թե՞ կավարտվի՝ որո­շա­կի ինչ-որ փոխզի­ջումնե­րի ու զինա­դա­դա­րի հայտա­րարմամբ: Եթե անցան անդառնա­լիության կետը, բնա­կա­նա­բար, դա կարող է տարի­ներ տևել՝ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի նման: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am. https://medialab.am/301493/

Առնչվող Հոդվածներ