16.4 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Մնում Է Հայատյաց

Միանշա­նակ պատա­հա­կա­նություն չէ այսօրվա կրա­կո­ցը, ու սա երկու զուգա­հեռ իրա­կա­նության մասին է խոսում՝ մի կողմում «խաղա­ղության բանակցություններն» են, մյուս կողմում՝ կրա­կոցներ խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբե­ջա­նը հավա­տա­րիմ է իր հայատյաց քաղա­քա­կա­նությա­նը ու այդ քաղա­քա­կա­նության առարկա­յա­կան դրսև­ո­րումն է ապա­հո­վում սահմա­նին:

Արամ Փոլադյան

Պատա­հա­կան չեմ համա­րում հենց վարչա­պե­տի այցի օրը կրա­կոցնե­րի վերսկսումը. Արամ Փոլադյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ադրբե­ջա­նա­գետ Արամ Փոլադյա­նը

– Պարո՛ն Փոլադյան, այսօր ադրբե­ջա­նա­կան կողմից արձակված կրա­կոցնե­րի հետեւանքով վնասվել է Ներքին Հանդի բնա­կե­լի տուն։ Այս զարգա­ցումնե­րը համընկնում են Հայաստա­նի պատվի­րա­կության՝ Թուրքիա կատա­րած այցի հետ։ Ձեր կարծի­քով՝ արդյո՞ք այս երկու իրա­դարձություննե­րը կարող են փոխկա­պակցված լինել։

– Ես բազմիցս ասել եմ, որ հասա­րա­կությանն անընդհատ լարվա­ծության մեջ պահե­լու ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­կա­նությունը շարունա­կա­կան բնույթ է կրե­լու: Անշուշտ պատա­հա­կան չեմ համա­րում հենց վարչա­պե­տի այցի օրը կրա­կոցնե­րի վերսկսումը, ու, այո՛, կարող ենք սա իբրև մեսիջ որա­կել, թեև Ադրբե­ջա­նից եկող մեսիջնե­րի պակաս չունենք: 

Մեր թիվ մեկ թշնա­մի պետություն Ադրբե­ջա­նը վստա­հա­բար գիտակցում է, որ իր կատա­րած մեծ թվով ռազմա­կան հանցա­գործություննե­րը, կոնվենցիա­նե­րի ոտնա­հա­րումնե­րը վաղուց ի վեր փաստագրված են ու միանշա­նակ օգտա­գործվե­լու են իր դեմ, Ադրբե­ջա­նը նաև շատ լավ գիտակցում է այսօրվա իրո­ղություննե­րին հայե­րի անհա­մա­ձայնությունն ու չհա­մա­կերպվե­լու հանգա­մանքը: 

Հատկանշա­կան է, որ Ադրբե­ջանն արդեն բացարձակ չի թաքցնում Հայաստա­նի հետ կապված իր իրա­կան մտադրություններն ու ծրագրե­րը: Տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րի ֆոնին, այո՛, կարե­լի է սպա­սել որո­շա­կի զարգա­ցումնե­րի, թեև քիչ հավա­նա­կան եմ համա­րում լայնա­ծա­վալ պատե­րազմը, բայց անշուշտ Ադրբե­ջանն ունի այդ նպա­տա­կը: 

Այսօրվա կրա­կոցնե­րը Ադրբե­ջա­նը վստա­հա­բար համա­ձայնեցրել է Թուրքիա­յի հետ, հետև­ա­պես ինչ էլ այսօր Թուրքիա­յում քննարկվի, միևնույն է, իրա­կա­նությունը մեր աչքի առաջ է: 

– Չեմ կարծում, թե հստակ նպա­տա­կը հենց դա է, այլ՝ ինչի մասին խոսե­ցի, դրա տրա­մա­բա­նության ներքո պետք է դիտարկել տեղի ունե­ցա­ծը: Միանշա­նակ պատա­հա­կա­նություն չէ այսօրվա կրա­կո­ցը, ու սա երկու զուգա­հեռ իրա­կա­նության մասին է խոսում՝ մի կողմում «խաղա­ղության բանակցություններն» են, մյուս կողմում՝ կրա­կոցներ խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբե­ջա­նը հավա­տա­րիմ է իր հայատյաց քաղա­քա­կա­նությա­նը ու այդ քաղա­քա­կա­նության առարկա­յա­կան դրսև­ո­րումն է ապա­հո­վում սահմա­նին: 

– Պարո՛ն Փոլադյան, արդյոք այս իրա­վի­ճա­կում իրատեսակա՞ն է խոսել Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու և խաղա­ղության մասին:

– Բազմիցս եմ ասել, որ առնվազն այս պահին այդ մասին խոսելն անի­մաստ է ու զավեշտա­լի: «Խաղա­ղության բանակցություննե­րից» պետք է ջնջել «խաղա­ղություն» բառը, որովհետև թշնա­մա­կան պետությունը իր հայատյա­ցության քաղա­քա­կա­նության առարկա­յա­կան դրսև­ո­րումնե­րը շարունա­կում է ապա­հո­վել ու ապա­հո­վե­լու է այնքան ժամա­նակ, քանի դեռ ավե­լի խոշոր աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­դարձություններ տեղի չեն ունե­ցել: Միանշա­նակ, նրանք օգտվե­լու են հարմար պահից, հետև­ա­բար մենք պետք է բոլոր մակարդակնե­րով պատրաստ լինենք ցանկա­ցած սցե­նա­րի:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/301724/

Առնչվող Հոդվածներ