16.4 C
Yerevan

Հասա­րա­կա­կան-Քաղա­քա­կան Միտքը Եվրո­պա­յում

Եվրո­պա­յում այս ամե­նը ուժե­ղացնում էր պետա­կա­նություն գաղա­փա­րը։ Քաղա­քա­ցին գիտեր, որ ապրում է պետության մեջ, որը պաշտպա­նե­լու է նրան, կամ գոնե կօգտա­գործի իր կյանքը՝ որպես ներդրում սեփա­կան ուժի աճի համար։ Իսկ կուսակցություննե­րը, թեկուզ ընդդի­մա­դիր լինե­լով, չէին մերժում պետա­կա­նության լեգի­տի­մությունը։

Արա­յիկ Մկրտումյան


«Անցել են այն ժամա­նակնե­րը, երբ գերմա­նա­ցին իր մի հարև­ա­նին հողն էր զիջում, մյուսին՝ ծովը, իր համար թողնե­լով միայն երկինքը։ Մենք արևի տակ տեղ ենք պահանջում»։

Բեռնհարդ ֆոն Բյուլով․ Գերմա­նա­կան կայսրության կանցլեր

1897թ

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին Եվրո­պան թևա­կո­խել էր նոր քաղա­քակրթա­կան փուլ։ Այս ժամա­նա­կաշրջա­նը բնո­րոշվում էր ոչ միայն տեխնո­լո­գիա­կան և տնտե­սա­կան առա­ջընթա­ցով, այլև՝ պետա­կան կառա­վարման ձևե­րի, հասա­րա­կության կառուցվածքի, քաղա­քա­կան մշա­կույթի և գաղա­փա­րա­կան հոսանքնե­րի արմա­տա­կան վերա­փոխմամբ։ Եվրո­պան դարձավ ռացիո­նալ պետության մոդե­լի փորձա­դաշտ, որտեղ քաղա­քա­կան կուսակցությունը ոչ թե պարզա­պես իշխա­նության ձգտող խմբա­վո­րում էր, այլ ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմ, որն արտա­հայտում էր սոցիալ-տնտե­սա­կան խմբե­րի շահե­րը՝ իրա­վա­կան և սահմա­նադրա­կան միջոցնե­րով։

19-րդ դարի վերջին Եվրո­պա­յում ձևա­վորվել էր այնպի­սի համա­կարգ, որը թույլ էր տալիս քաղա­քա­կա­նությունը դիտարկել ոչ թե որպես վախի արձա­գանք կամ փրկության դուռ, այլ որպես շահե­րի բախման կառա­վարվող համա­կարգ։ Սա նշա­նա­կում էր, որ պետությունն արդեն կայա­ցած էր որպես հաստա­տություն, քաղա­քա­ցիությունը՝ ձևա­վորված իրա­վա­կան կարգա­վի­ճակ, և հասա­րա­կա­կան տարբեր խմբե­րը կարող էին գաղա­փարնե­րի միջո­ցով մուտք գործել իշխա­նության դաշտ՝ առանց ուժա­յին հեղաշրջման կամ գոյա­բա­նա­կան ահա­բեկման։Սա Եվրո­պա­յի բնա­կա­նոն էվոլյուցիան էր, որը փորձե­ցին ընդօ­րի­նա­կել աշխարհի տարբեր անկյուննե­րում՝ Հայաստա­նում ևս։ Արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խության հետև­անքով Եվրո­պա­յում սկսված հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան մտքի կտրուկ զարգացման պայմաննե­րում զարթոնք ապրեց նաև ազգա­յին-պետա­կան ինքնա­գի­տակցումը։ Շահե­րը դարձան ավե­լի ագրե­սիվ, ավե­լի կտրուկ։

Եվրո­պա­յի մեծ տերություննե­րում՝ Ֆրանսիա­յում, Գերմա­նիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում և Ավստրո-Հունգա­րիա­յում, արդյունա­բե­րա­կան կապի­տա­լիզմը փոխեց ոչ միայն տնտե­սությունը, այլ քաղա­քա­կան մտա­ծո­ղությունը։ Արտադրությունը կենտրո­նացվում էր ֆինանսա­կան և ինժե­նե­րա­կան շրջա­նակնե­րի ձեռքում, ստեղծվում էին զանգվա­ծա­յին բանվո­րա­կան խավեր, որոնք թեև սոցիա­լա­պես ճնշված էին, բայց համախմբվում էին կրթության, մամուլի և արհմիություննե­րի շուրջ։

Այս համա­տեքստում քաղա­քա­կան կուսակցությունը դարձավ ոչ թե վախե­ցած խմբի մոբի­լի­զացնող մարմին, այլ՝ դասա­կարգա­յին շահի քաղա­քա­կան ներկա­յա­ցուցչություն։ Աշխա­տա­վորնե­րը կազմա­կերպվում էին ոչ թե գոյության, այլ՝ արդա­րության շուրջ, քանի որ նրանց գոյությունը ինստի­տուցիո­նալ առումով արդեն ճանաչված էր։Եվրոպայում կուսակցություննե­րը պետության մեջ գաղտնի ուժեր չէին, նրանք տեսա­նե­լի էին բոլո­րին և իրենց գաղա­փարնե­րը հնչեցնում էին ամե­նուր։

Կուսակցությունը այստեղ բանակ չէր, գաղտնի ցանց չէր, փրկա­րար չէր։ Այն շահե­րի սառը և օրի­նա­կան գործիք էր։ Սա է տարբե­րությունը եվրո­պա­կան ու հայկա­կան կուսակցություննե­րի մեջ։ Եվ սա հնա­րա­վոր էր միայն այն պատճա­ռով, որ պետությունն ինքը ճանա­չում էր հասա­րա­կության գոյությունը որպես բազմա­շերտ շահա­յին դաշտ, ոչ թե՝ որպես միա­տարր հպա­տակ, ինչն այդպես չէր Օսմանյան Կայսրությունում և Ռուսաստա­նում։ Ի տարբե­րություն այս կայսրություննե­րի, Եվրո­պա­յում ազգա­յին հալա­ծանք դրսև­որվում էր շատ ավե­լի մեղմ, արտա­հայտվում էր ավե­լի տնտե­սա­կան հիմքով, մինչդեռ Օսմանյան Կայսրությունում հայե­րը ստիպված էին առաջնա­հերթ պայքա­րել իրենց ապրե­լու իրա­վունքի համար, այնուհետև ազգա­յին խտրա­կա­նություննե­րի դեմ և ապա նոր միայն սոցիալ-տնտե­սա­կան իրա­վունքնե­րի համար։ Ռուսաստա­նում կոտո­րա­ծի վտանգ չկար, բայց այնտեղ սոցիա­լա­կան շերտա­վո­րումը զգա­լի էր։ Այնտեղ նաև յուրա­հա­տուկ ազգա­յին քաղա­քա­կա­նություն էր վարվում և հայե­րը, որպես բազմազգ կայսրության ժողո­վուրդ, ոչ միայն սոցիալ-տնտե­սա­կան լուրջ խնդիրներ ունեին, այլև ազգա­միջյան հարա­բե­րություննե­րի լրջա­գույն ռիսկա­յին մակարդակ։ Իհարկե նմա­նա­տիպ խնդիրներ կային նաև Եվրո­պա­յում, ինչպես օրի­նակ Ավստրո-Հունգա­րիա­յում, ուր չեխերն ու հունգարնե­րը փոխա­դարձ հակակրանք ունեին միմյանց նկատմամբ, ուր սլա­վո­նա­կան տարրը ճնշված էր գերմա­նա­խոս ու գերմա­նա­շունչ ավստրիա­կան կապի­տա­լիզմից, բայց Ավստրո-Հունգա­րա­կան կառա­վա­րությունում չեխե­րի զանգվա­ծա­յին ջարդեր տեղի չէին ունե­նում, կամ լեհե­րը չէին հարձակվում հունգարնե­րի վրա։ Ազգա­յին տրա­մադրություննե­րը սրված էին, բայց չունեին այն ողբերգա­կան բնույթը, որ արտա­հայտվում էր Ռուսաստա­նում՝ մասնա­վո­րա­պես 1905–7թթ․ հայ-թաթա­րա­կան կռիվնե­րի ժամա­նակ, կամ Օսմանյան Կայսրությունում մշտա­պես տեղի ունե­ցող զանգվա­ծա­յին կոտո­րածնե­րով։ Սա մեծ ու էական տարբե­րություն էր, որ եվրո­պա­կան ու հայկա­կան կուսակցություննե­րին ստի­պում էր գործե­լու համար միանգա­մայն տարբեր իրա­վի­ճակներ ու առա­ջադրում էր լրիվ այլ տեսա­կի խնդիրներ։ Օրի­նակ սերբա­կան «Սև ձեռքը» երբեք սերբե­րին կոտո­րա­ծից փրկե­լու խնդիր չի դիրել իր առջև, որովհետև նման վտանգ չէր սպասվում։ Այո՛, կար ավստրիա­կան զենքի վտանգը, բայց ավստրիա­ցի­նե­րը հարյուր հազա­րա­վոր սերբ բնա­կիչնե­րի կոտո­րածներ չէին իրա­կա­նացնում։ Համե­մա­տության համար, չեխա­կան «Ազգա­յին քաղա­քա­կա­նություն» թերթի և հայկա­կան Դաշնակցության «Դրո­շա­կի» մեջ էական բովանդա­կա­յին տարբե­րություններ կային։ «Ազգա­յին քաղա­քա­կա­նությունը» երբեք կոչ չէր անում զենք վերցնել և պայքա­րել Հաբսբուրգնե­րի դեմ, որպեսզի փրկեն սեփա­կան կյանքը, որովհետև Ավստրո-Հունգա­րիա­յում չեխե­րի բնաջնջման ծրա­գիր չկար։ Եվրո­պա­յում այլ հոգսեր էին, այլ մտա­հո­գություններ և այնտեղ առա­ջա­ցած գաղա­փա­րա­խո­սություննե­րը հենց եվրո­պա­կան մտա­հո­գություննե­րի արդյունք էին։

19-րդ դարի երկրորդ կեսը, որ նշա­նա­վորվեց արդյունա­բե­րա­կան կապի­տա­լիզմի կայացմամբ։ Ֆրանսիա­յում, Գերմա­նիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում և այլ երկրնե­րում կապի­տալն ու արտադրությունը կենտրո­նա­ցան ֆինանսա­կան խմբե­րի, արդյունա­բե­րողնե­րի և բուրժուա­զիա­յի ձեռքում։ Միջին խավն ընդլայնվեց, բայց միևնույն ժամա­նակ՝ բանվո­րա­կան դասա­կարգը ենթարկվեց ծանր գործառնա­կան շահա­գործման։

Սրան ի պատասխան՝ ձևա­վորվե­ցին արհմիություններ, սոցիա­լիստա­կան կուսակցություններ և աշխա­տա­վորնե­րի շարժումներ, որոնք արդեն ունեին որո­շա­կի կրթա­կան մակարդակ, ինքնա­գի­տակցություն և կազմա­կերպվա­ծություն։ Այս բոլոր գործոննե­րը քաղա­քա­կա­նություն բերե­ցին այն համոզմունքը, որ իշխա­նությունն ի վիճա­կի է վերահսկվել, վերա­փոխվել և հաշվե­տու լինել դասա­կարգա­յին ուժե­րի ճնշման ներքո։

Բուն արդյունքը հետևյալն էր՝

Քաղա­քա­կա­նությունը դարձավ արդյունա­բե­րա­կան շահե­րի արտա­հայտման միջոց, ոչ թե միայն ազնվա­կա­նության կամ մոնարխիա­յի օրի­նա­չափ շարունա­կություն։
Բանվո­րը դիտարկվեց ոչ միայն որպես արտադրա­կան միա­վոր, այլ որպես քաղա­քա­ցիա­կան գործա­կալ, որը իրա­վունք ուներ ազդե­ցություն ունե­նալ պետա­կան քաղա­քա­կա­նության վրա։
Ֆինանսա­կան կապի­տա­լը՝ հատկա­պես բանկա­յին համա­կարգը, դարձավ պետա­կան քաղա­քա­կա­նության ստվե­րա­յին ճյուղ, որի շահերն ու ցանկություննե­րը հաշվի էին առնվում ռազմա­վա­րա­կան որո­շումնե­րի ընդունման ժամա­նակ։ Սրանք երև­ույթներ էին, որ կամ շատ թերի էին զարգա­ցած Օսմանյան կայսրությունում ու Ռուսաստա­նում, կամ իսպառ բացա­կա­յում էին։

Եվրո­պա­կան հասա­րա­կություննե­րը գտնվե­լով միա­ժա­մա­նակ հեղա­փո­խա­կան և պահպա­նո­ղա­կան ուժե­րի ճնշման տակ, ձեւա­վո­րե­ցին երեք հիմնա­կան գաղա­փա­րա­խո­սա­կան հոսանք՝

Լիբե­րա­լիզմ՝ պնդում էր, որ անհատն ունի անօ­տա­րե­լի իրա­վունքներ. շուկան պետք է ազատ լինի, իսկ պետությունը՝ սահմա­նա­փակ։

Սոցիա­լիզմ՝ կոչ էր անում վերա­նա­յել սեփա­կա­նության և աշխա­տանքի հարա­բե­րություննե­րը՝ հանրա­յին շահը գերա­դա­սե­լով մասնա­վո­րից։

Ազգայնա­կա­նություն՝ շեշտը դնում էր լեզվամշա­կութա­յին ինքնության և պետա­կան ինքնիշխա­նության վրա, ի հակադրություն կայսե­րա­կան տիրա­պե­տություննե­րի։ 

Այս գաղա­փարներն արդեն չէին պայքա­րում զուտ փիլի­սո­փա­յա­կան տարածքում։ Դրանք մարմնա­վորվում էին կոնկրետ կուսակցություննե­րում, օրենսդրա­կան առա­ջարկություննե­րում և պետա­կան բարե­փո­խումնե­րում։ Եվրո­պա­յում գաղա­փա­րը բախվում էր այլ գաղա­փա­րի՝ օրենսդի­րում, ոչ թե փողո­ցում կամ գաղտնի ժողո­վում։

Այս ամե­նի հետև­անքն այն էր, որ քաղա­քա­կան պայքա­րը օրի­նա­կա­նացվեց, և նույնիսկ հեղա­փո­խա­կան կոչերն արդեն ունեին կոնկրետ օրա­կարգեր։ Գաղա­փա­րա­խո­սությունը հենվում էր պետա­կա­նության վրա, այլ ոչ թե նրա­նից դուրս գործող սիմվո­լիկ գոյության։ Կուսակցությունը դարձավ սոցիա­լա­կան չափա­նիշներ առա­ջարկող գաղա­փա­րա­խո­սության ձևա­վորման և ներգործման օրգան, ոչ թե պարզա­պես գաղա­փա­րա­խո­սության կրող։ Հայկա­կան կուսացկություննե­րը, որոնք վերցրին այս երեք գաղա­փա­րա­խո­սություննե­րը և այն միա­խառնե­ցին տեղա­կան խնդիրնե­րի հետ, բախվե­ցին դրանց իրա­կա­նացման սկզբունքա­յին անհնարինությանը(դրան անդրա­դարձ կանենք ավե­լի ուշ), մինչդեռ եվրո­պա­ցի­նե­րը ավե­լի հարթ էին իրա­կա­նացնում իրենց ներքին խնդիրնե­րի վեր հանումն ու դրա համար պայքա­րը, քանի որ չունեին այն սկզբունքա­յին խնդիրնե­րը, որ ունեին հայե­րը Ռուսա­կան և Օսմանյան կայսրություննե­րում։

Եվրո­պա­յում այս երեք գաղա­փարնե­րը համադրե­լի էին, որովհետև պետությունը պարզա­պես բռնա­կա­լություն չէր, այլ՝ ընդունվում ու հանդի­սա­նում էր որպես մրցակցության տարածք։ Բուրժուան, բանվո­րը, կաթո­լի­կը, պրուսա­ցին, ռադի­կալն ու լիբե­րա­լը կարող էին հանդես գալ նույն քաղա­քա­կան տարածքում՝ պաշտպա­նե­լով հակա­դիր գաղա­փարներ, բայց նրանք բոլորն էլ հիմնա­կա­նում նույն ազգա­յին փիլի­սո­փա­յության ու հոգե­բա­նության կրողներն էին, նույն հոգե­կերտվածքի հասա­րա­կություն էին։

Դա հնա­րա­վոր էր նաև շնորհիվ մի բանի՝ իշխա­նությունն ամբողջո­վին բռնա­զավթված չէր։Այն հասա­նե­լի էր տարբեր խավե­րի՝ ընտրություննե­րով, մամուլով, արհմիություննե­րով, քաղա­քա­յին կառույցնե­րով։ Այսինքն՝ քաղա­քա­կա­նությունն արդեն ընթա­ցա­կարգա­յին և հանրա­յին բնույթ ուներ, ոչ թե՝ փրկության սպասման, կամ սրբա­զան պարտադրման։Իշխանությունն ուներ իր բաժին խնդիրնե­րը, բայց Եվրո­պա­յում վաղուց արդեն լուծվել էին այն խնդիրնե­րը, որ Ռուսաստա­նոմ և Թուրքիա­յում դեռ նույնիսկ չէին էլ շոշափվել։ Համե­մա­տության համար նշենք, որ Օսմանյան Կայսրությունում առա­ջին սահմա­նադրությունը հռչակվել է միայն 1876թ․իսկ Ռուսաստա­նում ճորտա­տի­րությունը պաշտո­նա­պես յ՛վերացվել է միայն 1861թ։ Հասկա­նա­լի է, որ երկու երկրնե­րում էլ փոփո­խություննե­րը հիմնա­կա­նում պաշտո­նա­կան, ձևա­կան բնույթ ունեին և դեռ երկար ժամա­նակ էր պետք, որպեսզի դրանք հասա­րա­կա­կան ընկա­լում ստա­նա­յին։ Եվրո­պան արդեն լուծել էր այդ հարցե­րը։ Եվրո­պան պատրաստ էր փոփո­խություննե­րի, այն փոփո­խություննե­րի, որ իր ներսում էին հասունա­ցել և որոնք նա ընկա­լում էր ամբողջո­վին։ Եվ այդ պայքարն առաջ էին տանում կուսակցություննե­րը, որոնք դառնում էին ժամա­նա­կի ինտե­լի­գենտ, մտա­վո­րա­կան խավի համախմբման միա­վորներ, որտեղ գենե­րացվում էր միտքը, քննարկվում։ Կուսակցությունը իշխա­նության օրի­նա­կան միջոց էր։ Մի պարզ ճշմարտություն, որ մինչև հիմա էլ Եվրո­պա­յում ընդունվում է a priori։

Կուսակցությունը Եվրո­պա­յում ոչ թե ըմբոստություն էր, այլ համա­կարգում մրցակցե­լու եղա­նակ։ Սոցիա­լիստը չհրա­ժարվեց խորհրդա­րա­նից, այլ մտավ խորհրդա­րան։ Լիբե­րա­լը չտա­պա­լեց թագա­վո­րին՝ նա սահմա­նադրություն պարտադրեց։ Ազգայնա­կա­նը չթա­լա­նեց կայսրությա­նը՝ նա կառուցեց ազգա­յին դպրոց, թանգա­րան և դրոշ։ Այս քաղա­քա­կան մշա­կույթը ձևա­վորվում էր սոցիալ-քաղա­քա­կան ներդաշնակ մի միջա­վայրում, որտեղ հասա­րա­կությունը բազմա­շերտ էր, բայց ինստի­տուցիո­նալ, պետությունը կայա­ցած էր, բայց վերա­փոխման ենթա­կա, քաղա­քա­ցին հպա­տակ չէր, այլ՝ պատասխա­նա­տու մասնակցող՝Եվրո­պա­կան կուսակցա­կա­նությունը այդպի­սով կառուցվածք էր, ոչ թե տարե­րա­յին շարժում։ Արժե­քա­յին համա­կարգե­րի բախումը տեղի էր ունե­նում օրենսդի­րի կամ հրա­պա­րա­կա­յին դաշտում, ոչ թե աքսո­րա­վայրում կամ ապստամբ խմբում։ Իսկ բոլոր ապստամբություննե­րը, ինչպես օրի­նակ Փարի­զի կոմունան, ոչ թե այն բնույթն ուներ ինչեպ Զեյթունի կամ Սասունի ապստամբությունը, այլ հիմնված էր ներքին ներֆրա­սիա­կան կոնֆլիկտի վրա։ 

Եվրո­պա­կան պետություննե­րը նաև ձևա­վո­րե­ցին մի հասա­րա­կություն, որտեղ Սահմա­նադրությունը վերածվեց իրա­վա­կան գրա­կա­նության՝ քաղա­քա­կան պայքա­րի խարիսխով, քաղա­քա­ցիա­կան իրա­վունքնե­րը՝ կարծիք արտա­հայտե­լու, ընտրե­լու, գործա­դուլ անե­լու և միա­վորվե­լու՝ դարձան ինստի­տուցիո­նալ գործիքներ, քաղա­քա­յին ինքնա­կա­ռա­վա­րումնե­րը և պրոֆե­սիո­նալ միություննե­րը՝ քաղա­քա­ցու ինքնա­գի­տակցության դարբնոց։ Այս ինստի­տուտնե­րը ձևա­վո­րե­ցին այն, ինչը կարե­լի է կոչել «քաղա­քա­ցիա­կան մշա­կույթ»՝ իրա­վունքի և պարտա­կա­նության փոխկա­պակցված պատկե­րացմամբ։ Սա նշա­նա­կում էր, որ քաղա­քա­ցին իրա­վա­կան սուբյեկտ էր, ոչ թե ընդա­մե­նը հպա­տակ կամ կամա­վոր մարտիկ։ Կուսակցությունը գործում էր ներսից՝ որպես համա­կարգի փոփո­խության գործիք, այլ ոչ դրսից՝ որպես համա­կարգի մերժող։ Քաղա­քա­ցիության գաղա­փա­րը հաղթա­հա­րեց գույքա­յին և սեռա­յին տարա­ձայնություննե­րը։ 

Միա­ժա­մա­նակ պետք է նշել, որ եվրո­պա­կան տերություննե­րը՝ ներսում դասա­կարգա­յին բախումներ ունե­նա­լով հանդերձ, արտա­քին աշխարհում հանդես էին գալիս գերիշխա­նության շահե­րով՝ գաղութա­տի­րության, շուկա­յի վերահսկման և ռազմա­վա­րա­կան դիրքե­րի կուտակման միջո­ցով։ Ֆրանսիան Աֆրի­կա­յում էր, Բրի­տա­նիան՝ Հնդկաստա­նում, Գերմա­նիան՝ դաշնակցա­յին շղթա­ներ էր ստեղծում Կենտրո­նա­կան Եվրո­պա­յում։ Այս պայմաննե­րում միջազգա­յին քաղա­քա­կա­նությունը ձևա­վո­րում էր պետության ներքին կայունությունն ու ինքնավստա­հությունը։ Պատե­րազմնե­րը դառնում էին նաև ներքին միասնություն ապա­հո­վող հսկա ինժե­նե­րա­կան միջոց։ Կուսակցություննե­րը և քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րը կարող էին ներսում հակադրվել իրար ու իշխա­նությա­նը, բայց արտա­քին առումով՝ համա­ձայն էին ու պաշտպա­նում էին պետությա­նը։ Անկախ նրա­նից ղեկա­վա­րը Աստծո օրհնությամբ թագա­վո­րող Հոհենցոլլերնե­րի Ֆրիդրիխ կայսրն էր, ժողովրդի կողմից ընտրված պրե­զի­դենտը, թե կուրֆյուրստնե­րի կողմից ընտրված կառա­վա­րի­չը, գերմա­նա­ցի բանվո­րի ու արհեստա­վո­րի համար դա Գերմա­նիան էր, իր հարա­զատ Գերմա­նիան, իր պետությունը, որ պետք է պաշտպա­նել և՛ ներսից, և՛ դրսից։ Այս ամե­նը որո­շա­կիո­րեն իդեա­լա­կան է հնչում, բայց մեր նպա­տակն է ցույց տալ, որ գերմա­նա­կան բանվո­րը պատրաստ էր պաշտպա­նել Գերմա­նիան, մինչդեռ հայը մոտի­վացված չէր մեռնե­լու հանուն Օսմանյան Կայսրության, որը տոտալ հայկա­կան ջարդեր էր իրա­կա­նացնում։ Գերմա­նիա­յում իշխա­նությունը գերմա­նա­ցունն էր, իսկ հային կառա­վա­րում էին ռուսը, պարսի­կը, թուրքը։

Եվրո­պա­յում այս ամե­նը ուժե­ղացնում էր պետա­կա­նություն գաղա­փա­րը։ Քաղա­քա­ցին գիտեր, որ ապրում է պետության մեջ, որը պաշտպա­նե­լու է նրան, կամ գոնե կօգտա­գործի իր կյանքը՝ որպես ներդրում սեփա­կան ուժի աճի համար։ Իսկ կուսակցություննե­րը, թեկուզ ընդդի­մա­դիր լինե­լով, չէին մերժում պետա­կա­նության լեգի­տի­մությունը։

Եվրո­պան այս շրջա­նում զարգա­նում էր ոչ միայն ներսից, այլև՝ արտա­քին աշխարհը վերահսկե­լու հաշվին։ Բրի­տա­նա­կան կայսրությունը, Ֆրանսիա­կան գաղութա­յին տիրույթը, Գերմա­նա­կան դաշինքնե­րը, Ռուսաստա­նի կայսրա­կան ազդե­ցությունը և Ավստրո-Հունգա­րա­կան բազմազգ ցանցը միա­խառնել էին ներպե­տա­կան և արտա­պե­տա­կան շահե­րը։

Կուսակցություննե­րը նույնպես դրա­նում դեր ունեին․որոշները պաշտպա­նում էին ռազմա­կան ծախսե­րը և ազգա­յին զենքի ծրագրե­րը (ինչպես օրինակ՝գերմանական պահպա­նո­ղա­կաննե­րը), իսկ մյուսնե­րը՝ (սոցիա­լիստնե­րը) քննա­դա­տում էին պատե­րազմի ինդուստրիա­լա­ցումը։ Սակայն միևնույն ժամա­նակ՝ պետությունը ընկալվում էր որպես իրա­կան, ներկա­յա­ցուցչա­կան մարմին, որի արտա­քին քաղա­քա­կա­նությունը պետք է համադրեր ներքին ճնշումնե­րի և արտա­քին շահե­րի միջև։

19-րդ դարի վերջին Եվրո­պան ներկա­յացնում էր ոչ միայն աշխարհագրա­կան, այլ նաև քաղա­քա­կան և քաղա­քակրթա­կան տարածք, որտեղ քաղա­քա­կան կուսակցությունը եղել է իշխա­նության օրի­նա­կան մեխա­նիզմ, քաղա­քա­ցին՝ իրա­վունքի կրող և պարտա­վո­րություննե­րի կատա­րող, պետությունը՝ վերա­փոխվող, բայց կայա­ցած կառույց,գաղափարները՝ հակադրվող, բայց օրի­նա­կան։

Ու սա հենց այն էր, ինչը բացա­կա­յում էր, օրի­նակ, Հայկա­կան քաղա­քա­կան միջա­վայրում։ Երբ հայ գործի­չը նայում էր Եվրո­պա­յին, ապա նայում էր իր շուրջը, նա տեսնում էր կուսակցություն, բայց չուներ պետություն, տեսնում էր գաղա­փար, բայց չուներ հասա­րա­կություն, տեսնում էր պետություն, բայց չուներ իրա­վունք։

Եվրո­պա­յում գաղա­փա­րը ձևա­վորվում էր օրենքի շուրջ, Հայաստա­նում՝ գոյա­բա­նա­կան վտանգի։ Սա է ինստի­տուցիո­նալ պակա­սի ողբերգությունը, որը աննա­խա­դեպ ազդե­ցություն թողեց ռուսա­կան և օսմանյան համա­կարգե­րում զարգա­ցող հայկա­կան կուսակցություննե­րի ու հայ ժողովրդի իրա­վա­կան-քաղա­քա­կան մտքի զարգացման վրա։

Առնչվող Հոդվածներ