21.4 C
Yerevan

Երբեք Ուշ Չէ Հետ Նայել

Եթե Մայր Աթո­ռը իրեն դուրս դնի ներքա­ղա­քա­կան այս գարշե­լի միջա­վայրից՝ ուրեմն հաղթած է դուրս գալու:

Թաթուլ Հակոբյան

Թարմ ուղե­ղով՝ դառը սուրճի հետ

Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նը գրությամբ խնդրել է ընդդի­մա­դիրնե­րին, որ իր անունը չշա­հարկեն:

Նախօ­րեին ընդդի­մա­դիր և այլ գործիչներ առաջ էին տանում քաղա­քա­կա­նա­պես անտրա­մա­բա­նա­կան տեսա­կե­տը, որ Աջա­պահյան սրբա­զա­նը պետք է լինի ընդդի­մության թեկնա­ծուն վարչա­պետ Փաշինյա­նին իմփիչմենտի ենթարկե­լու հարցում:

Մեր ընդդի­մության անհե­թե­թություննե­րի մասին չէ այս գրա­ռումը: Ավե­լի զավեշտա­լի առա­ջարկ դժվար էր պատկե­րացնել:

Միքա­յել Աջա­պահյա­նի և Մայր Աթո­ռի շուրջ ժողովրդի իրա­կան համախմբում կլի­նի այն դեպքում, եթե Հայոց եկե­ղե­ցին դուրս գա քաղա­քա­կան պայքա­րից: Վարկա­նի­շի կարոտ ընդդի­մա­դիրնե­րը կդրդեն եկե­ղե­ցուն պայքա­րի դուրս գալ իշխա­նություննե­րի դեմ, կնկարվեն եկե­ղե­ցա­կաննե­րի հետ, անգամ մոմ կվա­ռեն Մայր Տաճա­րում, միայն թե մեկ տոկոս քվե ապա­հո­վեն:

Եթե Մայր Աթո­ռը իրեն դուրս դնի ներքա­ղա­քա­կան այս գարշե­լի միջա­վայրից՝ ուրեմն հաղթած է դուրս գալու:

ԱԱԾ դիմա­կա­վորներ ուղարկեք Մայր Աթոռ, թե հրթի­ռա­հա­րեք Սուրբ Էջմիա­ծի­նը, Դո՛ւք, իշխա­նություններ, արդեն պարտված եք:

Բայց Ձեզ համար էլ ուշ չէ ականջա­լուր լինել ողջա­խո­հության ձայնին և վերջ տալ այս բոլշև­իկյան արկա­ծախնդրությա­նը:

Այսօրվա իրա­դարձություննե­րին պետք է նայեք մեկ, տաս կամ հիսուն տարվա ապա­գա­յից և գիտակցեք, թե ինչ եք անում:

Դեռ ուշ չէ հետ նայել:

Ձեր խոհեմ քայլը չի ընկալվե­լու թուլության նշան, հակա­ռա­կը, դա ցույց է տալու Ձեր ուժը: Ես, որպես ՀՀ մեկ քաղա­քա­ցի և պատմության ուսումնա­սի­րող հենց այդպես եմ գնա­հա­տե­լու և արժև­ո­րե­լու:

Մեկնա­բա­նության մեջ թողնում եմ Տիգրան Համասյա­նի անմա­հա­կան կատա­րումնե­րից մեկը:

Թ. Հ.

28 հունիս, 2025թ

Աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1CB2LdxTiZ/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ