15.2 C
Yerevan

Զսպում Եվ Հարկադրանք․ Հայաստա­նի Եվ Ադրբե­ջա­նի Տարբեր Պաշտպա­նա­կան Դիրքո­րո­շումնե­րը

Ադրբե­ջա­նը ընդլայնում է իր ներքին ռազմա­կան արդյունա­բե­րությունը՝ տեխնո­լո­գիա­կան փոխանցումնե­րով և համա­տեղ արտադրությամբ Սերբիա­յի, Սլո­վա­կիա­յի, Թուրքիա­յի և Իսրա­յե­լի հետ՝ մասնա­վո­րա­պես անօ­դա­չու սարքե­րի և հետա­խուզա­կան համա­կարգե­րի ոլորտում։ Բաքուն հայտա­րա­րել է ռազմա­կան արդյունա­բե­րա­կան համա­լիր ստեղծե­լու ծրագրե­րի մասին՝ արտո­նագրված արտադրության միջո­ցով, որը ցույց է տալիս ինքնա­բա­վության երկա­րա­ժամկետ հավակնություննե­րը։

Սոսի Թաթիկյան

մաս 3‑րդ

Պաշտպա­նա­կան գործընկե­րություններ և սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումներ

2011–2020 թթ․ ընթացքում Ռուսաստա­նը դարձավ հիմնա­կան զենքի խոշո­րա­գույն մատա­կա­րա­րը թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի համար։ Ռուսաստանն ապա­հո­վել է Հայաստա­նի հիմնա­կան սպա­ռա­զի­նության 94%-ը և Ադրբե­ջա­նի՝ 60%-ը։ Ալիևի խոսքով՝ մինչև 2018 թվա­կա­նը Ադրբե­ջա­նը մոտա­վո­րա­պես 5 միլիարդ դոլար է ծախսել Ռուսաստա­նից զինտեխնի­կա ձեռք բերե­լու վրա։ Իսրա­յե­լը, Բելա­ռուսը և Թուրքիան համա­պա­տասխա­նա­բար երկրորդ, երրորդ և չորրորդ խոշոր մատա­կա­րարներն էին Ադրբե­ջա­նի համար 2011–2020 թթ․ ընթացքում։ SIPRI‑ի գնա­հատմամբ՝ այդ ժամա­նա­կա­հատվա­ծում Ադրբե­ջա­նի զենքի ներկրումնե­րի ծավա­լը 8.2 անգամ գերա­զանցել է Հայաստա­նի նմա­նա­տիպ ցուցա­նի­շը։ Այս մեծ անհա­մա­չա­փությունը հանգեցրել է Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև ռազմա­կան անհա­վա­սա­րակշռության։

Ադրբե­ջա­նի պաշտպա­նա­կան գործընկե­րություննե­րը և ռազմա­կան արդյունա­բե­րության ներքին ստեղծման մտադրությունը վկա­յում են տարա­ծաշրջա­նա­յին գերա­կա­յության երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րության մասին։ Մինչև 2020 թվա­կա­նի պատե­րազմը այս ռազմա­կան անհա­վա­սա­րակշռությունն ամրապնդվում էր մարտի դաշտում ձեռք բերված հաղթա­նակնե­րով և ռազմա­վա­րա­կան դաշնակցությամբ, մասնա­վո­րա­պես Ռուսաստա­նի հետ, որն իր հերթին սահմա­նա­փա­կում էր Հայաստա­նի վերա­զինման հնա­րա­վո­րություննե­րը՝ փակե­լով պաշտպա­նության միջոցնե­րի հասա­նե­լիությունը։ Սակայն վերջին շրջա­նում Հայաստա­նի պաշտպա­նա­կան գործընկե­րություննե­րի դիվերսիֆի­կա­ցիան և նոր սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումնե­րը փոխում են այդ իրա­վի­ճա­կը։

Ադրբե­ջա­նի ձեռք բերած սպա­ռա­զի­նությունը վկա­յում է հարձա­կո­ղա­կան կարո­ղություննե­րի և ուժի արտածման վրա կենտրո­նացման մասին։ 2024 թվա­կա­նին Ադրբե­ջա­նը ստո­րագրել է 2.2 միլիարդ դոլար արժո­ղությամբ զինա­տե­սակնե­րի ներմուծման պայմա­նագրեր՝ դառնա­լով աշխարհում 16-րդը այդ ցուցա­նի­շով։ Նրա զինա­նո­ցում ներառված են՝ թուրքա­կան Bayraktar TB2 և Akinci ծանր հարվա­ծա­յին անօ­դա­չու թռչող սարքեր, իսրա­յե­լա­կան  հրթիռներ և Barak-MX 8 հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգեր, պակիստանյան JF-17 C Block III բազմաֆունկցիո­նալ կործա­նիչներ, իտա­լա­կան Leonardo M‑346 Master ուսումնա­կան և C‑27J Spartan ռազմա­կան փոխադրող ինքնա­թիռներ։ Ադրբե­ջա­նը նաև ձեռք է բերել 155 մմ տրա­մա­չա­փի 48 Nora B‑52NG ինքնագնաց հրա­նոթներ Սերբիա­յից և 70 DITA 155 մմ ինքնագնաց հրե­տա­նա­յին համա­կարգեր Սլո­վա­կիա­յից։ Թուրքա­կան և իսրա­յե­լա­կան ընկե­րություննե­րը արդիա­կա­նացրել են Ադրբե­ջա­նի խորհրդա­յին արտադրության տեխնի­կան՝ ներառյալ Su-25 հարձա­կո­ղա­կան ինքնա­թիռնե­րը, T‑72 տանկե­րը, ZSU-23–4 Shilka զենի­թա­յին հրա­նոթնե­րը և 9K33 Osa հակաօ­դա­յին հրթի­ռա­յին համա­կարգե­րը։ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րին Ադրբե­ջա­նը՝ ռուսա­կան «խաղա­պահ» ուժե­րի աջակցությամբ, զինա­թա­փել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի պաշտպա­նա­կան ուժե­րը՝ առգրա­վե­լով զենք, զինամթերք և զինտեխնի­կա։

2025 թվա­կա­նի հունի­սին Ադրբե­ջա­նը հաստա­տեց 40 հատ JF-17 C Block III կործա­նիչնե­րի մեծա­ծա­վալ գնում՝ համա­տեղ պակիստա­նա-չինա­կան արտադրությամբ, 4.6 միլիարդ դոլար արժո­ղությամբ գործարքով։ Սա էակա­նո­րեն բարձրացնում է Ադրբե­ջա­նի օդա­յին հարվա­ծա­յին կարո­ղություննե­րը։ Այս փաստը մտա­հո­գություն է առա­ջացրել և նոր քննարկումներ՝ թե ինչպես պետք է Հայաստա­նը արձա­գանքի։ Որոշ վերլուծա­բաննե­րի կարծի­քով՝ Հայաստա­նը կանգնած է ռազմա­վա­րա­կան ընտրության առջև՝ ընտրել թանկարժեք ֆրանսիա­կան Dassault Rafale կործա­նիչնե­րի և համե­մա­տա­բար մատչե­լի հնդկա­կան Su-30MKI-ների միջև։ Այս համա­տեքստում կարև­որ է ուսումնա­սի­րել Հնդկաստան–Պակիստան վերջին ռազմա­կան առճա­կա­տումնե­րը՝ հաշվի առնե­լով հակա­սա­կան տեղե­կություննե­րը JF-17-ների, Rafale-ների և Su-30MKI-ների արդյունա­վե­տության մասին, որպեսզի Հայաստանն օպտի­մալ կերպով ձևա­վո­րի իր սպա­ռա­զի­նության ռազմա­վա­րությունը։

Ադրբե­ջա­նը ընդլայնում է իր ներքին ռազմա­կան արդյունա­բե­րությունը՝ տեխնո­լո­գիա­կան փոխանցումնե­րով և համա­տեղ արտադրությամբ Սերբիա­յի, Սլո­վա­կիա­յի, Թուրքիա­յի և Իսրա­յե­լի հետ՝ մասնա­վո­րա­պես անօ­դա­չու սարքե­րի և հետա­խուզա­կան համա­կարգե­րի ոլորտում։ Բաքուն հայտա­րա­րել է ռազմա­կան արդյունա­բե­րա­կան համա­լիր ստեղծե­լու ծրագրե­րի մասին՝ արտո­նագրված արտադրության միջո­ցով, որը ցույց է տալիս ինքնա­բա­վության երկա­րա­ժամկետ հավակնություննե­րը։

Հայաստա­նը, իր հերթին, կենտրո­նա­ցել է նպա­տա­կա­յին, պաշտպա­նո­ղա­կան սպա­ռա­զի­նություննե­րի ձեռքբերման վրա՝ վերա­կանգնե­լու զսպման կարո­ղություննե­րը և դիվերսիֆի­կացնե­լու պաշտպա­նա­կան համա­գործակցություննե­րը։ 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո, Հայաստա­նը 2021 թվա­կա­նին ստո­րագրեց մոտ 400 միլիոն դոլար արժո­ղությամբ պաշտպա­նա­կան պայմա­նագրեր Ռուսաստա­նի հետ։ Սակայն այդ զինա­տե­սակնե­րի մատա­կա­րա­րումը լուրջ ուշա­ցումներ ունե­ցավ՝ կապված Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի ներգրավվա­ծության, արտադրա­կան սահմա­նա­փա­կումնե­րի և Հայաստա­նի՝ Ադրբե­ջա­նի նկատմամբ զսպման ուժը բարձրացնե­լու ցանկության նկատմամբ Ռուսաստա­նի դժկա­մության հետ։ Հայաստա­նը ստա­ցավ առա­ջին խմբա­քա­նա­կը միայն 2024 թվա­կա­նի սկզբին։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստա­նը ամբողջությամբ մատա­կա­րա­րել է պատվե­րը։

Հայաստա­նը դիվերսիֆի­կացրել է իր պաշտպա­նա­կան գործընկե­րություննե­րը՝ նվա­զեցնե­լու կախվա­ծությունը Ռուսաստա­նից և դադա­րեցրել է իր անդա­մակցությունը ՀԱՊԿ-ին՝ կազմա­կերպության ձախողման պատճա­ռով՝ արձա­գանքե­լու Ադրբե­ջա­նի կողմից տարածքնե­րի սալյա­մի տպա­վո­րություն ստեղծող անեքսիա­յին և ռազմա­կան գործո­ղություննե­րին։ Ռուսաստա­նի հետ ռազմա­կան դաշնակցության լարվա­ծությունից, ՀԱՊԿ-ից անդա­մակցության սառե­ցումից և Ռուսաստա­նի ներքին ռազմա­կան պահանջնե­րը բավա­րա­րե­լու դժվա­րություննե­րից հետո Հայաստա­նը կնքեց նոր պայմա­նագրեր Հնդկաստա­նի և Ֆրանսիա­յի հետ։ Հնդկաստա­նը դարձավ Հայաստա­նի խոշո­րա­գույն սպա­ռա­զի­նության մատա­կա­րա­րը, իսկ Ֆրանսիան՝ առա­ջին ՆԱՏՕ‑ի և ԵՄ երկի­րը, որը պաշտո­նա­պես ռազմա­կան տեխնի­կա է վաճա­ռել Հայաստա­նին։

Հնդկաստա­նից՝ 2 միլիարդ դոլար արժո­ղությամբ պաշտպա­նա­կան գործարքի շրջա­նա­կում, Հայաստա­նը ձեռք է բերել 155 մմ տրա­մա­չա­փի ATAGS քարշակվող հրա­նոթներ, 72 հատ MARG ինքնագնաց հրա­նոթներ, Pinaka համա­զարկա­յին հրթի­ռա­յին համա­կարգեր, Akash հակաօ­դա­յին հրթիռներ, Zen հակաա­նօ­դա­չու համա­կարգեր, Konkurs‑M հակա­տանկա­յին հրթիռներ, չորս շարժա­կան Swathi հրե­տա­նու հայտնա­բերման և հակա­հարվա­ծի ռադարներ, ինչպես նաև թեթև զինա­տե­սակներ և ռազմամթերք։

Ֆրանսիա­յից Հայաստա­նը ձեռք է բերել Bastion զրա­հա­պատ մեքե­նա­ներ, երեք Thales‑ի արտադրած Ground Master-200 ռադարներ, Mistral կարճ հեռա­հա­րության հակաօ­դա­յին համա­կարգեր և 36 հատ CAESAR հաուբիցներ՝ ՆԱՏՕ‑ի ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նող հրե­տա­նա­յին համա­կարգեր։

Աղբյուրը՝

[շարունա­կե­լի]

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ