21.4 C
Yerevan

Ռուսա­կան Կայսրությունը. Քաղա­քա­կան Միջա­վայր, Հասա­րա­կություն Եվ Կուսակցություն

Հայե­րը թեև ունեին որոշ սահմա­նա­փակ իրա­վունքներ (հատկա­պես համե­մա­տած Օսմանյան կայսրության հետ), բայց նաև ընկալվում էին որպես անկա­յուն տարր՝ ենթա­կա մշտա­կան վերահսկման։ Նրանց ազգա­յին ինքնության պահպանման փորձե­րը հաճախ հանդի­պում էին բռնաճնշումնե­րի՝ դպրոցնե­րի փակման, մամուլի արգելքնե­րի, հասա­րա­կա­կան գործունեության սահմա­նա­փակման միջո­ցով։

Արա­յիկ Մկրտումյան 

Գլուխ 4

«Եթե Ավստրիան չլի­ներ, մենք պարտա­վոր էինք այն ստեղծել»

Պալացկի

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Եվրո­պա­յում ձևա­վորվում էր ռացիո­նալ, ինստի­տուցիո­նալ քաղա­քա­կան մշա­կույթ, Ռուսա­կան կայսրությունը շարունա­կում էր մնալ հիմնա­կա­նում ավտոկրա­տա­կան և ուժա­յին վերահսկո­ղության մեխա­նիզմնե­րի վրա հիմնված կայսրություն։ Ռուսա­կան ինքնա­կա­լության համա­կարգը արտա­քի­նից ընդօ­րի­նա­կում էր եվրո­պա­կան որոշ ինստի­տուտներ, սակայն ներքուստ պահպա­նում էր կառա­վարման բացա­ռիկ կենտրո­նացվա­ծությունը, ցարա­կան միա­պե­տության անձնա­վորված իշխա­նությունը և հասա­րա­կության խիստ հիե­րարխիկ կառուցվածքը։

Ռուսա­կան կայսրությունում պետությունը ներկա­յացվում էր ոչ թե որպես քաղա­քա­ցիա­կան համա­կարգի արդյունք, այլ որպես վերից ուղղորդված, սրբա­զա­նացված կարգա­վո­րում։ Ցարը՝ որպես Աստծո օրհնությամբ միա­պետ, իր ձեռքում էր կենտրո­նացնում ամբողջ իշխա­նությունը, օրենքը և ճակա­տագրա­կան որո­շումնե­րը։ Այստեղ օրենքը ոչ թե սահմա­նա­փա­կում էր իշխա­նությա­նը, այլ սրբա­դա­սում նրա կամքը։ Ռուսաստա­նը շարունա­կում էր մնալ կայսրություն ոչ միայն կայսե­րա­կան ընկալման բազմազգության, այլև գերկենտրո­նացված կառա­վարման սկզբունքով։ Այն շատ տարբեր էր Ավստրիա­կան, Սրբա­զան Հռո­մեա­կան կայսրությունից։ Ռուսաստա­նում չկար ներկա­յա­ցուցիչնե­րի ինստի­տուտ։ Այն ըստ էության Եվրո­պա­յի ամե­նա­հին կայսե­րա­կան մոդելնե­րից մեկն էր որդեգրել և կարո­ղա­նում էր իրացնել դա՝ չնա­յած իր աշխարհա­քա­ղա­քա­կան լրջա­գույն մարտահրա­վերնե­րին։ Ցարիզմը՝ որպես իշխող համա­կարգ, պահպա­նո­ղա­կան էր ոչ միայն քաղա­քա­կան կառուցվածքով, այլև ամբողջ մշա­կութա­յին հոգե­բա­նությամբ։ Ռուսա­կան կայսրությունը հենվում էր «հպա­տա­կության» սկզբունքին, որտեղ ցարը ներկա­յացվում էր որպես «աստծո ողորմած ընտրյալ», իսկ ժողո­վուրդը՝ որպես հավա­տա­րիմ հպա­տակներ։ Այս մտա­ծո­ղությունը, որ խորա­պես արմա­տա­վորված էր եկե­ղե­ցա­կան քարոզչությամբ և ինքնա­կա­ռա­վարման բացա­կա­յությամբ, արտա­հայտվում էր կայսրի նկատմամբ գոյություն ունե­ցող «царь батюшка»(թագավոր-հայրիկ) արտա­հայտությունը իր մեջ կրում էր ժողո­վուրդ-իշխա­նություն հարա­բե­րություննե­րի ամբողջ փիլի­սո­փա­յությունը։ Պատա­հա­կան չէ, որ հետա­գա շրջա­նում, անսահմա­նա­փակ իշխա­նություն ունե­ցող Ստա­լի­նը, որ իրա­վա­կան առումով պետա­կան և կուսակցա­կան պաշտոնյա էր, հորջոջվում էր «ժողո­վուրդնե­րի հայր» ձևով։ 

Հակա­ռակ Եվրո­պա­յի, որտեղ արդեն ձևա­վորվել էր քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը և ստեղծվել էին քաղա­քա­կան իրա­վունքներ պահանջող բուրժուա­զիա­կան ու բանվո­րա­կան շարժումներ, Ռուսաստա­նում քաղա­քա­ցիության գաղա­փա­րը գրե­թե չկար։ Ճորտա­տի­րությունը պաշտո­նա­պես վերացվել էր միայն 1861թ․, ինչը զուտ պաշտո­նա­կան բնույթ ուներ  և շատ դեպքե­րում փաստա­ցի շարունակվում էր տարբեր ձևե­րով։ Գյուղա­ցի­նե­րի զգա­լի մասը դեռ մնում էր կախված հողա­տե­րե­րից և ենթարկվում էր ծանր հարկա­յին ու վարչա­կան ճնշումնե­րի։ Կրթա­կան համա­կարգում էական փոփո­խություններ չէին արվում։ Չհաշված կայսրության կենտրո­նա­կան մի քանի քաղաքնե­րում կրթա­կան կենտրոննե­րի զարգացմանն ու մտա­վո­րա­կան-քաղա­քա­կան խավի ձևա­վորմա­նը, պետության հսկա­յա­կան մասը շարունա­կում էր ապրել խորը հետա­դի­մա­կան հայացքնե­րով, սոցիա­լա­կան ծանր դրության մեջ։

Նույնիսկ 1861 թ․ ճորտա­տի­րության վերա­ցումը, որը հաճախ ներկա­յացվում է որպես մեծ բարե­փո­խում, իրա­կա­նում խորքա­յին չէր փոխում գյուղա­ցիա­կան կյանքի հարա­բե­րություննե­րը։ Գյուղա­ցի­ներն օրենքով ազատ էին, բայց մնում էին հողա­յին կախվա­ծության և պետա­կան պարտա­վո­րություննե­րի մեջ։ Ճորտա­տի­րության վերա­ցումը տնտե­սա­կան նորություններ չէր բերում։ Ճորտա­տի­րությունից ազատված գյուղա­ցի­նե­րը շարունա­կում էին աշխա­տել նույն տարածքնե­րում, նույն հողա­տի­րոջ համար, արդեն ոչ թե ճորտ, այլ վարձու աշխա­տող համարվե­լով։ Պաշտո­նա­կան փոփո­խությունն իրա­կան հետև­անքներ չէր թողնում։ Ավե­լին, ճորտա­տի­րա­կան-ֆեո­դա­լա­կան հայացքնե­րին սովոր գյուղա­ցին, ճորտի կարգա­վի­ճա­կից ազատվե­լուց հետո փաստա­ցի հայտնվում էր «անտե­րության» մեջ։ Պաշտո­նա­պես նա ազատ էր, բայց իր ազա­տությունն իրացնե­լու որևէ հնա­րա­վո­րություն չուներ ու ստիպված էր իր ազա­տությունը էժան գնով վաճա­ռել իր նախկին տիրո­ջը, ըստ էության շարունա­կե­լով ապրել նույն պայմաննե­րում։ Այնուա­մե­նայնիվ, ճորտա­տի­րության վերա­ցումը կարև­որ քայլ էր ռուսա­կան աշխարհում՝ ընդգծե­լով, որ նույնիսկ այստեղ նորություններն ու փոփո­խություննե­րը, թեև շատ դանդաղ, բայց իրա­կա­նա­նում են։ Համե­մա­տության համար՝ Եվրո­պա­յում՝ նույն 1861թ․արդեն վաղուց վերա­ցել էր հասա­րա­կության դասա­կարգա­յին այդ հարցե­րը և պայքար ընթա­նում էր աշխա­տա­վոր դասի ու տիրա­պե­տող բուրժուա/կապիտալիստների միջև՝ որպես տարբեր դասա­կարգե­րի պայքար։

Թեև 19-րդ դարի վերջին Ռուսաստա­նում արդեն զարգա­նում էր արդյունա­բե­րությունը (հատկա­պես Պետերբուրգում, Մոսկվա­յում, Բաքվում, Ուրա­լում), տնտե­սությունը շարունա­կում էր մնալ գերա­զանցա­պես ագրա­րա­յին։ Հողա­յին ազնվա­կա­նությունը և պետա­կան բյուրոկրա­տիան ձևա­վո­րում էին իշխող վերնա­խա­վի ողնա­շա­րը։ Բանվո­րա­կան խավը նոր էր ձևա­վորվում և չուներ կայուն սոցիա­լա­կան կամ քաղա­քա­կան ներկա­յա­ցուցչություն։ Տնտե­սության թույլ արդյունա­բե­րա­ցումը և տեխնո­լո­գիա­կան հետամնա­ցությունը խոչընդո­տում էին հասա­րա­կության տնտե­սա­կան, ըստ այդմ քաղա­քա­ցիա­կան զարգացմա­նը։ Երբ եվրո­պա­կան երկրնե­րում նոր դասա­կարգե­րը (բուրժուա­զիան, բանվորնե­րը) փորձում էին սահմա­նադրա­կան ճանա­պարհով ազդել քաղա­քա­կա­նության վրա, Ռուսաստա­նում այդ խմբե­րը հիմնա­կա­նում դուրս էին մնում քաղա­քա­կան որո­շումնե­րի շրջա­նա­կից։ Քաղա­քա­ցին ընկալվում էր ոչ թե որպես իրա­վունքի կրող, այլ որպես պետա­կան մեքե­նա­յի մասնիկ։

Ազգա­յին քաղա­քա­կա­նությունը և ռեպրե­սիվ կառա­վարման մոդե­լը

Ռուսա­կան կայսրությունը բազմազգ կազմ ուներ՝ լեհեր, ուկրաի­նա­ցի­ներ, ֆիններ, բալթյան ժողո­վուրդներ, կովկասյան ժողո­վուրդներ, այդ թվում հայեր։ Սոցիալ-քաղա­քա­կան քաղա­քա­կա­նության հիմքում դրված էր «ռուսա­ցումը» («обрусение»)՝ մեկ ազգա­յին մշա­կույթի գերա­կա­յության պարտադրումը։ Սա ոչ միայն մշա­կութա­յին քաղա­քա­կա­նություն էր, այլ նաև վերահսկման հզոր գործիք։ Դպրոցնե­րը, մամուլը, եկե­ղե­ցա­կան կառույցնե­րը ենթա­կա էին խիստ ցենզուրա­յի և վերահսկո­ղության։

Հայե­րի դեպքում այս քաղա­քա­կա­նությունը ավե­լա­նում էր տնտե­սա­կան և վարչա­կան ճնշումնե­րի հետ։ Հայե­րը թեև ունեին որոշ սահմա­նա­փակ իրա­վունքներ (հատկա­պես համե­մա­տած Օսմանյան կայսրության հետ), բայց նաև ընկալվում էին որպես անկա­յուն տարր՝ ենթա­կա մշտա­կան վերահսկման։ Նրանց ազգա­յին ինքնության պահպանման փորձե­րը հաճախ հանդի­պում էին բռնաճնշումնե­րի՝ դպրոցնե­րի փակման, մամուլի արգելքնե­րի, հասա­րա­կա­կան գործունեության սահմա­նա­փակման միջո­ցով։ Մեծ ու արդյունա­բե­րա­կան քաղաքնե­րում՝ Թիֆլիս, Բաքու, փորձ էր արվում հսկել մտա­վո­րա­կան կյանքն ու կապի­տա­լը՝ չափից ավե­լի լուրջ և ազդե­ցիկ փոփո­խություններ թույլ չտա­լու համար, իսկ ծայրա­հեղ դեպքում՝ ազգա­յին թշնա­մանքն օգտա­գործվում էր ներքին քաղա­քա­կան խնդիրնե­րից ուշադրությունը շեղե­լու համար։ 1905–07թթ․ հայ-թաթա­րա­կան կռիվնե­րը ռուսա­կան քաղա­քա­կա­նության հետև­անք էին։ Հայ քաղա­քա­կան կուսակցություննե­րը չէին կարող անմասն մնալ կայսե­րա­կան ազգա­յին քաղա­քա­կա­նությունից։ Սոցիա­լա­կան արդա­րության և ազգա­յին անկա­խության գաղա­փարնե­րից բացի, նրանք ստիպված էին նաև զբաղվել ազգա­միջյան բախումնե­րով։

Բարե­փո­խումնե­րի փորձե­րը և համա­կարգի փակությունը

1850–60-ականների բարե­փո­խումնե­րը, որոնք Պետրոս Մեծի ռեֆորմնե­րից հետո ամե­նա­խո­շոր փորձերն էին, նպա­տակ ունեին արդիա­կա­նացնել պետա­կան կառա­վարման համա­կարգը և տնտե­սա­կան հիմքե­րը։ Սակայն հիմնա­կան նպա­տակն էր ուժե­ղացնել կայսրության ռազմա­կան և վարչա­կան կարո­ղություննե­րը, այլ ոչ թե քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության զարգա­ցումը։ Դրա­նից հետո ստեղծվե­ցին զեմստվո­ներ (տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիններ), բայց դրանց լիա­զո­րություննե­րը խիստ սահմա­նա­փակ էին, իսկ ազգա­յին հարցե­րում զեմստվո­նե­րը գործնա­կա­նում ոչ մի ազդե­ցություն չունեին։ Սահմա­նադրա­կան զարգացման փորձե­րը անընդհատ ձախողվում էին։ Դումա­յի ստեղծումը (1905թ․հեղափոխությունիցհետո) սոսկ ձևա­կան փոփո­խություն էր, քանի որցա­րը պահպա­նում էր որո­շումնե­րի վերջնա­կան իրա­վունքը։ Սա էլ ցույց էր տալիս համա­կարգի խորքա­յին փակ բնույթը։ Պետա­կան Դումա­նե­րի շարունա­կա­կան ցրումնե­րը ցույց էին տալիս ցարա­կան ռեժի­մի թշնա­մանքը ցանկա­ցած  բարե­փոխման նկատմամբ։

Գաղա­փա­րը, մտա­վո­րա­կա­նությունը և հակա­սություննե­րը

Ռուսաստա­նում 19-րդ դարի մտա­վո­րա­կա­նությունը ապրում էր երկու մեծ հակա­դիր բևեռնե­րի միջև՝ սլա­վո­նաֆիլներ և արևմտա­սերներ։ Սլա­վոֆիլնե­րը հավա­տում էին Ռուսաստա­նի յուրա­հա­տուկ առա­քե­լությա­նը, ինքնա­բա­վությամբ և հոգև­որ գերա­զանցությամբ։ Արևմտա­սերնե­րը ձգտում էին արևմտյան սահմա­նադրա­կան ու լիբե­րալ համա­կարգի ներդրմա­նը։ Այս հակադրությունը ձևա­վո­րում էր նաև գաղա­փա­րա­կան հակա­սություննե­րի խորա­ցումը, որոնք հանգեցրին բազմա­թիվ հեղա­փո­խա­կան խմբե­րի, այդ թվում սոցիա­լիստա­կան շարժումնե­րի ձևավորմանը։Ռուսաստանում ևս հուզումնե­րը կրե­ցին սոցիա­լա­կան ու քաղա­քա­կան բնույթ, բայց ի տարբե­րություն Եվրո­պա­յի, դրանք ավե­լի անկազմա­կերպ, թույլ և ապա­կենտրո­նացված էին։ Չկար առաջնորդող այն ռազմա­կան-մտա­վո­րա­կան էլի­տան, որը առկա էր օրի­նակ ֆրանսիա­կան շարժումնե­րի դեպքում, ինչպես չկար նաև քաղա­քա­կան ու մտա­վո­րա­կան այն նախա­դե­պը, որի հիման վրա Ռուսաստա­նում տեղի ուներ փոփո­խություննե­րի այնպի­սի բնույթ, ինչպես երա­զում էին ռուս սոցիա­լիստնե­րը, որոնց նախորդել էին տարբեր շարժումներ՝ ինչպես նարոդնիկնե­րը, անարխիստնե­րը և այլն։

19-րդ դարի առա­ջին կեսից սկսած՝ Եվրո­պան մի քանի մեծ հեղա­փո­խա­կան ալիք ապրեց․1830 թ․Փարիզում, 1848 թ․ գրե­թե ամբողջ մայրցամաքում(այսպես կոչված «ժողո­վուրդնե­րի գարունը»), 1871 թ․Փարիզի կոմունան և այլն։ Այս շարժումնե­րը­տա­րա­ծում էին ազա­տության, սահմա­նադրության, ժողովրդի ինքնիշխա­նության գաղափարները։Եվրոպական երկրնե­րում այս հեղա­փո­խություննե­րը, անկախ կարճա­ժամկետ արդյունքնե­րից, ձևա­վո­րե­ցին նոր քաղա­քա­կան մշա­կույթ՝ որտեղ քաղա­քա­ցին սկսեց ընկալվել որպես օրենքի առջև հավա­սար, իր իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի կրող։ Ռուսաստա­նում ևս այս շարժումնե­րը մեծ հետաքրքրություն առա­ջացրին մտա­վո­րա­կա­նության, ուսա­նո­ղա­կան և որոշ բուրժուա­կան շրջա­նակնե­րում։ Շատ ռուս մտա­վո­րա­կաններ էին գնում Եվրո­պա ուսման կամ ճանա­պարհորդության նպա­տա­կով և վերա­դառնում էին լիբե­րալ կամ սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րով հագե­ցած։ Սրանց օրի­նակն էր Նիկո­լայ Չեռնիշևսկու «Что делать?» վեպը, որը դարձավ ռուս հեղա­փո­խա­կան երի­տա­սարդության գաղա­փա­րա­կան ձեռնարկ։

Բայց Ռուսաստա­նում համա­կարգը փակ էր։ Ցարիզմի խիստ հսկո­ղության պայմաննե­րում եվրո­պա­կան հեղա­փո­խա­կան մեթոդնե­րի կիրա­ռումը գրե­թե անհնար էր։ 1860-ականնե­րին սկիզբ առած «Նարոդնիկնե­րի» շարժումը, որի կարգա­խոսն էր «գնալ դեպի ժողո­վուրդը», փորձեց գյուղա­ցի­նե­րին արթնացնել, նրանց մեջ տարա­ծել հեղա­փո­խա­կան գաղա­փարներ։ Սակայն ռուս գյուղա­ցի­նե­րի ավանդա­կան և կրո­նա­կան մտա­ծե­լա­կերպը, միասնա­կան համայնքա­յին կառույցնե­րը և ցարի «հոր» ընկա­լումը կասեցրին շարժումը՝ այն վերա­ծե­լով տեղա­յին ընդվզումնե­րի, որոնք դաժա­նությամբ ճնշվե­ցին։ Նույնիսկ Ալեքսանդր 2‑րդ ցարի սպա­նությունը, որ Ռուսաստա­նում աննա­խա­դեպ էր(աննախադեպ այն առումով, որ ոչ թե ցարն էր սպանվում, այլ նրան սպա­նում էին «հասա­րակ մարդիկ», ոչ թե արքա­յա­կա­նա ընտա­նի­քի այլ անդամներ կամ բարձրաստի­ճան ազնվա­կաններ) էական որևէ փոփո­խություն չմտցրեց։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում, հատկա­պես 1905 թ․առաջինռուսական հեղա­փո­խության ժամա­նակ, կրկին փորձարվեց զանգվա­ծա­յին շարժման միջո­ցովպարտադրել սահմա­նադրություն, ազգա­յին ազա­տություններ և սոցիա­լա­կան բարե­փո­խումներ։ Սակայն նույնիսկ Դումա­յի ստեղծումը արդյունք չէր իրա­կան սահմա­նադրա­կան փոփո­խության, այլ լոկ ճնշումնե­րը մեղմե­լու փորձ՝ առանց իրա­կան իշխա­նություն զիջե­լու։

Հայկա­կան կուսակցություննե­րի համար սա հատկա­պես ցավա­լի էր։ Նրանք վստահ էին, որ Ռուսաստա­նում հնա­րա­վոր կլի­նի ընդօ­րի­նա­կել եվրո­պա­կան կուսակցա­կան մոդե­լը՝ գաղա­փա­րա­կան պայքա­րի, զանգվա­ծա­յին մոբի­լի­զա­ցիա­յի և հանրա­յին օրի­նա­կան շարժումնե­րի ձևով։ Սակայն ցարիզմի ռեպրե­սիվ համա­կարգն անո­ղոք էր։ Քաղա­քա­կան կուսակցություննե­րի գործունեությունը օրենքից դուրս էր, մամուլը սաստիկ ցենզուրա­յի տակ էր, և ամեն մի քաղա­քա­կան նախա­ձեռնություն հանդի­պում էր աքսորնե­րի, բանտարկություննե­րի և սպա­նություննե­րի։ Այս պայմաննե­րում հայկա­կան կուսակցություննե­րը հայտնվե­ցին իռա­ցիո­նալ երկընտրանքի մեջ․ նրանք մի կողմից փորձում էին գաղա­փա­րա­պես հետև­ել եվրո­պա­կան քաղա­քա­կան մեխա­նիզմնե­րին, մյուս կողմից ստիպված էին գործել գաղտնի կազմա­կերպություննե­րի, ինքնա­պաշտպա­նության ուղի­նե­րով։

Եվ կրկին այստեղ արդիա­կան է Երվանդ Օտյա­նի սարկաստիկ գնա­հա­տա­կա­նը, որը ի դեմս Փանջունու, նկա­տում էր, որ նախ պետք է դասա­կարգ ստեղծել, հետո նոր մոբի­լի­զացնել և պայքա­րել։ Ռուսաստա­նում՝ ինչպես Օսմանյան կայսրությունում, դասա­կարգա­յին գիտակցությունը չէր ձևա­վորվել այն չափով, ինչպի­սին Եվրո­պա­յում էր։ Գյուղա­ցին իր աչքում տեսնում էր ոչ թե կաշա­ռա­կեր բյուրոկրա­տին, այլ «ցարին», որի հետ դժգո­հությունը վերածվում էր ճակա­տագրա­կան լռության կամ աղոթքի, ոչ թե հեղա­փո­խա­կան ինքնա­գի­տակցության։

Չիրա­կա­նա­ցած երա­զանք

Եվրո­պա­կան հեղա­փո­խա­կան փիլի­սո­փա­յության ներմուծումը Ռուսաստա­նում շատ դեպքե­րում վերածվեց արմա­տա­կա­նիզմի և ի վերջո հուսա­հա­տության։ Փոխա­նակ դառնա­լու քաղա­քա­կան շարժումնե­րի շարժիչ ուժ, գաղա­փարնե­րը դարձան գաղտնի խմբե­րի սնուցող աղբյուր՝ առանց լայն ժողովրդա­կան հիմքի։ Սա հատկա­պես մեծ հարված էր հայ գործիչնե­րի համար, որոնք վստահ էին, որ եվրո­պա­կան կուսակցա­կա­նության մոդելնե­րը կարող են ամբողջությամբ կիրառվել և իրենց ազգի ազա­տագրության համար դառնալ հզոր միջոց։Արդյունքում, ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Ռուսաստա­նում, հայ կուսակցություննե­րը հայտնվե­ցին կիսատ իրո­ղության մեջ՝ գաղա­փարներ կային, բայց ինստի­տուցիո­նալ հենք չկար, ներքին շերտա­վո­րում չկար, իսկ պետա­կան մեքե­նան բացարձա­կա­պես անտարբեր էր կամ թշնա­մա­կան։ Ռուսա­կան կայսրության քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան միջա­վայրը դարձավ գաղա­փա­րա­կան և կազմա­կերպչա­կան ձախո­ղումնե­րի դաշտ։ Հենց այսպես ծնվեց այն դառն զգա­ցո­ղությունը, որը Օտյա­նը վերա­ծեց խայթող հումո­րի՝ փաստե­լով, որ հայ գործիչնե­րը փորձե­ցին «նախ դասա­կարգ ստեղծել, հետո նոր պայքար հրահրել»՝ մի միջա­վայրում, որտեղ անգամ առա­ջին քայլը անհնար էր։ Այդ իրա­վի­ճա­կը երբեմն դրդում էր ծայրա­հեղ քայլե­րի, քանի որ օրենսդրա­կան եղա­նա­կով անհնար էր որևէ արդյունքի հասնել, իսկ ավե­լի հաճախ՝ սոցիա­լա­կան հուզումնե­րի, որոնք ավարտվում էին անարդյունք;

Բանվո­րա­կան շարժումնե­րը նույնպես փորձում էին համախմբվել՝ ի վերջո հանգեցնե­լով 1905 թվա­կա­նի հեղա­փո­խությա­նը։ Սակայն այս փորձը կոտրվեց բռնությամբ և չհա­սավ համա­կարգա­յին փոփո­խություննե­րի։ Նույնն էլ հետա­գա­յում՝ 1917թ․հեղափոխության նախօ­րեին։ 1917թ․հեղափոխությունը հաջո­ղության հասավ, բայց Փետրվարյան հեղա­փո­խության արդյունքում ձևա­վորված իշխա­նությունը տապալվեց և արդեն հոկտեմբե­րին ստեղծված բոլշև­իկյան իշխա­նությունը Ռուսաստա­նում ձևա­վորվեց էլ ավե­լի խիստ ու ավտո­րի­տար ռեժիմ, քան նույնիսկ ցարա­կան իշխա­նությունն էր։

Եվրո­պա­կան և ռուսա­կան ապստամբություննե­րի սկզբունքա­յին տարբե­րություննե­րը

Ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունը (1789), Փարի­զի կոմունան (1871), 1848‑ի հեղա­փո­խություննե­րը Եվրո­պա­յում մի մեծ գաղա­փա­րա­կան հիմք ունեին՝ քաղա­քա­ցիության գաղա­փա­րը, քաղա­քա­կան և սոցիա­լա­կան ազա­տություննե­րը, իրա­վունքի գերա­կա­յությունը և ազգա­յին ինքնիշխա­նությունը։ Ֆրանսիա­յում օրի­նակ, մինչև հեղա­փո­խությունը արդեն ձևա­վորվել էր բավա­կան զարգա­ցած քաղա­քա­յին բուրժուա­զիա, կրթված մտա­վո­րա­կա­նություն և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության տարրեր։ Հեղա­փո­խությունը այստեղ ընկալվում էր որպես իրա­վունքի վերա­կանգնում, ազա­տության հաստա­տում, հասա­րա­կա­կան պայմա­նագրի նորացված ձև։ Նույն տրա­մա­բա­նությամբ ձևա­վորվեց Փարի­զի կոմունան, որն իհարկե ուներ սոցիա­լիստա­կան երանգ, բայց այդուա­մե­նայնիվ քաղա­քա­ցիա­կան մասնակցության լայն հիմք ուներ, համայնքա­յին ինքնա­կա­ռա­վարման սկզբունք։ Եվրո­պա­յում հիմնա­կան շարժիչ ուժե­րը լինում էին քաղա­քա­յին խավե­րը, կրթված միջին դասա­կարգը, աշխա­տա­վորնե­րը և բուրժուա­զիան։ Այլ կերպ ասած՝ հեղա­փո­խությունը բխում էր ներսից հասունա­ցած սոցիալ-տնտե­սա­կան հակա­սություննե­րից, և այդ հակա­սություննե­րի լուծման պահանջից։

Ռուսա­կան ապստամբություննե­րի բնույթը

Ռուսաստա­նում, սակայն, իրա­վի­ճա­կը բնո­րոշվում էր ավե­լի խորքա­յին խզումով․

• Կրե­պոստնոե պրա­վո (ճորտա­տի­րա­կան իրա­վունքը) ձևա­վո­րել էր գյուղա­ցիության լիա­կա­տար կախվա­ծությունը պետությունից և հողա­տե­րե­րից։ Գյուղա­ցի­նե­րը չունեին ոչ իրա­վա­կան սուբյեկտություն, ոչ քաղա­քա­կան ինքնա­գի­տակցություն։ Նրանց ապստամբություննե­րը հաճախ սպոնտան էին, բռնկվող, դաժան, բայց ոչ կազմա­կերպված։

• Պուգա­չո­վի ապստամբությունը (1773–1775), օրի­նակ, ավե­լի շուտ ժողովրդա­կան անկա­ռա­վա­րե­լի բողո­քի ալիք էր, քան գաղա­փա­րա­կան հեղա­փո­խություն։ Գյուղա­ցի­նե­րի հիմնա­կան նպա­տա­կը չէին սահմա­նադրությունը կամ մարդու իրա­վունքնե­րը, այլ հողի և ազատ ապրե­լու ցանկությունը՝ առանց հարկե­րի ու ճորտա­տի­րոջ ճնշման։ Սա կարե­լի է բնութագրել որպես կենցա­ղա­յին արդա­րության պահանջ, ոչ թե քաղա­քա­կան վերա­փոխման ծրա­գիր։

• Դեկաբրիստնե­րի ապստամբությունը(1825) արդեն ինտե­լեկտուալ մակարդա­կում առա­ջին փորձն էր՝ ներքև­ից քաղա­քա­կան պահանջ դնել։ Բայց դեկաբրիստներն էլ մեծա­պես կտրված էին զանգվածնե­րից․ նրանք կրթված ազնվա­կաննե րէին, որոնք ցանկա­նում էին սահմա­նադրություն ևազա­տություններ, սակայն չունեին ժողովրդա­կան աջակցություն։ Դեկաբրիստնե­րը­նույնը չէին, ինչ ֆրանսիա­կան բուրժուազիան՝կապված լայն խավե­րի հետ։

• 1905‑ի հեղա­փո­խությունը, որը հաճախ համե­մա­տում են եվրո­պա­կան հեղա­փո­խություննե­րի հետ, ցույց տվեց ռուսա­կան իրա­կա­նության ամե­նա­մեծ խնդիրը․հասարակական խավե­րը չունեին համա­չափ պատրաստվա­ծություն։ Մի կողմից գործա­րա­նա­յին բանվորնե­րը փորձե­ցին հետև­ել եվրո­պա­կան գործա­դուլա­յին և խորհրդա­յին մեխա­նիզմնե­րին (սկզբում ձևա­վո­րե­ցին պալատ կոմի­տետներ, խորհուրդներ), բայց գյուղա­ցիությունը հիմնա­կա­նում մնաց չներգրավված կամ պարզունակ ապստամբության մակարդա­կում։ Մյուս կողմից բուրժուա­զիան խուսա­փում էր կտրուկ քայլե­րից, վախե­նա­լով հեղա­փո­խության հետև­անքնե­րից։

Հոգե­բա­նա­կան ու մշա­կութա­յին տարբե­րությունը

Ֆրանսիա­յում հեղա­փո­խության հիմնա­կան շղթան էր «քաղա­քա­ցին»՝ մարդը, ով իրա­վունքի կրող է։ Ռուսաստա­նում մարդը՝ որպես «հպա­տակ», մինչ օրս պահպանվում էր հասա­րա­կա­կան գիտակցության մեջ։ Ռուսա­կան եկե­ղե­ցա­կան և կայսե­րա­կան իդեո­լո­գիան ներկա­յացնում էին ցարին որպես «հայր», իսկ ժողո­վուրդը՝ որպես հպա­տակ զավակ։ Սա հոգե­բա­նա­կան խոչընդոտ էր՝ իրա­կան քաղա­քա­ցիա­կան շարժման համար։ Հետև­ա­բար, ռուսա­կան ազա­տա­կաննե­րը և սոցիա­լիստնե­րը, երբ փորձում էին եվրո­պա­կան գաղա­փարնե­րը ներմուծել, հանդի­պում էին նույն խնդրին, ինչ հայկա­կան կուսակցությունները․գաղափարներընլուսավոր էին, բայց միջա­վայրը պատրաստ չէր։ Զանգվա­ծը չուներ ո՛չ տնտե­սա­կան անկա­խություն, ո՛չ իրա­վա­կան պաշտպա­նություն, ո՛չ քաղա­քա­ցիա­կան ինստի­տուտնե­րի փորձ։Կայսրությունը կայունացնե­լու համար ցարիզմը հարկադրված էր խեղդել ցանկա­ցած տեղա­յին ինքնա­վար միտք։ Ինչպես Օսմանյան կայսրությունում քաղա­քա­կան բարե­փոխման ու ազգա­յին ինքնության փորձե­րը դիտվում էին որպես դավա­ճա­նություն, այնպես էլ Ռուսաստա­նում նույնիսկ ձևա­կան ինքնա­վա­րության կամ սահմա­նադրա­կան գաղա­փարնե­րը ընկալվում էին որպես սպառնա­լիք կայսրության ամբողջությանը։Այս հակադրությունը՝ կայսրության պահպանման ռազմա­վա­րությունն ընդդեմ ազա­տության գաղա­փա­րը, ստեղծում էր մի բարդ պարադոքս․ինքիշխանության կոչե­րը շատ արագ վերածվում էինպե­տա­կան դավա­ճա­նության մեղադրանքի։ Սասարսա­փե­լի, բայց զսպող մեխա­նիզմ էր։

Ռուսա­կան «ոսկե միջի­նի» պարա­դոքսը

Ռուս լիբե­րալնե­րի և պահպա­նո­ղա­կաննե­րի ամե­նա­խորքա­յին հակա­սությունը սա էր՝ ինչպե՞ս համա­տե­ղել ազա­տության գաղա­փա­րը և պետության պահպանման անհրա­ժեշտությունը։ Սա սկզբունքա­յին տարբե­րություն էր եվրո­պա­կան հեղա­փո­խա­կան շարժումնե­րի հետ համե­մատ․

Ֆրանսիա­ցի­նե­րը, հատկա­պես Մեծ հեղա­փո­խության ժամա­նակ, գիտակցա­բար պատրաստ էին հիմնո­վին քանդել պետության կառուցվածքը, վերացնել միա­պե­տությունը, իսկ հետո կառուցել նոր հասա­րա­կություն՝ նոր օրենքնե­րով ու սկզբունքնե­րով։ Ֆրանսիան նույնիսկ մի քանի անգամ անցավ ծայրա­հե­ղա­կան փուլե­րով՝ առա­ջին հանրա­պե­տությունից մինչև հարյուրամյա կայսրություններ ու նոր հանրա­պե­տություններ, այդ թվում՝ կոմունա­յի փորձը։ Նրանք գաղա­փա­րա­պես հավա­տում էին, որ պետությունը պետք է ծառա­յի ժողովրդին, և եթե այն հակա­սում է ազա­տությա­նը, պետք է մերժվի։ Ռուսաստա­նում, սակայն, պետությունը ընկալվում էր որպես գոյության և ինքնության հիմք, որպես պաշտպա­նիչ հսկա մարմին՝ «դրսի» և «ներքին» վտանգնե­րի դեմ։ Ռուսա­կան քաղա­քա­կան մտա­ծո­ղությունը, նույնիսկ իր լիբե­րալ և սոցիա­լիստա­կան տարբե­րակնե­րում, խորը ներծծված էր կայսե­րա­կան հոսանքնե­րով։ Շատե­րը հասկա­նում էին, որ լիա­կա­տար ազա­տությունը կարող է քայքա­յել բազմազգ կայսրության կառույցը։ Օրի­նակ՝ կադետնե­րը(Սահմա­նադրա­կան-դեմոկրա­տա­կան կուսակցություն) ուզում էին կառուցել սահմա­նադրա­կան միա­պե­տություն՝ անգլիա­կան կամ բելգիա­կան օրի­նա­կով։ Նրանք փորձում էին առա­ջարկել «սկզբունքնե­րի միջին տարբե­րակ», որը կտա օրի­նա­կան ազա­տություններ, բայց միևնույն ժամա­նակ կպահպա­նի կայսրությունը։ Սակայն հենց սա էլ դարձավ ամե­նա­մեծ դիլե­ման․

• Ազա­տությունը պահանջում էր անձնա­կան իրա­վունքներ, ազգա­յին ինքնո­րո­շում, քաղա­քա­կան մասնակցության լայն հնա­րա­վո­րություններ։

• Կայսրությունը պահանջում էր խստո­րեն կենտրո­նացված հիե­րարխիա, վերահսկվող տարածք և ժողովրդի խիստ ենթա­կա­յություն։

Այս հակա­սությունը երբեք ամբողջությամբ չէր լուծվում։ 1917 թ. փետրվարյան հեղա­փո­խության ժամա­նակ, երբ ցարը գահընկեց արվեց և ստեղծվեց ժամա­նա­կա­վոր կառա­վա­րություն, իրա­կա­նում մի փորձ կատարվեց սահմա­նադրա­կան միա­պե­տությա­նը մոտ համա­կարգ ստեղծե­լու կամ գոնե խորհրդա­րա­նա­կան հանրա­պե­տություն կառուցե­լու։ Սակայն պետությունը չափա­զանց թույլ էր, իշխա­նությունը ցրված, իսկ քաղա­քա­կան և սոցիա­լա­կան խավե­րը՝ անպատրաստ։ Արդյունքում նոր համա­կարգը շատ արագ փոխա­րինվեց բոլշև­իկյան ռադի­կա­լիզմով և վերածվեց էլ ավե­լի խիստ, կենտրո­նացված, տոտա­լի­տար կառա­վարման։ Այս պատմա­կան ձախո­ղումը ցույց տվեց, որ ռուսա­կան հասա­րա­կությունը, ի տարբե­րություն Ֆրանսիա­յի, չուներ բավա­րար հենք ու հոգե­բա­նա­կան պատրաստա­կա­մություն հիմնո­վին վերա­կա­ռուցե­լու պետությունը։

Հայկա­կան կուսակցություննե­րի դիլե­ման

Հայ կուսակցություննե­րը, որոնք ռուսա­կան միջա­վայրում էին ձևա­վորվում, իրենք ևս ընկնում էիննույն գաղա­փա­րա­կան փակուղու մեջ․

• Մի կողմից նրանք կրում էին ազա­տության, ինքնա­վա­րության և ազգա­յին իրա­վունքնե­րի գաղա­փա­րը՝ ներշնչված եվրո­պա­կան հեղա­փո­խություննե­րից։

• Մյուս կողմից, գործե­լով ռուսա­կան կայսրության սահմաննե­րում, նրանք ակա­մա­յից պետք է հաշվի նստեին կայսե­րա­կան խաղի կանոննե­րի հետ, հատկա­պես եթե փորձ էր արվում ստա­նալ թեկուզ քիչ ազա­տություններ (օրի­նակ՝ մշա­կութա­յին ինքնա­վա­րություն կամ քաղա­քա­կան մասնակցություն Դումա­յում)։

Այսպես առա­ջա­ցավ դիսո­նանս․ հայ քաղա­քա­կան գործիչնե­րը հաճախ չէին կարո­ղա­նում հստակ սահմա­նել, թե որն է առաջնա­յին՝

• Ազա­տությունը որպես արժեք կայսրության շրջա­նա­կում (օրի­նակ՝ մշա­կութա­յին իրա­վունքներ, տեղա­կան ինքնա­վա­րություն),

• Թե՞ անկա­խությունը՝ սեփա­կան պետության կառուցման ճանա­պարհով։

Ոմանք՝ ավե­լի ռեա­լիստա­կան գործիչնե­րը (օրի­նակ՝ հայկա­կան ազգա­յին ազա­տա­կան խմբե­րը), ընտրում էին առա­ջին ճանա­պարհը՝ հույս դնե­լով ռուսա­կան «պահպա­նո­ղա­կան լիբե­րա­լիզմի» վրայ։ Մյուսնե­րը՝ ավե­լի հեղա­փո­խա­կան ուղղություննե­րի հետև­որդնե­րը (Դաշնակցությունը, որոշ սոցիա­լիստա­կան խմբեր), ավե­լի մոտ էին լիա­կա­տար անկա­խության տեսլա­կա­նին։ Բայց ինչպես ռուս լիբե­րալնե­րը, հայ գործիչներն էլ «անպատրաստ» միջա­վայրում էր գործում․սոսյալ-տնտեսական, իրա­վա­կան ևքա­ղա­քա­ցիա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րը բացա­կա­յում էին։ Ֆրանսիա­յում հեղա­փո­խության սկզբունքը շատ պարզ էր․«մեկ պետություն — մեկ ազգ — մեկ քաղա­քա­ցի», եթե պետությունը խանգա­րում է, քանդում ենք։
Ռուսաստա­նում՝ «պետությունը գերա­կա արժեք է», այն պետք է պահպա­նել ցանկա­ցած գնով, նույնիսկ եթե ազա­տություննե­րը զոհա­բերվեն։ Հայ կուսակցություննե­րը կանգնած էին այս երկուսի միջև, և մշտա­կան ներքին դիլե­ման էր՝

• Մի կողմում սեփա­կան իրա­վունքնե­րի ձգտում։

• Մյուս կողմում կայսրության մեջ տեղա­վորվե­լուհարկադրանքը։

Արդյունքում, գաղա­փա­րը մնաց օդում, անթույլատրե­լի շեղված գործող իրա­կա­նությունից։ Հայ գործիչներն ի վերջո հայտնվե­ցին Օտյա­նին կարագրած վիճա­կում՝ երբ Փանջունին պիտի նախ դասա­կարգ ստեղծեր, հետո նոր պայքա­րեր։

Գաղա­փա­րի և իրա­կա­նության բացը

Ռուս լիբե­րալներն ու սոցիա­լիստնե­րը նույն պակա­սը ունեին, ինչ հայ գործիչնե­րը․ նրանք առա­ջարկումէին վերա­բերման նոր ձևեր, բայց առանց սոցիա­լա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի։ Դրանք սերտո­րեն կապված էին եվրո­պա­կան կրթության և գրա­կա­նության հետ, բայց սեփա­կան հասա­րա­կությունում չունեին իրա­կան հենա­րան։ Այսպես էին հայտնվում չհա­ջողված հեղա­փո­խա­կան կազմա­կերպություննե­րը, մասնատված կուսակցություննե­րը, և ի վերջո՝ աքսորնե­րի ու մահա­պատժի երկար ցանկը։ Հայ սոցիա­լիստներն էլ մեծ մասամբ ընդօ­րի­նա­կում էին այս մոդե­լը՝ սկսած ծրարնե­րի մեջ թռուցիկներ տարա­ծե­լուց մինչև աքսորնե­րով վերածված ռոմանտիկ մարտի­րո­սության։ Բուն սոցիա­լա­կան շարժիչ ուժը հաճախ բացա­կա­յում էր։ Հայկա­կան կուսակցություննե­րը ռուսա­կան միջա­վայրում գործե­լիս ստիպված էին միա­ժա­մա­նակ բախվել ցարա­կան իշխա­նության ռեպրե­սիվ բնույթին և ազգայնացման քաղա­քա­կա­նությա­նը։ Օսմանյան կայսրության համե­մատ՝ Ռուսաստա­նում չկա­յին անմի­ջա­կան ֆիզի­կա­կան բնաջնջման սպառնա­լիքներ, բայց այստեղ էլ քաղա­քա­կան գործունեությունը վտանգված էր բանտարկություննե­րով, աքսորնե­րով, մամուլի փակմամբ ու մշտա­կան ոստի­կա­նա­յին վերահսկմամբ։

Հայկա­կան կուսակցություննե­րը Ռուսաստա­նում նույնպես ընդունե­ցին եվրո­պա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րը՝ սոցիա­լիզմը, լիբե­րա­լիզմը, ազգայնա­կա­նությունը։ Դաշնակցությունը, օրի­նակ, հաճախ համա­գործակցում էր ռուսա­կան սոցիա­լիստա­կան խմբե­րի հետ։ Սակայն այստեղ էլ հանդի­պում էին նույն հիմնա­րար խնդրին․ ժողովրդա­կան զանգվածնե­րը չունեին քաղա­քա­կան պատրաստվա­ծություն և ինստի­տուցիո­նալ սպա­սարկման փորձ։ Ավե­լին, իշխա­նության մոտե­ցումը՝ ցանկա­ցած քաղա­քա­կան ակտի­վություն կասեցնել ուժով, խեղդում էր հասա­րա­կա­կան քննարկումնե­րի և օրի­նա­կան պայքա­րի հնա­րա­վո­րությունը։ Հայե­րը դասա­կարգա­յին և ազգա­յին ինքնա­գի­տակցության հարցում դեռ գտնվում էին ձևա­վորման փուլում։ Բացի այդ, ռուսա­կան քաղա­քա­կան համա­կարգում չունեին որևէ հասա­նե­լիություն իշխա­նությա­նը։ Նրանք չէին կարող գործել ոչ որպես օրի­նա­կան ընդդի­մություն, ոչ որպես ներսից վերա­փո­խող մեխանիզմ։Հայկական կուսակցություննե­րը նաև ռուսա­կան կուսակցություննե­րի հետ խնդիրներ ունեին այն առումով։ Ռուսա­կան կայսրությունը ոչ միայն քաղա­քա­կա­նա­պես փակ էր, այլ նաև գաղա­փա­րա­կան առումով հակված էր ազգա­յին միա­տարրության և կենտրո­նացվա­ծության հաստատման։ Քաղա­քա­ցին դիտարկվում էր որպես հպա­տակ, ոչ թե որպես իրա­վունքի կրող։ Իսկ հայկա­կան կուսակցություննե­րը հայտնվել էին միջա­վայրում, որտեղ եվրո­պա­կան կուսակցա­կան մոդե­լը հնա­րա­վոր չէր ամբողջությամբ իրա­կա­նացնել։ Կային նաև այլ խնդիրներ, որոնք իրենց ողջ էությամբ փլվե­ցին տեղա­կան կուսակցություննե­րի գլխին։ Արդյունքում, ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Ռուսաստա­նում, հայ կուսակցություննե­րի փորձե­րը՝ ստեղծել եվրո­պա­կան տիպի կուսակցա­կան համա­կարգ, վերածվե­ցին գաղա­փա­րա­կան ու գործնա­կան ձախո­ղումնե­րի։ Գաղա­փա­րը կար, բայց միջա­վայրը բացարձակ անհա­մա­պա­տասխան էր։Հայկական կուսակցություննե­րի ձախո­ղումը պայմա­նա­վորված էր ոչ թե գաղա­փարնե­րի պակա­սով, այլ սոցիալ-քաղա­քա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի բացա­կա­յությամբ և ռուսա­կան կայսրության ռեպրե­սիվ բնույթով։

Արա­յիկ Մկրտումյան

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ