21.4 C
Yerevan

Դերերն Ու Դերա­կա­տարնե­րը

Գիտե՞ք, թե որն է ինքնիշխա­նության-անկա­խության ու գուբերնիա-ֆորպոստ լինե­լու միջեւ էական տարբե­րությունը… ինչպես իմ կողմից շատ հարգված Վահե Գրի­գորյա­նը մի անգամ դիպուկ ձեւկերպեց՝ տարբե­րությունն էն ա, թե որ ճակատնե­րում են զոհվում քո զավակնե­րը։

Արա­մազդ Ղալամքարյան

Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ամեն ինչ, որ իրեն դիրքա­վո­րի ռուսա­կան շահե­րը սպա­սարկո­ղի դերում. վերջին կաթի­լը Կտրիճ Ներսիսյան անաստվա­ծի հետ ցուցադրա­կան հանդի­պումներն էին…

Հանրա­յին գործիչ Արա­մազդ Ղալամքարյա­նը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որո­շե­ցի ամփո­փել Լեւոն Տեր-Պետրոսյա­նի, ՀՀՇ‑ի ու Հայ ազգա­յին կոնգրե­սի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձա­նագրե­լով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռե­լով որոշ դրվագնե­րի վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։

Կանխա­վարկածս բավա­կան հավակնոտ ու հանդուգն ա. 

Կոնգրե­սի իմ ներկա ու նախկին բազմա­թիվ ընկերներ, ծանոթներ ու զինա­կիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննա­դա­տում են գործող իշխա­նությանն ու պաշտպա­նում են Լեւոն Տեր-Պետրոսյա­նի՝ վերջին շրջա­նում արված քայլե­րը։

Նախեւա­ռաջ արձա­նագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրա­ժարվում։ ինչ արել եմ, արել եմ հավա­տով, համոզմունքով, առանց ետին մտքե­րի, առանց որեւէ նյութա­կան շահագրգռության։ Հիմա ինքս ինձ թույլ եմ տալիս հնչեցնել հետեւյալ առանցքա­յին հարցե­րը.

ա. ո՞վ սկսեց 1988‑ի ղարա­բաղյան շարժումը (հուշում՝ մի՞թե սովե­տա­կան ԿԳԲ‑ն, ինչպես պնդում էր Աշոտ Մանուչարյա­նը).

բ. 1988‑ի ամե­նաա­ռա­ջին ցույցե­րին մասնակցում էին սովե­տա­կան գործա­րաննե­րի աշխա­տողներ, տարեց մարդիկ (եթե չեք հավա­տում, նայեք արխի­վա­յին կադրե­րը). հարց՝ մի՞թե նրանք կարող էին երթով անցնել Երեւա­նի կենտրո­նով ու Լենի­նի հրա­պա­րա­կով՝ առանց Կոմունիստա­կան կուսակցության «դաբրո»-ի։

գ. Ինչպե՞ս պատա­հեց, որ Շարժումը մեկնարկած Իգոր Մուրադյա­նին ու պարտիա­յի հրա­հանգնե­րը մշտա­պես կատա­րած մյուսնե­րին փոխա­րի­նե­ցին էնպի­սի մարդիկ, ինչպի­սիք էին Լեւոն Տեր-Պետրոսյա­նը, Վանո Սիրա­դեղյա­նը, Վազգեն Մանուկյա­նը…

դ. 1994‑ի զինա­դա­դա­րից հետո Հայաստա­նը նախա­ձեռնեց ինքնուրույն բանակցություններ Ադրբե­ջա­նի հետ։ Ո՞ր պահին, ինչպե՞ս պատա­հեց, որ Հայաստա­նը դադրեցրեց այդ բանակցություննե­րը։

ե. 1997-ին գրված «Պատե­րազմ, թե՞ խաղա­ղություն» եւ 1998‑ի հունվա­րին Անվտանգության խորհրդի երկօրյա նիստին իր ելույթնե­րով ի՞նչ նպա­տակ էր հետապնդում Լեւոն Տեր-Պետրոսյա­նը։ 

զ. 1998‑ի փետրվա­րին տված իր հրա­ժա­րա­կա­նի հիմքում ի՞նչ պրո­ցեսներ էին։ Ո՞ւմ նկա­տի ուներ նախա­գա­հը, երբ հիշա­տա­կում էր «պատե­րազմի կուսակցությունը»։

է. Ինչո՞ւ Տեր-Պետրոսյա­նը վերա­դարձավ քաղա­քա­կա­նություն 2007–2008-ին։ Ինչո՞վ էր նա տարբերվում գործող ՌՔ-ից ու նախա­գա­հի պաշտո­նին հավակնող ՍՍ-ից։

ը. Ինչո՞ւ են վերջին մի քանի տարի­նե­րին Լեւոնն ու Հայ ազգա­յին կոնգրե­սը խաղեր տալիս ՌԴ‑ի հետ։ Ինչու՞ է ՀՀ առա­ջին նախա­գա­հը անում քայլեր, որոնք ակնհայտո­րեն դեմ են իշխող ուժի մոտե­ցումնե­րին։

Սկսենք պատասխա­նել, կամ՝ փորձել պատասխա­նել։

Լեւոն Տեր-Պետրոսյա­նը սպա­սարկում է Ռուսաստա­նի Դաշնության, հիմա՝ Ռուսա­կան կայսրության շահե­րը։ Արդյո՞ք այստեղ կա որեւէ կրի­մի­նալ։

Ոչ։ Ոչ մի կրի­մի­նալ չկա։ Դա դիրքո­րո­շում ա, որը կարա լինի հիմնա­վորված։

Միակ պահանջը, որ ես դնում եմ, որպես Հայ ազգա­յին կոնգրե­սի հիմնա­դիր վարչության անդամ, որպես 2006-ից քաղա­քա­կա­նության մեջ մտած ու Լեւո­նի ու իր թիմի՝ իշխա­նության հասնե­լուն նպաստած շարքա­յին ակտի­վիստ, հետեւյալն է.

ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ ընդունել, որ դուք դեմ եք Հայաստա­նի Հանրա­պե­տության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ։ 

Էս մոտե­ցումը կարող ա լինել հիմնա­վորված (որպես գաղտնիք ասեմ, որ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ից հետո ինքս ունե­ցել եմ նման վախ-մտայնություն, ու ինքս եմ առա­ջարկել գործող իշխա­նությա­նը՝ զոհել մեր երկրի ինքնիշխա­նության մի մասը՝ դիմա­ցը, ենթադրա­բար, ստա­նա­լով գոյա­տեւման երաշխիքներ…)։ Ախպեր, եթե դուք էս մոտեցման կողմնա­կիցն եք, ՈՒՂԻՂ հայտա­րա­րեք էդ մասին։ Ասեք, որ էն, ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու իր գլխա­վո­րած քաղա­քա­կան թիմը, այո, նպաստում են ՀՀ ինքնիշխա­նության մակարդա­կի բարձրացմա­նը, ԲԱՅՑ դա ճանա­պարհ ա դեպի Հայաստա­նի կործա­նում։

Վախե­նում ե՞ք։ Լուրջ վախե­նում ե՞ք ուղիղ ասել, որ դեմ եք ՀՀ անկա­խությանն ու ինքնիշխա­նությա­նը։

Գուցե դուք իսկա­պես ճիշտ եք, ու պարզվի, որ էս ուղին մեզ տանում ա դեպի կործա­նում։ Բայց մի՛ կեղծեք, վերջա­պես բավա­րար ազնվություն գտեք ձեր մեջ։

Իսկ գիտե՞ք, թե որն է ինքնիշխա­նության-անկա­խության ու գուբերնիա-ֆորպոստ լինե­լու միջեւ էական տարբե­րությունը… ինչպես իմ կողմից շատ հարգված Վահե Գրի­գորյա­նը մի անգամ դիպուկ ձեւկերպեց՝ տարբե­րությունն էն ա, թե որ ճակատնե­րում են զոհվում քո զավակնե­րը։ Ո՞վ ա տալիս հրա­ման՝ գնալ ու պաշտպա­նել իքս կամ իգրեկ սահմա­նը։ Ու, եթե պետք լինի, զոհվել էդ սահմա­նը պաշտպա­նե­լիս։

Մենք արդյո՞ք ուզում ենք, որ մեր զինվորնե­րը, ինչպես Առա­ջին աշխարհա­մարտի ու Երկրորդ աշխարհա­մարտի տարի­նե­րին, գնան-զոհվեն պայմա­նա­կան Կարսի մատույցնե­րում, Չեխիա­յում կամ այսօրվա Ուկրաի­նա­յում։ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, գրո­ղը ձեզ չտա­նի։ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ։ Հատկա­պես, եթե զինծա­ռա­յող հարա­զատ ունեք, կամ՝ շուտով ունե­նա­լու եք։

Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած տարի­նե­րին արեց ամեն ինչ, որ ինքն իրեն դիրքա­վո­րի ռուսա­կան շահե­րը սպա­սարկո­ղի դերում։ Վերջին կաթի­լը Կտրիճ Ներսիսյան անաստվա­ծի հետ ցուցադրա­կան հանդի­պումներն էին… Վիրա­վո­րա­կան, ՀՈՒՍԱՀԱՏ ջանքեր, որոնք վկա­յում են Կրեմլին հավա­տարմության մասին։ Բարի, ես չեմ բացա­ռում, որ իսկա­պես պարզվի, որ մենք անկախ գոյություն ունե­նա­լու ռեսուրս չունենք… 

Բայց ա. Նրա համա­կիրնե­րը ՊԱՐՏԱՎՈՐ են ուղիղ հայտա­րա­րե­լու, որ դեմ են ՀՀ անկա­խությա­նը, եւ 

բ. մենք մեզ պիտի հարց տանք՝ արդյո՞ք ցանկա­նում ենք ապրել ՌԴ ծայրա­գա­վա­ռում։ Անգամ եթե դա երաշխա­վո­րում է մեր ֆիզի­կա­կան գոյությունը։ Բա մնա­ցա­ծը՞։ Թե՞ ուրիշ ոչինչ չկա։

Կրկնում եմ՝ ես 2006-ից եղել եմ Այլընտրանք շարժման ու Իմպիչմենթ դաշինքի կորի­զում։ Չեմ զղջում էն ամե­նի համար, ինչ արել եմ։ Բայց 2025 թ. հունի­սին ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ էր փոխե­լու ԼՏՊ‑ն, եթե 2008-ին գար իշխա­նության, քան համա­տա­րած կոռուպցիա­յի մեղմումը։ Մի՞թե աշխարհա­քա­ղա­քա­կան առումով անե­լու էր որեւէ այլ բան, քան անե­լու էր Սերժը։ Ես չեմ նսե­մացնում քրեաօ­լի­գարխիկ բուրգի դեմ պայքա­րի կարեւո­րությունը, բայց ժողո­վուրդ, եկեք մենք մեզ հարց տանք. արդյո՞ք Հայաստա­նը հաղթա­հա­րե­լու էր Ռուսաստա­նի գերիշխա­նությունը։ 

1999‑ի հոկտեմբե­րի 27-ից հետո կոչ արվեց համախմբվել ՌՔ‑ի շուրջը… ինչո՞ւ։ Ի՞նչ նպա­տա­կով։ Ավե­լին՝ ինչո՞ւ 1998-ին հրա­ժա­րա­կան տված Լեւո­նի կուսակցությունը՝ ՀՀՇ‑ն, ընտրություննե­րում պաշտպա­նեց ՌՔ-ին։ Ինչո՞ւ։ Մի՞թե այն պատճա­ռով, որ Մոսկվան էր այդպես որո­շել։

Ես որպես փաստ գիտեմ, որ 1994–1996 թվա­կաննե­րին Լեւոնն ու Ժիրայր Լիպա­րիտյա­նը փորձել են ուղիղ բանակցություննե­րի ու երկխո­սության մեջ մտնել Ադրբե­ջա­նի հետ… չեմ կասկա­ծում, որ իսկա­պես փորձել են կարգա­վո­րել ղարա­բաղյան թնջուկը։ Բայց հետո տեղի ա ունե­ցել մի բան, որը բեկել ա էս ընթացքը։ Ու դրա­նից հետո Լեւո­նը գրել ա իր հայտնի հոդվա­ծը, ունե­ցել ա իր հայտնի ելույթնե­րը ԱԽ նիստե­րում ու տվել ա իր հայտնի հրա­ժա­րա­կա­նը։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ էր շահում նա՝ դրանք անե­լով, եթե գիտեր, որ Մոսկվան սատա­րում ա կարգա­վորմա­նը հակա­ռակվող ուժե­րին։ Դա ի՞նչ էր։ Ինչի՞ համար էր արվում։ 

Պատասխանս մեկն ա՝ սեփա­կան անձը, սեփա­կան անունը մաքրա­գործել, դիստանցա­վո­րել։ ԶՈՒՏ, ընդա­մե­նը պատմության համար։ որ դարեր հետո գտնվեն միա­միտներ, որոնք կասեն՝ այ, Լեւոնն ասում էր, իսկ իրեն լսող չկար… 

Ու կլի­նեն սակա­վա­թիվ մարդիկ, որոնք կտան շատ տրա­մա­բա­նա­կան մի հարց՝ սեփա­կան երկրի տարածքում ՌԴ ռազմա­բա­զա տեղադրած, պատե­րազմում ռուսա­կան զենք օգտա­գործած, սեփա­կան երկրի սահմաննե­րի պաշտպա­նությունը ՌԴ-ին պատվի­րա­կած նախա­գա­հը ինչպե՞ս կարող էր դեմ դուրս գալ նույն այդ կայսրությա­նը.… ի՞նչ կարգա­վո­րում, ի՞նչ մադրիդյան սկզբունքներ, ի՞նչ բուֆե­րա­յին գոտու վերա­դարձ… լո՞ւրջ։ 

Ու էստեղ հառնում են երկու հիրա­վի ողբերգա­կան անձինք ու նրանց ճակա­տագրե­րը՝ Վանո Սիրա­դեղյան ու Վազգեն Սարգսյան. առա­ջի­նը՝ մարգա­րե, ռենտգեն, խորա­թա­փանց, անվախ, խենթ, որը դրեց ՀՀ պետա­կա­նության հիմքե­րը, ու Վազգեն Սարգսյան՝ գիժ հայրե­նա­սեր, ռոմանտիկ, հավա­տա­վոր, ինքն իր սիրո ձեռքը կրակն ընկած, բայց նույնպես՝ խենթ…

Կարիք չկա ասե­լու, թե էս երկուսին ինչպի­սի վախճան էր սպասվում.…

վերա­դառնա­լով վերը ձեւա­կերպված առանցքա­յին հարցին՝

մի՞թե ներկա իշխա­նությունն ամրապնդում է ՀՀ ինքնիշխա­նությունը, բարձրացնում անկա­խության մակարդա­կը, եւ մի՞թե սրան դեմ լինելն ունի լեգի­տիմ հիմքեր։

Իմ պնդումը հիմնված ա հետեւյալ հանրա­հայտ փաստե­րի վրա.

1. ՀՀ սահմաննե­րի մի զգա­լի հատվածն այսօր վերահսկում են ՀՀ ԱԱԾ Սահմա­նա­պահ զորքե­րը։

2. Հայաստա­նը զենք է գնում ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ աղբյուրնե­րից։

3. Հայաստանն այսօր ՈՒՂԻՂ շփումնե­րի մեջ է թե՛ Թուրքիա­յի, թե՛ Ադրբե­ջա­նի հետ։

4. Հայաստա­նը հիմնել է Արտա­քին հետա­խուզության ծառա­յություն, որտեղ ներդրված չեն Կայսրության ագենտներ (առնվազն՝ արվել է նման փորձ)։

5. Եթե նախկի­նում ՀՀ նախա­գա­հը Կրեմլի հետ համա­ձայնեցնում էր իր ամե­նա­կա­րեւոր որո­շումնե­րի, ասենք՝ 90%-ը, այսօր՝ ենթադրա­բար՝ 10%-ը։

6. Հայաստանն իրա­կա­նացնում ա բանա­կի խորքա­յին ռեֆորմ՝ կրճա­տե­լով պարտա­դիր ծառա­յության ժամկե­տը, վերա­պատրաստե­լով հատուկ ջոկա­տա­յիննե­րին, կառուցե­լով նախա­դե­պը չունե­ցող ամրա­շի­նա­կան կառուցներ։

7. Գլխա­վոր շտա­բը մաքրվել ա հակա­պե­տա­կան տարրե­րի մի գերիշխող մասից, որոնք հեղաշրջման փորձի մասնա­կից էին։

8. Հայաստա­նը մաքրում ա ՀԱԵ «ավգյան ախոռնե­րը», որոնք տասնամյակներ, եթե ոչ՝ դարեր հպա­տակ են էղել մի օտար կենտրո­նի։

9. 2020 թ/ նոյեմբե­րի 9‑ից հետո Հայաստանն առա­ջին անգամ բացա­հայտ հայտա­րա­րել ա, որ Իրա­կան Հայաստանն ա իր միջոցն ու նպա­տա­կը, ու որ հարեւան որեւէ երկրի նկատմամբ չունի որեւէ տարածքա­յին պահանջ։

Հիմա՝ իմ սիրե­լի Պասկեւիչյաններ, Մուսինյաններ, Զուրաբյաններ ու մնացյալ, կողմնո­րոշվեք, գրո­ղը տանի. կամ դուք կողմ եք էս վերոնշյալ քայլե­րին, այսինքն՝ կողմ եք ՀՀ ինքնիշխա­նության խորացմանն ու ծավալմա­նը, կամ էլ կարծում եք, որ մեր փրկությունը միայն մետրո­պո­լիա­յի ծայրա­գա­վառ լինե­լու մեջ ա։ Բայց կնե­րեք, երկրորդ տարբե­րա­կը ընտրե­լիս՝ բավա­րար քաջություն ու ազնվություն ունե­ցեք ընդունե­լու, որ դուք փորձում եք որո­շում կայացնել ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐԻ ճակա­տագրի վերա­բերյալ։ Դուրս էկեք դիմացս ու ճակա­տիս ասեք, որ դուք ձեք իրա­վունք եք վերա­պա­հում որո­շել, թե հանուն ինչի զոհվեն ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐԸ։ Ոչ թե ձեր, ԱՅԼ ԻՄ։

Իսկ եթե էսքանն անե­լու խիզա­խություն չունեք, պապանձվեք։ Նամուս ու ազնվություն գտեք ձեր մեջ ու պարզա­պես ՊԱՊԱՆՁՎԵՔ։

Կեցցե՛ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը (որը մեր գլխին ընկել ա որպես նվեր, այլ ոչ թե Ղարա­բաղյան շարժման արդյունքում, ու որը մենք պահե­լու-պահպա­նե­լու ենք՝ հակա­ռակ ձեր քստմնե­լի քայլե­րի)։

ՀԳ. Ցանկա­նում եմ ընդգծել, որ կտրա­կա­նա­պես մերժում եմ անձնա­կան վիրա­վո­րանքնե­րը։ Ցավում եմ, որ վարչա­պետն ու առա­ջին տիկինն իրենց խոսքում հատել են մի կարեւոր սահման։ Հորդո­րում եմ վերա­դառնալ քաղա­քա­կիրթ, փոխա­դարձ հարգանքի վրա հիմնված շփման։

https://www.facebook.com/photo.php?fbid=243489545698823&set=t.521309677&type=3»։

Աղբյուրը՝ Արա­մազդ Ղալամքարյա­նի ֆեյսբուքյան էջից https://civic.am/news/96195?fbclid=IwY2xjawLQVkdleHRuA2FlbQIxMQABHsO_oxnhzbcFiiy-mvwaewCshuVP8Zat0g8TVld0QGOmKwf0rZMFh0BTMJwx_aem_EDOOCigHyX4FyacUMvl9‑A&sfnsn=wa

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ