Անմեղության կանխավարկածը վերաբերում է անձին, ոչ թե գործողությանը։ Բայց Հայաստանում կան անձինք, ովքեր փորձում են անմեղության կանխավարկածը անձերից տեղափոխել գործողությունների վրա։
Ռուբեն Բաբայան
Civic.am-ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերին իշխանության և եկեղեցու միջև ընդգծված լարված հարաբերությունները։
Ռուբեն Բաբայանը խոսեց այն մասին, որ ահաբեկչության կանխման գործում հավանաբար կարևոր դեր են խաղացել Հայաստանի բարեկամ երկրի կողմից տրամադրված հետախուզական տվյալները։ Հավանաբար դրանով է պայմանավորված նաև ԱԱԾ պետի պաշտոնանկությունը։ Այսօր մեր հակահետախուզությունն այնքան լավ չի աշխատում, որքան որ պիտի լինի։ ԱԱԾ պետի առաջ կարող էին դնել այդ տեղեկությունները և հարցնել, թե սա ի՞նչ է նշանակում, իսկ վերջինս էլ չէր կարող ասել, թե չգիտի, կամ էլ գիտի, բայց ոչինչ չի ձեռնարկել։ Փաստ է, որ մենք կարիք ունենք, որպեսզի մեր ազգային անվտանգության ծառայությունը ավելի բարձր մակարդակով պաշտպանի պետական անվտանգությունը։
Ռեժիսորը չբացառեց, որ այդ դավադրության հետևում կանգնած լինի Ռուսաստանը։ Դեռ ԽՍՀՄ տարիներին ՊԱԿ-ի հինգերորդ վարչության չորրորդ բաժինը զբաղված էր հենց եկեղեցական ու հոգևորական հարցերով։ Ու հիմա, երբ դավադրություն է հասունացել, գործակալական ցանց է հայտնաբերվել, ապա կարևոր է դառնում մի սկզբունքային հարց, թե մենք պատրա՞ստ ենք ի վերջո պետություն դառնալ, այդքան կամք ունե՞նք, թե գնում ենք գուբեռնիա դառնալու ճանապարհով։ Ու բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ այստեղ քահանայի կուսակրոնության հարցը չէ առաջնային չէ։ Ու բնականաբար հասարակությունը պետք է հասկանա, որ պատերազմն ավարտված չէ ու մի քանի հոգևորականի ձերբակալության ամեն ինչ ավարտված չէ։ Շատ քիչ է հավանականությունը, որ որևէ կազմակերպության անդամները կարող են նման քայլերի գնալ առանց ղեկավարի համաձայնության ու տեղյակության։
Բաբայանը կարևորեց անձի անմեղության կանխավարկածը, բայց ընդգծեց, որ անմեղության կանխավարկածը վերաբերում է անձին, ոչ թե գործողությանը։ Բայց Հայաստանում կան անձինք, ովքեր փորձում են անմեղության կանխավարկածը անձերից տեղափոխել գործողությունների վրա։ Իսկ գործողությունները տեղի են ունեցել ու չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան հանցագործություն։ Այստեղ արդեն դատարանի գործն է պարզել, թե ինչ գործողություններ են կոնկրետ կազմակերպվել, ով ինչքանով է ներգրաված եղել այդ ամենին։ Դատարանի գործը հենց դա է։
Ռեժիսորն ասաց, որ Ֆրանսիայի նախագահի աջակցությունը Հայաստանին` գեղեցիկ աչքերի համար չէ։ Դա նշանակում է, որ ֆրանսիացիները բավական իրազեկ են այստեղ կատարվող, ոչ թե աջակցում են հանուն ընկերական ջերմ հարաբերությունների։ Հետապուզությունը հենց դրանով է հետախուզություն, որ կարողանա գործել գաղտնի, առանց բացահայտվելու։
Աղբյուրը`
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
