15.2 C
Yerevan

Գործա­կա­լա­կան Ցանց Է Բացա­հայտվել


Անմե­ղության կանխա­վարկա­ծը վերա­բե­րում է անձին, ոչ թե գործո­ղությա­նը։ Բայց Հայաստա­նում կան անձինք, ովքեր փորձում են անմե­ղության կանխա­վարկա­ծը անձե­րից տեղա­փո­խել գործո­ղություննե­րի վրա։

Ռուբեն Բաբա­յան

Civic.am‑ը զրուցել է ռեժի­սոր Ռուբեն  Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րին իշխա­նության և եկե­ղե­ցու միջև ընդգծված լարված հարա­բե­րություննե­րը։

Ռուբեն Բաբա­յա­նը խոսեց այն մասին, որ ահա­բեկչության կանխման գործում հավա­նա­բար կարև­որ դեր են խաղա­ցել Հայաստա­նի բարե­կամ երկրի կողմից տրա­մադրված հետա­խուզա­կան տվյալնե­րը։ Հավա­նա­բար դրա­նով է պայմա­նա­վորված նաև ԱԱԾ պետի պաշտո­նանկությունը։ Այսօր մեր հակա­հե­տա­խուզությունն այնքան լավ չի աշխա­տում, որքան որ պիտի լինի։ ԱԱԾ պետի առաջ կարող էին դնել այդ տեղե­կություննե­րը և հարցնել, թե սա ի՞նչ է նշա­նա­կում, իսկ վերջինս էլ չէր կարող ասել, թե չգի­տի, կամ էլ գիտի, բայց ոչինչ չի ձեռնարկել։ Փաստ է, որ մենք կարիք ունենք, որպեսզի մեր ազգա­յին անվտանգության ծառա­յությունը ավե­լի բարձր մակարդա­կով պաշտպա­նի պետա­կան անվտանգությունը։

Ռեժի­սո­րը չբա­ցա­ռեց, որ այդ դավադրության հետև­ում կանգնած լինի Ռուսաստա­նը։ Դեռ ԽՍՀՄ տարի­նե­րին ՊԱԿ‑ի հինգե­րորդ վարչության չորրորդ բաժի­նը զբաղված էր հենց եկե­ղե­ցա­կան ու հոգև­ո­րա­կան հարցե­րով։ Ու հիմա, երբ դավադրություն է հասունա­ցել, գործա­կա­լա­կան ցանց է հայտնա­բերվել, ապա կարև­որ է դառնում մի սկզբունքա­յին հարց, թե մենք պատրա՞ստ ենք ի վերջո պետություն դառնալ, այդքան կամք ունե՞նք, թե գնում ենք գուբեռնիա դառնա­լու ճանա­պարհով։ Ու բնա­կա­նա­բար բոլորն էլ հասկա­նում են, որ այստեղ քահա­նա­յի կուսակրո­նության հարցը  չէ առաջնա­յին չէ։ Ու բնա­կա­նա­բար հասա­րա­կությունը պետք է հասկա­նա, որ պատե­րազմն ավարտված չէ ու մի քանի հոգև­ո­րա­կա­նի ձերբա­կա­լության ամեն ինչ ավարտված չէ։ Շատ քիչ է հավա­նա­կա­նությունը, որ  որևէ կազմա­կերպության անդամնե­րը կարող են նման քայլե­րի գնալ առանց ղեկա­վա­րի համա­ձայնության ու տեղյա­կության։ 

Բաբա­յա­նը կարև­ո­րեց անձի անմե­ղության կանխա­վարկա­ծը, բայց ընդգծեց, որ անմե­ղության կանխա­վարկա­ծը վերա­բե­րում է անձին, ոչ թե գործո­ղությա­նը։ Բայց Հայաստա­նում կան անձինք, ովքեր փորձում են անմե­ղության կանխա­վարկա­ծը անձե­րից տեղա­փո­խել գործո­ղություննե­րի վրա։ Իսկ գործո­ղություննե­րը տեղի են ունե­ցել ու չեն կարող այլ կերպ մեկնա­բանվել, քան հանցա­գործություն։ Այստեղ արդեն դատա­րա­նի գործն է պարզել, թե ինչ գործո­ղություններ են կոնկրետ կազմա­կերպվել, ով ինչքա­նով է  ներգրա­ված եղել այդ ամե­նին։ Դատա­րա­նի գործը հենց դա է։

Ռեժի­սորն ասաց, որ Ֆրանսիա­յի նախա­գա­հի աջակցությունը Հայաստա­նին‘ գեղե­ցիկ աչքե­րի համար չէ։ Դա նշա­նա­կում է, որ ֆրանսիա­ցի­նե­րը բավա­կան իրա­զեկ են այստեղ կատարվող, ոչ թե աջակցում են հանուն ընկե­րա­կան ջերմ հարա­բե­րություննե­րի։ Հետա­պուզությունը  հենց դրա­նով է հետա­խուզություն, որ կարո­ղա­նա գործել գաղտնի, առանց բացա­հայտվե­լու։

Աղբյուրը‘

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ