15.2 C
Yerevan

Կարև­որ Հանդի­պումներ ԱՄՆ-ում

Հայաստա­նը պետք է շարժվի ԵՄ-ին անդա­մակցության ճանա­պարհով՝ զգուշո­րեն թուլացնե­լով Ռուսաստա­նի ազդե­ցությունը ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում։ Կարծում եմ՝ Հայաստա­նը միայնակ չի մնա­լու այս հարցում։ Սակայն կարև­որ է կենտրո­նա­նալ մեր անե­լի­քի վրա․ եթե կարո­ղա­նանք հստակ ձևա­կերպել մեր շահն ու եվրո­պա­կան հեռանկա­րին հավա­տա­րիմ մնանք, ԵՄ-ին անդա­մակցությունը հասունացնե­լու հարցում ունենք գործընկերներ։

Ռոբերտ Անանյան

Այսօր Վաշինգտո­նում հանդի­պումներ ունե­ցանք ԱՄՆ Պետքարտուղա­րությունում, ԱՄՆ Կոնգրե­սի Եվրո­պա­յում անվտանգության և համա­գործակցության հարցե­րով հանձնա­ժո­ղո­վում, Atlantic Council, Stimson Center-ում։ Ներկա­յացրինք անվտանգա­յին և արտա­քին քաղա­քա­կան այն ռիսկե­րը, որոնցում Հայաստա­նը գտնվում է, ինչպես նաև՝ այն ոլորտնե­րը, որտեղ կարող է խորա­նալ հայ-ամե­րիկյան գործընկե­րությունը, որտեղ համա­տեղ աշխա­տանքի կարիք կա։ Կարև­որ էր հիմնա­վո­րե­լը, թե ինչու է Հայաստա­նը առանցքա­յին երկիր ԱՄՆ‑ի համար մեր ռեգիո­նում, և ինչու է պետք շահագրգռված մնալ մեզ հետ գործընկե­րության խորացմամբ։

Իմ կողմից կարող եմ ասել, որ՝ չնա­յած գլո­բալ անո­րո­շություննե­րին և անվտանգա­յին ճգնա­ժա­մե­րին, պահպանվում է իմ լավա­տե­սությունը ՀՀ-ԱՄՆ գործընկե­րության ապա­գա­յի վերա­բերյալ։ Հայաստա­նին աջակցե­լու ցանկությունը կա Վաշինգտո­նում՝ մեր երկրի դիմա­կա­յունության աստի­ճա­նը բարձրացնե­լու համար։ Ինչպես նախկի­նում, հիմա էլ՝ Վաշինգտո­նը կոնկրետ ծրագրե­րով պատրաստ է Հայաստա­նին աջակցել՝ դիմա­կա­յունության առա­վել բարձր մակարդակ ունե­նա­լու համար։ Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության կանո­նադրությունը մնում է արդիա­կան փաստա­թուղթ։ Նախկին պայմա­նա­վորվա­ծություննե­րը՝ անվտանգա­յին, էներգե­տիկ և այլ ոլորտնե­րում կշա­րունակվեն, և կարծում եմ՝ արդեն ժամա­նակն է նոր հավակնոտ ծրագրե­րի մասին մտա­ծել, առա­վե­լա­պես՝ տնտե­սա­կան, էներգե­տիկ, կոմունի­կա­ցիոն ոլորտնե­րում։ Կարև­որ է, որ Հայաստանն իր տնա­յին աշխա­տանքը անի որակյալ։ Կարծում եմ՝ մեր խնդի­րը այստեղ է, որ աշխա­տանքի արդյունա­վե­տության բարձրացման խնդիր պետք է լուծենք։

ԱՄՆ‑ն ուզում է Հարա­վա­յին Կովկա­սը տեսնել խաղաղ և բարգա­վաճ ռեգիոն, և ոչ թե պատե­րազմնե­րի և քաո­սի տարածք։ Եվ այդ նպա­տա­կով՝ ռազմա­կան բախումնե­րը բացա­ռե­լու, խաղա­ղություն հաստա­տե­լու ուղղությամբ ջանքեր են գործադրվում։ ԱՄՆ‑ի համար կարև­որ է խաղա­ղության գլո­բալ օրա­կարգի առաջ մղումը։ Հուսանք, կհա­ջողվի հասնել հայ-ադրբե­ջա­նա­կան Համա­ձայնագրին, որը պետք է լինի բոլոր կողմե­րին շահա­վետ փաստա­թուղթ։ Նախորդ վարչա­կազմի մոտ առկա Հայաստա­նին աջակցե­լու ցանկությունը պահպանվում է նաև հիմա, ինչը համա­րում եմ առանցքա­յին գործոն։ Սակայն մեր կառա­վա­րությունը պետք է ուշադրություն դարձնի առա­վել փոխշա­հա­վետ ծրագրե­րի վրա։ Տնտե­սա­կան գործակցությունը ԱՄՆ‑ի համար դարձել է առաջնա­հերթություն, և Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա փոխշա­հա­վետ առա­ջարկներ անել ԱՄՆ-ին։ ԱՄՆ‑ի հետ տնտե­սա­կան գործակցության կոնկրետ ծրագրե­րը պետք է դառնան առաջնա­հերթություն՝ որպես նոր վարչա­կարգի հետ արդյունա­վետ խոսակցության ձևա­չափ։ իմ կարծիքն այն է, որ ԱՄՆ‑ն կարող է պոզի­տիվ ներգրավվա­ծություն ունե­նալ կոմունի­կա­ցիա­նե­րի գործարկման, մեր սահմա­նա­յին անվտանգության աստի­ճա­նի բարձրացման, տնտե­սա­կան և հատկա­պես՝ էներգե­տիկ համա­տեղ ծրագրե­րի իրա­գործման և այլ հարցե­րում։

ԱՄՆ‑ն չի հեռա­ցել Հարա­վա­յին Կովկա­սից, և հետաքրքրված է ինչպես Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության հաստատմամբ և Համա­ձայնագրի կնքմամբ, այնպես էլ՝ ռեգիո­նալ ապաշրջա­փակմամբ։ ԱՄՆ‑ն Հարա­վա­յին Կովկա­սից չի պատրաստվում դուրս գալ՝ իր դիրքե­րը զիջե­լով այլ խաղա­ցողնե­րի։ Ես չեմ կարծում, թե նախա­գահ Թրամփի ադմի­նիստրա­ցիան առանձնա­հա­տուկ դրա­կան սենտի­մենտներ ունի Պուտի­նի նկատմամբ, և պատրաստվում է Հարա­վա­յին Կովկասն ու ԱՊՀ‑ն զիջել Ռուսաստա­նին։ Կարծիքս այն է, որ դա մոլո­րեցնող նարա­տիվ է, որը հիմնված է մեդիա­հոսքե­րի տպա­վո­րություննե­րի վրա, և ոչ թե ԱՄՆ‑ի ռազմա­վա­րության, որ իրա­գործվում է իրա­կա­նում։

Հայաստա­նը պետք է շարժվի ԵՄ-ին անդա­մակցության ճանա­պարհով՝ զգուշո­րեն թուլացնե­լով Ռուսաստա­նի ազդե­ցությունը ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում։ Կարծում եմ՝ Հայաստա­նը միայնակ չի մնա­լու այս հարցում։ Սակայն կարև­որ է կենտրո­նա­նալ մեր անե­լի­քի վրա․ եթե կարո­ղա­նանք հստակ ձևա­կերպել մեր շահն ու եվրո­պա­կան հեռանկա­րին հավա­տա­րիմ մնանք, ԵՄ-ին անդա­մակցությունը հասունացնե­լու հարցում ունենք գործընկերներ։ Էլի եմ կրկնում, հիմնա­կան անե­լի­քը մերն է՝ որակյալ բարե­փո­խումներ, երկրի դիմա­կա­յունության և անկա­խության աստի­ճա­նի բարձրացմանն ուղղված առա­վել կոնկրետ քայլեր։ Եթե մենք ձախո­ղենք մեր գործը, որևէ մեկը մեր փոխա­րեն մեր պետությունը չի զարգացնե­լու։

Կամ մենք մնում ենք Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը՝ իր բոլոր հետև­անքնե­րով, կամ՝ գնում ենք դեպի ԵՄ, կատա­րե­լով զգուշա­վոր քայլեր պետության անկա­խության աստի­ճա­նի բարձրացման ուղղությամբ։ Եվ-և‑ի քաղա­քա­կա­նություն հնա­րա­վոր չի իրա­կա­նացնել, մեզ լուրջ չեն ընկա­լի։ Բալանսա­վորման քաղա­քա­կա­նության իրա­կան նպա­տա­կը պետք է լինի սուվե­րեն կարո­ղություննե­րի մեծա­ցումը, ինչը թույլ կտա վաղը՝ մեզ ընդունել որո­շում ԵՄ-ին անդա­մակցե­լու հարցում։ Այս հեռանկարն այսօր կարող է թվալ բարդ, սակայն որակյալ աշխա­տանքի դեպքում՝ տարի­ներ անց այն կարող է իրա­գործվել։

Կարծում եմ՝ համաշխարհա­յին այս քաո­սի պայմաննե­րում Հայաստա­նի կարև­ո­րությունը կարող է աճել, և մենք մեզ պետք է դիրքա­վո­րենք որպես պետություն, որը պատրաստ է ԱՄՆ‑ի հետ որակյալ գործընկե­րություն ծավե­լել՝ ռազմա­վա­րա­կան գործընկե­րո­ջից առա­վել բարձր մակարդակ բարձրա­նա­լու ռազմա­վա­րա­կան հեռանկա­րով։ Այն, ինչ այսօր թվում է անի­րա­տե­սա­կան, որակյալ աշխա­տանքի դեպքում՝ տարի­ներ անց կարող է իրա­կա­նություն դառնալ։ Աշխարհն այսօր քաո­տիկ է թվում, սակայն ինչքան էլ աբսուրդա­յին չհնչի, Հայաստա­նը հենց այսօր ունի ամե­նա­մեծ հնա­րա­վո­րություննե­րը՝ իր կարո­ղություննե­րը հզո­րացնե­լու, ռեգիո­նում գործոն դառնա­լու համար։

Ես հավա­տում եմ հայ-ամե­րիկյան բարե­կա­մության ապա­գա­յին, և վստահ եմ՝ երկուստեք ցանկություն կա այդ բարե­կա­մությունն առա­վել գործնա­կան քայլե­րով ամրապնդե­լու։

Հաջորդող շաբաթնե­րին ԱՄՆ-ում մեր հանդի­պումնե­րը կշա­րունակվեն։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/100001252192771/posts/24249416741350061/?mibextid=wwXIfr&rdid=YXFmeaYsY7tiV2Yc#

Առնչվող Հոդվածներ