21.4 C
Yerevan

Իրադրությունն Անդրկովկա­սում. Հայ Ազգաբնակչությունը Տնտե­սության, Քաղա­քա­կա­նության Եվ Հասա­րա­կա­կան Կյանքի Խաչմե­րուկում

Հայ կապի­տա­լը երբեք հայոց գործի լուծմա­նը չլծվեց, հայ հարուստնե­րը սովո­րա­բար ապրում էին ազգա­յին-քաղա­քա­կան հարցե­րին չխառնվե­լով, բավա­րարվե­լով միայն անհա­տա­կան բարե­գործություննե­րով՝ եկե­ղե­ցու կառուցում, վերա­նո­րո­գում, անհատ ուսա­նողնե­րի թոշա­կի տրա­մադրում Եվրո­պա­յում ուսա­նե­լու համար, բայց ոչ ավե­լին։ Հայկա­կան կուսակցություննե­րը սովո­րա­բար շատ դժվա­րությամբ էին կարո­ղա­նում գումար հայթայթել հայ հարուստնե­րից, հաճախ միակ միջո­ցը մնում էր ահա­բե­կումը։ 

Արա­յիկ Մկրտումյան 

19-րդ դարի երկրորդ կեսին Անդրկովկա­սը (հիմնա­կա­նում Թիֆլի­սի, Բաքվի, Ելի­զա­վետպո­լի, Շուշիի և Կարսի նահանգնե­րը) գտնվում էր Ռուսա­կան կայսրության կազմում՝ որպես վարչա­կան առանձին միա­վոր։ Ռուսա­կան իշխա­նություննե­րի համար տարա­ծաշրջա­նը ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ուներ՝ որպես սահմա­նա­յին գոտի Օսմանյան կայսրության և Իրա­նի դեմ, ինչպես նաև որպես տնտե­սա­կան հարուստ պաշարնե­րով տարածք։ Թիֆլի­սը (ներկա­յիս Թբի­լի­սի) դարձել էր ոչ միայն վարչա­կան, այլև քաղա­քա­կան, տնտե­սա­կան և մշա­կութա­յին կենտրոն։ Հենց այստեղ էր ձևա­վորվում նորա­գույն հայ քաղա­քա­կան և մտա­վո­րա­կան կյանքը։ Թիֆլի­սը ուներ բազմազգ կազմ՝ վրա­ցի­ներ, հայեր, ռուսներ, պարսիկներ, հրեա­ներ, գերմա­նա­ցի գաղթա­կաններ։

Ռուսա­կան կառա­վա­րությունը Անդրկովկա­սում վարում էր երկա­կի քաղա­քա­կա­նություն․ մի կողմից փորձ էր արվում ինտեգրել տարա­ծաշրջա­նը կայսրության կառա­վարման համակարգում՝կառուցելով զինվո­րա­կան և քաղա­քա­ցիա­կան վարչա­րա­րություն, զարգացնե­լով ճանա­պարհներ, նոր շուկա­ներ, կրթա­կան որոշ հաստա­տություններ։ Մյուս կողմից՝ իրա­կա­նացվում էր խիստ վերահսկո­ղություն ազգա­յին ինքնության և հասա­րա­կա­կան կյանքի նկատմամբ, որպեսզի խոչընդոտվի տեղա­կան ժողո­վուրդնե­րի ինքնա­վա­րա­կան ձգտումնե­րը։ Հայե­րի համար սա ստեղծում էր հակա­սա­կան միջա­վայր․ մեկ կողմից կային նյութա­կան զարգացման և կրթության հնա­րա­վո­րություններ, մյուս կողմից՝ ազգա­յին ինքնո­րոշման սահմա­նա­փա­կումներ և ժամա­նակ առ ժամա­նակ շատ սուր կերպով դրսև­որվող ցենզուրա։

Անդրկովկա­սի տնտե­սությունը հիմնա­կա­նում գյուղատնտե­սա­կան էր, բայց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսե­ցին ձևա­վորվել նաև արդյունա­բե­րա­կան օջախներ, հատկա­պես Բաքվում և Թիֆլի­սում։ Բաքվի նավթա­հանքե­րը դարձան կայսրության արդյունա­բե­րա­կան ամե­նա­կարև­որ կենտրոննե­րից մեկը։ Նավթարդյունա­բե­րության արագ զարգա­ցումը ներգրա­վում էր նաև մեծ թվով հայ գործա­րարնե­րի (Արամյաններ, Լիա­նոսյաններ, Մանթաշյանց և այլք), որոնք ձևա­վո­րում էին նավթա­յին կապի­տա­լիստա­կան դասա­կարգի հիմքը։Ընդ որում հայ արդյունա­բե­րողնե­րը Անդրկովկա­սում հռչակված դեմքեր էին, մրցակցում էին ոչ միայն վրա­ցի­նե­րի, այլև ռուսա­կան ու անգլիա­կան մագնատնե­րի հետ, երբեմն շատ հաջող կերպով։ Բայց հայ կապի­տա­լը երբեք հայոց գործի լուծմա­նը չլծվեց, հայ հարուստնե­րը սովո­րա­բար ապրում էին ազգա­յին-քաղա­քա­կան հարցե­րին չխառնվե­լով, բավա­րարվե­լով միայն անհա­տա­կան բարե­գործություննե­րով՝ եկե­ղե­ցու կառուցում, վերա­նո­րո­գում, անհատ ուսա­նողնե­րի թոշա­կի տրա­մադրում Եվրո­պա­յում ուսա­նե­լու համար, բայց ոչ ավե­լին։ Հայկա­կան կուսակցություննե­րը սովո­րա­բար շատ դժվա­րությամբ էին կարո­ղա­նում գումար հայթայթել հայ հարուստնե­րից, հաճախ միակ միջո­ցը մնում էր ահա­բե­կումը։ Ունև­որ դասի այս մարգի­նալ կարգա­վի­ճա­կը ծանր հարված էր հասցնում հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան մտքի կայցմա­նը, քանի որ ծանր սոցիա­լա­կան վիճա­կը տասնյակ մտա­վո­րա­կան ու քաղա­քա­կան կերպարնե­րի ստի­պում էր քայքայվել ծանր աշխա­տանքի մեջ, մինչդեռ նրանք կարող էին շատ ավե­լի արդյունա­վետ ու հաջող կերպով նախա­պատրաստել հայ հասա­րա­կությա­նը։ Հայ կապի­տա­լիստնե­րը նաև չէին խորշում ստրկա­կան պայմաննե­րով շահա­գործել նաև հայե­րին։ Հայ գյուղա­ցի­նե­րի զգա­լի մասը շարունա­կում էր աշխա­տել որպես մանր հողա­գործ, հաճախ շատ ցածր վճա­րով, կամ դառնա­լով վարձու աշխա­տող խոշոր հողա­տե­րե­րի տնտե­սություննե­րում։ Սակայն նաև նկատվում էր հողազրկման գործընթաց․շատ գյուղա­ցի­ներ լքում էին գյուղե­րը և տեղա­փոխվում քաղաքներ՝ փորձե­լով աշխա­տանք գտնել արդյունա­բե­րության կամ շինա­րա­րության ոլորտում։

Հայկա­կան քաղա­քա­յին խավը (քաղա­քա­յին միջին դաս, մանր առևտրա­կաններ, արհեստա­վորներ, ուսուցիչներ) զարգա­նում էր և դառնում էր ավե­լի ակտիվ տնտե­սա­կան գործունեության մեջ։ Սրան նպաստում էին տոհմա­կան կապի­տալնե­րի ամրապնդումը և ներքին կապե­րի խթանումը։Առևտրատնտեսական ու արհեստա­վո­րա­կան խավը քաղա­քա­յին միջա­վայրե­րում սովո­րա­բար դուրս էր մնում հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքից և շատ սաղմնա­յին պատկե­րա­ցումներ ուներ հայկա­կան քաղա­քա­կան մտքի կամ անե­լիքնե­րի վերա­բերյալ։

Քաղա­քա­կան միջա­վայր

Ազգա­յին շարժումնե­րը և կուսակցություննե­րը

Անդրկովկա­սի հայ ազգաբնակչությունը մի կողմից ներշնչվում էր եվրո­պա­կան ազա­տա­կան շարժումնե­րով և ռուսա­կան լիբե­րա­լիզմի փորձե­րով, մյուս կողմից՝ սերտո­րեն կապված էր Օսմանյան կայսրության հայության ազա­տագրա­կան հարցե­րի հետ։ Թիֆլի­սում, ինչպես նաև Շուշիում և Բաքվում, ձևա­վորվե­ցին առա­ջին հայկա­կան քաղա­քա­կան կուսակցություննե­րը՝ Հնչակյան կուսակցությունը(1887), Դաշնակցությունը (1890), և այլ խմբեր։

Այս կուսակցություննե­րը, ի տարբե­րություն եվրո­պա­կան կուսակցա­կան շարժումնե­րի, ստիպված էին աշխա­տել գաղտնիության պայմաննե­րում, մշտա­պես հարմարվե­լով կայսրության ոստի­կա­նա­յին վերահսկո­ղությա­նը և ազգա­յին հարցե­րում ռուսա­կան կոշտ դիրքո­րոշմա­նը։ Նրանք հիմնա­կա­նում օգտա­գործում էին մշա­կութա­յին և կրթա­կան գործունեությունը որպես կազմա­կերպչա­կան հարթակ։ Օրի­նակ՝ բարե­գործա­կան ընկե­րություններ, թատե­րա­կան խմբեր, ակումբներ, մամուլ։ Հայ քաղա­քա­կան մտքի ձևա­վորման համար Անդրկովկա­սը դարձել էր յուրօ­րի­նակ փորձա­դաշտ․ այստեղ փորձարկվում էին եվրո­պա­կան սոցիա­լիստա­կան և ազգայնա­կան գաղա­փարնե­րը, որոնց միջո­ցով փորձ էր արվում հասնել ազգա­յին ինքնա­պահպանման և քաղա­քա­կան ազդե­ցության։

Հայաստա­նում կրթության կարև­ո­րությունը միշտ եղել է առաջնա­յին։ Անդրկովկա­սում արդեն 19-րդ դարում գործում էին հայկա­կան դպրոցներ՝ հիմնա­կա­նում ծխա­կան և թեմա­կան, ինչպես նաև մասնա­վոր վարժա­րաններ Թիֆլի­սում, Շուշիում և այլ քաղաքնե­րում։ Բացի այդ, մեծ նշա­նա­կություն ունեին Թիֆլի­սի Գիմնա­զիան, Ներսիսյան դպրո­ցը և Թեմա­կան դպրոցնե­րը։ Սակայն ռուսա­կան իշխա­նություննե­րը փորձում էին վերահսկել կրթա­կան բովանդակությունը․դասագրքերը ենթարկվում էին ցենզուրա­յի, իսկ ուսուցիչնե­րը հաճախ ստուգվում էին հավա­տարմության տեսանկյունից։ Դպրոցնե­րում ռուսե­րե­նը պարտա­դիր էր որպես հիմնա­կան ուսուցման լեզու, ինչը զուգա­հեռ առա­ջացնում էր լեզվա­կան և մշա­կութա­յին դիմա­կա­յություն։ Կրթության ընդլայնումը նպաստում էր հայ մտա­վո­րա­կա­նության ձևա­վորմա­նը՝ ստեղծե­լով լրագրողներ, իրա­վա­բաններ, բժիշկներ, ինժե­ներներ։ Միա­ժա­մա­նակ կրթված հայ երի­տա­սարդության մի մասը մտնում էր ռուսա­կան համալսա­րաններ (Պետերբուրգ, Մոսկվա, Դորպատ) և վերա­դառնում լիբե­րալ կամ սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րով՝ փորձում ներմուծել դրանք հայկա­կան միջա­վայր։

Հասա­րա­կա­կան կյանքը հիմնա­կա­նում արտա­հայտվում էր մամուլի միջո­ցով, որոնց թղթակցում էին ժամա­նա­կի հայ մտա­վո­րա­կաննե­րի հիմնա­կան մասը։  Հայ մամուլը (օրի­նակ՝ «Մշակ», «Հորի­զոն», «Արձա­գանք», «Արա­րատ») դառնում էր ոչ միայն տեղե­կատվա­կան հարթակ, այլև ազգա­յին ինքնության պահպանման գործիք։ Մամուլը սատա­րում էր կրթա­կան ծրագրե­րին, ծավա­լում էր հրա­պա­րա­կա­յին քննարկումներ, հարթակ էր ստեղծում ազգա­յին առաջնորդնե­րի, գրողնե­րի և մտա­վո­րա­կաննե­րի համար։ Բացի մամուլից, Թիֆլի­սում և Բաքվում ձևա­վորվում էին մշա­կութա­յին-հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ (բարե­գործա­կան միություններ, թատե­րա­կան խմբեր, երաժշտա­կան ընկե­րություններ), որոնք ուժե­ղացնում էին հայկա­կան ինքնա­գի­տակցությունը։

Սոցիա­լա­կան հարա­բե­րություններ և ինքնա­գի­տակցություն

Անդրկովկա­սի հայ համայնքը համե­մա­տա­բար բազմա­շերտ էր։ Կային խոշոր հարուստ շերտեր՝ նավթա­յին մագնատներ, խոշոր առևտրա­կաններ, հողա­տե­րեր։ Կային նաև միջին դաս՝ մանր առևտրա­կաններ, արհեստա­վորներ, ծառա­յողներ, մտա­վո­րա­կաններ, ուսուցիչներ։ Բնա­կա­նա­բար մեծ էր նաև գյուղա­կան զանգվա­ծը, որն ապրում էր սոցիա­լա­կան ծանր պայմաններում։Դասակարգային բևե­ռա­ցումը, ինչպես ռուսա­կան կայսրությունում ընդհա­նուր առմամբ, այստեղ նույնպես սուր էր։ Գյուղա­ցիությունը հիմնա­կա­նում զբաղված էր գյուղատնտե­սությամբ և տառա­պում էր հողի պակա­սից, հաճախ էլ դառնում էր քաղա­քա­յին աղքատ շերտի համալրո­ղը։ Միևնույն ժամա­նակ, քաղաքնե­րում ձևա­վորվող միջին խավը ավե­լի կրթված էր, իսկ վերին խավը՝ կապի­տա­լով և ազդե­ցությամբ զինված։ Այնուա­մե­նայնիվ, հայ ինքնա­գի­տակցությունը ձևա­վորվում էր ոչ թե դասա­կարգա­յին, այլ նախ ազգա­յին մշա­կութա­յին հիմքով։ Ազգա­յին ինքնա­գի­տակցության զարգացմա­նը նպաստում էին գրա­կա­նությունը, մամուլը, կրթա­կան գործունեությունը և կուսակցա­կան գաղա­փարնե­րը։

Անդրկովկա­սի հայե­րի համար ազգա­յին հարցը միա­ժա­մա­նակ քաղա­քա­կան և մշա­կութա­յին էր։ Նրանք ձգտում էին պահպա­նել լեզուն, եկե­ղե­ցին, դպրո­ցը և մշա­կույթը, բայց նաև ցանկա­նում էին քաղա­քա­կան որո­շումնե­րի մասնակցություն և ազգա­յին ինքնա­վա­րություն։ Սա նրանց դնում էր հակա­սության մեջ՝ ռուսա­կան կայսրության ինտեգրա­ցիոն քաղա­քա­կա­նության հետ։Անդրկովկասի հայ գործիչնե­րը փորձում էին միա­ժա­մա­նակ հավա­տա­րիմ մնալ կայսրության սահմա­նադրա­կան հնա­րա­վո­րություննե­րին (օրի­նակ՝ մասնակցություն Դումա­յին) և պաշտպա­նել Օսմանյան կայսրությունում տառա­պող արևմտա­հա­յությա­նը։ Այդ բարդ երկա­կի դերը, մի կողմից, ուժե­ղացնում էր համա­հայկա­կան ինքնությունը, մյուս կողմից՝ բերում էր ծանր պատասխա­նատվության և արտա­քին ճնշման։

Նոր սերնդի ծնունդն ու մտա­վո­րա­կա­նության դերը

19-րդ դարի երկրորդ կեսից Անդրկովկա­սի հայ համայնքում սկսեց ձևա­վորվել նոր հասա­րա­կա­կան շերտ՝ ինտե­լի­գենտցիան։ Նրանք ծնունդ էին առնում կրթության ընդլայնման, արևմտյան և ռուսա­կան համալսա­րաննե­րի ազդե­ցության, ինչպես նաև համաշխարհա­յին գաղա­փա­րա­կան շարժումնե­րի ներթա­փանցման արդյունքում։ Ի տարբե­րություն ավանդա­կան հոգև­ո­րա­կա­նության կամ վաճա­ռա­կա­նության, նոր ինտե­լի­գենտցիան կենտրո­նա­նում էր ոչ միայն կրթության և մշա­կույթի վրա, այլ նաև քաղա­քա­կան փոփո­խություննե­րի հրա­տա­պության վրա։ Դրանց շարքում էին դպրոցնե­րի ուսուցիչներ, իրա­վա­բաններ, լրագրողներ, գրողներ, բժիշկներ և ուսա­նողներ։

Մտա­վո­րա­կա­նության այս նոր սերունդը սկսեց կրել ազգա­յին հարցի քաղա­քա­կա­նացման նախա­ձեռնո­ղի դեր, ինչը արմա­տա­պես փոխեց հայ հասա­րա­կության ուղե­նիշնե­րը։ Եթե նախորդ շրջա­նում ազգա­յին ինքնության պահպանման հիմնա­կան հենասյունը եկե­ղե­ցին էր, ապա այս փուլում առա­ջին պլան անցան աշխարհիկ կրթությունը, մամուլը և քաղա­քա­կան շարժումնե­րը։

Անդրկովկա­սում և ընդհանրա­պես ռուսա­հայ միջա­վայրում առանձնա­նում էին այնպի­սի նշա­նա­վոր գործիչներ, ինչպի­սիք էին Միքա­յել Նալբանդյա­նըՌափա­յել Պատկանյա­նըԳաբրիել Սունդուկյա­նըՄեսրոպ Տաղիադյա­նըՀրաչյա Աճառյա­նըԱվե­տիք Իսա­հակյա­նըԱրամ Մանուկյա­նըՔրիստա­փոր Միքա­յելյա­նըՍտե­փան Զորյա­նըՍիմոն Զավարյա­նըՍտե­փան Շահումյա­նըՀակոբ Զավրյա­նըԳրի­գոր Զոհրա­պըՀովհաննես Քաջազնունին և ուրիշներ։

Նալբանդյա­նը համարվում էր ազա­տագրա­կան գաղա­փա­րա­խո­սության առա­ջին խոշոր նախա­հայրե­րից, ով քարո­զում էր լուսա­վո­րության միջո­ցով ազա­տության հասնե­լու ճանա­պարհը՝ չբա­ցա­ռե­լով նաև զինյալ պայքա­րի անհրա­ժեշտությունը։ Նրա «Իտա­լա­ցի երգչի երգը» դարձավ ազգա­յին ազա­տագրության գեղարվեստա­կան և գաղա­փա­րա­կան մանիֆեստ։Մեսրոպ Տաղիադյա­նը և Ռափա­յել Պատկանյա­նը կարև­որ դերա­կա­տա­րում ունե­ցան մամուլի և գրա­կա­նության զարգացման գործում, ինչի շնորհիվ ձևա­վորվում էր ազգա­յին ինքնա­գի­տակցություն և քաղա­քա­կան պահանջա­տի­րության մթնո­լորտ։ Գաբրիել Սունդուկյա­նը, ի դեմս իր դրա­մա­տուրգիա­յի, ձևա­վո­րեց նոր քննա­դա­տա­կան հասա­րա­կա­կան հայացք՝ ցույց տալով հայկա­կան միջին խավի կաշկանդվա­ծությունը և հոգե­բա­նա­կան բախումնե­րը, Րաֆֆին ոչ միայն նոր խոսք ասաց հայ արձա­կի միջա­վայրում, այլև նոր մակարդա­կի բաձրացրեց հայ քաղա­քա­կան միտքը և որի աշխա­տություններն էլ հիմք դարձան հայ առա­ջին քաղա­քա­կան կուսակցության՝ Հնչակյաննե­րի հիմնադրման առումով։ Դաշնակցության հիմնա­դիրնե­րը՝ Քրիստա­փոր Միքա­յելյա­նը, Ստե­փան Զորյա­նը, Սիմոն Զավարյա­նը, օրի­նա­կե­լի կերպով համադրե­ցին ազգա­յին հարցը և սոցիա­լիստա­կան տեսլա­կա­նը, դնե­լով կուսակցա­կան նոր կառուցվածքի հիմքը։ Ստե­փան Շահումյա­նը և նրա շրջա­պա­տը հետա­գա­յում դարձան բուն հեղա­փո­խա­կան շարժման ղեկա­վարներ՝ կրե­լով մարքսիստա­կան ազդե­ցությունը և փորձե­լով համադրել դասա­կարգա­յին պայքա­րը ազգա­յին հարցի հետ։

Ազգա­յին հարցի քաղա­քա­կա­նացման հիմքում ընկած էին մի քանի խորքա­յին դրդա­պատճառներ, որոնց շարքում ՝ Արեւմտյան և ռուսա­կան լիբե­րալ ու սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րի ներմուծումը, որի հետև­անքով հայ երի­տա­սարդությունը ծանո­թա­նում էր Եվրո­պա­յում տեղի ունե­ցած հեղա­փո­խություննե­րին, իտա­լա­կան և հունա­կան ազա­տագրա­կան շարժումնե­րին, ֆրանսիա­կան 1848 թ․ հեղա­փո­խությա­նը, ինչպես նաև ռուս նարոդնիկնե­րի շարժումնե­րին, հայկա­կան գյուղա­ցիության ծանր սոցիալ-տնտե­սա­կան վիճա­կը․հարկա­յին ծանր բեռնե­րը, հողազրկումը և տեղա­յին բյուրոկրա­տիա­յի ճնշումնե­րը նպաստում էին դժգո­հության աճին, Օսմանյան կայսրությունում հայե­րի նկատմամբ իրա­կա­նացվող բռնաճնշումնե­րը և պարբե­րա­կան ջարդե­րը, որոնք խորացնում էին ընդհա­նուր ազգա­յին վախի և պաշտպա­նա­կան մտայնության մթնո­լորտը, Անդրկովկա­սի ազգա­յին մրցակցությունը, հատկա­պես Թիֆլի­սում և Բաքվում, որտեղ հայե­րը ստիպված էին մրցել մյուս ժողո­վուրդնե­րի հետ տնտե­սա­կան և քաղա­քա­կան ազդե­ցության համար։

Այս շարժա­ռիթնե­րի հիման վրա ձևա­վորվեց մի մտայնություն, ըստ որի ազգա­յին գոյությունը պահպա­նե­լու համար անհրա­ժեշտ էր ոչ միայն մշա­կութա­յին, այլև քաղա­քա­կան ու զինված պայքար և որը ըստ էության միա­ձայն ընդունվեց հայկա­կան քաղա­քա­կան կուսակցություննե­րի կողմից, որոնք շատ արագ ձևա­վո­րե­ցին սեփա­կան զինված ջոկատնե­րը, որոնք գործունեություն ծավա­լե­ցին ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլև Արև­ելյան Հայաստա­նում։ Ըստ էության դա էր նաև խոշոր տարբե­րությունը Եվրո­պա­յի ու տեղա­կան միջա­վայրի միջև։ Եվրո­պա­կան կուսակցություննե­րի պարա­գա­յում ընդունված չէր զինված ջոկատներ ունե­նա­լը։ Այդ կուսակցություննե­րը գործում էին օրի­նա­կան դաշտում, մասնա­կից էին քաղա­քա­կան գործընթացնե­րին և ըստ էության զինված ջոկատներ պահե­լու կարիք չէին զգում։ Նրանք մեծ մասամբ ապրում էին ազգա­յին պետություննե­րում՝ Իսպա­նիա, Ֆրանսիա, Գերմա­նիա, Անգլիա, Սերբիա և այլն, կամ առնվազն ազգա­յին ուժեղ շեշտադրումնե­րով հասա­րա­կություննե­րում, որոնք թեև ենթա­կա, բայց անհա­մե­մա­տե­լի ուժեղ ազգա­յին միջա­վայր ունեին, ինչպես օրի­նակ լեհե­րը, չեխե­րը, հունգա­րա­ցի­նե­րը, սերբե­րը Ավստրո-Հունգա­րա­կան Կայսրությունում։ Իհարկե Եվրո­պա­յում ևս հաճախ էր պատա­հում որ անարխիստա­կան առանձին խմբեր հաճախ փորձ արել են անհա­տա­կան ահա­բեկչությամբ որո­շա­կի հարցեր բարձրացնել, բայց դրանք համընդհա­նուր տարա­ծում չունեին,  ի տարբե­րություն հայկա­կան կուսակցություննե­րի, որոնք ստիպված էին քաղա­քա­կան-գաղա­փա­րա­կան պայքա­րը համա­տե­ղել ռազմա­կա­նի հետ։

Կուսակցություննե­րի ձևա­վորման միջա­վայրը

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Անդրկովկա­սում ձևա­վորված միջա­վայրը հակա­սա­կան էր։ Մի կողմից, ինտե­լի­գենտցիա­յի ներսում տարածվում էր ազա­տության և սոցիա­լա­կան արդա­րության գաղա­փա­րա­կան բերկրանքը, ստեղծվում էին ուսա­նո­ղա­կան խմբակներ, ընթերցասրահներ, գաղտնի հավաքներ, մյուս կողմից, տեղի բնակչության մեծ մասը դեռևս ապրում էր ավանդա­կան համայնքա­յին կառուցվածքի մեջ՝ չունե­նա­լով ձևա­վորված քաղա­քա­ցիա­կան գիտակցություն և դասա­կարգա­յին ինքնություն։ Մի իրա­վի­ճակ, որ զայրույթով նկա­րագրում էին ժամա­նա­կի հզոր մտա­վո­րա­կան դեմքե­րը՝ Րաֆֆի, Մ․ Նալբանդյան, Գր․ Արծրունի, Շիրվանզա­դե և այլն։

Արդյունքում, կուսակցություննե­րը հաճախ առա­ջա­նում էին ինտե­լի­գենտ խմբե­րի նախա­ձեռնությամբ, իսկ զանգվածնե­րի ներգրա­վումը մնում էր սահմա­նա­փակ։ Սա նաև պատճառ էր, որ կուսակցություննե­րի առաջնորդնե­րը ստիպված էին միա­ժա­մա­նակ զբաղվել գաղա­փա­րա­կան լուսա­բանմամբ և գործնա­կան կազմա­կերպչա­կան աշխա­տանքով՝ պաշտպա­նա­կան ջոկատնե­րի ձևա­վո­րումից մինչև թռուցիկնե­րի տարա­ծում։ Ինտե­լի­գենտցիա­յի ներսում տիրում էր ընկա­լումնե­րի պառակտում՝ կապված պայքա­րի ձևի և նպա­տակնե­րի հետ։ Միհատվա­ծը հավա­տում էր, որ կարե­լի է հասնել ազգա­յին իրա­վունքնե­րի ու բարե­փո­խումնե­րի՝ գործե­լով ռուսա­կան սահմա­նադրա­կան միա­պե­տության շրջա­նա­կում, օրի­նակ՝ մասնակցե­լով Դումա­յի ընտրություննե­րին և փորձե­լով ներսից բարե­փո­խումներ պարտադրել, մինչդեռ մյուսնե­րը կողմնա­կից էին առա­վել ռադի­կալ միջոցնե­րի՝ զինված ապստամբություննե­րին, գաղտնի գործո­ղություննե­րին և կազմա­կերպված ինքնա­պաշտպա­նությա­նը։ Դաշնակցությունը հենց այս մոտեցման հետև­որդն էր՝ քարո­զե­լով միա­ժա­մա­նակ ազգա­յին ինքնա­պաշտպա­նություն և սոցիա­լա­կան հեղա­փո­խություն։ Երրորդ շերտը ձգտում էր համադրել մշա­կութա­յին-լուսա­վո­րա­կան գործունեությունը քաղա­քա­կան պահանջա­տի­րության հետ՝ հավա­տա­լով, որ կրթա­կան առա­ջընթացն ինքնին կմղի հասա­րա­կությա­նը դեպի ազգա­յին ազա­տագրություն։ Այս հակա­սություննե­րը, թեև հաճախ բերում էին կոնֆլիկտնե­րի, միա­ժա­մա­նակ ապա­հո­վում էին գաղա­փա­րա­կան բազմա­զա­նություն և ստի­մուլա­վո­րում կուսակցա­կան դաշտի զարգա­ցումը։ Քիչ չէին սխալներն ու վրի­պումնե­րը, ինչպես նաև քաղա­քա­կան ծրագրե­րի անի­րա­տե­սա­կան միամտություննե­րը։ Դա հասկա­նա­լի թերություն էր։ Հայկա­կան կուսակցություննե­րը առա­ջինն էին իրենց տեսա­կով, չունեին նախա­դե­պը և ստիպված էին գործել նաև տետե­սա­կան բարդ և պետա­կան հալա­ծանքնե­րի շրջա­նում։ Այդ ամե­նը թեև անհա­վա­նա­կան ուժեղ դարձրեց կուսակցություննե­րի ապրե­լու կամքը, միա­ժա­մա­նակ նրանց ստի­պեց իրենց ուշադրությունն ավերջ այս հարցից տեղա­փո­խել ուրիշ հարցե­րի վրա՝ հնա­րա­վո­րություն չունե­նա­լով կենտրո­նա­նալ որևէ կոնկրետ խնդրի վրա։ Միա­ժա­մա­նակ կուսակցություննե­րը նաև անհաշտ պայքար մղե­ցին մեկը մյուսի դեմ՝ կրե­լով հայկա­կան մասնատված հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքի ողջ հիմնա­կան ծանրությունը։

Ինտե­լի­գենտցիա­յի և երի­տա­սարդության դերը Անդրկովկա­սի քաղա­քա­կան կյանքում բացա­ռիկ նշա­նա­կություն ունե­ցավ․ նրանք տեղա­փո­խե­ցին ազգա­յին հարցը մշա­կութա­յին հարթա­կից դեպի հստակ քաղա­քա­կան դաշտ՝ ստեղծե­լով կուսակցա­կան համա­կարգ, որի հիմքում դրված էին ազգա­յին ինքնո­րոշման, սոցիա­լա­կան արդա­րության և ժողովրդա­վա­րա­կան կառա­վարման սկզբունքնե­րը։ Նրանց անձնվեր և երբեմն ռոմանտիկ գործունեությունը ծնեց նոր քաղա­քա­կան հոսանքներ, որոնք շարունա­կում էին գոյություն ունե­նալ նույնիսկ խորհրդա­յին տարի­նե­րին և անկա­խության շրջա­նի պայքարներում։Անդրկովկասի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ապրում էր սոցիալ-տնտե­սա­կան, քաղա­քա­կան և մշա­կութա­յին բարդ փոխազդե­ցություննե­րի դաշտում։ Տնտե­սա­կան առա­ջընթա­ցը և կրթության ընդլայնումը ուժե­ղացնում էին ազգա­յին ինքնա­գի­տակցությունը, սակայն միևնույն ժամա­նակ, ռուսա­կան վարչա­կան սահմա­նա­փա­կումնե­րը և սոցիա­լա­կան անհա­վա­սա­րությունը արգե­լա­կում էին այդ զարգացման ամբողջա­կան արտա­հայտումը։ Այս միջա­վայրը պատրաստում էր հայ քաղա­քա­կան կուսակցություննե­րի նոր սերնդին, որը փորձում էր համադրել եվրո­պա­կան գաղա­փարնե­րը, ռուսա­կան փորձը և տեղա­կան առանձնա­հատկություննե­րը՝ հաճախ հայտնվե­լով ներքին ու արտա­քին ճնշումնե­րի արանքում։

Արա­յիկ Մկրտումյան

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ