26.4 C
Yerevan

Սփյուռքը Չի Կարող Չեզոք Մնալ

Մի ժամա­նակ ամեն ինչ այնքան քաղա­քա­կա­նացված և կուսակցա­կա­նացված էր, որ Միացյալ նահանգնե­րում հայե­րը միմյանց հարցնում էին, թե վերջինս ո՞ր կուսակցության եկե­ղե­ցին է հաճա­խում։ Չգի­տես ինչպես, բայց այնպպես էր ստացվել, որ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին նույնացվում էր Ռամկա­վարնե­րի կուսակցության, իսկ Մեծի Տանն Կիլի­կո կաթո­ղի­կո­սությունը՝ Դաշնակցության։ Ըստ այդմ մարդիկ հարցնում էին, թե դաշնակցա­կաննե­րի եկե­ղե­ցի է մարդն այցելո՞ւմ, թե ռամկա­վարնե­րի։

Նորայր Մկրտչյան

Հայ ավանդա­կան կուսացկություննե­րից միայն ՀՅԴ‑ն է, որ շարունա­կում է անվե­րա­պահ մերժել ՀՀ իշխա­նություննե­րի ջանքե­րը խաղա­ղության հաստատման գործում և մնում է ռադի­կալ ընդդի­մության շարքե­րում, անվերջ վարչա­պետ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջե­լու հարցում։ Ներկա­յումս մի շարք դաշնակցա­կաններ խուզարկություննե­րի են ենթարկվել, կան ձերբա­կալվածներ։ Հակաիշխա­նա­կան ցույցե­րի ընթացքում պարբե­րաբար կալա­նա­վորվում ու ազատ են արձակվում տարբեր դաշնակցա­կաններ։ ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ‑ն և Բյուրոն շարունա­կում են մնալ ընդդի­մության, հատկա­պես ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի կողքին՝ ժխտե­լով նախկին իշխա­նություննե­րի տնտե­սա­կան ու քաղա­քա­կան բացթո­ղումներն ու վրի­պումնե­րը, պահանջե­լով իշխա­նություննե­րի հրա­ժա­րա­կանն ու պաշտպա­նե­լով ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության ռուսա­կան կողմնո­րո­շումը։ 

Մեր Ուղին

1inTV‑ն տեսա­կա­պով զրուցել է ԱՄՆ՝ Նյու Ջերսիում գտնվող ՌԱԿ կուսակցության վարչության անդամ Նորայր Մկրտչյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նում վերջին շաբաթնե­րում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը՝ մասնա­վո­րա­պես իշխա­նություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րը և մի քանի աղմկա­լից ձերբա­կա­լություննե­րը, որոնց ընթացքում ձերբա­կալվել են Միքա­յել Աջա­պահյան և Բագրատ Գալստանյան արքե­պիսկո­պոսնե­րը, ինչպես նաև ռուսաստա­նաբնակ միլիարդա­տեր Սամվել Կարա­պետյա­նը։

Նորայր Մկրտչյա­նը ներկա­յացրել է ՌԱԿ‑ի հայտա­րա­րություններն այդ առումով և նշել, որ ահա­բեկչությունն ըստ էության պետա­կան դավա­ճա­նություն է և դա իրա­կա­նացնող անձը պետք է քրեա­կան պատասխա­նատվության ենթարկվի, անկախ նրա­նից, թե ինչ ստա­տուս ունի։ Համե­մա­տության համար Նորայր Մկրտչյանն ԱՄՆ օրի­նա­կը բերեց՝ նշե­լով, որ այնտեղ քիչ չեն դեպքե­րը երբ տարա­տե­սակ ստա­տուս ունե­ցող մարդկանց քրեա­կան պատասխա­նատվության են ենթարկում տարա­տե­սակ հանցանքնե­րի համար։ Կապ չունի, թե տվյալ անձը եկե­ղե­ցա­կան է, թե ոչ։ Պատասխա­նատվության ենթարկվում են նաև հոգև­ո­րա­կաննե­րը, ընդ որում նաև վարչա­կան, ֆինանսա­կան զանցանքնե­րի համար, ուր մնաց նման աղմկոտ հայտա­րա­րություննե­րի կամ որ ավե­լի վատ է՝ ահա­բեկչության նախա­պատրաստման։ Հոգև­ո­րա­կա­նը ևս պետության քաղա­քա­ցի է և կրում է իր բաժին քաղա­քա­ցիա­կան պարտա­կա­նություննե­րը։

Նորայր Մկրտչյա­նը հիշեց, որ մի ժամա­նակ ամեն ինչ այնքան քաղա­քա­կա­նացված և կուսակցա­կա­նացված էր, որ Միացյալ նահանգնե­րում հայե­րը միմյանց հարցնում էին, թե վերջինս ո՞ր կուսակցության եկե­ղե­ցին է հաճա­խում։ Չգի­տես ինչպես, բայց այնպես էր ստացվել, որ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին նույնացվում էր Ռամկա­վարնե­րի կուսակցության, իսկ Մեծի Տանն Կիլի­կո կաթո­ղի­կո­սությունը՝ Դաշնակցության։ Ըստ այդ մարդիկ հարցնում էին, թե դաշնակցա­կաննե­րի եկե­ղե­ցի է մարդն այցելո՞ւմ, թե ռամկա­վարնե­րի։ Հիմա այդ իրա­վի­ճա­կը չկա, բայց այժմ էլ մեկ այլ վտանգա­վոր իրադրություն է հասունա­ցել։ Եկե­ղե­ցին հեռա­ցել է մարդկանցից շատ դեպքե­րում մատչե­լի չեն հոգև­ո­րա­կաննե­րի խոսքե­րը, քարոզնե­րը։ Մարդիկ շատ քիչ են եկե­ղե­ցի հաճա­խում, գնա­ցողնե­րից շատե­րի համար էլ քարոզնե­րը բառա­ցիո­րեն անհասկա­նա­լի են, քանի որ արվում են գրա­բա­րով։ Եթե գոնե քարո­զի տասը-տասնհինգ րոպեն աշխարհա­բար արվեր, գուցե մարդկանց համար գոնե առա­ջին մակարդա­կում ավե­լի ընկա­լե­լի կլի­ներ թեկուզ և քարո­զը։

Մկրտչյա­նի կարծի­քով, այն ինչ կատարվում է Հայաստա­նում, եկե­ղե­ցու դեմ չէ, այլ այն հոգև­ո­րա­կաննե­րի, որոնք մոռա­ցել են որ այժմ մենք պետություն ունենք, այն միջնա­դարյան իրա­վի­ճա­կը չէ և եկե­ղե­ցին պետք է զբաղվի հոգև­որ հարցե­րով։ Այո՛, դարեր շարունակ եկե­ղե­ցին է իրա­կա­նացրել ժողովրդի կառա­վա­րումը, բայց հիմա մենք պետություն ունենք և եկե­ղե­ցին պետք է իր լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում մնա։

ՌԱԿ վարչության անդա­մը վստա­հեցրեց, որ իրենց կուսակցությունն անվե­րա­պա­հո­րեն աջակցում է պետության ամբողջությանն ու անվտանգությա­նը և պատրաստ է հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րով սատա­րել ՀՀ անվտանգությա­նը։ Այս առումով Սփյուռքը ևս մեծ անե­լիք ունի։ Շատ հաճախ ՀՀ-ից այնպի­սի կոչեր և լոզունգներ են հնչում, որ տպա­վո­րություն է ստեղծվում, թե Սփյուռքը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է պաշտպա­նել նրանց ցանկա­ցած պահվածք, եթե դա սքողվում է հայրե­նա­սի­րության կամ հայրե­նա­պաշտպա­նության հետ։ Բայց տեղի ունե­ցա­ծը հանցա­գործություն է և Սփյուռքը ևս պետք է համարժեք գնա­հա­տա­կան տա, անկախ նրա­նից, թե այդ հանցա­գործություն ծրագրած մարդը հոգև­ո­րա­կան է, թե ոչ։ Նորայր Մկրտչյա­նի կարծի­քով մարդիկ եկե­ղե­ցին սիրում են, նրա­նից չեն հրա­ժարվում, այդ իսկ պատճա­ռով էլ ցավոտ են տանում եկե­ղե­ցու հետ կապված իրա­դարձություննե­րը, հատկա­պես այդ բնույթի։ Հոգև­ո­րա­կաննե­րին քննա­դա­տե­լը ևս եկե­ղե­ցու նկա­տամբ ունե­ցած մտա­հո­գության ապա­ցույցնե­րից է։ Նորայր Մկրտչյա­նի խոսքով, ժամա­նակն է արմա­տա­կան բարե­փո­խումներ անել եկե­ղե­ցու մեջ, այն կրկին ժողովրդին մոտեցնե­լու համար։

ՌԱԿ վարչության անդա­մը նաև իր զորակցությունը հայտնեց ՀՀ իշխա­նություննե­րին՝ խաղա­ղության հաստատման ջանքե­րում հաջողղության հասնե­լու գործում։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ