26.4 C
Yerevan

ՀՅԴ Ծնունդը․ Պատճառներ Եվ Նպա­տակներ․ Դաշնակցություն՝ Առանց Դաշնա­կիցնե­րի

Արևմտյան Եվրո­պա­յից ներշնչված ազա­տության գաղա­փարնե­րի ներմուծումը դարձավ ՀՅԴ քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սության առանցքը։ Ֆրանսիա­կան հեղա­փո­խությունից սկսած՝ ազա­տության, հավա­սա­րության և ազգա­յին ինքնության գաղա­փարնե­րը տարածվում էին Արև­ելյան Եվրո­պա­յով և Կովկա­սով։ Մինչև ՀՅԴ‑ի ստեղծումը, այս գաղա­փարնե­րը ներթա­փանցել էին հայ մտա­վո­րա­կան միջա­վայր՝ մասնա­վո­րա­պես՝ հայ ուսա­նողնե­րի, ընթերցողնե­րի, թերթե­րի և խմբակնե­րի միջո­ցով։

Արա­յիկ Մկրտումյան

Գաղա­փա­րի ներուժը՝ ճնշման և անկա­յունության խաչմե­րուկում

Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության ծնունդը պատա­հա­կա­նություն չէր։ Այն առա­ջա­ցավ պատմա­կան անհրա­ժեշտության, քաղա­քա­կան փնտրտուքի և գոյա­բա­նա­կան ճնշման խաչմե­րուկում։ Նրա հիմքում դրված էին միա­ժա­մա­նակ և՛ գաղա­փա­րա­կան ազդակներ՝ ներմուծված Եվրո­պա­յից, և՛ գործնա­կան հակազդե­ցություն՝ Օսմանյան կայսրության և Ռուսա­կան կայսրության նկատմամբ հայության ենթարկած ճնշումնե­րին։ ՀՅԴ‑ի ձևա­վո­րումը 1890 թվա­կա­նին Թիֆլի­սում՝ մի խումբ ուսա­նողնե­րի, ուսուցիչնե­րի և երի­տա­սարդ մտա­վո­րա­կաննե­րի կողմից, պարզա­պես մի «կուսակցություն ստեղծե­լու» ակտ չէր։ Դա շատ ավե­լի խոր գործընթաց էր՝ հայ քաղա­քա­կան միտքը փորձում էր ձևա­վո­րել իր առա­ջին կազմա­կերպված պատասխանն արտա­քին մահվան և ներքին քաո­սի դեմ։ ՀՅԴ ստեղծման հիմնա­կան պատճառննե­րը մեծ մասամբ նույնն էին, ինչ և ՍԴՀԿ և Արմե­նա­կաննե­րի ստեղծումը, թեև միջա­վայրը՝ Թիֆլի­սը, ի տարբե­րություն Եվրո­պա­յի ու Օսմանյան Կայսրության, ընդգծված տարբե­րություններ ուներ։

Առա­ջին ու կարև­որ պատճառնե­րից մեկը Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ համա­կարգա­յին բռնաճնշումն էր։

1880-ականնե­րի վերջին Օսմանյան կայսրության արև­ելյան նահանգնե­րում հայե­րը ենթարկվում էին վարչա­կան անարդա­րության, հարկա­յին ճնշման, սոցիա­լա­կան ապաստա­նազրկման և հարձա­կումնե­րի։ Քրդա­կան խմբա­վո­րումնե­րի և համիդյան գնդե­րի կողմից հայ գյուղե­րի կողո­պուտն ու կոտո­րածնե­րը մնում էին անպա­տիժ։ Հայը չուներ ո՛չ ոստի­կա­նություն, ո՛չ դատա­րան, ո՛չ իրա­վունքներ։ Ինքնա­պաշտպա­նության միակ միջո­ցը՝ ֆիդա­յա­կան շարժումն իր ընթացքի երկրորդ փուլում այլևս չուներ այն արդյունա­վե­տությունը, ինչ և առա­ջին փուլի ժամա­նակ։ Քրդերն ու թուրքե­րը, տասնա­պա­տիկ անգամ գերա­զանցե­լով հայկա­կան փոքրիկ զինված ջոկատնե­րին, արդեն կարո­ղա­նում էին նրանց դեմ պայքա­րել ավե­լի կազմա­կերպված ու կատա­րե­լա­գործված ձևով։ Բայց ֆիդա­յա­կան պայքա­րը դադա­րեցնել և ոչինչ չձեռնարկելն անհնար էր։ Դա նշա­նա­կում էր ժողովրդին թողնել առանց կամքի ու զենքի։ Միա­ժա­մա­նակ կարիք կար նաև վերաձև­ա­վո­րել այդ նույն պայքա­րը, այն դարձնել ավե­լի կազմա­կերպված, համախմբված։ Ըստ էության, բոլորն էլ արդեն քիչ թե շատ հասկա­նում էին, որ մանր, առանձին ջոկատնե­րով կարճա­ժամկետ հաջո­ղությունը սկսում է փոխվել անհա­ջո­ղության։ Եվրո­պա­կան երկրնե­րից և ոչ մեկը ոչ մի պարա­գա­յում չէր բանակցի ու չէր աշխա­տի հայկա­կան մանր զինված խմբե­րի հետ, որոնք Բարձր Դռան կողմից ներկա­յացվում էին որպես ահա­բե­կիչներ և անջա­տո­ղա­կաններ։ Հարկա­վոր էր ռազմա­կան ներկա­յությունն ապա­հո­վագրել և ներկա­յացնել, հիմնա­վո­րել քաղա­քա­կա­նա­պես, այն սկզբունքնե­րի մեջ, որը եվրո­պա­ցի­նե­րը ևս հասկա­նում էին։

ՀՅԴ‑ն ձևա­վորվեց՝ որպես այս անարդա­րության դեմ զինված կազմա­կերպված պատասխա­նի մարմին։ Նրա հիմնա­դիրնե­րը վստահ էին՝ առանց զինված ինքնա­պաշտպա­նության և կազմա­կերպված ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րի՝ այս կոտո­րածնե­րը շարունակվե­լու են մինչև հայը վերա­նա, բայց նրանք նաև հասկա­նում էին որ այդ զինված պայքա­րը պիտի լինի կազմա­կերպված, քաղա­քա­կա­նո­րեն հիմնավորված(Միայն զենքով կա հայոց փրկություն)։

Արևմտյան Եվրո­պա­յից ներշնչված ազա­տության գաղա­փարնե­րի ներմուծումը դարձավ ՀՅԴ քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սության առանցքը։ Ֆրանսիա­կան հեղա­փո­խությունից սկսած՝ ազա­տության, հավա­սա­րության և ազգա­յին ինքնության գաղա­փարնե­րը տարածվում էին Արև­ելյան Եվրո­պա­յով և Կովկա­սով։ Մինչև ՀՅԴ‑ի ստեղծումը, այս գաղա­փարնե­րը ներթա­փանցել էին հայ մտա­վո­րա­կան միջա­վայր՝ մասնա­վո­րա­պես՝ հայ ուսա­նողնե­րի, ընթերցողնե­րի, թերթե­րի և խմբակնե­րի միջո­ցով։ Այս մտա­վոր-գաղա­փա­րա­կան դաշտը սնվում էր եվրո­պա­կան սոցիա­լիզմից, ազգայնա­կա­նությունից, անարխիզմից և լիբե­րա­լիզմից։ ՀՅԴ‑ն իր առա­ջին իսկ ծրագրում համադրում էր սոցիա­լիստա­կան գաղա­փարներ՝ ազգա­յին ազա­տագրության դիսկուրսով(հետա­գա­յում, շատ ավե­լի ուշ ազգա­յին այս շարժումնե­րը բոլշև­իկյան ուժե­րի կողմից սկսե­ցին ներկա­յացվել որպես հայկա­կան ազգա­յին սոցիա­լիզմ՝ նույնացվե­լով իտա­լա­կան ֆաշիզմի, գերմա­նա­կան նացիզմի և ճապո­նա­կան իմպե­րիա­լիզմի հետ

Ինչպես և նշել էինք ավե­լի վաղ, հայ ժողո­վուրդը բաժանված էր մի քանի կայսրություննե­րի միջև։ Արևմտյան Հայաստա­նը՝ Օսմանյան կայսրության, Արև­ելյա­նը՝ Ռուսա­կան կայսրության, իսկ մի մասը՝ Պարսկաստա­նի կազմում։ Այդ բաժա­նումը ստեղծում էր միասնա­կան քաղա­քա­կան ռազմա­վա­րության անհնա­րի­նություն։ ՀՅԴ‑ն՝ ի տարբե­րություն նախորդ փորձե­րի, նպա­տակ ուներ՝ գործել համա­հայկա­կան ծավա­լով՝ միա­ժա­մա­նակ մի քանի կայսրություննե­րի ներսում։ Կուսակցության անվա­նումն իսկ՝ «Դաշնակցություն» հենց այդ միտումն ուներ՝ ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան կուսակցություն, այլ ազգա­յին-ազա­տագրա­կան ուժե­րի դաշինք, դաշնակցություն։ Բայց քաղա­քա­կան ու տնտե­սա­կան, գաղա­փա­րա­կան մասնատվա­ծությունը թույլ չտվեց նման հսկա­յա­ծա­վալ ծրա­գիրն իրա­կա­նություն դարձնել, ուստի ստեղծումից ընդա­մե­նը 2 տարի անց՝ 1892թ․նորաստեղծ դաշնակցա­կան-գաղա­փա­րա­կան հարթա­կը, այլ ելք չունե­նա­լով և խոշոր հաշվով միայնակ մնա­լով, վերաձև­ա­կերպվեց՝ Հայ հեղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցությունից դառնա­լով Հայ հեղա­փո­խա­կան Դաշնակցություն։ 

ՀՅԴ անվան փոփո­խությունը՝ «Հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցությունից» (1890)դեպի «Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցություն» (մոտա­վո­րա­պես 1892–1893), առա­ջին հայացքից կարող էր թվալ ձևա­կան, բայց իրա­կա­նում այն բացա­հայտում է խորքա­յին գաղա­փա­րա­կան, կառուցվածքա­յին ու քաղա­քա­կան շրջա­դարձ։ Այդ անցումը կարե­լի է համա­րել ոչ թե կոսմե­տիկ ուղղում, այլ՝ ինքնա­ճա­նա­չո­ղության ակտ, որի միջո­ցով նորաստեղծ շարժումը ձգտում էր կոնկրե­տացնել իր ինքնությունը, հստա­կեցնել գործե­լաո­ճը, և առա­վել համա­կարգված դառնալ։

«Հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցություն» – ի՞նչ էր այս անունը նշա­նա­կում

Երբ ՀՅԴ‑ն հիմնադրվեց 1890-ին՝ Թիֆլի­սում, նրա ձևա­կերպումը որպես «Հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցություն»ցույց էր տալիս մի բան՝ դեռևս խոսքը չէր գնում մեկ միասնա­կան կուսակցության մասին, այլ ենթադրում էր տարբեր անձանց ու խմբե­րի միություն, ովքեր ունեին ընդհա­նուր նպա­տակ՝ հեղա­փո­խա­կան պայքար։

Այս անունը շեշտում էր միա­վորման գաղա­փա­րը, ոչ թե կազմա­կերպվա­ծության։ Այսինքն՝«հեղափոխականներ»՝ բազմա­զան անհատներ,  «Դաշնակցություն»՝ միություն, միասնա­կան ցանց։ Այդ մտքին էր հանգեցնում այն, որ դեռևս չկար կուռ կառուցվածք, կենտրո­նա­կան ղեկա­վա­րություն, միասնա­կան ծրա­գիր։ Հիմնա­դիրնե­րը՝ Ռոստո­մը, Զավարյա­նը և Քրիստա­փոր Միքա­յելյա­նը միտում ունեին ավե­լի լայն շարժում ձևա­վո­րել, քան մեկ գաղա­փա­րա­կան հենա­րան։

Այս փուլում՝ ՀՅԴ‑ն միտում ուներ համախմբվել մի գաղա­փա­րի շուրջ․
«Եթե ամեն տեղ կան հայ հեղա­փո­խա­կաններ, ապա լավա­գույն տարբե­րա­կը դաշնակցելն է՝ միմյանց չխանգա­րե­լու, ոչ թե՝ պարտադրե­լու սկզբունքով»։

Ինչո՞ւ դա չաշխա­տեց։ 

Գործնա­կան անհրա­ժեշտության ճնշումը սակայն միանգա­մից սկսեց խոչընդոտնե­րի հանդի­պել այն նույն քաղա­քա­կան-գաղա­փա­րա­կան սոսկա­լի մասնատվա­ծության, ինչպես նաև հայության առջև ծառա­ցած սարսա­փե­լի ծանր խնդիրնե­րի պատճա­ռով։ Անթիվ խնդիրնե­րը նաև զրկում էին երկա­րատև ժողովնե­րի, համա­ժո­ղովնե­րի ու համա­հայկա­կան կառույց ստեղծե­լու հնա­րա­վո­րությունից։ Դա իրա­կա­նություն դարձնե­լու համար հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցությունը պիտի երկա­րատև աշխա­տանք կատա­րեր ու փորձեր Պարսկաստա­նի, Ռուսաստա­նի, Թուրքիա­յի հայ քաղա­քա­կան, ռազմա­կան, մտա­վո­րա­կան, բիզնես-կապի­տա­լը համախմբել մեկ միասնա­կան, հիրա­վի «Հայկա­կան Դաշնակցության» գաղա­փա­րի ու դրո­շի տակ։ Անթիվ պատճառնե­րով դա տեղի չունե­ցավ։ Չէր էլ կարող տեղի ունե­նալ։ Չափից ավե­լի շատ խնդիրներ կային այդ ամե­նը խոչընդո­տե­լու առումով։ Գաղա­փա­րը չափից ավե­լի իդեա­լա­կան էր իրա­կա­նություն դառնա­լու առումով, բայց պետք է արժա­նին մատուցել Զավարյա­նին, Զորյա­նին ու Միքա­յելյա­նին՝ հայ քաղա­քա­կան կյանքի այդ հզոր շարժումը ստեղծե­լու համար, մի բան, որ հետո այլևս չկրկնվեց։ Այս առումով թերևս բացա­ռություն էր կազմում հայ անվա­նի ֆիդա­յի, հայդուկա­պետ Հրայր Դժոխքը(Արմենակ Ղազարյան), ով միակն էր, որ առա­ջարկում էր մասնա­կի ու փոքր խմբա­յին պայքա­րը դադա­րեցնել, պատրաստվել համա­հայկա­կան ապստամբության՝ իրենց կողմը գրա­վե­լով նաև շահագրգիռ քրդա­կան և այլ ցեղե­րի։ 

Շատ շուտով պարզ դարձավ՝ այս խզված և դաշնա­յին կառուցվածքը չի աշխա­տում։
Բուն Արևմտյան Հայաստա­նում իրա­վի­ճա­կը մոլեգնում էր 1890-ականնե­րին Արևմտյան Հայաստա­նում սկսվե­ցին արևմտա­հա­յե­րի կոտո­րածնե­րը, որի հետև­անքով ծրագրա­յին աշխա­տանքնե­րի ժամա­նակ ու հնա­րա­վո­րություն չկար։ Ստեղծված իրա­վի­ճա­կում ընդունվում է գործո­ղություննե­րի հետևյալ տրա­մա­բա­նություն՝ գյուղե­րի արագ պաշտպա­նության կազմա­կերպում, անհա­տա­կան ահա­բեկչություննե­րով պատժել կոտո­րածնե­րի կազմա­կերպիչնե­րի ու կենտրո­նա­կան դեմքերի(այդ մեթո­դը նաև կիրառվեց ավե­լի ուշ՝ 1905–1907թթ․ հայ-թաթա­րա­կան կռիվնե­րի ժամա­նակ, ինչպես նաև որպես հիմք Նեմե­սի­սի իրա­կա­նացման համար)։ Ինչպես նաև հարկա­վոր էր ուժե­րի մոբի­լի­զա­ցիա, զենքի և գումա­րի հայթայթում՝ գործո­ղություննե­րի վայր տեղա­փո­խում։ Բացի հիմնա­կան դժվա­րություննե­րից էական բարդություն առա­ջացրին նաև ռուսնե­րը՝ արգե­լա­փա­կե­լով հայե­րի տեղա­փո­խությունը Թուրքիա։

Ի վերջո պարզ դարձավ, որ այս ամե­նը անհնար էր անել առանց կուռ կառույցի, առանց հրա­մա­նա­տա­րա­կան կենտրո­նի և ծրագրա­վորված գործո­ղություննե­րի։Դաշնակցա­յին մոդելն անշուշտ դեմոկրա­տա­կան էր, բայց գործնա­կա­նում այն հանգեցնում էր խառնաշփո­թի, միմյանց չիմա­ցության ու անտեղյա­կության, շրջաննե­րից մեկը կարող էր անտեղյակ լինել մյուսի գործո­ղություննե­րից, կենտրո­նի բացա­կա­յությունը առաջ էր բերում նաև «ինքնա­գործունեության, հաշվետվո­ղա­կա­նության բացա­կա­յության», որը վտանգում էր ամբողջ շարժումը։ Սա ազդակ էր, որ հետա­գա­յում ամեն ինչ ավե­լի ծանր ու քայքա­յիչ վիճա­կում է հայտնվե­լու։ Այս բոլոր պատճառնե­րով՝ մոտ 1892–1893 թվա­կաննե­րին ներքին փաստա­ցի որո­շում կայացվեց, որ նհրա­ժեշտ է ստեղծել կենտրո­նացված, հիե­րարխիկ և կարգա­պահ կուսակցություն, որը կունե­նա միասնա­կան գաղափարախոսություն,կենտրոնական մարմին (Բյուրո), կկա­ռուցի խիստ ցանցա­յին համա­կարգ՝ խմբակներ, շրջաններ, մարզա­յին կոմի­տե­ներ։

Այսպես ծնվեց «Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցություն» անունը և այժմ շարժման նպա­տակն էր դառնալ գործո­ղություն իրա­կա­նացնող ինքնա­բավ կազմա­կերպություն, այլ ոչ թե համա­գործակցող անհատնե­րի խումբ։ Անունը դարձավ գործող մարմին, ոչ թե գաղա­փա­րա­կան հրա­վեր։ Գաղա­փա­րա­կան փոփո­խության առումով սա հանգեցրեց նրանց, որ Դաշնակցությունը գաղա­փա­րից վերածվեց կազմա­կերպության։ Ընդունվեց միասնա­կան ծրագիր(1892թ․) սկսվեց անդա­մագրման երդման ձևա­չա­փը, սկսե­ցին կազմա­վորվել տեղա­կան կոմի­տեություննե­րը, ռազմա­կան ու քաղա­քա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը։ Կուսակցության որո­շումներն արդեն պարտա­դիր են դառնում բոլո­րի համար։ ՀՅԴ‑ն դառնում է ռազմա­կա­նացված կուսակցություն՝ իր սեփա­կան զինված ջոկատնե­րով(ևս մի երև­ույթ, որ հետա­գա­յում մանի­պուլացվեց բոլշև­իկնե­րի կողմից՝ՀՅԴ‑ն ու իր զինված ջոկատնե­րը համե­մա­տե­լով գերմա­նա­կան նացիստա­կան NSDAP կուսակցության ու նրա զինված ջոկատնե­րի ԷՍԷՍ‑ի հետ

Տեղի ունե­ցավ բազմա­կենտրոն ռոմանտիկ շարժումից անցում կենտրո­նացված կուսակցա­կան համա­կարգի։ Անվան ու կառուցվածքի այս անցումը­ցույց է տալիս ինչպես է ազգա­յին գոյա­բա­նա­կան պայքա­րը տեղա­փոխվում է մտքի, կարգա­պա­հության, ենթա­կա­յության համա­կարգ։ Դաշնակցությունը սկսում է իրեն ընկա­լել որպես ոչ թե ուղղա­կի արձա­գանք մղձա­վանջին, այլ՝ պատրաստված և գիտակցա­բար ստեղծված գործիք ապա­գա­յի համար։ Բազմության միա­վո­րումը դառնում է կազմա­կերպված ուժի փոխա­կերպում։ Դա հայ քաղա­քա­կան միտքի համար հեղա­փո­խություն էր՝ բառի ուղիղ իմաստով։ Առանց կենտրո­նի դաշնա­յին շարժումը վերածվեց կուսակցության ծրագրի՝ հիե­րարխիկ միասնա­կա­նության։

Այս անցումը փաստա­ցի ցույց տվեց ՀՅԴ‑ի հասունա­ցումը։ Նա այլևս ոչ միայն պատասխան էր ճնշման, այլ՝ ինքնա­կազմա­կերպման փորձ էր՝ առանց պետության պետություն դառնա­լու ճանա­պարհին։

Իսկ հնարավո՞ր էր այլ կերպ

Կարո՞ղ էր արդյոք 1890թՀայՀե­ղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցությունը­միա­վո­րող կամրջի դեր տանել հայ ռազմա­կանխմբե­րի, քաղա­քա­կան նախա­ձեռնություննե­րի, մտա­վո­րա­կան էլի­տա­յի ու հայկա­կան բիզնես-կապի­տա­լի միջև։ Ո՛չ, դա անհնար էր բազմա­թիվ օբյեկտիվ պատճառնե­րով, որոնցից ամե­նա­ծանրը խիստ մասնատվա­ծությունն ու կտրտվա­ծությունն էր հայ ազգաբնակչության շերտե­րի միջև, ինչպես նաև այն ծանր խավա­րամտությունը, որ թագա­վո­րում էր Երեք Կայսրություննե­րում էլ։

Բայց, եթե փորձենք ավե­լի ընդհա­նուր նայել, ապա ի՞նչ էր ցանկա­նում, նախա­տե­սում ՀՅԴ‑ն իր սկզբնա­կան փուլում։ Այդ ամե­նը կարե­լի է բաժա­նել երկու փուլի՝ Ազգա­յին ազա­տագրություն՝ Արևմտյան Հայաստա­նում և Սոցիա­լա­կան արդա­րություն։

Առա­ջին նպա­տա­կի համար ՀՅԴ‑ն ծրագրում էր քաղա­քա­կան և ազգա­յին ազա­տություն ապա­հո­վել Օսմանյան կայսրության հայ բնակչության համար։ Դա պետք է իրա­կա­նա­նար զինված ջոկատնե­րի կազմա­կերպմամբ, հարձա­կումնե­րով բռնա­պե­տա­կան գործիչնե­րի վրա(ինչը գրե­թե ունի­վերսալ կերպով կիրառվում էր նաև ավե­լի ուշ ժամա­նա­կաշրջա­նում, նաև մյուս երկու հայկա­կան կուսակցություննե­րի կողմից), գյուղե­րի ինքնապաշտպանությամբ(այս առումով իր ժամա­նա­կի համար հրա­շա­լի ձեռնարկ էր Նիկոլ Դումա­նի կողմից թողարկված ինքնա­պաշտպա­նա­կան ուղե­ցույցը, որում հմուտ կերպով նկա­րագրվում է, թե առհա­սա­րակ գյուղա­կան ու քաղա­քա­յին վայրե­րում ինքնա­պաշտպա­նությունը, հարձա­կումն ու նահանջը ինչպես է պետք կազմա­կերպել։ Ռազմա­կան հարցե­րի այս տեսա­բա­նա­կան բարձր մակարդա­կը վկա­յում էր այն մասին, թե որքան լուրջ էին մոտե­նում դաշնակցա­կան գործիչներն իրենց առջև դրված խնդիրնե­րին), արտա­քին աշխարհում հարցի բարձրացմամբ։

ՀՅԴ‑ն այստեղ գործեց որպես ազգա­յին-ազա­տագրա­կան շարժման կազմա­կերպված ուժ՝ փորձե­լով ոչ միայն պայքա­րել կայսե­րա­կան ճնշման դեմ, այլ նաև ստեղծել ազգա­յին պատվություն և դիմադրության հոգե­բա­նություն, ինչ աննա­խա­դեպ էր ժամա­նա­կի հայկա­կան իրա­կա­նության  համար։ Դաշնակցության հետ մեկտեղ գրե­թե նույն աշխա­տանքը կատա­րում էին նաև հայկա­կան մյուս կուսակցություննե­րը, բայց անհնար դարձած միա­բա­նությունը խորտա­կեց նրանց երե­քի պլաններն էլ՝ ստի­պե­լով գործել միայնակ՝ հազվա­դեպ դաշնակցե­լով իրար հետ։ Ավե­լին, հայկա­կան միջա­վայրի ու հայ գործիչնե­րի միջև առկա սուր գաղա­փա­րա­բա­նա­կան տարա­ձայնություններն այնքան ուժեղ էին, որանգամ  1896թ․ ներսից՝ պառակտե­ցին Հնչակյան կուսակցությա­նը։ Այս և այլ բազմա­թիվ երև­ույթնե­րը վկա­յում էին այն բանի մասին, որ հայ քաղա­քա­կան գործիչնե­րը հաճախ չափից ավե­լի իդեա­լիստա­կան էին մոտե­նում ծառա­ցած խնդիրնե­րին՝ երբեմն հստակ քաղա­քա­կան ծրա­գիր չունե­նա­լով բոլոր դեպքե­րի համար։

ՀՅԴ‑ի ստեղծման համա­տեքստում այն բնա­կան համե­մա­տա­կան ենթադրություն է առա­ջացնում՝ այլ ազգե­րի անկա­խության և ինքնության համար մղվող պայքա­րի օրի­նակնե­րի հետ։ Լեհա­կան ազգա­յին շարժումնե­րը՝ ուղղված Ռուսա­կան կայսրության դեմ (հատկա­պես՝ 1830–31 և 1863–64 թվա­կաննե­րի ապստամբություննե­րը), իռլանդա­կան շարժումնե­րը՝ Բրի­տա­նա­կան կայսրության դեմ (մինչև և ներառյալ 1916 թ․Easter Rising), և ֆիննա­կան շարժումը՝ նույնպեսՌուսա­կան կայսրության սահմաննե­րում, ունեն մի շարք կառուցվածքա­յին նմա­նություններ ՀՅԴ‑ի հետ՝ սակայն միևնույն ժամա­նակ, կտրուկ տարբե­րություններ։ Լեհա­կան շարժումը կրում էր հստակ ռոմանտիկ ու ծիսա­կան բնույթ՝ կապված պատմա­կան պետա­կա­նության հիշո­ղության հետ։ Լեհե­րը գործա­ծում էին ազգա­յին պատմությունը՝ որպես հավակնության հիմք, և տիրա­պե­տում էին համե­մա­տա­բար ավե­լի զարգա­ցած կրթա­կան ու ինտե­լեկտուալ ռեսուրսի։ ՀՅԴ‑ն՝ ի տարբե­րություն այդ շարժումնե­րի, չուներ նմա­նա­տիպ պետության պատմա­կան հիշո­ղություն՝ թարմացված քաղա­քա­կան գիտակցությամբ, ոչ էլ ուներ համա­տա­րած կրթված, միջին դասա­կարգ, որի վրա կարե­լի էր հիմնվել։ Իռլանդա­կան շարժման մեջ ազգա­յին ինքնությունը խարսխված էր լեզվի, կաթո­լի­կության և ազգա­յին ռոմանտիզմի վրա։ Սակայն իռլանդա­ցի­ներն ունեին խիստ հստակ սոցիա­լա­կան հենա­րան՝ գյուղա­ցի­ներ, որոնք բացա­հայտ իրենց տեսնում էին որպես ազգ-շարժման մաս։ ՀՅԴ‑ի պարա­գա­յում գյուղա­ցի­նե­րի համա­տա­րած ներա­ռումը գաղա­փա­րա­կան և կազմա­կերպչա­կան հենքում, խիստ սահմա­նա­փակ էր՝ ոչ միայն գրա­գի­տության ցածր մակարդա­կի, այլ նաև ազգա­յին ինքնա­գի­տակցության մասնատվա­ծության պատճա­ռով։

Ֆիննե­րը, իրենց հերթին, կենտրո­նա­ցան մշա­կութա­յին ինքնության ձևա­վորման վրա՝ լեզվա­կան, կրթա­կան և ինստի­տուցիո­նալ պայքա­րի միջո­ցով։ Այս շարժման մեջ հիմնա­կան գործի­քը դարձավ «հանգիստ դիմադրությունը» (passive resistance), այնինչ ՀՅԴ‑ն ստիպված էր շեշտել ֆիզի­կա­կան դիմադրությունը՝ ինքնա­պաշտպա­նության ու ֆիդա­յա­կա­նության միջո­ցով։ Այս համե­մա­տությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ‑ն հայտնվել էր սեղմված հակա­սություննե­րի մեջ. չունե­նա­լով հստակ ազգա­յին միասնություն, ձգտում էր համա­հայկա­կան ծրա­գիր ձևա­վո­րել՝ միա­ժա­մա­նակ տարբեր կայսրություննե­րում գործող խմբե­րի միջև ստեղծե­լով դաշնակցա­յին կազմա­կերպություն։ Մի բան, ինչը ո՛չ լեհերն էին փորձել, ո՛չ իռլանդա­ցի­ներն, ո՛չ ֆիննե­րը։

Հաջորդ ծանր հարցը, որի լուծմա­նը նաև ՀՅԴ‑ն էր ձեռնա­մուխ եղել՝ Սոցիա­լա­կան արդա­րության հարցն էր։

Սկզբնա­կան շրջա­նում ՀՅԴ‑ն իր ծրագրում ամրագրեց սոցիա­լիստա­կան դրույթներ։ Սա ցույց է տալիս, որ կուսակցությունը փորձում էր միա­ժա­մա­նակ պատասխա­նել և՛ ազգա­յին ճնշմա­նը, և՛ սոցիա­լա­կան անհա­վա­սա­րությա­նը՝ հատկա­պես գյուղա­կան և արհեստա­վոր խավե­րի շրջա­նում։ Դա շատ կարև­որ ու գաղա­փա­րա­կան առումով բարձրարժեք, սակայն շատ հատվածնե­րում անի­րա­կա­նա­նա­լի էր՝ հաշվի առնե­լով այն միջա­վայրը, որում փորձում էր գործել ՀՅԴ‑ն։ ՀՅԴ ծրագրե­րում, մասնա­վո­րա­պես ընդգրկված էին․ հողի վերա­դարձ գյուղա­ցի­նե­րին, աշխա­տա­վո­րի իրա­վունքնե­րի պաշտպա­նություն, կրթության, դպրո­ցի, մայրե­նի լեզվի պաշտպա­նություն։ Բայց, թե ինչպես պիտի կատարվեր սոցիա­լա­կան արդա­րությանն ուղղված օրի­նակ հողի վերա­դարձը գյուղա­ցուն, ոչ միայն անհնար էր պրակտի­կո­րեն, այլ շատ մութ ու խճճված էր օրենսդրա­կան առումով, քանի որ երեք կայսրություննե­րում էլ կային սեփա­կա­նության մասին տեղա­կան պետա­կան օրենքնե­րը, որոնք սոցիա­լիզմից շատ հեռու էին։ Մի բան է, երբ գերմա­նա­ցի հանքա­փորնե­րը պահանջում էին «երեք ութե­րի հաստա­տում»՝ ութ ժամ աշխա­տանք, ութ ժամ հանգիստ, ութ ժամ քուն, ու դա մի իրա­վի­ճա­կում, երբ տնտե­սա­կան ու քաղա­քա­կան դրությունը գոնե տեսա­կան մակկարդա­կով թույլ էր տալիս պահանջել ու մեկ այլբան է, երբ հակա­կայկա­կան Օսմանյան մթնո­լորտում հայն էր նման բան պահանջում։ Օսմանյան, ինչպես նաև Ռուսա­կան կայսրություննե­րում, Շահա­կան Պարսկաստա­նում դեռ կար պետությունը պաշտո­նա­կան մակարդա­կով օրենսդրա­կան դարձնե­լու հարց, որից պիտի բխեին և՛ ազգա­յին, և՛ տնտե­սա­կան հարցեր, և առանց դրա անհնա­րին կլի­ներ նման գաղա­փարնե­րի տեղայնա­ցումը։ 

Սոցիա­լիստա­կան դրույթնե­րը, որոնք ՀՅԴ‑ն ներա­ռել էր իր սկզբնա­կան ծրագրե­րում, ունեին բարձր բարո­յա­կան և գաղա­փա­րա­կան արժեք, բայց շատ դեպքե­րում խիստ սահմա­նա­փակ գործնա­կան հնա­րա­վո­րություն։ Դրանց բախումը իրա­կա­նության հետ սկսվում էր հենց տեղանքից․ գյուղե­րում ոչմիայն գրա­գի­տություն չկար, այլև հիմնա­կա­նումազգա­յին ինքնության ձևա­վորված պատկերն էրբա­ցա­կա­յում։ Հայ գյուղա­ցության մեծ մասը ապրում էր կրո­նա­կան, համայնքա­յին և ընտա­նե­կան շրջա­նա­կում։ «Սոցիա­լա­կան արդա­րություն» և «ազա­տություն» հասկա­ցություննե­րը կամ մերժվում էին՝ որպես «հպարտություն Աստծու դեմ», կամ ընկալվում էին որպես վտանգա­վոր այլա­բա­նություններ։ Երբ կուսակցա­կան գործիչնե­րը փորձում էին բացատրել՝ «Հողը պետք է տրվի գյուղա­ցուն», շատերն ուղղա­կի չէին հասկա­նում՝ ումից է այդ հողը պետք վերցնել՝ բեկի՞ց, պետությա՞նից, թե՝ Աստծուց։ Այդպի­սի գաղա­փարնե­րի ճակա­տում կանգնած էր նախ՝ հավա­տը, հետո՝ վախը։ Բացի այդ, կուսակցա­կան գործիչնե­րը հիմնա­կա­նում քաղա­քա­յին միջա­վայրից էին, և գյուղա­կան իրա­կա­նության սոցիալ-հոգե­բա­նա­կան կառուցվածքը խորը անծա­նոթ էր նրանց։ Նրանք կրում էին եվրո­պա­կան, մասամբ ռուսա­կան ինտե­լեկտուալ փորձ, բայց այդ փորձը երբեմն չէր անցնում հայկա­կան համայնքի փակ դռնե­րը։ Գյուղա­ցին հաճախ չէր ուզում ներգրավվել․«մեր գործը խոտն է, ջուրը, հացը» – և ոչ քաղա­քա­կա­նությունը։

Այստե­ղից էլ՝ ճնշման տակ ընկնող կուսակցությունը ստիպված էր հաճա­խա­կի գաղա­փա­րա­կան մաքուր գծե­րից շեղվել, որ ավե­լի պրագմա­տիկ ճանա­պարհով ապա­հո­վի շարժման գոյությունը։ Սա միայն ՀՅԴ‑ի հարցը չէր, այլ ամբողջ հայկա­կան քաղա­քա­կան միջա­վայրի՝ որի մեջ գաղա­փա­րա­կան իդեալնե­րը միշտ պարտվում էին քաղա­քա­կան ռեալպո­լի­տի­կին։

Սոցիա­լիզմն իհարկե ՀՅԴ‑ի համար միայն տնտե­սա­կան մեթոդ չէր, այլ նաև՝ հակակշիռ կապի­տա­լիստա­կան շահա­ռու գավա­ռա­պե­տե­րի, բեկե­րի, և օսմանյան ֆեո­դալնե­րի դեմ։ Մի բան, որը գաղա­փա­րա­կան առումով կարե­լի է մեծ վերելք համա­րել, թեև պրակտի­կո­րեն կիրառման անհնա­րի­նությունը ստի­պում էր կուսակցությա­նը մերթ ազգա­յին հարցը մի կողմ դնել, մերթ՝ սոցիա­լա­կան արդա­րության։ Նախա­դեպ ու հնա­րա­վո­րություններ պարզա­պես չկա­յին։

Համա­հայկա­կան համախմբում և կառույցի ստեղծում

ՀՅԴ‑ն առա­ջին կազմա­կերպությունն էր, որը մտա­դիր էր ստեղծել համա­հայկա­կան կազմա­կերպված ցանց՝ կապ ունե­նա­լով և՛ Կովկա­սում, և՛ Արևմտյան Հայաստա­նում, և՛ Պարսկա­հա­յաստա­նում, և՛ սփյուռքում։

Այս միասնա­կա­նությունը պետք է ապա­հո­վերտե­ղե­կատվության փոխա­նա­կում, մեթոդնե­րի միասնա­կա­նա­ցում, դրա­մա­հա­վաքներ ու զինամթերքի փոխադրում, գաղա­փա­րա­կան միասնություն։ Սա թերևս ՀՅԴ‑ի այն ֆենո­մենն էր, որը թույլ տվեց ապա­կենտրո­նացման կառա­վա­րում ունե­նա­լով հանդերձ՝ պահպա­նել կուսակցության ֆունկցիո­նա­լությունը։ Այս վերջին կետե­րը ապա­ցույցն էին այն բանի, որ առնվազն տեսա­կան մակարդա­կում ՀՅԴ-ում լավ էին պատկե­րացնում մեթո­դա­բա­նա­կան միասնա­կացման, ցանցա­յին կառա­վարման ու գաղա­փա­րա­կան ընդհանրա­կա­նության կենսա­կան անհրա­ժեշտությունը։ Այս ամե­նը ՀՅԴ-ին դարձրեց այն ժամա­նա­կաշրջա­նի ամե­նաուժեղտեխնո­լո­գիա­կան կուսակցությունը, որն ուներ ստո­րա­բա­ժա­նումներ, գաղտնիություն, կոդա­վորված հաղորդակցություն և սփյուռքա­յին հենա­կե­տեր։

Անկա­խությունը ՀՅԴ ծրագրե­րում

ՀՅԴ ծրագրե­րի առա­ջին փուլի մասին խոսե­լիս պետք է հասկա­նալ նաև անկա­խության ու ազգա­յին պետության հարցը։ Ճի՞շտ է արդյոք ասել, որ ՀՅԴ‑ն սկզբում անկախ Հայաստա­նի ծրա­գիր չուներ

Եթե կարճ՝ այո, սկզբնա­կան շրջա­նում ՀՅԴ‑ի ծրա­գի­րը բացա­հայտ չէր հռչա­կում անկա­խություն, այլ խոսում էր Արևմտյան Հայաստա­նի ինքնա­վա­րության մասին՝ Օսմանյան կայսրության շրջա­նակնե­րում։ Բայց խորքա­յին վերլուծությամբ պարզ է դառնում, որ սա ոչ թե գաղա­փա­րա­կան ընտրություն էր, այլ՝ պատմա-քաղա­քա­կան իրա­տե­սություն, տակտի­կա և գոյա­բա­նա­կան հաշվարկ։ Դաշնակցությունը, ինչպես և մյուս քաղա­քա­կան ուժե­րը երա­զում էին անկախ պետության մասին, բայց պետք էր հաշվի առնել դրա հնա­րա­վո­րությունն ընդհանրա­պես։

Ինչու ՀՅԴ‑ն չէր հռչա­կում անկա­խության պահանջ 1890-ականնե­րին, շատ պարզ այն պատճա­ռով, որ Անկախ պետություն ստեղծե­լու պատմա­կան նախա­դեպ չկար։

Հայ ժողո­վուրդը 19-րդ դարում չուներ պետա­կա­նության կենդա­նի փորձ։ Վերջին անկախ պետա­կան հիշո­ղությունը գնում էր դեպի Միջնա­դար՝ Բագրա­տունի­ներ։ Դա նշա­նա­կում էր, որ նույնիսկ գաղա­փա­րա­կան դաշտում «անկա­խություն» հասկա­ցությունը չուներ ձևա­կերպված կառուցվածք։ Իսկ աշխարհում նորաստեղծ պետություննե­րի օրի­նակնե­րը դեռ շատ հազվա­դեպ էին։ Միջազգա­յին իրա­վունք՝ ինքնո­րոշման մասին՝ չկար։ Անկախ Հայաստան պատկե­րացնե­լը 19-րդ դարում՝ ֆանտաստիկ մի բան էր, որն անհնար էր թվում։

Եվրո­պա­կան տերություննե­րը, որպես գաղա­փա­րա­կան լեգի­տի­մա­տորներ, չէին աջակցում անկա­խությա­նը։ Լինե­լով գաղութա­յին պետություններ, նրանք սկզբունքո­րեն դեմ ցանկա­ցած անկա­խա­կան շարժման, քանի որ դա կարող էի վարա­կիչ լինել ու խնդիրներ հարուցել հենց իրենց համար։ Եվրո­պա­կան սոցիա­լիզմը դեռ շարունա­կում էր մնալ բուրժուա­կան սոցիա­լիզմ՝ պաշտպա­նե­լով գաղութա­տե­րե­րի ու նվա­ճողնե­րի արդա­րությունն ու հավա­սա­րությունը, իսկ լայն զանգվածնե­րին տրվող արտո­նություննե­րը փոքր էին ու չէին տարածվում գաղութնե­րի վրա։

Հայ գործիչնե­րը շատ լավ հասկա­նում էին, որ անկա­խության պահանջը կարող է ընկալվել որպես սեպա­րա­տիզմ, իսկ Եվրո­պան այն ժամա­նակ միայն պաշտպա­նո­ղա­կան հռե­տո­րա­բա­նությամբ էր հանդես գալիս՝ «ռեֆորմներ Օսմանյան կայսրությունում», ոչ թե նրա մասնա­տում։ Սրա ամե­նա­վառ օրի­նա­կը 1878‑ի Բեռլի­նի վեհա­ժո­ղովն է, ուր հայե­րի շահե­րը սահմա­նա­փակվե­ցին՝ վերածվե­լով ընդա­մե­նը մի կետի «վարչա­կան բարե­փո­խումնե­րի» մասին։

Կարև­որ է հասկա­նալ նաև, որ ՀՅԴ‑ն նախ և առաջ ձևա­վորվել էր որպես պաշտպա­նա­կան շարժում, ոչ թե՝ պետա­կա­նա­շի­նա­կան կառույց

Կուսակցության գործունեության առանցքում դրված էր հայ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյատև­ումը, ոչ թե քաղա­քա­կան դարի շրջա­նա­փո­խությունը։ Արևմտյան Հայաստա­նում խոսքը գնում էր՝ սպանդը­կանգնեցնե­լուինքնա­պաշտպա­նությունն ապա­հո­վե­լուապրե­լու մասին։ Դա հենց այն ռեալպո­լիտկն էր, որ կարե­լի էր հասկա­նալ ու պաշտպա­նել մեծ քաջության գնով։ Իսկ դա չէր կարող համարվել պետության ստեղծման նախա­հա­յոց։ Դրա ոչ ռեալ հնա­րա­վո­րություններ կային, ոչ էլ անգամ տեսա­կան հիմքե­րը։ Դա գաղութա­յին աշխարհ էր՝ նվա­ճո­ղի հոգե­բա­նությամբ ու նվա­ճո­ղի շահե­րը պաշտպա­նող հռե­տո­րա­բա­նությամբ։ Հակընդդեմնե­րը կարող էին օրի­նակ բերել հունա­կան 1820–30թթ․ համընդհա­նուր ապստամբությունն ու Հունաստա­նի անկա­խությունը, բայց դա ոչ թե ներքին տարե­րա­յին ցույց էր, այլ Օսմանյան պետության դեմ իրա­կա­նացված ռազմա­կան ու քաղա­քա­կան դիվերսիա, որը պաշտպանվում էր Եվրո­պա­ցի­նե­րի ու ռուսնե­րի կողմից, ինչը և հաջո­ղությամբ պսակվեց։

Բայց մի՞թե նրանք չէին երա­զում անկա­խության մասին

Այո՛, երա­զում էին։ Նույնիսկ եթե դա ծրա­գիր չէր, դա ենթադրյալ հեռանկար էր։ ՀՅԴ‑ի ներսում շատ շուտով ձայներ սկսե­ցին բարձրա­նալ, որ Ինքնա­վա­րությունը ընդա­մե­նը միջանկյալ կայան է, իսկ նպա­տա­կը՝ ազատ, անկախ Հայաստան է։ Դա իհարկե տեղի ունե­ցավ աստի­ճա­նա­բար՝ արձա­գանքե­լով համաշխարհա­յին իրա­դարձություննե­րին։ ՀՅԴ գաղա­փա­րա­կան մի շերտ տեսնում էր Արևմտյան Հայաստա­նի ինքնա­վա­րությունը որպես քաղա­քա­կան դիրքա­վորման տեքստ՝ որը պետք է հասկա­նա­լի լինի դրսի դաշնա­կիցնե­րի համար։ Մյուս շերտը՝ հստակ հավա­տում էր, որ ի վերջո, պետությունը պետք է անկախ լինի, բայց դա հասա­նե­լի է միայն այն ժամա­նակ, երբ ժողո­վուրդը լինի պատրաստ, տարա­ծաշրջա­նը՝ համա­պա­տասխան, և համաշխարհա­յին հանրությունը՝ պատրաստ ընդունե­լու այդ իրո­ղությունը։

Ահա թե ինչու արդեն 1907-ից սկսած, ՀՅԴ ներսում սկսվում է հստակ՝ անկա­խության կողմնա­կիցնե­րի ակտի­վա­ցում, հատկա­պես երի­տա­սարդնե­րի մոտ, որոնք անհամբեր էին տեսնել իրա­կան արդյունք։ Այդ լարվա­ծությունը որոշ փուլե­րում վերածվում է ներքին բախման՝ միջի­նացված ծրա­գիր ունե­ցող «ծերե­րի» և արմա­տա­կան «երի­տա­սարդնե­րի» միջև։ Դրա հետև­անքնե­րը իրենց երկար ժամա­նակ սպա­սեցնել չտվին։ Այս հակա­սություննե­րը թույլ չտվե­ցին ՀՅԴ-ին ժամա­նա­կին կառուցել հստակ պետա­կան տեսլա­կան։ Երբ 1918-ին իրա­կան հնա­րա­վո­րությունն առա­ջա­ցավ անկախ պետա­կա­նություն հռչա­կե­լու, Դաշնակցությունը՝ որպես ամե­նա­մեծ կազմա­կերպություն, ունե­ցավ ժողովրդա­կան ուժ, բայց ոչ ամբողջա­կան պետա­կան ծրա­գիր։ Նրանք ստիպված եղան ստեղծել՝ ընթացքի մեջ։ Նրանց «անկա­խության» ծրա­գիրն իրա­կան դարձավ ոչ թե գաղա­փա­րա­խո­սա­կան հասունությամբ, այլ՝ քաղա­քա­կան ճգնա­ժա­մի ճնշման տակ։

ՀՅԴ հիմնա­դիրնե­րի միջև գաղա­փա­րա­կան խմո­րումնե­րը, խորհրդա­ժո­ղո­վա­յին լռության պահե­րը, կասկա­ծը, հուսա­հա­տությունը՝ հաճախ ավե­լի մեծ էին, քան պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րը ցույց էին տալիս։ Ռոստո­մի, Զավարյա­նի ու Քրիստա­փո­րի նամակնե­րում հաճախ են հանդի­պում հիասթա­փության նշաններ. նրանք չէին հավա­տում, որ ամբողջ հայ ազգը կարող է «ձևա­վորվել որպես կազմա­կերպված ուժ»։ Նրանք գրում էին՝ «մենք չենք ստեղծում կուսակցություն, մենք փրկում ենք մի տեսլա­կան, որից մարդիկ հրա­ժարվել են»։ ՀՅԴ ներսում գոյություն ուներ անընդհատ լարում՝ «կենտրո­նացվա­ծություն» և «դաշնակցություն», «զինվա­ծություն» և «քաղա­քա­կա­նա­ցում», «միջազգա­յին հաշվարկ» և «պայթյունավտանգ ռոմանտիզմ»։ Հատկա­պես դրա­մա­հա­վաքնե­րի և զինված պայքա­րի կազմա­կերպման հարցում ակնա­ռու էին գործնա­կան տարբե­րություննե­րը։ Երբեմն շրջաննե­րը գործում էին առանց կենտրո­նի իմա­ցության։ Իսկ հոգե­բա­նա­կան մակարդա­կում դա նշա­նա­կում էր՝ մի բան ստեղծել, որը կործանվում է հենց իր մասնատվա­ծության պատճա­ռով։ Նույնիսկ առա­ջին ծրագրե­րի գրառման ժամա­նակ՝ հայտնի է, որ Քրիստա­փո­րը կտրա­կա­նա­պես դեմ էր սոսկ սոցիա­լիստա­կան հռե­տո­րա­բա­նությա­նը՝ ահա­բեկվե­լուց՝ որ գյուղա­ցի­նե­րի շրջա­նում այն հասկացվող չէ։ Ռոստո­մը՝ իր հերթին, փորձում էր ձևա­կերպել ծրագրեր ավե­լի «ընտե­լացնող», մինչդեռ Զավարյա­նը կողմնա­կից էր ավե­լի հեղա­փո­խա­կան մոտեցման։ Նման հոգե­բա­նա­կան ճնշման ներքո միտքը չէր կարող դառնալ միա­ձույլ։ Դա կործա­նիչ հակա­սություննե­րի լաբի­րինթոս էր։

ՀՅԴ‑ն անկախ Հայաստան ուզո՞ւմ էր։ Այո։ Բայց ի տարբե­րություն ազգայնա­կան շարժումնե­րի, որոնց նպա­տա­կը սկզբից հստակ սահմանվում է որպես պետություն, ՀՅԴ‑ն ձևա­վորվեց պաշտպա­նության, կազմա­կերպման, դիմադրության և սփյուռքայնության հաղթա­հարմանպայմաններում։Հետևաբար՝ նրա անկա­խության ձգտումը ոչ թե բացա­կա­յում էր, այլ՝ հետաձգված էր։ Դա մի տեսլա­կան էր, որ պետք է ժամա­նա­կի ընթացքում դառնար հրա­մա­յա­կան։ Այս դանդաղ ընթացքը երբեմն ՀՅԴ‑ի դեմ օգտա­գործվեց՝ իբր թե «դաշնակնե­րը չեն ուզում անկախ Հայաստան»։ Իրա­կա­նում՝ նրանց գործո­ղություննե­րի կոդը հստակ էր՝ առա­ջի­նը՝ փրկել հային, հետո՝ կերտել Հայաստա­նը։

Միա­ժա­մա­նակ պետք է հաշվի առնել ևս մի կարև­որ բան։ ՀՅԴ‑ն գործում էր ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլև Պարսկաստա­նում ու Ռուսաստա­նում։ Հայ հեղա­փո­խա­կաննե­րի ծրագրում գրված, ելույթում հնչած ցանկա­ցած «անկա­խություն» միա­ժա­մա­նակ ուղղվում էր այդ երեք կայսրություննե­րի դեմ էլ։ Ռուսա­կան կայսրությունում անկա­խությունն անհնար էր՝ առա­ջին հերթին կենտրո­նացված ուժեղ պետա­կան համա­կարգի պատճա­ռով։ Ընդ որում, եթե խոսքը գնար անկա­խության մասին, ապա այն չէր կարող վերա­բե­րել մի ժողովրդի և անտե­սել մյուսնե­րին։ Պաշտպա­նե­լով ազգե­րի ինքնո­րոշման իրա­վունքը, ՀՅԴ‑ն, ըստ էության, դատավճիռ էր կարդում Ռուսա­կան և Օսմանյան կայսրություննե­րին, հեռա­վոր վտանգ արթնացնում աշխարհա­կարգի համար։ Դրա­նով իսկ հայ ժողովրդի ազա­տագրությունը, հայոց անկա­խությունը սկզբունքո­րեն հակա­ռակ էր անմի­ջա­պես այն պետություննե­րին, որոնցում ՀՅԴ‑ն ապրում էր։ Դա հասկա­նում էին նաև Դաշնակցությունում և չէին կարող պարզա­պես գոչել անկա­խություն, երբ ոչ միայն օրենսդրա­կան հնա­րա­վո­րություն չկա, ռազմա­կան ու տնտե­սա­կան գործոննե­րը թույլ չէին տալիս, այլև բնակչությունն ինքը պատրաստ չէր։

Միա­ժա­մա­նակ հարկա­վոր է հասկա­նալ ևս մեկ հար․ եթե անկա­խություն, ապա որտե՞ղ։ Որտե՞ղ կարող էր ՀՅԴ‑ն անկա­խության ձգտել։ Արդյո՞ք դա պիտի լիներ Ռուսաստա­նում կամ Օսմանյան Կայսրությունում։ Կամ մի՞թե ՀՅԴ‑ն կարող էր միա­ժա­մա­նակ երկու կայսրություննե­րի մարտահրա­վեր նետել։ Բացի ուժի և հնա­րա­վո­րությունե­րի հարցից, ՀՅԴ‑ն կարող էր հայտնվել նաև կուսակցա­կան մեկուսացման մեջ՝ դառնալ ինտե­լե­կուտալ մարգի­նալնե­րի խումբ։ Եթե ազգա­միջյան ու սոցիա­լա­կան արդա­րություննե­րի հետ կապված ՀՅԴ‑ն հարա­բե­րություններ ուներ ռուս սոցիա­լիստնե­րի հետ, եթե ՀՅԴ-ին(ինչպես նաև մյուս հայկա­կան կուսակցություննե­րին) որպես Ինտերնա­ցիո­նա­լի ծնունդ՝ ընդունում էին նաև եվրո­պա­կան սոցիա­լիստնե­րը, ապա անկա­խության հայտա­րություննե­րը կարող էին հակադրվել նրանց բոլո­րի հետ։ Ռուսա­կան կադե­տա­կան կուսակցությունը կարող էր աջակցել ՀՅԴ-ին ազգա­միջյան հարցե­րի խաղաղ լուծման համար, էսեռնե­րը կարող էին աջա­ցել սոցիա­լա­կան արդա­րության ձգտման գործում, բայց նրանցից ոչ մեկը պատրաստ չէր մասնա­տել Ռուսաստա­նը՝ հանուն հայկա­կան անկա­խության։ Անկա­խության հարցի բաձրա­ցումը կարող էր լինել մի արկա­ծախնդրություն, որը շատ ծանր կարող էր նստել հայե­րի վրա։ 

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ