Եկեղեցու գործոնն իհարկե ամենացավալին է։ Քաղաքականությանը խառնված եկեղեցականներն ասում են, որ իրենց օրհնել է կաթողիկոսը, իսկ վերջինս ոչ մի անգամ չի հայտարարել, որ չի օրհնել։ Արցախյան պատերազմի օրերին Եկեղեցին ոչ մի այնպիսի ակտիվություն չցուցաբերեց, ինչպես որ Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ՝ անմիջապես գիշերը մեկին ժողով անել, զանգեր խփել։
Արամ Սարգսյան
A1plus-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Աբու Դաբիում կայացած հանդիպումն ու ներքաղաքական որոշ իրադարձություններ։
Արամ Սարգսյանն այն վստահությունն է հայտնել, որ ցանկացած բանակցություն պատերազմից նախընտրելի է։ Բավական է, որ քան հայ ժողովուրդը արյուն թափեց աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների քմահաճույքների պատճառով։ Կոնկրետ Աբու Դաբիի հանդիպումը կարևոր է նրանով, որ Ադրբեջանն ինքը, անկախ նրանից, թե հանդիպումներից առաջ ու հետո ինչ խոսույթով է հանդես գալիս, նաև ևս գնում է դեպի խաղաղություն։ Դրանում մեծ է ԱՄՆ դերը։ Դեռ տարիներ առաջ էլ պարզ է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության միակ իրական երաշխավորը կարող է լինել ԱՄՆ-ն։ Ադրբեջանը և Հայաստանը շատ լավ հասկանում են, որ այժմ համաշխարհային լոգիստիկ նշանակություն ունեցող միջին միջանցքին խանգարում է Հայաստան-Նախիջևան փակ սահմանը և դրա գործարկումը օգուտ է լինելու բոլորին։ Խաղաղության հաստատմանը կողմ է նաև Թուրքիան, և, որքան էլ որ զարմանալի չհնչի՝ Ադրբեջանը։ Ալիևը հայերին առաջարկել էր, որ ինքը համաձայն է, որ Սյունիքում շվեյցարական ուղեկցորդներ լինեն, բայց Նախիջևանում իրենք՝ ադրբեջանցիները կկատարեն այդ գործառույթը, իսկ հայկական կողմը մերժել էր՝ պնդելով, որ ամեն ինչ համազորության մակարդակով թող լինի։ Հիմա, երբ պարզ է, որ Միացյալ Նահանգները տնտեսական կարևոր շահեր ունեն այստեղ, Ալիևը ստիպված է համաձայնվելու այդ խաղաղությանը, քանի որ ինքը ևս բազմատեսակ օգուտներ է ստանում այդ ամենից։ Արամ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ նույնիսկ ադրբեջանական խոսույթն է որոշակիորեն փոխվել, քանի որ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բաքվից հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն և դրան երկու երկրները հասել են առանց որևէ միջնորդի։ Այսպես, թե այնպես խաղաղությունը հաստատվելու և ստորագրվելու է, ճանապարհները սկսելու են աշխատել։
Արամ Սարգսյանը նաև լայն անդրադարձ կատարեց Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, նշելով, որ ամերիկյան հետաքրքրությունը բազմամետաղների հետ կապված, կարող է շատ շահութաբեր առաջարկի վերածվել Հայաստանում, որը մեծ պաշարներ ունի։ Այդ բազմամետաղների հաջող իրացման տարբերակներն ինքը քննարկել է Փաշինյանի հետ։
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Երևանում տեղի ունեցած մի շարք ձերբակալություններին, որոնց շարքում նաև երկու արքեպիսկոպոսների ու ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն են։ Արամ Սարգսյանի խոսքով՝ բոլոր մեծահարուստները Ռուսաստանում գերի են այնտեղի վարչակարգի ձեռքում։ Սամվել Կարապետյանը մինչև հիմա դեռ երբեք քաղաքականություն մտնելու հետաքրքրություն ցույց չէր տվել ու հանկարծ գալիս է և ակտիվ ինչ որ շարժման մասին խոսում։ Արամ Սարգսյանը վստահ է, որ միլիարդատերը այլ տարբերակ չի ունեցել, քանի որ նրան ստիպել են ռուսները։ Սամվել Կարապետյանը ստիպված է լինելու նաև կուսակցություն բացել ու մտնել պայքարի մեջ։ Ռուսները ամեն գնով են ցանկանում հասնել իրենց ուզածին ու այժմ էլ օգտագործում են Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Եեղեցուն։ Եկեղեցու գործոնն իհարկե ամենացավալին է։ Քաղաքականությանը խառնված եկեղեցականներն ասում են, որ իրենց օրհնել է կաթողիկոսը, իսկ վերջինս ոչ մի անգամ չի հայտարարել, որ չի օրհնել։ Արցախյան պատերազմի օրերին Եկեղեցին ոչ մի այնպիսի ակտիվություն չցուցաբերեց, ինչպես որ Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ՝ անմիջապես գիշերը մեկին ժողով անել, զանգեր խփել։
Արամ Սարգսյանը խոսեց ՀԷՑ-ի, դրա ազգայնացման մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Ռ․ Քոչարյանի իշխանության տարիներին ՀԷՑ-ը չնչին գնով վաճառվել էր բրիտանացիներին, իսկ իրականում դա ընդամենը ռուսական օֆշորային ընկերություն էր, իսկ հետո էլ ասես զոռով ստիպել էին, որ Կարապետյանը գնի այդ ընկերությւոնը ու նրա հաշվին ևս մեծ գումարներ են աշխատում։
Արամ Սարգսյանը խոսեց պետականացման ահնրաժեշտության մասին՝ նշելով, որ դա ևս մի քայլ է Հայաստանի անկախության ամրապնդման ճանապարհին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
