26.4 C
Yerevan

Իշխա­նության Պատի­ժը Նորմալ Ընդդի­մություն Չունե­նալն Է

Մեր քաղա­քա­կան էլի­տան առա­վո­տից իրի­կուն գոռգո­ռում ու աղմկում է Ազգա­յին Ժողո­վում, բայց այդ գոռոցնե­րի մեջ ընդհանրա­պես բովանդա­կություն չկա։ Սա տրա­մա­բա­նա­կան, բայց վտանգա­վոր ընթացք է, երբ մեր աչքի առջև ողբերգություն է կատարվում, բայց մենք այնքան անտեղյակ ենք մնում դրանց իրա­կան նշա­նա­կությա­նը, որ էլի չենք կարո­ղա­նում հասկա­նալ տեղի ունե­ցա­ծի ողբերգա­կա­նության սեփա­կան մեղքի բաժի­նը։ Եթե մենք ցեղասպա­նությունը իրավ հասկա­նա­յինք ու արժև­ո­րեինք, ապա այսօր մեր քաղա­քա­կան դաշտը նման խայտա­ռակ անբո­վանդա­կությամբ աչքի չէր ընկնի։ 

Հակոբ Մովսես

1inTV‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի հանդի­պումն ու դրան առնչվող ներքա­ղա­քա­կան ընկալման որոշ խնդիրներ։

Հակոբ Մովսե­սը դրա­կան է գնա­հա­տել հանդի­պումը և նշել, որ առաջնա­հերթ կարև­ո­րությունն այն է, որ Հայաստա­նը մասնակցել է այդ ամե­նին ոչ թե ինչ որ մեկի հրա­մա­նով ու հանձնա­րա­րա­կա­նով, այլ իր կամքով, որպես ինքնուրույն պետություն։ Մասնակցել նման միջազգա­յին հանդիպման, նշա­նա­կում է նախ և առաջ ցույց տալ, որ դու պետություն ես ու դու ես քեզ ներկա­յացնում, դու ունես ազգա­յին ու պետա­կան շահ և կարող ես քո դեմքով ներկա­յա­նալ։ Դա շատ կարև­որ ու գուցե հիմնա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րից էլ կարև­որ մի բան է։ Այսօր լինել պետություն՝ դա երա­նե­լի մի բան է, հրաշք է ՄԱԿ‑ի շենքի առջև նաև սեփա­կան պետության դրո­շը տեսնել։ Քաղա­քա­կա­նությունը նաև իր հոգե­բա­նա­կան ու փիլի­սո­փա­յա­կան ենթա­տեքստն ունի, որն այժմ հասկա­նալ ու գնա­հա­տել է պետք։

Հակոբ Մովսե­սի բնո­րոշմամբ Հայաստա­նը հիմա իր պատմության ամե­նա­նեղ ու վտանգա­վոր թունելնե­րով է անցնում և այդ անցման ճանա­պարհին Հայաստա­նում ողջ ժողո­վուրդը պետք է չափից ավե­լի լրջա­խոհ և իմաստուն լինի։ Ժողո­վուրդը բազմիցս ապա­ցուցել է, որ ինքը կարող է անհա­վա­նա­կան իմաստուն լինել, բայց նրանք պակա­սում է քաղա­քա­կան գրա­գի­տությունը։ Մենք շատ ենք սիրում հպարտա­նալ մեր պատմությամբ, բայց չգի­տենք, թե ինչպես դրա­նից քաղած դասե­րը պրակտի­կա­յում կիրա­ռենք ու այդ իսկ պատճա­ռով էլ կարող ենք անվերջ նույնա­տե­սակ խնդիրնե­րից տառա­պել։ Օրի­նակ 1915թ․ ցեղասպա­նության ժամա­նակ ունեինք մի քանի կուսակցություն, ուրեմն ինչպե՞ս պատա­հեց, որ ցեղասպա­նություն տեղի ունե­ցավ։ Ինչպես և ինչո՞ւ այդ ժամա­նակնե­րի հայկա­կան էլի­տան չկա­րո­ղա­ցավ միա­վորմել, միա­վո­րել, դեմ կանգնել պայքա­րել, որպեսզի ոչ թե մի բուռ հայություն փրկվի, այլ ցեղասպա­նություն տեղի չունե­նա։

Բանաստեղծի բնո­րոշմամբ հենց նույնն է տեղի ունե­նում հիմա, երբ մեր քաղա­քա­կան էլի­տան առա­վո­տից իրի­կուն գոռգո­ռում ու աղմկում է Ազգա­յին Ժողո­վում, բայց այդ գոռոցնե­րի մեջ ընդհանրա­պես բովանդա­կություն չկա։ Սա տրա­մա­բա­նա­կան, բայց վտանգա­վոր ընթացք է, երբ մեր աչքի առջև ողբերգություն է կատարվում, բայց մենք այնքան անտեղյակ ենք մնում դրանց իրա­կան նշա­նա­կությա­նը, որ էլի չենք կարո­ղա­նում հասկա­նալ տեղի ունե­ցա­ծի ողբերգա­կա­նության սեփա­կան մեղքի բաժի­նը։ Եթե մենք ցեղասպա­նությունը իրավ հասկա­նա­յինք ու արժև­ո­րեինք, ապա այսօր մեր քաղա­քա­կան դաշտը նման խայտա­ռակ անբո­վանդա­կությամբ աչքի չէր ընկնի։

Ի՞նչ իրա­վունք ունեն երե­սուն տարի իշխա­նություն եղածնե­րը  նորից կենաց ու մահու պայքար մղեն, որպեսզի նորից գան իշխա­նության։ Ինչո՞ւ նրանք չեն փորձում ինտե­լեկտուալ ու գաղա­փա­րա­կան պայքար մղել, գրել, մերժել, հայտա­րա­րել, բայց իրենց խոսքե­րում ու գործե­րում գաղա­փա­րա­կան ուղղող ֆունկցիա ունե­նալ, ոչ թե այն, ինչ այսօր է։ Հակոբ Մովսե­սի բնո­րոշմամբ՝ եթե ընդդի­մությունը գաղա­փա­րա­կան լիներ, նա բժշկի դեր կկա­տա­րեր իշխա­նություննե­րի համար՝ կուղղորդեր նրան, ցույց կտար նրա վրի­պումն ու սխա­լը ու այդ առումով կհա­մախմբեր իշխա­նության հետ հանուն պետության ու հանուն համընդհա­նուր ապա­գա­յի։ Այս իշխա­նության ամե­նա­մեծ ողբերգությունը ընդդի­մություն չունե­նալն է։ Ընդդի­մությունը պիտի լինի հանուն համընդհա­նուր ապա­գա­յի, ոչ թե հանուն սեփա­կան խմբա­յին շահի։

Բանաստեղծը նաև խոսեց Նիցշեի ու քաղա­քա­կա­նության ընկալման փիլի­սո­փա­յա­կան ընկալման, պաշտպա­նիչ վատա­տե­սության ու քաղա­քա­կան հեռա­տե­սության մասին, թե ինչպես են գիտե­լիքն  ու իմաստությունն օգնում ճիշտ կողմնո­րոշվել փոթորկվող ներկա­յում։

Աղբյուրը՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ