21.4 C
Yerevan

ՀՅԴ‑ն Չպետք Է Զենք Ունե­նա, ՀՅԴ‑ն Թող Զբաղվի Քաղա­քա­կա­նությամբ


Դաշնակցությունը թող հայտա­րա­րի, որ գալու է, պատե­րազմ է հայտա­րա­րե­լու Ադրբե­ջա­նին ու հետ է բերե­լու 2021–2023թթ․ ընթացքում Հայաստա­նի Հանրա­պե­տության կորցրած տարածքնե­րը։ Բայց հեգնանքն էլ այն է, որ 130-ամյա կուսակցությունը վախե­նում է ուղիղ տեքստե­րով խոսե­լոցւ, վախե­նում է ասել, որ ոչի մի փոփո­խություն չի կարո­ղա­նա­լու մտցնել ու ստիպված անլրջացնում է ցանկա­ցած գործընթաց։ Այս դեպքում զարմա­նա­լի է թե, առհա­սա­րակ ի՞նչ ապա­գա է ունե­նա­լու այդ կուսակցությունը։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, լրագրող Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Աբու-Դաբիի հանդի­պումն ու ՀՀ ներքա­ղա­քա­կան կյանքի որոշ դրվագներ։

Վահրամ Աթա­նեսյա­նը աբսուրդ է որա­կել ՀՅԴ գործիչնե­րի այն հայտա­րա­րությունը, որ Փաշինյա­նը ներքա­ղա­քա­կան բռնաճնշումնե­րի է դիմում որովհետև Ադրբե­ջա­նը նրա առաջ պահանջ ու պայման է դրել, որ Հայաստա­նը չպի­տի ընդդի­մություն ունե­նա։ Այդ հայտա­րա­րությունն այնքան անհե­թեթ է, որ նույնիսկ քննարկե­լու կամ մեկնա­բա­նե­լու բովանդա­կություն չունի։ Դա մի չտեսնված պարզունակ հայտա­րա­րություն է, որը ոչ մի բան չի փոխում։ ՀՅԴ‑ն ամեն կերպ փորձում է իրեն տեղա­վո­րել հալածյա­լի, տառապյա­լի կարգա­վի­ճա­կում։ Մեր ժողովրդի մոտ միշտ էլ որո­շա­կի համակրանք է նկատվել քաղհա­լածյալնե­րի նկատմամբ ու ՀՅԴ‑ն հիմա փորձում է հենց այդ կարգա­վի­ճա­կում դրսև­որվել։ Դա գուցե դաշնակցա­կաննե­րի կարծի­քով հանրա­յին աջակցության է արժա­նա­նա­լու, բայց հազիվ թե ինչ որ ռեալ բան փոխվի։

Աթա­նեսյա­նը նշեց, որ քաղա­քա­կան ընդդի­մությունը որևէ հայե­ցա­կարգ չի առա­ջարկում։ Ասենք, թե Նիկոլ Փաշինյա­նը գնաց ու իրենք էլ, ՀՅԴ‑ն էլ եկան իշխա­նության։ Հետո՞։ Ինչ են անե­լու հետո։ Խաղա­ղության պայմա­նա­գիրրը չեղյա՞լ են հայտա­րա­րե­լու։ Հրաժարվելո՞ւ են բանակցություննե­րից։ Պարզա­պես էմո­ցիո­նալ տեքստեր գրել կարդա­լով քաղա­քա­կա­նություն չես կառուցի, իսկ մենք այս պահին ընդդի­մություն չունենք։ Դաշնակցությունը թող հայտա­րա­րի, որ գալու է, պատե­րազմ է հայտա­րա­րե­լու Ադրբե­ջա­նին ու հետ է բերե­լու 2021–2023թթ․ ընթացքում Հայաստա­նի Հանրա­պե­տության կորցրած տարածքնե­րը։ Բայց հեգնանքն էլ այն է, որ 130-ամյա կուսակցությունը վախե­նում է ուղիղ տեքստե­րով խոսե­լուց, վախե­նում է ասել, որ ոչ մի փոփո­խություն չի կարո­ղա­նա­լու մտցնել ու ստիպված անլրջացնում է ցանկա­ցած գործընթաց։ Այս դեպքում զարմա­նա­լի է թե, առհա­սա­րակ ի՞նչ ապա­գա է ունե­նա­լու այդ կուսակցությունը։

Աթա­նեսյա­նը նաև հայտա­րա­րեց, որ Դաշնակցությունը զինված կազմա­կերպության մթնո­լորտից պետք է դուրս գա։ Երբ հայտա­րա­րում են, որ ՀՅԴ‑ն իր զենքն ուղղում է արտա­քին թշնա­մու դեմ, ապա պետք է իմա­նան, որ Դաշնակցությունը չպետք է զենք ունե­նա։ ՀՅԴ‑ն կուսակցություն է, թող քաղա­քա­կա­նությամբ զբաղվի։ Դաշնակցությունն ինքը չի հասկանո՞ւմ, որ հենց իր, ժամա­նա­կին գլխա­վո­րած ֆիդա­յա­կան պայքա­րի տրա­մա­բա­նությունը չի աշխա­տում։ Հայաստանն այժմ պետություն է, ունի բանակ, ոստի­կա­նություն, ազգա­յին անվտանգության մարմիններ․ պետության պահպա­նությամբ թող զբաղվեն պատասխա­նա­տու մարմիննե­րը, իսկ ՀՅԴ‑ն թող վերա­դառնա քաղա­քա­կա­նություն։ Թող պատասխա­նեն այն հարցե­րին, թե իշխա­նության գալուց հետո Հայաստա­նի ապա­գան ինչպե՞ս են տեսնում։ Ո՞ւր է գնա­լու Հայաստա­նը։ Ինչպե՞ս է գնա­լու։ Այլա­պես, եթե Թուրքիան չի փոխվել, իր ազգա­յին կոնցեպտում որևէ փոփո­խություն չի կատա­րել, նշա­նա­կում է, որ ՀՅԴ‑ն ևս իր մեջ որևէ փոփո­խություն չի արձա­նագրել։

Ինչ վերա­բե­րում է Աբու Դաբիի հանդիպմա­նը, Աթա­նեսյա­նը կարև­ո­րեց, որ նախ և առաջ անհրա­ժեշտ է խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրել։ Իհարկե պայմա­նա­գիր չի սոտրագրվել, բայց հանդիպման ժամա­նակ խոսք է գնա­ցել դրա նախաստո­րագրման մասին։ Հիմա պատրանքներ պետք չէ ունե­նալ, մանա­վանդ, որ Ալիևը գուցե իր սովո­րության համա­ձայն սկսի հանկարծ հետաձգել ամեն ինչ ու պնդի, որ նախ պետք է ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման մասին պայմա­նա­վորվել, կամ ինչ որ այլ բան։ Իր համոզմամբ, նախ և առաջ լավ կլի­ներ, որ Հայաստա­նի հարա­վա­յին սահմաննե­րը սահմա­նա­զատվեն, վերջնա­կան պայմա­նա­վորվեն, նոր դրա­նից հետո սկսվի նաև ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման հեռանկարնե­րի քննարկումը։

Աղբյուրը՝

https://www.youtube.com/watch?v=k4hbalM2S3U&ab_channel=1inTV (Աթա­նեսյա­նի հետ հանդի­պումը 47-րդ րոպեից սկսած)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ