26.4 C
Yerevan

Արցախցի­նե­րի Իրա­վունքնե­րի Մասին

Ասում են՝ երբ Թիֆլի­սում հանդի­սա­վոր միջո­ցառման հյուրե­րի ցուցակ էին կազմում, Սունդուկյա­նին միշտ մոռա­նում էին, հետո բերում-դնում առա­ջին տեղում: Հիմա, անհա­մեստություն չթվա, ես եմ, ամե­նա­մեծ կողոպտո­ղին մոռա­ցել եմ, բերում-  դնում եմ առա­ջին տեղում։

Վահրամ Աթա­նեսյան

Բռնա­գաղթված արցախցի­նե­րի «իրա­վունքնե­րի պաշտպա­նության խորհուրդ», մի խորհուրդ տա՞մ:  «Բեյզ մեթըլս» փակ բաժնե­տի­րա­կան ընկե­րությունը, որի գործա­դիր տնօ­րե­նը բոլո­րիդ հայտնի մարդ է, ձեզնից ոմանք, համոզված եմ, գիտեն նաեւ բաժնե­տե­րե­րին, մոտ քսան տարի շահա­գործել է Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայրե­րը: Բացարձակ սուտ է, երբ ասում են, որ ներդրումներ կատա­րել են միայն բաժնե­տե­րե­րը: Հսկա­յա­կան միջոցներ ծախսել է նաեւ ԼՂՀ կառա­վա­րությունը:  Այսինքն, բռնա­տե­ղա­հանված արցախցի­ներս «Բեյզ մեթըլզի» բաժնե­տեր ենք, քանի որ ԼՂՀ կառա­վա­րությունը նրա բիզնես-ծրագրի համաֆի­նանսա­վո­րող է եղել: Ուստի պետք է պահանջենք, որ «Բեյզ մեթըլսը» մեզ վերա­դարձնի մեր շահա­բա­ժի­նը: Այդ ՓԲԸ‑ի կողմից ԼՂՀ բյուջե մուծած հարկե­րի մասին պատմություններ խնդրում եմ չպատմեք: ԼՂՀ ընդերքը սահմա­նադրությամբ եւ օրենքով պատկա­նում է նրա ժողովրդին: Կարո՞ղ եք նման մի գործընթաց նախա­ձեռնել: Նույնը վերա­բե­րում է նաեւ «Ղտե­լե­կո­մին», քանի որ նա էլ անհա­տույց ստա­ցել է ԼՂՀ կապի ողջ համա­կարգը՝ շենքա­յին եւ այլ ենթա­կա­ռուցվածքնե­րով հանդերձ: Բարձրացրեք հարցը, հարկ եղած դեպքում հարուցեք դատա­կան հայցեր, վերա­դարձրեք ԼՂՀ ժողովրդից կողոպտվա­ծը եւ ձեր որոշմամբ էլ հատկացրեք ամե­նա­կա­րի­քա­վոր ընտա­նիքնե­րին: Կարո՞ղ եք: Թե չէ ամեն ոք կարող է «ռյուգզագ» ուսել, քնա­պարկ վերցնել եւ Թումանյա­նի արձա­նի տակ պառկել: Ծաղրա­ծուությա­նը վերջ տվեք եւ անցեք լուրջ հարցե­րի քննարկման: Օրի­նակ՝ Հայաստա­նի կառա­վա­րության կողմից ԼՂՀ կառա­վա­րությա­նը նվի­րած ընդունե­լություննե­րի տունը կադաստրա­յին ի՞նչ գրանցում եւ շուկա­յա­կան ի՞նչ արժեք ունի: Պահանջեք, որ աճուրդի հանեն եւ գումա­րը հատկացնեն բռնա­գաղթված մարդկանց:

Հ.Գ. Ասում են՝ երբ Թիֆլի­սում հանդի­սա­վոր միջո­ցառման հյուրե­րի ցուցակ էին կազմում, Սունդուկյա­նին միշտ մոռա­նում էին, հետո բերում-դնում առա­ջին տեղում: Հիմա, անհա­մեստություն չթվա, ես եմ, ամե­նա­մեծ կողոպտո­ղին մոռա­ցել եմ, բերում-  դնում եմ առա­ջին տեղում՝ «Արցախբանկ» ֆինանսա­կան մոնստրը, որ պատկա­նում էր բոլո­րիս, մի քանի հոգի սեփա­կա­նաշնորհե­ցին: Մոտ քառորդ դար է՝ որքա՞ն շահույթ ունի, թող կիսվի:

Հ.Հ.Գ. Հայաստա­նի կառա­վա­րություն, սա նաեւ ձեր խնդիրն է, թվարկած իրա­վա­բա­նա­կան անձինք հայաստանյան գրանցում ունեն:

Աղբյուրը՝ Վահրամ Աթա­նեսյա­նի ֆեյսբուքյան էջից 

https://www.facebook.com/story.php?story_fbid=3985108791803028&id=100009118389831&mibextid=wwXIfr&rdid=1nI2KUmcQsIp6X9w#

Առնչվող Հոդվածներ