26.4 C
Yerevan

Պատասխա­նատվություն Եվ Փախուստ

Ադրբե­ջա­նը, լինե­լով խիստ բռնա­պե­տա­կան ռեժի­մով երկիր, իր մտա­հո­գություններն ունի խաղա­ղության հետ կապված։ Եթե հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղությունը կնքվի, ապա Ալիևը լուրջ խնդիր է ունե­նա­լու երկրում իշխա­նությունը պահե­լու հետ կապված։

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վարչա­պետ Փաշինյա­նի հանդի­պումնե­րը Աբու Դաբիում, Բրյուսե­լու և Փարի­զում, ինչպես նաև որոշ դիտարկումներ արվել ՀՀ ներքին ու արտա­քին քաղա­քա­կան անցուդարձի հետ կապված։

Քաղա­քա­գե­տը նշել է, որ Աբու Դաբիի հանդի­պումը վկա­յում է կողմե­րի միջև գոյություն ունե­ցող որո­շա­կի վստա­հության մասին։ Իհարկե դա չի խոսում այն մասին, որ խաղա­ղությունն արդեն ստո­րագրված է, բայց կարև­որ է այն, որ երկխո­սություն կա ու այդ երկխո­սությունն անցկացվում է ամե­րիկյան հովա­նա­վորչությունը վայե­լող վայրում։ Այս պահին, որքան էլ որ դա զարմա­նա­լի հնչի, բայց «Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև որո­շա­կի շահե­րի համընկնում է նկատվում»։ Ինչ որ առումով նաև Վրաստա­նի, բայց ավե­լի շատ Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի։ Այս պահին երկու պետություն են շատ մեծ չափով ներգրա­ված Երև­ա­նի ու Բաքվի երկխո­սություննե­րում՝ Թուրքիան ու Ֆրանսիան, երկուսն էլ անընդհատ հանդի­պումներ ու զրույցներ են ունե­նում համա­պա­տասխա­նա­բար Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի հետ։ Ադրբե­ջա­նը ևս ձգտում է Եվրո­պա, որովհետև ռուս-իրա­նա­կան զինակցությունը սպառնում է նաև իրեն, իսկ Եվրո­պան, որը զգում է Ադրբե­ջա­նի կարի­քը որպես տարանցիկ կարև­որ երկիր, փորձում է անել հնա­րա­վո­րը, որպեսզի Երև­ա­նի ու Բաքվի միջև այդ երկար սպասված խաղա­ղությունը կայա­նա։ Բայց ամեն ինչ միանգա­մից ու հեշտ չի լինե­լու։ Երե­սունամյա թշնա­մանքը, փոխա­դարձ տրավմա­նե­րը դեռ զգացնել են տալու իրենց:

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց այն մասին, որ Ադրբե­ջա­նը, լինե­լով խիստ բռնա­պե­տա­կան ռեժի­մով երկիր, իր մտա­հո­գություններն ունի խաղա­ղության հետ կապված։ Եթե հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղությունը կնքվի, ապա Ալիևը լուրջ խնդիր է ունե­նա­լու երկրում իշխա­նությունը պահե­լու հետ կապված։ Սա ևս կարև­որ մի պահ է։

Կայծ Մինասյա­նը կարև­ո­րեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում է զուտ հայկա­կան քաղա­քա­կան համա­կարգ ստեղծել, մի բան, որը Հայաստա­նում երբեք չի եղել։ Եղել է օտար, պարտադրված, բայց ոչ հայկա­կան։ Փաշինյա­նի կողմից այդ քայլը կարև­որ նշա­նա­կություն է ունե­նա­լու քաղա­քա­կան էթի­կա­յի առումով՝ պատասխա­նատվության դաշտ մտնե­լու համար։ Ինչո՞ւ մինչև հիմա դա չի եղել, որովհետև չի եղել նաև հենց հայկա­կան քաղա­քա­կան միջա­վայր։ Այսօր հենց այդ պատասխա­նատվությունից փախչե­լու դադա­րի մասին է խոսքը, հասկա­նա­լու պետության լրջությունը, հասկա­նա­լու, որ պետությունն անհատնե­րի միջո­ցով չի ստեղծվում այլ ինստի­տուտնե­րի։ Այդ միջա­վայրի բացա­կա­յությունն իրեն զգացնել է տվել ամեն առումով։ Հայը պատրաստ է ընդունել ու կատա­րել ռուս, ամե­րի­կա­ցու, ֆրանսիա­ցու օրենքնե­րը, բայց Հայաստա­նի պարա­գա­յում նա իրեն վեր է դասում օրենքից, նա իրեն հայտա­րա­րում է ինչ որ խմբի գաղա­փա­րա­կից և վերջ՝ նա վեր է ամեն ինչից։ Քաղա­քա­գե­տը օրի­նակ բերեց Ֆրանսիան, որտեղ դեռ շատ տասնամյակներ առաջ ընդունված օրենքի համա­ձայն՝ զրպարտությունը հանցանք է համարվում ու եթե Հայաստա­նը Ֆրանսիա­յի օրի­նա­կով դիտենք, ապա գեղամ մանուկյաններն ու իշխան սաղա­թելյաննե­րը պիտի խիստ պատժ ենթարկվեին արդեն յոթ տարի առանց ապա­ցույցնե­րի դավա­ճան գոռա­լու համար։ Մինասյա­նը նաև նշեց, որ ցավով է հիշում վերջերս ՀՅԴ Բյուրո­յի նախկին ներկա­յա­ցուցիչ, դաշնակցա­կան Հրանտ Մարգարյա­նի հարցազրույցը, որտեղ նա հայտա­րա­րել էր, որ Հոկտեմբե­րի 27‑ը սրբա­զան պոռթկում էր։ Ու դա այն դեպքում, երբ տարի­ներ առաջ հենց ինքը հայտա­րա­րում էր, որ Հոկտեմբե­րի 7‑ի հետ կապ չունեն, իսկ հիմա ասես հպարտա­նում է դրա­նով։

Կայծ Մինասյա­նը նաև համոզմունք հայտնեց, որ ԵՄ ընթացքի շարունակման պարա­գա­յում, ԵՄ ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նե­լուց առաջ նախ պետք է, որ հայը ներքին առումով փոխվի, դառնա քաղա­քա­ցի, դուրս գա այդ փախստա­կա­նի, գաղութա­յին մարդու սկզբունքնե­րից։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ