Իսկ նկատեցիք այդ ասուլիսից, որ մեր երկրում առողջապահության ոլորտ ընդհանրապես չկա։Էնքան փայլուն ա , որ զրո հարց։Շուտով բուհերում ընդունելության քննություններ են , էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմաներ են որ։
Պետրոս Ղազարյան
Դատելով վարչապետի վերջին ասուլիսից ‘ Հայաստանում լրագրությունը մահացել է։
Իսկ ճիշտը սաղմոս կարդալն է ‚թե աղոթելը, իսկ աղոթել մոմ վառելով թե առանց,իսկ գուցե ոչ թե սաղմոս կարդալ այլ գնալ պատարագ լսելու՞։
Ոչ մի հարց չհնչեց տնտեսության մասին ‚երևի պետք է մտածել , որ այնտեղ ամեն ինչ այնքան փայլուն է ‚որ հարցեր չկան։Գյուղատնտեսական սեզոն է ‚բերք ‚արտահանում ‚վերամշակում, լոգիստիկ խնդիրներ ‚ջուր ‚Սևան։Ոչ մի հարց ‚երևի ստեղ է՞լ ամեն ինչ փայլուն ա էն աստիճան ‚որ զրո հարց։
Բայց Կաթողիկոսը կույս ա թե չէ,հարձակում էր Եկեղեցու թե կուսությունից խուսափած եկեղեցակաների դեմ,իսկ նրանց նզովքից վախ կա թե չէ։
Իսկ նկատեցիք այդ ասուլիսից, որ մեր երկրում առողջապահության ոլորտ ընդհանրապես չկա։Էնքան փայլուն ա ‚որ զրո հարց։Շուտով բուհերում ընդունելության քննություններ են ‚էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմաներ են որ։
Բնապահպանություն, շրջակա միջավայր‘էդ ի՞նչ թեմայա ‚կզարմանան ասուլիսի եկած լրագրողները։
Հարձակումը մեր Եկեղեցու վրա հարձակում չի՞ մեր ինքնության, հայի, հայկականության դեմ ‚նաև թրքացում ‚թուրք ադրբեջանական նարատիվ և պատվեր։
Իսկ բանակում բարեփոխումներ են , նոր հայեցակարգով մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ։Ուր ենք հասել ‚ինչ արդյունքներ կան ‚կան թե չկան ‘ զրո հարց։Ում ա դա հետաքրքիր։Կարևորը պարզել ‘իշխանությունը Կարապետյանից վախենում է թե ոչ։Իսկ Կարապետյանի եղբորից։Բա եղբորորդուց՞։Բա եղբորորդու փաստաբանից՞։Բա նոր ուժից՞,որը կապ չի ունենալու նախկինների հետ,որի մասին ասեց նույն փաստաբանը տվ 5 եթերում։
Սոցիալական ոլորտից նույնպես զրո հարց։Ոլորտ ‚որ պաշտպանության ոլորտից հետո ամենամեծ բյուջեն ունի։Ում ա դե պետք։Կարևորը ի դեմս Հրապարակի լրագրողի լկտիության ու բթամտության նոր նիշ սահմանվեց։Վարչապետը ունի սրբություններ թե՞ ոչ ‚չի ՞վախենում բանադրվելուց և անիծվելուց ‚դե որտեղ բանադրություն ու անեծք‘այնտեղ թուրքեր։Պարզվեց թուրքերեն էլ չգիտի։
Ուր կորան հայտարարագիր լրացնելը, տրանսպորտի թանկացումն ու բարեփոխումները ‚դրանց հետ կապված բազում խնդիրները։
Իմիջայլոց եկեղեցականներին հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ պետք է ներդնել թե ոչ ‘ հաշվի առնելով նրանց պատմական դերը և մատերիայի նկատմամբ անտարբերությունը։
Աղբյուրը՝ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1B6Prw4QRY/?
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
