26.4 C
Yerevan

ՀՀ-ում Լրագրությունը Վարձա­կալվել Է

Իսկ նկա­տե­ցիք այդ ասուլի­սից, որ մեր երկրում առողջա­պա­հության ոլորտ ընդհանրա­պես չկա։Էնքան փայլուն ա , որ զրո հարց։Շուտով բուհե­րում ընդունե­լության քննություններ են , էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմա­ներ են որ։

Պետրոս Ղազարյան

Դատե­լով վարչա­պե­տի վերջին ասուլի­սից ‘ Հայաստա­նում լրագրությունը մահա­ցել է։

Իսկ ճիշտը սաղմոս կարդալն է ‚թե աղո­թե­լը, իսկ աղո­թել մոմ վառե­լով թե առանց,իսկ գուցե ոչ թե սաղմոս կարդալ այլ գնալ պատա­րագ լսե­լու՞։

Ոչ մի հարց չհնչեց տնտե­սության մասին ‚երևի պետք է մտա­ծել , որ այնտեղ ամեն ինչ այնքան փայլուն է ‚որ հարցեր չկան։Գյուղատնտեսական սեզոն է ‚բերք ‚արտա­հա­նում ‚վերամշա­կում, լոգիստիկ խնդիրներ ‚ջուր ‚Սևան։Ոչ մի հարց ‚երևի ստեղ է՞լ ամեն ինչ փայլուն ա էն աստի­ճան ‚որ զրո հարց։

Բայց Կաթո­ղի­կո­սը կույս ա թե չէ,հարձակում էր Եկե­ղե­ցու թե կուսությունից խուսա­փած եկե­ղե­ցա­կա­նե­րի դեմ,իսկ նրանց նզովքից վախ կա թե չէ։

Իսկ նկա­տե­ցիք այդ ասուլի­սից, որ մեր երկրում առողջա­պա­հության ոլորտ ընդհանրա­պես չկա։Էնքան փայլուն ա ‚որ զրո հարց։Շուտով բուհե­րում ընդունե­լության քննություններ են ‚էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմա­ներ են որ։

Բնա­պահպա­նություն, շրջա­կա միջավայր‘էդ ի՞նչ թեմա­յա ‚կզարմա­նան ասուլի­սի եկած լրագրողնե­րը։

Հարձա­կումը մեր Եկե­ղե­ցու վրա հարձա­կում չի՞ մեր ինքնության, հայի, հայկա­կա­նության դեմ ‚նաև թրքա­ցում ‚թուրք ադրբե­ջա­նա­կան նարա­տիվ և պատվեր։

Իսկ բանա­կում բարե­փո­խումներ են , նոր հայե­ցա­կարգով մենք գնում ենք դեպի պրոֆե­սիո­նալ բանակ։Ուր ենք հասել ‚ինչ արդյունքներ կան ‚կան թե չկան ‘ զրո հարց։Ում ա դա հետաքրքիր։Կարևորը պարզել ‘իշխա­նությունը Կարա­պետյա­նից վախե­նում է թե ոչ։Իսկ Կարա­պետյա­նի եղբորից։Բա եղբորորդուց՞։Բա եղբո­րորդու փաստաբանից՞։Բա նոր ուժից՞,որը կապ չի ունե­նա­լու նախկիննե­րի հետ,որի մասին ասեց նույն փաստա­բա­նը տվ 5 եթե­րում։

Սոցիա­լա­կան ոլորտից նույնպես զրո հարց։Ոլորտ ‚որ պաշտպա­նության ոլորտից հետո ամե­նա­մեծ բյուջեն ունի։Ում ա դե պետք։Կարևորը ի դեմս Հրա­պա­րա­կի լրագրո­ղի լկտիության ու բթամտության նոր նիշ սահմանվեց։Վարչապետը ունի սրբություններ թե՞ ոչ ‚չի ՞վախե­նում բանադրվե­լուց և անիծվե­լուց ‚դե որտեղ բանադրություն ու անեծք‘այնտեղ թուրքեր։Պարզվեց թուրքե­րեն էլ չգի­տի։

Ուր կորան հայտա­րա­րա­գիր լրացնե­լը, տրանսպորտի թանկա­ցումն ու բարե­փո­խումնե­րը ‚դրանց հետ կապված բազում խնդիրնե­րը։

Իմի­ջայլոց եկե­ղե­ցա­կաննե­րին հանրա­յին տրանսպորտից օգտվե­լու զեղչա­յին համա­կարգ պետք է ներդնել թե ոչ ‘ հաշվի առնե­լով նրանց պատմա­կան դերը և մատե­րիա­յի նկատմամբ անտարբե­րությունը։

Աղբյուրը՝ Պետրոս Ղազարյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1B6Prw4QRY/?

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ