26.4 C
Yerevan

Հանուն Ռուսնե­րի՝ Արցախցու Անունով

Նրանք առհա­սա­րակ պետք է դատա­րա­նում պատասխան տան իրենց գործունեության, նաև բենզի­նի պահեստի պայթյունի ու 200-ից ավե­լի զոհե­րի համար։ Նրանք դրսև­ո­րել են անպա­տասխա­նա­տու վերա­բերմունք, եչն կարո­ղա­ցել կազմա­կերպել արտա­գաղթն այնպես, որ դա ողբերգություն չդառնա։ Փոխա­նակ վառե­լի­քը տաբեր բաշխիչ կետեր ուղարկե­լու և այդ ամե­նից խուսա­փե­լու, նրանք անտե­րության են մատնել սովո­րա­կան արցախցուն։ Անցել է երկու տարի, բայց դեռ դեպք չի եղել, որ նրանց պատասխա­նատվության կանչեն այդ հարցով։

Բարդուղ Գալստյան

«Լուրեր»-ը զրուցել է քաղա­քա­գետ Բարդուղ Գալստյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երև­ա­նում Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րի համար կազմա­կերպվող հավաքնե­րը, դրանց նշա­նա­կությունն ու որոշ ներքա­ղա­քա­կան հարցեր։ 

Քաղա­քա­գե­տը, անդրա­դառնա­լով Արցա­խի հայե­րի իրա­վունքնե­րի համար կազմա­կերպվող հավաքնե­րին, ասաց, որ դրանք գնա­լով ավե­լի սակա­վա­մարդ են դառնում, դրանք արդեն հավաքներ էլ չեն։ Խնդիրն այն է, թե ովքեր են դրանք կազմա­կերպում։ Իսկ  կազմա­կերպում են Արցա­խի նախկին իշխա­նությւոննե­րը որոնք իրենց մեղքի բաժինն ունեն Արցա­խի հայե­րի ներկա­յիս կարգա­վի­ճա­կի համար։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր բարձրա­ձայնում են արցախցի­նե­րի իրա­վունքնե­րը, բայց հենց իրենք տարի­ներ շարունակ իրա­կա­նացրել են այնպի­սի քաղա­քա­կա­նություն, որը բերել հասցրել է այս օրվան։ Բարդուղյա­նը օրի­նակ բերեց Արցա­խի նախկին պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նի մասին՝ նշե­լով, որ նա այն անձանցից մեկն էր, որ ամեն կերպ խոչընդո­տում էր Արցա­խի կարգա­վի­ճա­կա­յին հարցե­րի քննարկումը։

Բարդուղյա­նը նաև նշեց, որ Արցա­խի նախկին իշխա­նություննե­րը և նրանց արբանյակնե­րը հարստա­ցել են սովո­րա­կան արցախցի­նե­րի հաշվին, նրանք գրպա­նել են տրվող օգնության մեծ մասը, այստեղ Երև­ա­նում և Ռուսաստա­նում ունեն մեծ կարո­ղություններ ու երբ խոսում են արցախցի­նե­րի սոցիա­լա­կան դժվա­րություննե­րի մասին, պարզ է, որ նրանք ոչ մի կերպ չեն օգնե­լու։ Նրանք իրենց գողո­նը հետ չեն բերե­լու ու հետ չեն հանձնե­լու։ Այս հավաքնե­րի հիմնա­կան նպա­տա­կը մեկն է՝ վերջին ճիգե­րը գործի դնել Հայաստա­նը Ռուսա­կան ծիրում պահե­լու համար։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև Սամվել Կարա­պետյա­նին ու նրա քաղա­քա­կան գործունեության սկսվե­լուն։ Նրա կարծի­քով Սամվել Կարա­պետյա­նից ռուսնե­րը փորձում են հայկա­կան Իվա­նաշվի­լի ստա­նալ, բայց վերջում նա հերթա­կան Ռուբեն Վարդանյանն է դառնա­լու։ Ռուսնե­րի ձեռա­գիրն է․ օգտա­գործել իրենց երկրում հարստա­ցած մարդկանց, իսկ անհա­ջո­ղության դեպքում՝ զոհա­բե­րել նրանց։ Քաղա­քա­գե­տը ճիշտ չհա­մա­րեց նրա կալա­նա­վո­րումը և նշեց, որ ավե­լի լավ կլի­ներ նրան ձերբա­կա­լե­լու փոխա­րեն հայտա­րա­րել անցանկա­լի անձ և թույլ չտալ, որ նա առհա­սա­րակ Հայաստան մտնի և քաղա­քա­կան հայտ ներկա­յացնի։ Ներկա­յիս իշխա­նություննե­րը իրենց շատ մեծ մեղքի բաժինն ունեն այդ հարցում, որ ով ուզում է, անձնա­գիր է ստա­նում ու գալիս է սկսում քաղա­քա­կա­նությամբ զբաղվել։ Բայց նույնիսկ այդ դեպքում Սամվել Կարա­պետյանն առա­ջին հերթին «խփե­լու է» նախկին իշխա­նություննե­րի՝ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի գործե­րին։ Սամվել Կարա­պետյա­նին ընտրե­լու են նրանք, ովքեր ընտրել են Քոչարյա­նին ու Սարգսյա­նին։ Հազիվ, թե իշխա­նության կողմնա­կիցնե­րը գնան ու քվեարկեն Սամվել Կարա­պետյա­նին։

Բարդուղ Գալստյա­նը նաև խոսեց Արցա­խի նախկին իշխա­նություննե­րի կարգա­վի­ճա­կի ու նրանց պատասխա­նատվության մասին։ Նա ասաց, որ վաղուց էր պետք անել այն, ինչ այսօր անում է դատա­խա­զությունը, երբ պահանջում է Արցա­խի մշտա­կան ներկա­յա­ցուցչության շենքը։ Նրանք առհա­սա­րակ պետք է դատա­րա­նում պատասխան տան իրենց գործունեության, նաև բենզի­նի պահեստի պայթյունի ու 200-ից ավե­լի զոհե­րի համար։ Նրանք դրսև­ո­րել են անպա­տասխա­նա­տու վերա­բերմունք, չեն կարո­ղա­ցել կազմա­կերպել արտա­գաղթն այնպես, որ դա ողբերգություն չդառնա։ Փոխա­նակ վառե­լի­քը տաբեր բաշխիչ կետեր ուղարկե­լու և այդ ամե­նից խուսա­փե­լու, նրանք անտե­րության են մատնել սովո­րա­կան արցախցուն։ Անցել է երկու տարի, բայց դեռ դեպք չի եղել, որ նրանց պատասխա­նատվության կանչեն այդ հարցով։

Քաղա­քա­գե­տը խոսեց նաև ՀԷՑ‑ի պետա­կա­նացման մասին՝ նշե­լով, այնտեղ իհարկե կա քաղա­քա­կան բաղադրիչ, բայց ամե­նից առաջ մենք ունենք օրենսդրա­կան բացեր։ Մենք ունենք պետա­կան գույքի մասնա­վո­րեցման գործընթաց, բայց չունենք մասնա­վո­րի՝ պետա­կա­նացման նորմալ դրույթներ և սա անկասկած խնդիրներ է առա­ջացնե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ