29.2 C
Yerevan

Կոչ Հանրությա­նը Եվ Քաղա­քա­կան-Պետա­կան Գործիչնե­րին

Բագրատ Գալստանյա­նի հանդեպ շատ առա­տա­ձեռն են եղել ՀՅԴ-ական պատգա­մա­վոր Գառնիկ Դանիելյա­նը, ով նույնիսկ նրան շքեղ առանձնա­տուն էր տվել “երկրի փրկության”՝ իմա՝ մետա­ղա­կան աստղիկնե­րը հանրա­յին ու մանսա­վոր տրանսպորտի անվա­դո­ղե­րի տակ թափե­լու, ինտերնե­տա­յին կաբելնե­րը կտրե­լու ու սուպերմարկետնե­րում հերթեր գոյացնե­լու և այլն,   կազմա­կերպա­կան հարցե­րը քննարկե­լու նպա­տա­կով։

Ստյո­պա Սաֆարյան

Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի և իմ անունից հայտա­րա­րում եմ, որ ստանձնում ենք ժամա­նա­կին Հայաստա­նի համար “աղո­թե­լով” Կանա­դա­յի քաղա­քա­ցու անձնա­գիր ստա­ցած, Տավուշի թեմի սառեցված հոգև­ո­րա­կան, ահա­բեկչության և իշխա­նության զավթման քրեա­կան գործով մեղադրյալ Բագրատ Գալստանյա­նի դեմ համա­ժո­ղովրդա­կան հայցա­դի­մում ներկա­յացնե­լու ու դատա­կան գործընթացնե­րը համա­կարգող կենտրո­նի պարտա­կա­նությունը։

Քանի որ իմ գրառման ներքո, սուրհանդա­կա­յին ու հեռա­խո­սա­յին կապով հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ շարունա­կում են պատրաստա­կա­մություն հայտնել որպես համա­հայցվոր միա­նալ այդ հայցա­դի­մումին, հայտնում եմ, որ այս շաբաթ կհրա­վի­րենք վստա­հե­լի և փորձա­ռու փաստա­բաննե­րի խմբի՝ ուսումնա­սի­րե­լու համար նրա արած վիրա­վո­րա­կան հայտա­րա­րություննե­րը և պատրաստե­լու հայցա­դի­մումը։

Որից հետո որո­շա­կի ժամա­նա­կա­հատվա­ծով հայցա­դի­մումը դրված կլի­նի մեր գրա­սենյա­կում ստո­րագրե­լու համար, որի համար քաղա­քա­ցի­նե­րը կներկա­յա­նան անձնագրե­րով՝ ստո­րագրե­լու համար թե՛ հայցա­դի­մումը, թե՛ փաստա­բա­նին տրվող լիա­զո­րա­գի­րը։ 

Սիրե­լի հայրե­նա­կիցներ, քանի որ այն ենթադրե­լու է որո­շա­կի բազա­յին տուրք հայցա­դի­մումը մուտք անե­լու համար և վճար փաստա­բաննե­րին առա­ջի­կա ամիսնե­րին իրենց ծառա­յության ու աշխա­տանքի համար, կարիք կլի­նի բացել հաշվե­հա­մար և կատա­րել համա­ժո­ղովրդա­կան հանգա­նա­կություն։ Վստա­հեցնում եմ, որ մեր նախա­նա­կան դիտարկումնե­րի համա­ձայն  յուրա­քանչյուր անձի կտրվածքով այն մեծ գումար չի կազմի, քանի որ հայցա­դի­մումին միա­նալ ցանկա­ցողնե­րը անպատկե­րացնե­լի շատ են։

Քանի որ Բագրատ Գալստանյա­նի հանդեպ շատ առա­տա­ձեռն են եղել ՀՅԴ-ական պատգա­մա­վոր Գառնիկ Դանիելյա­նը, ով նույնիսկ նրան շքեղ առանձնա­տուն էր տվել “երկրի փրկության”  կազմա­կերպա­կան հարցե­րը, իմա՝ մետա­ղա­կան աստղիկնե­րը հանրա­յին ու մասնա­վոր տրանսպորտի անվա­դո­ղե­րի տակ թափե­լու, ինտերնե­տա­յին կաբելնե­րը կտրե­լու ու սուպերմարկետնե­րում հերթեր գոյացնե­լու և այլն, քննարկե­լու նպա­տա­կով, նրա “շարժման” նկատմամբ հայրա­կան հոգա­ծություն է ցուցա­բե­րել այն տևա­պես օրհնած ու նրա “հետապնդումնե­րը” կանո­նա­վոր դատա­պարտած և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհա­րա­նում նստող  Կտրիճ Ներսիսյա­նը, մեկ տարի առաջ էլ ինչ-ինչ շրջա­նակներ կարո­ղա­ցել էին նրան տևա­պես կացություն տալ Անի Գրանդ հյուրա­նո­ցի թանկարժեք համարնե­րից մեկում, համոզված եմ, որ դատա­րա­նի որո­շումից ու այն ի կատար ածումից հետո Բագրատ Գալստանյա­նի հարուստ և առա­տա­ձեռն շրջա­պա­տը շատ չի նեղվի իրենց վստա­հորդի վիրա­վո­րած ժողովրդի նյութա­կան վնա­սի փոխհա­տուցման ժամա­նակ, որը մենք միասնա­բար կորո­շենք, թե ինչի վրա ծախսել։ Այդ առումով մենք այս տասնամյակնե­րին քիչ մոմ չենք գնել առանց ՀԴՄ կտրո­նի, որոնց համար Կտրիճ Ներսիսյա­նը, Բագրատ Գալստանյա­նը և այլոք բոլո­րիս նման հարկ չեն վճա­րել պետա­կան բյուջե, որը կգնար բանա­կին, բժշկին, մանկա­վարժին ու թոշա­կա­ռուին, կնունքնե­րի, հոգե­հանգիստյան ու հարսա­նե­կան ծառա­յություննե­րի համար նույնպես քիչ չենք վճա­րել, որոնցից կրկին հարկեր չեն մուծվել, հետև­ա­բար պետք է ժողովրդի փողը վերա­դարձվի։

Հրա­պա­րա­կավ կոչ եմ անում Բագրատ Գալստանյա­նի կողմից հայցա­դի­մումնե­րով պատասխա­նող դարձած ՀՀ առողջա­պա­հության նախա­րար Անա­հիտ Ավա­նեսյան (Anahit Avanesyan)-ին, ՀՀ նախկին վարչա­պետ ու Հանրա­պե­տություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան-ին, Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր խմբակցության քարտուղար ու ԱԺ պատգա­մա­վոր Vahagn Aleksanyan / Վահագն Ալեքսանյան-ին, քաղա­քա­գետ Հարություն Մկրտչյան-ին, Երև­ա­նի ավա­գա­նու անդամ Ani Khachatryan-ին միա­նալ հայցին, ինչպես և մեր հազա­րա­վոր հայրե­նա­կիցնե­րին, ովքեր իրենց համա­րում են հնչած վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րի հասցեա­տեր։ 

Առնչվող Հոդվածներ