29.2 C
Yerevan

Պատասխա­նատվութեան Ու Սթափվե­լու Պահը

Դարեր շարունակ պետա­կա­նությունից զրկված ժողովրդի հոգե­բա­նության մեջ տարա­տե­սակ ախտեր են զարգա­ցել ու դրանցից ամե­նա­ծանրը սեփա­կան պետության բացա­կա­յությա­նը սովո­րելն էր, սեփա­կան հաւա­քա­կան կամքն ու ցանկություննե­րը մի կողմ դնե­լը, այդ ամե­նը խմբա­յին փոքր երա­զանքնե­րով փոխա­րի­նե­լը։ 1991թ․ հետո էլ երբ արդեն անկախ պետություն ունեինք, պետա­կան լրջությունը հասունա­ցած չէր ու հուզա­կան ապրումնե­րով մենք սկսե­ցինք երգ ու պարով վերա­բերւել այն ամե­նին, ինչը պիտի պետա­կան լրջությամբ ու ծանրա­խո­հությամբ կառա­վա­րել։

Անդրա­նիկ Պօղո­սեան

Մաս Ա

Ցանկա­ցած խնդիր լուծե­լու համար ոչ միայն կամք, ուժ եւ ցանկություն է պետք, այլև այդ խնդի­րը տեսնե­լու կարո­ղութիւն։ Անհնար է լուծել այն խնդի­րը, որը չես տեսնում կամ փորձում ես անտե­սել։ Խնդիրն ի վերջո անհետև­անք մնալ չի կարող և վաղ թե ուշ արդեն կանգնե­լու ես կատարված փաստի առաջ։ Նման պարա­գա­յում կա երկու տարբե­րակ՝ անտե­սել տեղի ունե­ցածն ու շարունա­կել նույն ձևով մինչև մի նոր խնդիր իր հետև­անքով ցցուի քո առջեւ, կամ ճիշտ հարցադրումներ ձևա­կերպել, որոնք կօգնեն հասկա­նալ տեղի ունե­ցածն ու խուսա­փել նոր արհա­վիրքնե­րից։

2020թ․ պատե­րազմում պարտությունն ու 2023թ․ Արցա­խի ամբողջա­կան կորուստը, 120 հազար հայե­րի բռնա­գաղթը՝ հասա­րա­կության մեջ առա­ջացրել են որո­շա­կի հարցադրումներ, որոնք առա­ջին հայացքից միտում ունեն հասկա­նա­լու տեղի ունե­ցա­ծը, բայց հիմնա­կան բարդությունը կը յառա­ջա­նայ այն ժամա­նակ, երբ այդ հարցե­րը առա­վե­լա­պես կը շոշա­փեն հետև­անքը, այլ ոչ թե պատճա­ռը։ Հետև­անքը արդեն կատա­րուած իրա­կա­նութիւն է եւ դրա մասնա­կի արդա­րա­ցումը կամ պատասխա­նատվության ձևա­կերպումը որևէ կերպ չեն օգնում հասկա­նա­լու պատճա­ռը, այսինքն այն, թե որտե­ղից է սկսվել քանդման շղթան, ո՞ր կետից է ամեն ինչ սկսել փլվել։

Մենք այսօր կարիք ունենք ոչ միայն 2020 և 2023թ․ պարտություննե­րը հասկա­նա­լու, այլև այդ պարտություննե­րի հիմքը դրած պատճառնե­րը ախտա­ճա­նա­չե­լու կենսա­կան անհրա­ժեշտություն։ Այսինքն մի կողմ դնել ամեն տեսա­կի հուզմունք ու զբաղվել բացա­ռա­պես մանրակրկիտ քննությամբ։ Պատմության ընկալման «վերա­նայման» այս մոտե­ցումը շատե­րին վախեցնում է, քանի որ ճշմարտության բացա­հայտման ճանա­պարհը կը հասցնէ բազմա­թիվ առասպելնե­րի քանդմամբ, իսկ այդ առասպելնե­րը ժողո­վուրդը սիրում ու պաշտում է, բայց առնվազն 2020 և 2023 թվա­կաննե­րի իրա­դարձություննե­րը ցույց տվին, որ եթե ինքդ անձամբ չես քննարկում այդ առասպելնե­րը , դրանք միևնույն է մի օր քանդվե­լու են՝պարտադրվող պայմաննե­րի ճնշման տակ։

Դարեր շարունակ պետա­կա­նությունից զրկված ժողովրդի հոգե­բա­նության մեջ տարա­տե­սակ ախտեր են զարգա­ցել ու դրանցից ամե­նա­ծանրը սեփա­կան պետության բացա­կա­յությա­նը սովո­րելն էր, սեփա­կան հաւա­քա­կան կամքն ու ցանկություննե­րը մի կողմ դնե­լը, այդ ամե­նը խմբա­յին փոքր երա­զանքնե­րով փոխա­րի­նե­լը։ 1991թ․ հետո էլ երբ արդեն անկախ պետություն ունեինք, պետա­կան լրջությունը հասունա­ցած չէր ու հուզա­կան ապրումնե­րով մենք սկսե­ցինք երգ ու պարով վերա­բերւել այն ամե­նին, ինչը պիտի պետա­կան լրջությամբ ու ծանրա­խո­հությամբ կառա­վա­րել։

Հայոց պատմության մեջ Խորհրդա­յին Հայաստան‑ը պետք է առանձնացնել նաև մի շատ կարև­որ առումով։ Առա­ջին անգամ հայը Հայաստա­նում սկսեց ապրել որպես պետության քաղա­քա­ցի ոչ թե կայսրության հպա­տակ։ Սա նշա­նա­կում էր պետա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի ստեղծում, տվյալնե­րի հաւա­քագրում, հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան խնդիրնե­րի լուծման մասնա­գի­տա­կան վերա­բերմունք և այլն։ Խորհրդա­յին Հայաստա­նը, թեև Մոսկվա­յին ենթա­կա վարչա­կան միա­վոր էր, ուներ իր այդ բոլոր ենթա­կա­ռուցվածքնե­րը, ուստի հարց է ծագում, թե 1988թ․ Շարժման ժամա­նակ արդյո՞ք Շարժման առաջնորդնե­րի կողմից որևէ տվյալնե­րի վերլուծություն արվել է, թե ի՞նչ է կատարվում առհա­սա­րակ ու ինչ սպա­սել այդ ամե­նից։ Շարժման առաջնորդնե­րը վերջա­պես որևէ տվյալնե­րի առնչութեամբ ցուցմունք ստացե՞լ են, Խորհրդա­յին Հայաստա­նի պետա­կան տեսչութիւննե­րուն տիրապետե՞լ են։ Տեղյակ եղե՞լ են, թե որպես այդպի­սին Խորհրդա­յին Միութեան և Խորհրդա­յին Հայաստա­նի պետա­կան տեսչութիւննե­րը ինչ տվյալներ ունին իրենց շարժման մասին, որքա­նով է Շարժումն ինքնա­բուխ եղել և որքա­նով՝ ուղղորդվող, ի՞նչ լօզունգներ են առաջ նետվել, որտեցի՞ց են եկել շարժման առաջնորդնե­րը, ինչպէ՞ս են նրանք դարձել այս կամ այն խմբի առաջնորդ։

Այս և այլ հարցե­րի բարձրա­ցումը ոչ թե ու միայն փիլի­սո­փա­յա­կան ենթա­հող ունի, այլ շատ կարև­որ մի հարցադրում՝ հասկա­նա­լու համար, թե առհա­սա­րակ Հայաստա­նում ղեկա­վար մարմիննե­րը որևէ հիմնա­վոր արդա­րա­ցում ունեցե՞լ են ինչ որ բան անե­լուց առաջ ու հետո։ 

Ինչո՞ւ և ինչպե՞ս «Միա­ցումը» փոխա­րինվեց «Անկա­խություն» բառով։ Ո՞վ առաջ բերեց այդ փոփո­խությունը։ Դա հստակ ծրագրված քա՞յլ էր, Մոսկվա­յից ուղղորդված երևո՞ւյթ, թե ինչ որ պահին զգա­ցա­կան մղումով ասպա­րեզ նետված բառ, որ հիմնո­վին փոխեց Շարժման ուղղությունն ու նպա­տակնե­րը։ Արդյո՞ք ժողո­վուրդը հասկա­ցավ, որ իր Շարժումը հիմնա­վո­րա­պես այլա­կերպվում է։ Ղեկա­վարնե­րը հասկացա՞ն։ Ղարա­բաղ կոմի­տեն ի՞նչ տվյալնե­րի ու աղբիւրնե­րի վրա էր հիմնվում Շարժման փոփո­խության պահին ու դրա­նից հետո իր գործունեության ընթացքին։

Նման հարցե­րը կարե­լի է շարունա­կել անվերջ ու դրանց շարքում նաև Արցա­խի ցաւա­լի կորստին առնչութիւն ունե­ցող խնդիրներ: Երբ մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ այսպես եղավ, հնչում է նաև տրա­մա­բա­նա­կան հակա­դարձող հարց․ իսկ ինչո՞ւ չպի­տի այսպես լիներ։ Ի՞նչ էր արվել, որ այսպես չլի­ներ։ 1994թ․ հետո ուժե­րի հարա­բե­րակցությունը ո՞րու օգտին էր, միջազգա­յին իրա­վունքը ո՞րու էր պատկա­նում, ո՞րու դաշնա­կիցն էր ավե­լի «հավա­տա­րիմ», ո՞րու տնտե­սությունն էր ավե­լի հարուստ և որու բանա­կը՝ մեծա­թիվ ու զարգա­ցող։ 

Այս բոլոր հարցե­րին գումարվում է նաև պետա­կան կառույցնե­րի, հատկա­պես ՀՀ Արտգործ նախա­րա­րության և արտա­քին հարա­բե­րություննե­րի համար պատասխա­նա­տու կառույցնե­րի աշխա­տանքի տրա­մա­բա­նությունը։ Մասնա­վո­րա­պես, թե 1991թ․ սկսած ի՞նչ տրա­մա­բա­նությամբ է Հայաստա­նի կառա­վա­րութիւնը շփվել աշխարհի հետ,  Մոսկուա­յի, Վաշինգտո­նի Եւրո­պա­յի, Պրուքսե­լի, Ստրասբուրգի հետ  եւ  այլուր։ 1997 ԼՏՊ «Խաղաղութ՛ուն կամ պատե­րազմ»  վերլուծության արժանցած է հետա­գա ուղե­գի­ծը որդեգրե­լու։ 2011 Կազանյան քաքատնա­ժո­ղո­վեն սկսուած ՀՀ Փոխզի­ջում գրա­ված տարածքնե­րի դիմաց, շարունա­կա­բար Ազրպե­ճա­նի խուսա­նաւումնե­րը մի՞թե հասկա­նա­լի չէր թէ ինչի էր պատրաստւում։

Որպես այդպի­սին ի՞նչ պատգամներ են ստա­ցել Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը, բոլոր այդ հանդի­պումնե­րու, բանակցութիւնե­րու եւ քննարկումնե­րի ընթացքում։ Ի՞նչ եզրա­հանգման են եկել միջազգա­յին հանրության, նրա ուժի, պահանջնե­րի կապակցա­բար։ Արդո՞ք որևէ ներքին վերլուծություն արվել է՝ հասկա­նա­լու համար, թե խորհրդա­յին գերությունից ազա­տուած ազգը, որ պետություն է ստեղծել, այժմ ինչպե՞ս պիտի հարա­բերվի արտա­քին աշխարհի հետ ։ Արդյո՞ք Հայաստա­նում դեռ 90-ականնե­րից հասկա­ցել են, որ հայե­րի հարա­բե­րություններն աշխարհի հետ այժմ պետք է կարգա­վորվեն պետա­կան մակարդա­կի լրջությամբ, այլ ոչ թե տարե­րա­յին զանգվածնե­րի կամ անհատ գործիչնե­րի հայե­ցո­ղութեամբ։ Արդյո՞ք ոլորտի պատասխա­նա­տունե­րը հասկա­ցել են մի շատ պարզ ու կարև­որ բան՝ որ նրանք ոչ թե հայ համայնքի ներկա­յա­ցուցիչ են, այլ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, որը նշա­նա­կում է, որ հայ ազգը ինչպէս աշխարհի մէջ պետութիւն ունե­ցող առնվազն երկու հարյուր ազգ, այժմ գտնվում է այն մակարդա­կին վրայ, որտեղ տառա­տե­սակ կնճռոտ խնդիրներ դիմագրաւե­լու ամէ­նօ­րեայ մարտահրաւէր ունի։

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ